ԱԿՏՈՒԱԼ ԹԵՄԱՆԵՐ
  • 2018-ի ամենացնցող տեխնիկական նորույթների հնգյակը
    Հայտնի է դարձել, թե ինչպիսի տեխնիկական նորույթներն են ամենաաղմակահարույցը և հետաքրքիրը 2018-ին: Ամենաաղմկահարույց դվայսներից է DJI ընկերության կայունացուցիչը: Խոսքը Osmo Pocket-ի մասին է, որն ունի 12 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկ և կարող է գրպանում տեղավորվել:Եվս մեկ աղմկահարույց նորույթ է 13.3 դյույմ տրամաչափի Project Linda լափթոփը՝ Razer ապրանքանիշից:  Սարքվորումն աշխատում է Razer Phone-ով և թույլ է տալիս զգալոիրեն ընդլայնել սմարթֆոնի հնարավորությունները:Վարկանիշային աղյուսակում է հայտնվել նաև Nikon Coolpix P1000 տեսախցիկը, որն իր տեսակով միակ սարքավորումն է, որը
  • Անտարկտիկայի «կայուն» սառցաշերտերը սկսել են հալչել
    ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) թարմ տվյալների համաձայն՝ Անտարկտիկայի արևելյան հատվածում  սկսել են հալչել նախկինում «կայուն» համարվող սառցաշերտերը:ՆԱՍԱ-ի մասնագետներն ընդգծել են, որ նախկինում գիտնականները համոզված էին, որ այդ տարածքում գտնվող սառցաշերտերը ենթակա չեն գլոբալ փոփոխությունների:ՆԱՍԱ-ն մասնավորապես արձանագրել է Արևելյան Անտարկտիկայի ամենամեծ՝ «Տոտեն» սառցաշերտի հալում:Գիտնականները նախազգուշացրել են, որ եթե այն ամբոլջովին հալչի, ապա համաշխարհային օվկիանոսի մ
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ շարունակաբար աճել է
    Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը առաջին տասը ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ աճել է 6 տոկոսով:Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները:Մասնավորապես տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 11.6 տոկոսով: Փետրվար ամսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ցուցանիշն աճել է 8.8 տոկոսով, մարտին աճը կազմել է 10.9 տոկոս, ապրիլին՝ 7.1 տոկոս: 2018-ի ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձրացել է՝ նախորդ տարվա ապրիլի համեմատ ավելանալով 5.5 տոկոսով: Ա
  • Ստոկհոլմում հանձնել են Նոբելյան մրցանակները
    Ստոկհոլմի համերգասրահում ավարտվել է  2018-ին Նոբելյան մրցանակների բաշխման արարողությունը: Դրանք տրվել են բժշկության կամ ֆիզիոլոգիայի, ֆիզիկայի, քիմիայի, ինչպես նաև տնտեության ոլորտի մրցանակակիրների: Միջոցառումը հեռարձակվել է շվեդական SVT հեռուստաընկերությամբ: Ֆիզիոլոգիայից կամ բժշկությունից մրցանակի են արժանացել Ջեյմս Էլիսոնը (ԱՄՆ) և Տասուկու Հյոնձյոն (Ճապոնիա), ֆիզիկայից՝ Արթուր Էշքինը (ԱՄՆ), Ժերար Մուրը (ԱՄՆ/Ֆրանսիա) և Դոնա Սթրիքլանդը (Կանադա):Քիմիայից նոբելյան մրցանակակիրներ են դարձել Ֆրենսիս Արնոլդը (ԱՄՆ), Ջորջ Սմիթը (ԱՄՆ) և Գրեգորի Վին
  • Bloomberg-ը նշել է 2019թ.-ի ամենամեծ ռիսկերը
    Bloomberg գործակալությունը հայտնել է 2019թ.-ին տնտեսության համար քաղաքական ամենամեծ ռիսկերը: Ըստ վերլուծաբանների, հիմնական խնդիրներից մեկը ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային պատերազմն է: Նշվում է, որ այս հարցում դեմոկրատներն ու հանրապետականները համակարծիք են և գտնում են, որ Պեկինը մարտահրավեր է նետում: Նույնիսկ, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՉԺՀ-ի ղեկավար Սի Ցզինպինի ձեռք բերած պայմանավորվածությունները կատարվեն, առևտրային հակամարտությունը կնմանվի սառը պատերազմի վաղ շրջանին:Ռիսկերի թվում են նաև Մեծ Բրիտանիայի Եվրոպական միությունից դուրս գալու գործը
  • Հարվարդի գիտնականները հաջորդ տարի կիրականացնեն Երկիր մոլորակը սառեցնելու փորձը
    Հարվարդի գիտնականները հաջորդ տարի կանցկացնեն Երկիր մոլորակը սառեցնելու փորձը՝ գրում է versiya.info-ն:Նշվում է, որ ի տարբերություն համակարգչային մոդելավորման վրա հիմնված այլ փորձերի՝ դա տեղի կունենա իրական աշխարհում:Մեկ ամիս առաջ գիտնականները սկսեցին խոսել այն մասին, թե հնարավոր է արդյոք արևային գեոինժեներիայի գոյությունը։Փորձի գաղափարը մթնոլորտում արևային լուսի արտացոլման համար շերտ ստեղծելն է։ Բաց կթողնվի ստրատոսֆերային զոնդ, որը հանձնարարված բարձրության վրա 100 գրամ կալցիումի կարբոնատ կցանի։ Այսպիսով, գիտնականները նախատեսում են պարզել, թ
  • Apple-ը խելացի ծածկոց կթողարկի
    Apple-ը խելացի ծածկոց է պատենտավորել, որը կվերլուծի սեփականտիրոջ սրտխփոցը, ջերմաստիճանը և շնչառության հաճախականությունը: Այս մասին հաղորդում է New York Post-ը:Աքսեսուարը կստանա iSheet անվանումը: Նշվում է, որ գործվածքում հատուկ հաղորդիչներ կկարեն: Հաղորդիչները կհավաքեն տվյալները, իսկ ծրագրային ապահովումը դրանք կհամեմատի օպտիմալ ցուցանիշների հետ: Տվյալները կցուցադրվեն անլար կառավարման պանելում:Ծածկոցը կօգնի առողջության հետ խնդիր ունեցող մարդկանց: Վատ ինքնազգացողության դեպքում ծածկոցը շտապ օգնություն կկանչի:Նյութի   աղբյուրը՝    https://www.
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Մարքեթինգի դերը ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության իրականացման գործընթացում

    ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆ
    ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոն


    Հոդվածը նվիրված է ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության իրականացման գործընթացում մարքեթինգի դերի և գործիքների կիրառման կարևորությանը: Արդի պայմաններում մեծ է մարքեթինգային միջոցառումների նշանակությունը, քանզի յուրաքանչյուր պետության տնտեսական զարգացումները արդյունք են ճիշտ ռազմավարությունների մշակման, նոր շուկաների ներգրավման, արդյունավետ բաշխման համակարգի ստեղծման և, ի վերջո, ապրանքը կամ ծառայությունը գնորդին հասցնելու ուղղորդման: Ուստի, արտահանման կողմնորոշմամբ արդյունաբերական քաղաքականություն իրականացնող յուրաքանչյուր երկրի ընկերության և արտադրանքի մրցունակության մեծացման կարևորագույն գործիք է մարքեթինգը: Մարքեթինգը յուրաքանչյուր արտադրողի համար ծառայում է որպես բաշխման համակարգի նախապատրաստման նպատակ, որի շնորհիվ ՀՀ արտադրողներին այլ երկրների շուկա մուտք գործելու հնարավորություններ կընձեռվեն: Սակայն, դրան զուգահեռ, պետության ներսում էլ պետք է իրականացվեն արտադրողներին աջակցող միջոցառումներ, և, ըստ այդմ, կարևորվում է մարքեթինգային առկա խնդիրների վերհանումն ու դրանց լուծման ուղիների որոնումը, քանի որ արտաքին շուկաներում արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ է ճկուն ձևով օգտագործել տարբեր մարքեթինգային գործիքներ:

    Հիմնաբառեր. մարքեթինգ, արտահանում, արդյունաբերական քաղաքականություն, ռազմավարություն, արտահանման մարքեթինգ, շուկայի հետազոտություն, արտաքին շուկա

    Մինչև խորհրդային կարգերի փլուզումը, Հայաստանը դարձել էր զարգացած արդյունաբերական երկիր: 1970−1990 թթ. արդյունաբերության տեսակարար կշիռը հանրապետության ամբողջ տնտեսության համախառն արտադրանքի մեջ կազմում էր 56−68%: Հանրապետությունում գործում էին ԽՍՀՄ-ում շատ հանրահայտ արդյունաբերական 713 խոշոր, ինչպես նաև բազմաթիվ միջին ու փոքր ձեռնարկություններ: Արդյունաբերության զարգացմամբ հնարավորություն ստեղծվեց ինդուստրացման ենթարկել նաև հանրապետության գյուղատնտեսությունը, շինարարությունն ու մյուս բնագավառները: Միաժամանակ, արդյունաբերության զարգացման շնորհիվ միջազգային շուկայում ՀՀ մի շարք ոլորտներ դարձան ճանաչելի` ճշգրիտ մեքենաշինություն, լեռնահանքային, թեթև, սննդի արդյունաբերություններ և այլն: Այդ
    տարիներին Հայաստանից աշխարհի 80 երկիր էր արտահանվում արդյունաբերական շուրջ 200 տեսակի արտադրանք: Շատ կարևոր էր այն հանգամանքը, որ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության հաշվեկշիռը դրական էր, արտահանումը 1,5 անգամ գերազանցում էր ներմուծումը: Անկախությունից հետո մեր հանրապետության երբեմնի հզոր արդյունաբերության վիճակը վատթարացավ. ձեռնարկությունների մեծ մասն անհեռատեսորեն, առանց տնտեսագիտական լուրջ հիմնավորումների սեփականաշնորհվեց և կազմալուծվեց: Այս ամենը լուրջ մտահոգության տեղիք տվեց, որն էլ արդյունաբերական   քաղաքականության մշակման և իրականացման հիմք դարձավ:
    Արդյունաբերական քաղաքականության շրջանակներում համակարգվում են այն բոլոր միջոցառումները և գործիքները, որոնք կառավարությունն օգտագործում է` օժանդակելու տնտեսության իրական հատվածի զարգացմանը: Արդյունաբերական քաղաքականությունը մեկնաբանվում է որպես տնտեսության առանձին ոլորտների կամ ենթաոլորտների հիմնախնդիրների լուծման նպատակով դրանց նկատմամբ կառավարությունների կողմից վարվող հատուկ կամ արդյունաբերության կառուցվածքի ձևավորմանն ուղղված քաղաքականություն: Ըստ Լ. Աբալկինի` արդյունաբերական քաղաքականությունը ազգային նպատակների գերակայությունների համապատասխան միջոցառումների համակարգ է` միտված արդյունաբերական արտադրության կառուցվածքում առաջադիմական փոփոխությանը: Առավել լրիվ ու ամփոփ, մեր կարծիքով, արդյունաբերական քաղաքականությունը բնութագրել է Պենսիլվանիայի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Ջոն Ադամսը: Ըստ նրա` արդյունաբերական քաղաքականությունը պետք է նպատակաուղղվի բացառապես արդյունաբերության կառուցվածքի ձևավորմանը կամ էլ որոշակի ոլորտների աջակցմանը, որին էլ հետևում է նաև ՀՀ-ն իր որդեգրած արդյունաբերական քաղաքականությամբ:
    Պետությունը համապատասխան քաղաքականության միջոցով կարգավորում է արդյունաբերության զարգացման գործընթացը` նպաստելով տնտեսության աճին: Այս առումով, ներկա պայմաններում   արդյունաբերական քաղաքականությունը դառնում է շուկայական ճանապարհով դանդաղ, բայց կայուն քայլերով ընթացող Հայաստանի տնտեսական ներուժի ամրապնդման հիմնական նախադրյալներից մեկը` իր վրա սևեռելով համակ ուշադրություն: Արդյունաբերության արդիականացման քաղաքականության բնագավառում շատ երկրներ առաջնությունը տալիս են իրենց տնտեսությունների համար ռազմավարական նշանակություն ունեցող հեռանկարային ոլորտներին:
    Այսօր գրեթե բոլոր երկրներում արդյունաբերական քաղաքականությունն իրականացվում է համաձայն պետության կողմից նախօրոք մշակված ծրագրերի: Արդյունաբերական քաղաքականությունը կախված է երկրի տնտեսության զարգացման մակարդակից և տնտեսական քաղաքականության ռազմավարությունից: Դա կարող է իրագործվել ներքոհիշյալ չորս հիմնական մոդելներով.

    1. հասարակական վերարտադրության սպառողական կողմնորոշմամբ,
    2. արտահանման կողմնորոշմամբ,
    3. ներդրումների կողմնորոշմամբ,
    4. ռազմականացված տնտեսությամբ:
    ՀՀ-ն որդեգրել է արտահանման կողմնորոշման մոդելով արդյունաբերական քաղաքականության ուղղությունը: ՀՀ արտահանման արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը արտահանման զարգացման ներուժ ունեցող ոլորտների միջազգային մրցունակության բարձրացմանն ուղղված հավասարակշռված և փուլային միջոցառումների համախումբ է: Նշված քաղաքականության երկարաժամկետ նպատակը տնտեսական աճի նոր շարժիչ ոլորտների ձևավորումն է` ի հաշիվ ներկայիս և նոր արտահանող ոլորտների զարգացման, որը կնպաստի տնտեսության արտահանելի հատվածի բազմազանեցմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը: Արդյունաբերական քաղաքականության հիման վրա մշակվել են ոլորտային ռազմավարություններ, որոնք կփոխլրացնեն կառավարության այլ ոլորտային և ընդհանրական նախաձեռնությունները: Մեր երկրի արդյունաբերական քաղաքականության առաջիկա տարիների (մինչև 2020 թ.) համար գործադիր իշխանությունն ընդունել է ոլորտային ռազմավարություններ` որոշ բնագավառներ զարգացնելու հստակ հեռանկարով: Մասնավորապես` խոսքը ճշգրիտ ճարտարագիտության, դեղագործության և կենսատեխնոլոգիաների, կոնյակագործության ոլորտների մասին է: Առաջին` մեկնարկային փուլում զարգացվում են արդյունաբերության երեք ճյուղեր` կոնյակագործություն, դեղագործություն, ճշգրիտ ճարտարագիտություն: Այս փուլի հաջող իրականացումը զարկ է տալիս նաև մյուս ոլորտների, մասնավորապես` մետաղական հանքարդյունաբերության, ակնագործության և ոսկերչության, թեթև արդյունաբերության, ժամագործության և այլ բնագավառների զարգացմանը: Ճարտարագիտական ծառայությունների շուկան գործում է ուրույն տրամաբանությամբ, որտեղ ձևավորվում են մրցակցության հիմնական բիզնես մոդելները: Քիմիական արդյունաբերության ոլորտը հիմնականում ներկայացված է ներկերի, լաքերի, այլ քիմիական նյութերի և հատկապես դեղագործության արտադրություններով, քանի որ դեղագործությունը ներկայումս ՀՀ առաջատար ճյուղերից մեկն է: Կոնյակագործությունը մեր երկրի համար կարևորագույն ճյուղ է: Հայկական կոնյակը Հայաստանի ամենահայտնի արտադրատեսակներից է, որն ունի իր ուրույն դերը: Դրա բնութագրիչներն ու որակը հայտնի են ամբողջ աշխարհում, որը կարելի է համարել նաև պետության բրենդի ձևավորման հիմնական տարրերից: Վերջինիս ձևավորումը ցանկացած երկրի կարևորության աստիճանի բարձրացմանն ուղղված ռազմավարական գործընթաց է, իսկ արտաքին տնտեսական քաղաքականությունը և տնտեսական աճի զարգացման ընթացքը արտաքին շուկայում պայմանավորում են երկրի հեղինակությունը: Ուստի,  կարծում ենք` անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել հայկական կոնյակի արտահանման նոր   շուկաների թիրախավորմանը:
    Եթե փորձենք նկարագրել ՀՀ արտահանման քաղաքականության ռազմավարության կիրառման արդյունքում արդյունաբերության վիճակը, ապա պետք է ընդգծել, որ ներկայումս բնագավառը ՀՆԱ շուրջ 16.0%-ն է կազմում:
    2014−2016 թվականներին արդյունաբերությունը ՀՆԱ աճին նպաստումով զիջել է միայն գյուղատնտեսությանն ու ծառայությունների բնագավառին, իսկ ոլորտի աճը պայմանավորված է եղել գլխավորապես հանքարդյունաբերության և մշակող արդյունաբերության աճով: Ընդ որում, վերջին երեք տարիներին արդյունաբերության ոլորտի աճին ամենամեծ նպաստումն են ունեցել արդյունաբերության նշված ճյուղերը: Մշակող արդյունաբերության աճը հիմնականում պայմանավորված է եղել հիմնային մետաղների արտադրության, սննդամթերքի, ծխախոտային արտադրատեսակների, խմիչքների արտադրության, ինչպես նաև ոսկերչական արտադրանքի թողարկման աճով, որը նույնպես մատնանշում է  ռազմավարության կիրառման ուղին: Իսկ հանքագործական արդյունաբերության աճը մեծ մասամբ  կախված է եղել մետաղական հանքաքարի արդյունահանումից: Հատկանշական է, որ նշված ժամանակահատվածում արդյունաբերության աճը պայմանավորված է եղել հիմնականում արտաքին պահանջարկով. արդյունաբերության արտահանումն աճել է շուրջ 18.3%-ով:
    Տարածաշրջանային երկրներում պահանջարկի վերականգնմանը, տնտեսության արտահանելի հատվածում ներդրումներին, ինչպես նաև արտահանման խրախուսմանը նպաստող` կառավարության վարած արդյունաբերական քաղաքականությամբ պայմանավորված` 2016 թվականին արձանագրվել է արտահանման 20.6% աճ, որը կազմել է ՀՆԱ շուրջ 18%-ը: Աճի ամենաբարձր` 9.6 տոկոսային կետը «Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր», իսկ 6.1 տոկոսային կետը` «Պատրաստի սննդի արտադրանք» ապրանքախմբերի աճի արդյունք է: Վերջին տարիներին արտահանվող ծավալների կայուն աճի միտում է դրսևորել «Մանածագործական իրեր» ապրանքախումբը, որի դրական նպաստումը կազմել է 1.9 տոկոսային կետ: «Ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր» և «Հանքահումքային արտադրանք» ապրանքախմբերը 0.8 տոկոսային կետով զսպել են արտահանման աճը, ինչը մասամբ բացատրվում է միջազգային շուկաներում մետաղների գների նվազմամբ: Նշված ապրանքատեսակների արտահանումը հիմնականում ապահովվել է Իրաք, Վրաստան, Գերմանիա, ԱՄԷ, Կանադա, Շվեյցարիա, Չինաստան և Ռուսաստան արտահանման հաշվին (աղյուսակ 1):

















































    Արտահանման նշված միտումների արդյունքում հիմնական գործընկեր երկրների կազմը գրեթե չի փոփոխվել, մինչդեռ, ըստ աշխարհագրական կառուցվածքի, արտաքին առևտրի կշիռները փոխվել են` հօգուտ ԵԱՏՄ երկրների: Արտաքին առևտրի աշխարհագրական կառուցվածքի փոփոխության հետևանքով 2014−2016 թվականներին ՀՀ արտաքին առևտրաշրջանառության միջինում շուրջ 29.4%-ը բաժին է ընկել ԱՊՀ (որից 26.1%-ը` ԵԱՏՄ), 25.4%-ը` ԵՄ երկրներին և 45.3%-ը` այլ երկրների: ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ ԵԱՏՄ երկրների միջին կշիռը նախորդ երեք տարիների միջինի նկատմամբ աճել է 2.7 տոկոսային կետով, ինչը հիմնականում պայմանավորվել է դեպի այդ երկրներ արտահանման նշանակալի աճով (հիմնականում` Ռուսաստան): Սակայն, պետք է նշել, որ արտահանման կողմնորոշմանը նպաստող արդյունաբերական քաղաքականության ռազմավարության մշակման համար առաջին հերթին անհրաժեշտ է իրականացնել մի շարք կարևոր միջոցառումներ, որոնցից հատկանշական են`
    1. Մշակել գիտական, տեխնոլոգիական պարկերի ստեղծման ու տեղեկատվական բարձր տեխնոլոգիաների օգտագործման ծրագրեր, նպաստել դրանց կիրառությանը:
    2. Նպաստել ձեռնարկությունների (հատկապես` տեղական) արտահանման ծավալների մեծացման քաղաքականության ձևավորմանը, մշակել դրա իրականացման հստակ և իրատեսական ծրագիր:
    3. Իրականացնել արտահանման ընդլայնմանը նպատակաուղղված ՕՈւՆ ներգրավումը խրախուսող քաղաքականություն` հաշվի առնելով դրանց անվտանգության ապահովման հարցերը:
    4. Հզորացնել արտաքին շուկաների իրավիճակի և մարքեթինգային ուսումնասիրության, դրանցում հայրենական արտադրանքի և ծառայությունների ներկայացմանն աջակցող գործակալության կարողությունները:
    Վերջինս, կարծում ենք, թերի է մնում մեր երկրում կիրառվող արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության իրականացման գործընթացում, սակայն, պետք է նշել, որ յուրաքանչյուր երկրի ընկերության և արտադրանքի մրցունակության մեծացման կարևորագույն գործիք է մարքեթինգային կողմնորոշվածությունը: Անգլիացի հետազոտող Վ.Շոուն գերմանական և անգլիական մեքենաշինական գործարանների հետազոտության հիման վրա, որպես երկարաժամկետ հաջողության և մրցունակության բարելավման հիմնական մեթոդ, առանձնացրել է կազմակերպության մարքեթինգային կողմնորոշվածության ավելի բարձր աստիճանը: Փորձը ցույց է տալիս, որ մարքեթինգային կողմնորոշվածությամբ ընկերություններում հարմարվողականության և մրցակցային առավելությունների մակարդակը շատ ավելի բարձր է, քան այնտեղ, որտեղ մարքեթինգի գործադրման ցածր մակարդակ է արձանագրված: Մրցակցային պայքարի պայմաններում, եթե ընկերությունը մարքեթինգի սկզբնական փուլում փորձում է միջոցներ խնայել` ի հաշիվ վերլուծության, կանխատեսման և մրցունակության ապագա ուղղությունների տնտեսագիտական հիմնավորման գործառույթների իրականացման,  հետագայում կրում է կորուստներ, որոնք հարյուրապատիկ գերազանցում են ավելի վաղ խնայված գումարը:
    Ճիշտ է, վերջին երկու տարիներին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, Հայաստանի զարգացման հիմնադրամի ջանքերի համատեղմամբ ապահովվում է գործարար համաժողովներին (ֆորում), շնորհանդեսներին և համանման միջոցառումներին մասնակցություն, ինչպես
    նաև Հայաստանում հայկական արտադրանքների համտեսների և ցուցահանդեսների, միջազգային ցուցահանդեսներում ՀՀ ընկերությունների մասնակցության կազմակերպում, այսօր, այնուամենայնիվ, բազմաթիվ հայկական ընկերություններ ցանկանում են զարգացնել իրենց ապրանքների արտահանման գործարքները, սակայն մի շարք խնդիրների պատճառով դա նրանց չի հաջողվում: Պետք է նշել, որ ՀՀ ոչ մի կառույց չի իրականացնում մարքեթինգային հետազոտություններ ՀՀ-ից արտահանման առավել շահավետ կազմակերպում իրագործող երկրների բացահայտման և նույն առումով առավել արդիական ոլորտների որոշման, ինչպես նաև նոր շուկաների բացահայտման և դրանց վերաբերյալ տեղեկատվության ստացման համար: Մինչդեռ, շուկայի հետազոտությունը մարքեթինգի հիմքն է և ենթադրում է ապրանքի հաջող իրացման բոլոր պայմանների վերլուծություն, որի շնորհիվ ընկերությունը որոշում է` որ միջազգային շուկան ընտրել իբրև նպատակային: Ուստի, կարծում ենք, անհրաժեշտ է հայ արտահանողների համար ստեղծել տեղեկացման, հետազոտման և վերլուծական գործընթացների կազմակերպման կառույց կամ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում ձևավորել առանձին ստորաբաժանում, որը կզբաղվի տվյալ խնդրով, կամ էլ տվյալ գործառույթը նույնպես վերապահել Հայաստանի զարգացման հիմնադրամին` ներսում ստեղծելով առանձնացված ստորաբաժանում: Բացի այդ, կարելի է նաև իրականացնել ընկերություններում գործող մարքեթինգային ծառայությունների գործառույթների ուղղորդում ոչ միայն իրացման շուկաների բացահայտման, այլև արտահանվող ապրանքի` սպառողների շրջանում հետազոտությունների կատարման նպատակով` հաշվի
    առնելով ինչպես սպառողների պահանջմունքների բավարարման աստիճանը, այնպես էլ նրանց առաջարկությունները պատրաստի արտադրանքի ձևավորման, որակի, չափերի, համային հատկանիշների և այլնի վերաբերյալ: Պետք է նշել նաև, որ ՀՀ ընկերություններում առկա է մարքեթինգի մասնագետների պակաս: Ուստի պետք է շուկայագիտության բնագավառի կադրեր պատրաստել, վերապատրաստել մասնագետներին, գիտական հետազոտություններ իրականացնել, աջակցել դրանց արդյունքների ներդրմանը: Անհրաժեշտ է նաև աշխատանքներ վարել վերամշակող արդյունաբերության, հատկապես` գինիների, մուրաբաների, ջեմերի, կոնֆիտյուրների, օշարակների, չրերի, համեմունքների, ազգային աղանդերների և այլնի (ալանի, սուջուխ, դոշաբ) արտադրության փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման խթանման, արտաքին շուկաների մասին գիտելիքների և մարքեթինգային գործիքների տիրապետմանն աջակցության ուղղությամբ: Կարելի է նաև ստեղծել էլեկտրոնային հարթակ (հասանելի յուրաքանչյուր ընկերությանը` իր ապրանքը դեպի արտաքին շուկա առաջ մղելու համար), որը կօգնի արտահանման շուկաների վերաբերյալ տեղեկատվական նյութերի ձեռքբերմանը և ՓՄՁ ոլորտի  ընկերություններին տրամադրմանը:
    Դա կարող է կառավարվել վերը նշված կառույցի կողմից` տեղեկատվություն ապահովելով նպատակային շուկաների, դրանց չափերի և զարգացման միտումների, սպառման առանձնահատկությունների (համային նախասիրություններ, փաթեթավորում և այլն), ինչպես նաև դիստրիբյուտորական ընկերությունների վերաբերյալ, քանի որ ՀՀ ընկերությունների մեծ մասը արտաքին շուկաներում գործելու փորձ չունի:
    Ամփոփելով կարելի է ասել, որ նշված կառույցը կզարգացնի արտահանման մարքեթինգը, որն այլ երկրում արտադրանքի իրացման փորձն է: Արտաքին շուկաներում արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ է ճկուն ձևով օգտագործել տարբեր մարքեթինգային գործիքներ` հաշվի առնելով տվյալ շուկայի իրավիճակը և մարքեթինգային միջավայրի առանձնահատկությունները, հատկապես սոցիալ-մշակութային միջավայրի յուրահատկությունները, քանի որ ապրանքներին վերաբերող մի շարք  չափանիշներ մի երկրի գնորդների համար կարող են նշանակություն չունենալ, իսկ մեկ այլ երկրի գնորդների համար` կարևորվել: