ԱԿՏՈՒԱԼ ԹԵՄԱՆԵՐ
  • Գիտնականները հայտնում են, որ Մարսի առաջին բնակիչները պետք է հրաժարվեն երեխաներ ունենալուց
    Մարսի գաղութացման ծրագրի շրջանակներում կարմիր մոլորակի առաջին բնակիչներն ստիպված կլինեն երկու նշանակալի զոհողություն անել՝ հրաժարվել սերնդի շարունակությունից և ինտիմ հարաբերություններից, եթե դա անհրաժեշտ չէ ողջ թիմի գոյատևման համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով գիտական ամսագիրը:«Իհարկե, ինքնավար գաղութների գոյությունը Մարսի վրա անհնար կլինի առանց սերնդի շարունակության հնարավորության: Մյուս կողմից՝ այդ գործն իրականացնելը կհանգեցնի մի շարք անլուծելի խնդիրների»,- հայտնում են Բրազիլիայի կենսագիտությունների ազգային
  • Դանիան և Շվեդիան նախատեսում են առաջին միջազգային մետրոն կառուցել
    Դանիական Կոպենհագենն ու շվեդական Մալմեն մետրոյի գծի շինարարություն են նախատեսում, որը միացնելու է երկու քաղաքները Էրեսուն նեղուցի միջով։ Այս մասին հաղորդում է The Local-ը։ Երկու քաղաքների քաղաքապետերը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել են, որ մետրոն կարող է կառուցվել 2035 թվականին։ Տրանսպորտային գիծը աշխատատեղեր է ապահովելու, կրճատելու է երթևեկության ժամանակը և մեծացնելու է ներդրումային ներուժը։Նախնական տվյալներով, մետրոյի գնացքը մեկնելու է ամեն մեկ ու կես րոպեն մեկ, երկու քաղաքների միջև ուղևորության ժամանակը 23 րոպե է կազմելու, երկու անգամ
  • Աշխարհի ամենաբարձրադիր ռեստորանը կբացեն Հիմալայներում
    Չորս շեֆ խոհարարներից բաղկացած խումբը փորձում է համաշխարհային ռեկորդ սահմանել՝ բացելով ամենաբարձրադիր ռեստորանը։ Այն կտեղակայվի 3536 մետր բարձրության վրա, Հիմալայներում՝ Էվերեստի բազային ճամբարում։Խոհարարները Նեպալի Լուկլա քաղաքից 8-օրյա արշավի կմեկնեն, իսկ այժմ 10 անվախ կամավորներ են փնտրում (ապագա ռեստորանի այցելուներին), որոնք պատրաստ են իրենց միանալ։Արտասովոր ճամփորդությունը կավարտվի Էվերեստի բազային ճամբարում գինիներով և 7 տեսակի ուտեստից բաղկացած ընթրիքով։ Կազմակերպիչների խոսքով՝ լեռ մագլցելու ամենամեծ խնդիրը բարձրությունն է, ո
  • Գիտնականները ստեղծել են աշխարհում ամենաարագ ջրատաքացուցիչը
    Ֆիզիկոսների միջազգային խումբը կարողացել է տաքացնել ջուրը՝ հասցնելով մինչև 100 հազար աստիճանի՝ ընդամենը 0,000000000000075 վայրկյանում:Ջուրը տաքացնելու ավանդական միջոցի դեպքում մարդը ստիպում է նրա մոլեկուլներին տեղաշարժվել՝ շարժման արագության աճմանը զուգընթաց: Գիտնականները XFEL լազերից ջրատաքացուցիչ են ստեղծել, որն այլ սկզբունքով է գործում: Հեղուկը եռման վիճակի հասցնելու ամենաարագ միջոցն աշխարհում ռենտգենների հզոր փնջի միջոցով ատոմների միջև կապերը քանդելն է: Մասնիկները սկսում են շարժվել աննախադեպ արագությամբ՝ տաքացնելով ջուրը մինչև 100 հազար աստ
  • «Թուրքիայի սնանկացումը սկսվել է». հայտնի տնտեսագետ
    Հայտնի մակրոտնտեսագետ Ռասել Նեփյերը շվեցարական առաջատար «Neue Zürcher Zeitung» պարբերականին տված հարցազրույցի ընթացքում վատատեսական կանխատեսումներ է արել Թուրքիայի տնտեսության համար:Ըստ Նեփյերի կանխատեսումների՝ Թուրքիայում կրկնվելու է 1980-ականների իրավիճակը՝ առաջացնելով խորը ճգնաժամ:«Թուրքիայի սննկացումը սկսվել է»,- ասել է հայտնի տնտեսագետը՝ ավելացնելով, որ ամենաուշը ընտրություններից հետո (ս/թ հունիսի 24-խմբ.) թուրքական լիրայի արժեզրկումը ահագնացող չափերի կհասնի, ինչի հետևանքով Թուրքիան չի կարողանա վճարել 400 մլրդ դոլարի հասնող պարտքը: Տնտեսագ
  • Google-ն իր աշխատակիցներին պաշտոնապես թույլատրել է «զայրացած լինել»
    Google կորպորացիայի էթիկայի կոդեքսից հանվել է հայտնի Don’t be evil դրույթը, ինչը թարգմանաբար նշանակում է «Մի եղիր զայրացած»: Այս կետը 18 տարի առաջ ավելացվել էր ընկերության ինժեներ Փոլ Բաքհայթի կողմից: 2018-ին «Մի եղիր զայրացած» կետը անհետացել էր ընկերության կայքում տեղադրված տեքստից:Այսպիսով, Google-ը պաշտոնապես թույլատրել է իր աշխատակիցներին «զայրացած լինել»:Աշխատակիցների վարքագծի նկատմամբ այս պահանջի անհետացումը ամենայն հավանականությամբ կապված է 2015 թվականին կորպորացիայի՝ Aplhabet կազմակերպության ենթակայության տակ անցնելու հետ: Այդ ժամանակ կարգախոսը
  • Ethereum կրիպտոարժույթը կարող է փլուզվել համակարգչային խաղերի պատճառով
    Երկու հայտնի խաղերը ծանրաբեռնել են Ethereum կրիպտոարժույթով գործարքների ցանցը, ինչի պատճառով օգտվողները չեն կարողանում գործարքներ իրականացնել վիրտուալ միջոցներով , փոխանցում է IZ.ru-ն: Cryptokitties եւ Ether Shrimp Farm ապակենտրոնացված հավելվածներն առաջին և երկրորդ տեղերն են զբաղեցրել համացանցում:Խաղերի գործարկումից մի քանի շաբաթ առաջ, որոնց էությունը վիրտուալ կատուններն եւ մանր ծովախեցգետիններն են, օգտագործողները դրանց համար ավելի քան 3 միլիոն դոլար էին ծախսել: Ընդ որում, Ethereum-ն այնքան էր ծանրաբեռնվել, որ կրիպտոարժույթով փոխանցումների 13 տոկոսի դեպքում 
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Գործարարի անձնային դիմանկարը. փիլիսոփայահոգեբանական վերլուծություն

    ՍՈՖՅԱ ՕՀԱՆՅԱՆ
    ՀՊՏՀ փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոն 


    Սոցիալական կյանքի առևտրայնացումը դարձել է հետխորհրդային ժամանակակից հասարակության արդիականացման հիմնական գծերից մեկը: Այս համատեքստում ՀՀ-ում ձևավորվող գործարարությունը ոչ միայն սոցիալ-տնտեսական երևույթ է, այլև անձնային տեսակ, որը, լինելով ինքնատիպ «փիլիսոփայության» կրող, օժտված է հոգեբանական որոշակի հատկանիշներով: Այդ հատկանիշների ուսումնասիրությունը հատուկ հետաքրքրություն է ներկայացնում ժամանակակից սոցիալ-հոգեբանական և տնտեսական գիտությունների համար, քանի որ դրանց հետ է կապված գործարարության հատուկ էթիկան` պատկերացումների ու նորմերի համակարգը, որը տնտեսական գործունեությանը պարտադրում է որոշ սահմանափակումներ, որոնք ուղղակիորեն չեն առնչվում տնտեսական նպատակահար-   մարությանը,   արդյունավետությանը կամ շահույթին:

    Հիմնաբառեր. գործարար, հոգեբանական դիմանկար, անձնային որակներ, ղեկավար, շարժառիթ

    Ժամանակակից հասարակությունում շուկայական տնտեսական համակարգի առաջընթացն ու շարժունությունն ապահովող կենտրոնական կերպարներից է գործարարը: Հայաստանում, ինչպես նաև հետխորհրդային մյուս երկրներում ձևավորվել է սկզբունքորեն նոր սոցիալական կառուցվածք, որտեղ երևան են եկել խորհրդային հասարակությանն անծանոթ տնտեսավարող սուբյեկտներ, որոնք շուկայական տնտեսության օրենքների տիպական մարմնավորումն են:Ինչպես յուրաքանչյուր անհատ, այնպես էլ գործարարը ձգտում է նպաստավոր տպավորություն թողնել և շրջապատողների կողմից սեփական գործողությունների հավանությանն արժանանալ: Մեծ բիզնեսի, կյանքի բոլոր կողմերի քաղաքականացման ժամանակը ծնել է նաև նոր պահանջ` «ապրել բոլորի աչքի առաջ»: Սոցիալական աստիճանակարգության մեջ սեփական հարգը բարձրացնելու համար անհրաժեշտ է աշխատել սեփական կերպարի վրա, որի ձևավորման առաջին փուլը կապված է ինքնագնահատականի բարձրացման հետ, իսկ երկրորդ փուլը վարվելակարգի դաստիարակությունն է, բարեկիրթ, վայելուչ լինելու, լսարանի վստահությանն արժանանալու կարողությունը: Դրա հետ կապված` վերջին ժամանակներս մեր կյանք է ներխուժել «իմիջ» (անգլ. թարգմ.` կերպար, վարկանիշ, հեղինակություն) բառը. «Իմիջն անձի կամ կազմակերպության ընդհանրացված դիմանկարն է, որը ստեղծվում է հանրության խմբերի պատկերացման մեջ անձի կամ կազմակերպության հայտարարությունների ու գործերի հիման վրա և հասարակական կամ անհատական գիտակցության մեջ ձևավորում է անձի կամ կազմակերպության նկատմամբ հուզական վերաբերմունք»: Իմիջն ինքնաներկայացում է, մյուսների համար սեփական կերպարի կերտումը: Գործարարի առնչությամբ դա նրա բարոյաանձնային, մտավոր, մասնագիտական որակների գնահատականն է շրջապատող մարդկանց կողմից:
    Գործարարի հոգեբանական դիմանկարի ստեղծման առաջին փորձերից մեկը ձեռնարկել է գերմանացի տնտեսագետ, սոցիոլոգ Վերներ Զոմբարտը, ով համարում էր, որ գործարարը պետք է օժտված լինի նվաճողի, կազմակերպչի և առևտրականի որակներով. 











    Լրացնելով այս բնութագիրը` շվեդ տնտեսագետ, ժամանակակից մրցակցային ռազմավարության հետազոտող Բենգտ Կառլոֆը համարում է, որ ժամանակակից գործարարի հիմնական առանձնահատկություններն են.
    - նախընտրում է ինքնուրույն կայացնել որոշումներ,
    -նորի հանդեպ ընկալունակ է, միտված է արդյունքների ստացմանը,
    -բաց է կառուցողական քննադատության ու գովասանքի համար,
    - սիրում է արագ զարգացում և նորամուծություններ,
    - գործարարության միջավայրում, բիզնեսն ընդլայնելիս իրեն զգում է «ասես ձուկը ջրում», 
     ծայրահեղ խստապահանջ է իր և իր գործընկերների ընդունակությունների հանդեպ:
    Արևմտյան հետազոտողների տվյալների համաձայն` խոշոր գործարարները սովորաբար նախընտրում են մեծամասշտաբ որոշումներ, հակված են գործելու մտածված ու արագ` կողմնորոշվելով ընկերության վերակազմակերպմանը, բիզնեսի ուղղվածության փոփոխությանը և այլն: Այդպիսի գործարարը ոչ այնքան որոշակի մասնագիտություն ընտրած անհատ է, որքան անձնային տիպ, որի բնութագրերն են անկախության ու իշխանության ձգտումը, նոր հնարավորությունների որոնումը,  նախաձեռնողականությունը, նպատակաուղղվածությունը, մարդկանց կազմակերպելու և ռեսուրսները բաշխելու ընդունակությունը, վտանգի թույլ զգացումը, վարչարարական գործողությունների հանդեպ անհանդուրժողականությունը, իր վրա պատասխանատվություն վերցնելու վախի բացակայությունը:
    Մանր ու խոշոր բիզնեսի արևմտյան ներկայացուցիչների հոգեբանական դիմանկարների համեմատությունը ցույց է տալիս, որ վերջիններս օժտված են ավելի բարձր ինտելեկտով, ավելի համառ են, քիչ են հակված հետևելու խմբային հասարակական նորմերին, օժտված են ավելի հարուստ երևակայությամբ, մտածողության ճկունությամբ ու ինքնուրույնությամբ: Խոշոր բիզնեսի ներկայացուցիչների մեջ առանձնանում է «ներամփոփ, ստեղծագործող ղեկավարի» անձնային տեսակը: Այս մարդիկ հուզականորեն կայուն են, ձգտում են իշխել շրջապատողների վրա, չեն ընդունում հեղինակություններ, ակտիվ են ու համարձակ, օժտված են զարգացած վերացական մտածողությամբ, կազմակերպչական ընդունակություններով: Ղեկավարի կազմակերպական ներուժը, որպես անձնային որակ, դրսևորվում է ինքն իր ու մյուս մարդկանց հետ նրա հարաբերությունների համակարգում: Գոյություն ունի ենթակաների հետ ղեկավարի համագործակցության երկու մեթոդ: Այսպես կոչված «բացասական ամրապնդման» էությունը ենթակաների գործունեության բացասական կողմերի որոնումն է: Այս մեթոդը վաղուց են օգտագործում իշխանությամբ օժտված մարդիկ: Դա իսկապես փոխում է մարդկանց վարքը, բայց հանգեցնում է աշխատանքից խուսափելուն և երկու կողմի ոգեշնչման նվազմանը: Բոլոր նրանք, ում երբևէ ղեկավարել են, ընդունում են, որ ենթակաների աշխատանքն ամենավատը վարձատրում է այն ղեկավարը, ով ընդհանրապես չունի նրանց հետ հետադարձ կապ: Աշխատողը զգում է իր աշխատանքի վերաբերյալ արձագանքի պակաս և ժամանակի ընթացքում կորցնում է հետաքրքրությունը դրա հանդեպ: Հակառակ մոտեցման դեպքում, որը հոգեբաններն անվանում են «դրական ամրապնդում», որոնվում են մարդու աշխատանքի օգտակար կողմերը, և խրախուսվում է հենց այդպիսի վարքը: Այս դեպքում ղեկավարը հատուկ ջանքեր է գործադրում աշխատանքի մեջ մարդու ներդրման դրական կողմերի բացահայտման ու վարձատրման համար: 

    Գործարարն առաջին հերթին պետք է առաջնորդ (լիդեր) լինի, քանի որ պետք է իր շուրջը համախմբի մարդկանց և ոգեշնչի նրանց բարձր նպատակի հասնելու համար. «Առաջնորդին կարելի է բնորոշել որպես տվյալ սոցիալական հանրույթում առավել հեղինակավոր անձ, որը կենտրոնական դեր է խաղում համատեղ գործունեության կազմակերպման և խմբում փոխհարաբերությունների կարգավորման մեջ»: Նա հաջողության կհասնի բիզնեսում, միայն եթե կկարողանա համոզել իր աշխատակիցներին` հասնելու առաջադրանքների կատարման այնպիսի մակարդակի, որը նախկինում նրանց անհասանելի էր թվում: Առաջնորդի այդ ընդունակությունը սերտորեն կապված է այնպիսի որակների հետ, ինչպիսին են լավատեսական պլաններ ստեղծելու, հաջողության հույսերն ամրապնդելու, նորարարությունների էությունը բացատրելու, ճգնաժամային իրավիճակներում կոլեկտիվին համախմբելու ունակությունները: Իտալացի փիլիսոփա, հոգեբան Անտոնիո Մենեգետիի կարծիքով` առաջնորդն այն մարդն է, ով,  ավարարելով սեփական եսասիրությունը, բավարարում է հասարակական շահը: Զարգացնելով սեփական գործունեությունը` նա բաշխում է նյութական բարիքներն ու աշխատանքով է ապահովում հարյուրավոր մարդկանց: Ընդ որում, առաջնորդը զուգահեռաբար խթանում է հասարակական առաջընթացը և աշխուժություն է մտցնում տնտեսության մեջ: Հասարակության շահերը բավարարելու համար գործարարին անհրաժեշտ է.
    - ուսումնասիրել մարդկանց որոշակի խմբի շահերը,
    - առաջարկել գոյություն ունեցող շահերի բավարարման կամ առկա խնդիրների լուծման ինչ-որ միջոցներ,
    - գործարար ակտիվության շնորհիվ ստանալ սեփական օգուտը` լուծելով սոցիալական խնդիրը: 





















    Ըստ Մենեգետիի պատկերացումների` առաջնորդն օժտված է 3 խումբ որակներով, որոնց մեջ պայմանականորեն կարելի է առանձնացնել մտավոր ընդունակությունները, խառնվածքի գծերը և ձեռքբերովի կարողությունները.
    Անձնային որակների այս ոչ լրիվ ցանկը ստիպում է դրանց մեջ փնտրել առավել կարևորները, առանց որոնց գործարար գործունեության հաջողությունն էապես կդժվարանա: Գործարարների գործունեության վերլուծությունը ցույց է տալիս, որ բազմազան անձնային որակների մեջ կարելի է առանձնացնել հետևյալ առավել կարևորները.
    − Ինքնուրույնություն, որն ընդհանուր իմաստով կարելի է սահմանել որպես մարդու ձգտում` անձամբ որոշելու իր կյանքի ուղին, ընտրելու գործնական նպատակները և դրանց հասնելու միջոցները: Անձի այդպիսի գծի առկայությունը հաջողության կարևորագույն պայմաններից մեկն է: Գործարար են դառնում առաջին հերթին այն մարդիկ, որոնց չի գոհացնում վարձու աշխատողի իրենց դերը, ում պակասում է ինքնուրույնությունն իրենց աշխատանքում: Ա. Մասլոուի հայեցակարգը հիշելու դեպքում կարելի է ասել, որ գործարարներն ինքնիրացման հատուկ արտահայտված պահանջմունքով մարդիկ են:
    − Հավակնոտություն, որն ի սկզբանե օգնում է գործարարին` հաղթահարելու ցանկացած արգելք հաջողության ճանապարհին: Հետաքրքիր է նշել, որ մարդկանց վերաբերմունքը տվյալ անձնային որակի հանդեպ մեծապես տարբերվում է տարբեր մշակույթներում: ԱՄՆ-ում դա գնահատվում է որպես առավելություն, իսկ Ռուսաստանում` ավելի հաճախ որպես թերություն, ծայրահեղ դեպքում նման մարդկանց մասին հաճախ քննադատաբար են խոսում: Այնուամենայնիվ, հավակնոտությունը, այսինքն` բարձր ինքնագնահատականը և հաջողության նկատմամբ հավատը մարդուն հաղորդում է լրացուցիչ ուժեր և օգնում է հաղթահարել դժվարությունները: 
    − Համառություն, որը գործարարության համատեքստում նշանակում է հաջողության հասնելու համար հնարավոր ամեն ինչ անելու ցանկություն և հանուն հաջողության որոշակի զոհաբերություններ կատարելու պատրաստակամություն: Բիզնեսի համատեքստում համառությունը` համակցված նպատակամղվածությանը, դրսևորվում է նրանում, որ մարդն ապրում է իր բիզնեսով, մտածում դրա մասին:
    − Աշխատասիրություն, որը, որպես անձնային որակ, լիովին բնութագրում է բիզնեսի աշխարհում հաջողակ շատ մարդկանց: Նրանք աշխատում են ոչ միայն այն պատճառով, որ ցանկանում են շատ փող վաստակել, այլ որովհետև նրանց դուր է գալիս աշխատանքի գործընթացը:
    − Դիմացկունություն: Կյանքի դժվարությունների հանդեպ դիմացկունությունը և ճակատագրի հարվածներին դիմակայելու կարողությունը կազմված է երկու բաղադրիչից` անբարենպաստ հանգամանքների դեպքում չոգեզրկվելու ընդունակությունից և անհաջողություններից դրական փորձ քաղելու կարողությունից:
    Ըստ վիճակագրության` տասը գործարարից միայն մեկն է կարողանում հաջողության հասնել բիզնեսում, մյուսները ձախողվում են: Թերևս դրա պատճառներից են նաև գործարարի հետևյալ գլխավոր հատկությունները` կազմակերպվածություն, հաղորդակցման ունակություն, գործնականություն
    ու հաշվենկատություն, ներըմբռնում կամ իրավիճակի կանխատեսում, դիտողականություն, ինքնավերլուծություն, ճկունություն և բազմակողմանիություն, խելամիտ ռիսկ ու համարձակություն, ստեղծագործականություն, նպատակաուղղվածություն, առողջ արկածախնդրություն, դիտողունակ ու հետաքրքրասեր միտք, իր և մյուս մարդկանց համար պատասխանատվություն կրելու հատկություն, պրագմատիզմ, վերլուծական միտք, առողջ կասկածամտություն, արագ որոշումներ կայացնելու ընդունակություն, գերազանցության ձգտում, մրցակցության ոգի, նորարարություն:
    Այսպիսով` ժամանակակից գործարարի անհատական-հոգեբանական հիմնական բնութագրերը թույլ են տալիս առանձնացնել հետազոտական մի քանի բլոկներ` ինտելեկտուալ, հաղորդակցային և շարժառիթային-կամային:
    Ինտելեկտուալ բլոկը ներառում է այնպիսի բնութագրեր, ինչպիսիք են իրազեկությունը (կոմպետենտություն), լայնախոհությունը, զարգացած ներըմբռնումը, վառ երևակայությունը, ստեղծագործականությունը, հեռանկարային մտածողությունը, երկարաժամկետ կանխատեսումը և ճկունությունը:
    Հաղորդակցային բլոկի հիմքը կազմում են հաղորդակցման ընդունակությունը, սոցիոբելությունը, ուրիշների ջանքերն ուղղորդելու տաղանդը, անձնական հմայքը, կոլեկտիվ ստեղծելու և դրանում ներդաշնակ մթնոլորտ ապահովելու ունակությունը, մյուս մարդկանց հետ շփման պատրաստակամությունը: 

    Շարժառիթային-կամային բլոկի հոգեբանական բնութագրերից կարելի է  առանձնացնել ռիսկի հակվածությունը, պայքարելու և հաղթանակելու ձգտումը, ինքնադրսևորման և հանրային ճանաչման պահանջմունքը, անհաջողությունից փախչելու շարժառիթի համեմատությամբ հաջողության հասնելու շարժառիթի գերակշռումը, իրեն և ուրիշներին շահադրդելու պատրաստակամությունը: Այս համատեքստում հատկանշական է, որ ավստրո-ամերիկյան տնտեսագետ, սոցիոլոգ Յ. Շումպետերն առանձնացնում էր գործարարական երեք շարժառիթ. առաջինը տիրապետման, իշխանության, ազդեցության պահանջմունքն է, երկրորդը` հաղթանակի ծարավը, հաջողության ձգտումը մրցակցի և ինքն իր հետ պայքարում, երրորդը` գործերի ինքնուրույն վարման արդյունքում ստեղծագործական ուրախությունը: Վերը ներկայացվածից բացի, արդյունավետ ղեկավարմանը վերաբերող ևս մի կարևոր հատկանիշ է այն, որ հաջողակ ղեկավարը միշտ պետք է կարողանա հավասարակշռություն ստեղծել երկու ծայրահեղությունների միջև: Առավել հաջողակ գործարարների անձնային առանձնահատկությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ նրանց մեծամասնությունն օժտված է չորս զույգ որակներով, որոնք առաջին հայացքից թվում են փոխբացառող.
    - Հավակնոտություն − համեստություն: Հավակնոտությունը գործարարի կարևորագույն որակներից է, որը հաջողակ ղեկավարին հաղորդում է այն էներգիան, առանց որի անհնար է հաղթանակը ժամանակակից բիզնեսում: Միաժամանակ, առաջնորդի համեստությունը դրսևորվում է այն բանում, որ նա իրեն չի վերագրում կազմակերպության բոլոր նվաճումները, հակառակ դեպքում ենթականերին կթվա, թե պետը պարզապես օգտագործում է իրենց: Պետք է նշել, որ ոչինչ այնքան չի ոգեշնչում աշխատողներին, որքան իրենց նվաճումների գնահատումը ղեկավարության կողմից:
    -Ռազմավարական մտածողություն−ուշադրություն մանրուքների հանդեպ: Արդյունավետ   ռազմավարական գաղափարն այն է, ինչը տարբերում է հաջողակ ընկերությունը միջակից, ականավոր առաջնորդին` ուրիշի գաղափարները նմանակողից: Հայտնի շատ գործարարների գլխավոր ռազմավարական գաղափարն այն է, որ նրանք առաջնային են համարում ոչ թե իրենց ցանկությունները, այլ այն մարդկանց կարիքները, որոնք վճարում են իրենց ցանկությունների իրականացման համար: Այսպես` միմյանց հետ շփվելու մարդկանց ցանկությունը հանգեցրեց բջջային կապի ընկերությունների հարստացմանը, առողջության ձգտումը նպաստեց դեղագործական ընկերությունների կապիտալի աճին, իսկ զվարճալիքների ծարավը ծնունդ տվեց շոու-բիզնեսի արդյունաբերությանը: Միաժամանակ` ձգտելով լայնածավալ մտածել, ղեկավարը պետք է հասկանա, որ երբեմն ցավալի մանր զանցանքը կարող է կործանել ամենաահռելի ձեռնարկությունը: Այդ պատճառով իմաստուն ղեկավարը մտածում է նաև մանրուքների մասին: 
    - Խանդավառություն − ներքին հանդարտություն: Խանդավառությունը հուզական վարակ է, որը ստիպում է կատարել աշխատանքային սխրանքներ: Մեծ նախագծերը չեն կատարվում միայն սառը հաշվարկի հիման վրա: Ապագայի հավատը, հաջողության հանդեպ վստահությունը, իր կազմակերպության համար հպարտությունը, համատեղ աշխատանքի ուրախությունն այն գործոններն են, որ նշանակալիորեն մեծացնում են կազմակերպության ռեսուրսները, ընդ որում, դրանք բխում են ղեկավարից: Սակայն միայն զգացմունքներն ու հույզերը հեռու չեն տանի: Երբ ներշնչանքի և հուզական պոռթկման ժամանակն ավարտվում է, վրա է հասնում տրամաբանության և սեփական ուղու ճշմարտացիության հանգիստ վստահության ժամանակը:
    - Ռիսկի դիմելու կարողություն − սխալներից օգուտ քաղելու ընդունակություն: Գործարարության վարումն անհնար է առանց ռիսկի, այդ պատճառով ռիսկային արարքների հակվածությունը գործարարի առանձնահատկությունն է: Սակայն պետք է հիշել, որ ռիսկը լինում է արդարացված ու չարդա-
    րացված: Առաջին դեպքում մարդը պատրաստ է կատարել ինչ-որ գործողություններ անորոշության պայմաններում, եթե տեսնում է, որ հաջողության հավանականությունը բավական մեծ է: Իսկ եթե մարդը չի գնահատում անբարենպաստ իրադարձության հավանականությունը կամ գործը սկսում է հաջողության ծայրահեղ ցածր հնարավորությամբ, ռիսկն արդարացված չէ:
    Հետևաբար` գործարարը պետք է մի կողմից` կարողանա գնալ որոշակի ռիսկի, բայց, մյուս կողմից` նա պետք է լինի բավական իմաստուն ու զգույշ, որպեսզի ապարդյուն ռիսկի չդիմի: Անհաջողությունից ոչ ոք ապահովագրված չէ, ուստի գործարարի համար չափազանց կարևոր է իր յուրաքանչյուր բացթողումը հանգիստ վերլուծելու և դրանից օգուտ քաղելու կարողությունը, որպեսզի չկրկնի իր սխալները:
    Հետաքրքրական է, որ տվյալ որակներից ցանկացածն իր զարգացման ընթացքում վերածվում է թերության և միայն իր հակադրության հետ հավասարակշռության մեջ է ձեռք բերում ներդաշնակություն ու հանգեցնում հաջողության: Հետևաբար` որքան կարևոր է բիզնեսում հաջողությանը նպաստող անձնային հատկությունների ուսումնասիրությունը, նույնքան մեծ նշանակություն ունի հաջողությանը խոչընդոտող անձնային որակների վերլուծությունը: Գործարարին հակացուցվող որակներն են հուզական անհավասարակշռությունը, ծուլությունը, պասիվությունը, ներշնչելիությունը, չափազանց կատարողականությունն ու ճշտապահությունը: Թվարկվածներից վերջին երկու հատկություններն, ընդհանուր առմամբ, դրական են, սակայն այն, ինչ լավ է վարձու աշխատողի պարագայում, բացասական է գործարարի համար, ով ինքը պետք է իրեն առաջադրանքներ տա, այլ ոչ թե սպասի, որ ինչ-որ մեկն իրեն ասի, թե ինչ է պետք անել: Ճշգրտությունը լավ է հաշվապահի համար, բայց արագ փոփոխվող շուկայական տնտեսության պայմաններում ճկունությունը կայունությունից կարևոր է: Գործարարի գործունեությունը դժվարացնող ևս մի անձնային որակ է չափազանց զգուշավորությունը: Դրա առկայությամբ բիզնեսմենը շատ երկար կտատանվի որոշումներ ընդունելիս և շատ դանդաղ կգործի, երբեմն էլ կհայտնվի պասիվության մեջ: Գործարարությունը միշտ ռիսկ է և գործողություններ` անորոշության պայմաններում:
    Այդ հանգամանքներում ավելի լավ է գործել ու սխալվել` օգուտ քաղելով սխալներից, քան վախենալ ձախողումից և ոչինչ չձեռնարկել: Մինչ բիզնեսմենը տատանվում է և մտորում, ժամանակը գործում է նրա դեմ. մրցակիցներն արտադրում են ապրանքներ ու գրավում շուկաներ, հարկային ծառայությունն ավելացնում է հարկերն ու տույժերը, իսկ շինությունների տերերը` վարձակալության վճարը: Ամերիկացի գիտնական, հոգեբան, կազմակերպությունների կառավարման խորհրդատու Ջոզեֆ Սթիվենսն առանձնացնում է մի շարք անձնային որակներ, որոնք խանգարում են մարդուն` ներդաշնակ ու հաջողակ ապրելու և գործելու: Նա դրանք անվանում է «դևեր» («վիշապներ») և ցույց տալիս, որ անձնային առանձնահատկությունները կարող են լինել մարդու համար և՛ օգտակար, և՛ վնասակար: Այս հեղինակն այդ գծերի թվին է դասում, մասնավորապես` մեծամտությունը, որի հիմքում կարող է թաքնվել սեփական անօգնականության վախը, բացասական գնահատականի վախը կամ սեփական նշանակալիության մասին ուռճացված պատկերացումը: Մյուս բացասական գիծն անհամբերությունն է, որը դրսևորվում է ժամանակը կորցնելու վախի մեջ: Նման վախով համակված մարդիկ անընդհատ սթրեսային վիճակում են գտնվում, փորձում են շատ բան անել կարճ ժամանակահատվածում և ապրում են ապագայի մասին երազանքներով` չկարողանալով ապրել ներկայում: Այսպիսի մարդկանց վարքի արտաքին դրսևորումներից են նյարդայնությունը, կոպտությունը, դյուրաբորբոքությունը և շտապողականությունը որոշումներ ընդունելիս: Վարքի ներքին դրսևորումները կլինեն անհանգստությունը, խուճապի և կամակորության հակումները: Մարդուն խժռող ևս մի «դև» է ագահությունը: Արտաքնապես դա դրսևորվում է եսասիրության, ժլատության, չարչիության հակումներում և ուրիշի հարստության հանդեպ նախանձի մեջ, իսկ ներքին մակարդակում` զրկվածության զգացման և ընչաքաղցության ձևով: Ջ.Սթիվենսը ենթադրում է, որ այդ գծերից լիովին ձերբազատվելն անհնար է, բայց դրանք կարելի է «ընտելացնել» և գործածել սեփական օգուտի համար և ի շահ մարդկանց: Անգլիացի հոգեբաններ Մայքլ Վուդկոկը և Դեյվիդ Ֆրենսիսը բացահայտել են յոթ գլխավոր գործոններ, որոնք սահմանափակում կամ ոչնչացնում են գործարարի ստեղծագործական և նորարարական ընդունակությունները.
    ա. Ծուլություն: Ստեղծագործությունը պահանջում է ժամանակ ու ջանքեր: Ժամանակը ստեղծագործական ջանքերին նվիրելու համար պետք է կարգապահություն, իսկ երբեմն էլ պահանջվում է հաղթահարել ձանձրույթը:
    բ. Կայացած սովորություններ: Բոլոր մարդիկ ունեն շարժումների, աշխատանքի, շարժուձևի ու մտածողության կարծրատիպեր, բայց սովորությունները կարող են դառնալ ստեղծագործության թշնամիները:
    գ. Ավելորդ լարվածություն: Ստեղծագործելիս մենք հաճախ ենք բախվում անվստահությանն ու շփոթմունքին: Լարված վիճակում գտնվող մարդիկ ջանում են հետևել իրենց լավ հայտնի կանոններին ու նորմերին, և դրա հետևանքով նրանց ուժերն ու էներգիան օգտագործվում են ոչ լիովին:
    դ. Թույլ նպատակամղվածություն: Ասում են, որ ոչ մի նշանակալի նվաճում չէր կատարվի, եթե չլիներ փոփոխությունների գիտակցված ձգտումը: 
    ե. Անբավարար հնարավորություններ: Պատմական շատ բացահայտումների հեղինակներն այնպիսի մարդիկ են, որոնք չեն կարողացել իրենց կյանքը նորմալ ապրել հիվանդության, բանտարկված լինելու, հեղինակությունը ժամանակավորապես կորցնելու պատճառով: Մարդկանց մեծամասնության համար նորմալ ապրել նշանակում է իրենց կյանքը լցնել առօրյա գործերով, որոնք կլանում են ժամանակի և ուժերի մեծ մասը. նրանց կյանքում հազվադեպ են նորամուծությունների հնարավորությունները: 
    զ. Ավելորդ լրջություն: Ստեղծագործաբար ինքնիրացվելու համար հաճախ անհրաժեշտ է «խաղալ» գաղափարների հետ. երբեմն որոնելի լուծումը գտնվում է ամենաարտառոց ու անհավանական առաջարկությունների մեջ: 
    Խաղային դիրքորոշման պակասը դժվարացնում է նաև շփումը շրջապատողների հետ:
    է. Վատ մեթոդաբանություն: Խնդիրների լուծման համապատասխան կամ արդյունավետ մեթոդի պակասը թուլացնում է ստեղծագործական ջանքերը: Ստեղծագործական գործընթացը կարելի է ուսումնասիրել ու վերլուծել անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու և համապատասխան մեթոդներ զարգացնելու համար:
    Բնականաբար, զուտ անձնային որակներից բացի, գործարարը պետք է օժտված լինի իր աշխատանքի ոլորտում հատուկ գիտելիքների, կարողությունների և հմտությունների համակազմով: Հասկանալի է, որ ֆինանսական գործարքների բարեհաջող կատարման համար գործարարին անհրաժեշտ են ֆինանսավարկային ոլորտի ու հաշվապահական հաշվառման նվազագույն գիտելիքներ: Եվ, այնուամենայնիվ, երբեմն դրանք որոշիչ չեն: Հաճախ է պատահում, որ գործարարը հատուկ գիտելիքներ ու կարողություններ է ձեռք բերում իր բիզնեսի զարգացման ընթացքում, իսկ սկզբնական փուլերում գործում է կամ բնազդաբար, կամ հրավիրյալ մասնագետների օգնությամբ: Այստեղ գլխավորը սովորելու և որակավորումը բարձրացնելու ցանկությունն է սեփական բիզնեսի կատարելագործման նպատակով, իսկ այդպիսի ցանկությունը վերաբերում է արդեն անձնային որակներին: Այսպիսով` ժամանակակից գործարարը, ամենից առաջ, իրազեկ, տաղանդավոր, ակտիվորեն գործող ու որոնող, արագ մտածող, շփվող, կամային, ռիսկի հակված և հաղթանակի միտված ստեղծագործ մարդ է: