ԱԿՏՈՒԱԼ ԹԵՄԱՆԵՐ
  • ԵԱՏՄ-ն եւ Իրանը համաձայնագիր են ստորագրել ազատ առեւտրի գոտու մասին
    Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւը ժամանակավոր համաձայնագիր է ստորագրել է ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին, հաղորդում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը: Ինչպես հաղորդվում է կառավարության կայքում, համաձայնագիրը «ժամանակավոր բնույթ է կրում (չորս տարի ժամկետով)»: Ազատ առեւտրի գոտին նախատեսված է «ապրանքների սահմանափակ ցուցակի» համար:ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ համաձայնագրի շուրջ աշխատանքը սկսվել էր 2015 թվականին, սակայն ստորագրման ժամկետները բազմիցս հետաձգվել էին: ԵԱՏՄ-ի մեջ են մտնում Հայաստանը
  • Նոր ակնոցը դալտոնիզմով տառապողներին թույլ կտա տարբերել գույները
    Նորզելանդացի և ճապոնացի ինժեներները լրացուցիչ իրականության ակնոց են մշակել, որը կօգնի դալտոնիզմով տառապողներին, հաղորդում է «Ստրանա»-ն։Ակնոցը մշտապես վերլուծում է մարդու տեսադաշտը և իրական ժամանակով «հարթում» պատկերի խնդրահարույց հատվածները՝ մի փոքր փոփոխված գույներով։ Մշակումը կներկայացվի CHI 2018 համաժողովի ժամանակ։Դալտոնիզմն անվանում են գունային տեսողության մի քանի տեսակների խախտումներ, որոնց պատճառը գույնի ընկալման համար պատասխանատու ցանցաթաղանթի տեսաազդակի զգայունության փոփոխոթյունն է։ Գիտնականները փորձում են դրանց չեզոքացման
  • Forbes-ը հոդված է հրապարակել հայկական կոնյակի մասին
    Forbes հայտնի պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանում կոնյակագործության ավանդույթների և հայկական կոնյակի մասին։ Այն վերնագրված է՝ «Բացահայտելով հայկական բրենդիի աշխարհը» (Exploring The World Of Armenian Brandy)։Հոդվածի սկզբում նշվում է, որ Հայաստանն ու Վրաստանը համարվում են գինու բնօրրանը։ Հայաստանում համոզված են, որ այստեղ կոնյակ արտադրել են դեռ 12-րդ դարից։ Հոդվածագիրը նշում է, որ այդ առումով հստակ ապացույցներ չկան, սակայն եթե այդպես է, ուրեմն Հայաստանում կոնյակի արտադրությունը մի քանի դար ավելի շուտ է սկսվել, քան Իսպանիայում և Ֆրանսիայում
  • Իրանը միջազգային հաշվարկներում պաշտոնապես դոլարից անցավ եվրոյի
    Իրանի կառավարությունը որոշում է ընդունել հրաժարվել դոլարով միջազգային հաշվարկներից եւ արտասահմանյան տրանզակցիաներում եւ պետական հիմնարկությունների պաշտոնական հաշվարկներում անցնել եվրոյի: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Ինտերֆաքս»-ը, ասված է կառավարության՝ ապրիլի 18-ին հրապարակված հայտարարության մեջ։«Բոլոր նախարարությունները, պետական կազմակերպություններն ու ֆիրմաները պարտավոր են եվրոն որպես հիմնական արժույթ օգտագործել հաշվետվություններում եւ վիճակագրություն, տեղեկատվություն ու (արտասահմանյան տրանզակցիաներ կատարելիս) ֆինանսական տվ
  • Մյունխենի օդանավակայանը և Lufthansa ավիաընկերությունը փորձարկում են մարդանման ռոբոտին
    Մյունխենի օդանավակայանը և Lufthansa ավիաընկերությունը փորձարկում են մարդանման ռոբոտին: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ուկրաինացի հայտնի հեռուստահաղորդավար և պրոդյուսեր Կոնստանտին Ստոգնիյը: Այժմ մյունխենյան օդանավակայանում հայտնված ուղևորները կարող են իրենց հարցերն ուղղել մարդանման ռոբոտին և իմանալ, թե, օրինակ, ինչպես անցնել վայրէջքի անհրաժեշտ ելքով, ինչ ռեստորանում սնվել կամ ինչպես գտնել այս կամ այն խանութը:Ջոզի Փեփեր մարդանման ռոբոտը՝ 120 սմ հասակով, փայլուն կլոր աչքերով ուշադիր նայում է ձեզ և արագ պատասխանում բոլոր հարցերին:Նյութի աղբ
  • Կանադական արկտիկ արշիպելագի սառցաշերտի տակ աղի լճեր են հայտնաբերվել
    Գիտնականները Կանադական արկտիկ արշիպելագի տարածքում լճեր են հայտնաբերել, որոնք կարող են նոր տեղեկություն հաղորդել Արեգակնային համակարգի սառցե աշխարհների մասին:Ինչպես հայտնում է BBC News-ը՝ մեջբերելով Ալբերտայի համալսարանի հետազոտողների թիմի տվյալները, Կանադական արկտիկ արշիպելագում՝ սառույցի 500 մետր հաստությամբ շերտի տակ, երկու ստորգետնյա ջրամբար է հայտնաբերվել:Այնտեղ ջրի առավելագույն ջերմաստիճանը հասնում է -10.5 աստիճան ցրտի՝ ըստ Ցելսիուսի, և լիճը պետք է շատ աղի լինի չսառչելու համար:  Նման սառը և աղի վիճակում է գտնվում Յուպիտերի արբանյա
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Նվազագույն աշխատավարձի և ընտրովի մակրոցուցանիշների փոխառնչությանների վերլուծությունը (ՀՀ օրինակով)

    ԹԱԴԵՎՈՍ  ԱՎԵՏԻՍՅԱՆ
    ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոն

    ԱՐՄԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
    ՀՊՏՀ տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոն

    ՏԱԹԵՎԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
    ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոն

    Հոդվածում քննարկում են նվազագույն աշխատավարձի դերն ու նշանակությունը երկրում առողջ սոցիալ-տնտեսական միջավայր ձևավորելու համատեքստում: Գնահատվում է Հայաստանում վարձատրության հիմնական տվյալների և տնտեսական աճն ու զբաղվածությունը բնութագրող տվյալների միջև կոռելյացիոն կապը: Կատարվել է նկարագրողական վերլուծություն ըստ 22 երկրի, որի արդյունքում բացահայտվել է, որ նվազագույն աշխատավարձը դիտարկված երկրներում էապես զգայուն է միջին աշխատավարձի նկատմամբ: Իրականացվել է նաև նվազագույն աշխատավարձի ռեգրեսիոն մոդելի մշակում: 

    Հիմնաբառեր. նվազագույն աշխատավարձ, պետական կարգավորում, նվազագույն աշխատավարձի արդյունավետ չափ, նկարագրողական վերլուծություն, գործոնային վերլուծություն, ռեգրեսիոն մոդել

    Նվազագույն աշխատավարձը արժանապատիվ աշխատանքի ապահովման հիմնական գործիքներից է, միևնույն ժամանակ կարող է սոցիալական պաշտպանության քաղաքականության շրջանակներում դիտարկվել որպես աղքատության հաղթահարման արդյունավետ միջոց: ՀՀ անկախացումից ի վեր նվազագույն աշխատավարձի ինստիտուցիոնալ համակարգը փոփոխվել է և աստիճանաբար համապատասխանեցվել զարգացած երկրներում կիրառվող փորձին:
    ՀՀ-ում ներկայումս նվազագույն աշխատավարձը սահմանված է միայն ազգային մակարդակում, թեև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 179-րդ հոդվածը թույլ է տալիս տնտեսության առանձին ճյուղերի, բնակավայրերի, աշխատողների որոշակի խմբերի համար uահմանել ամսական նվազագույն
    աշխատավարձի (ժամավճարի) այլ չափ: Գծանկար 1-ից պարզ է դառնում, որ նվազագույն աշխատավարձի, ինչպես նաև միջին ամսական անվանական աշխատավարձի շարժընթացը 2006-2016 թթ. ունի ընդգծված աճի միտում:

























    2006-2016 թթ. ժամանակահատվածում աճել են աշխատավարձի ցուցանիշները, առանձնապես` տասնամյակի առաջին տարիներին` 2006-2011 թթ.:
    Աճի միտումը շարունակվել է նաև հաջորդ հինգ տարիներին, բայց նկատելիորեն ցածր տեմպերով` հատկապես անվանական աշխատավարձի ցուցանիշում: Արդյունքում` դիտարկվող տասնամյակի ընթացքում առավելագույն աճ արձանագրվել է նվազագույն աշխատավարձի ցուցանիշում` 14.4 տոկոսային կետի հավելաճով: Չնայած 2008 թ. ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները դրսևորեցին նվազման միտում, այդուհանդերձ, միջին ամսական անվանական աշխատավարձը դիտարկվող ժամանակահատվածում աճել է:
    Էկոնոմետրիկ (տնտեսաչափական) վերլուծությունները վկայում են,    որ    ՀՀ    վարձատրության  մակրո-ցուցանիշները      հիմնականում կոռելացված են տնտեսական աճը և զբաղվածությունը բնութագրող ցուցանիշների հետ (աղյուսակ 1):


















    Շուկայական տնտեսությանն անցումից հետո ՀՀ-ում նվազագույն աշխատավարձի չափի սահմանումը և դրա բարձրացումը իրականացվում են` հիմնականում ելնելով ՀՀ պետական բյուջեի հնարավորություններից: ՀՀ Կառավարության 2013-2017թթ. ծրագրով    հաշվետու    ժամանակա-հատվածի համար նախատեսված է նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացում` 2017 թ. հասցնելով 2012 թ. սահմանված չափի կրկնապատիկին:
    Նվազագույն աշխատավարձի չափի փոփոխության մեջ ամբողջապես հաշվի չեն առնվում մի շարք կարևոր սոցիալ-տնտեսական գործոնների հետ հնարավոր փոխառնչությունները: Դրա պատճառով նվազագույն աշխատավարձը, որպես ՀՀ-ում աշխատավարձերի պետական կարգավորման հիմնական գործիք, սոցիալական և տնտեսական ոլորտներում չի կարող արդյունավետ և լիովին իրացնել իր խթանող, կանխարգելող և կարգավորող ներուժը:
    Նվազագույն աշխատավարձի չափման, գնահատման խնդիրները մեթոդավորված չեն. չկան հստակեցված և հրապարակային մոտեցումներ, չկա որոշակի մեթոդաբանություն, որը հնարավորություն կտա գնահատելու երկրում նվազագույն աշխատավարձի սահմանման արդյունավետ մակարդակ: Աշխատանքի միջազգային կազմակերպության «Նվազագույն աշխատավարձի սահմանման մասին» կոնվենցիան պարտավորեցնում է նվազագույն աշխատավարձի սահմանման համակարգի ստեղծում այն երկրներում, որոնց աշխատանքի պայմանները նպատակահարմար են դարձնում այդպիսի համակարգի կիրառումը: Կարծում ենք` առկա և տեսականորեն հիմնավոր գնահատման մոտեցումները կարելի է դասակարգել հետևյալ կերպ.
    1. Համեմատական մոտեցում. չափը որոշվում է տարածաշրջանի երկրների, տնտեսական փոխադարձ ինտեգրվածությամբ երկրների, մակրոտնտեսական նմանություն ունեցող երկրների միջին աշխատավարձերի միջոցով:
    2. Գործոնային վերլուծություն (պարզ եղանակ). ըստ տարբեր երկրների առանձին ցուցանիշներից որոշակի ձևով միջինացված գնահատականի ստացում և կիրառում: Էկոնոմետրիկ վերլուծություն. մի քանի ցուցանիշների ներառմամբ ռեգրեսիոն մոդելի կառուցում և կիրառում:
    3. Բյուջեի սահմանափակումներով հաշվարկ. կիրառելի է այն երկրներում, որտեղ սոցիալապես թույլ պաշտպանված հասարակությունը մեծ կախում ունի բյուջեից, ինչը շուկայական տնտեսություններում հազվադեպ է լինում:
    4. Աղքատության հաղթահարման, կենսամակարդակի բարձրացման, աշխատավարձերի մեծ շեղումների (անհավասարությունների) զսպման նպատակային քաղաքականության նպատակաուղղված ինտերվեն-
    ցիա. նվազագույն աշխատավարձի բարձրացումը հիմնավորվում է նշված քաղաքականության իրագործմամբ, այլ ոչ թե պայմանավորված այլ երկրների իրավիճակով և այլ սահմանափակումներով: Եվ կատարվում է այն չափով, որը թույլ կտա իրականացնել քաղաքականության նպատակները:
    Նշված մոտեցումները կարելի է կիրառել նաև միասնաբար: Համաձայն թվային շարքերի միջոցով մեր կատարած որոշ ուսումնասիրությունների` նվազագույն աշխատավարձի չափը կարող է բացատրվել երկրի տնտեսական աճի, զբաղվածության ցուցանիշների և սոցիալական տնտեսական այլ գործոններով: Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի հետ նվազագույն աշխատավարձի համեմատության առավելությունն այն է, որ այս ցուցանիշն առկա է բոլոր երկրների համար: Սակայն մեծ, ոչ ֆորմալ տնտեսությամբ երկրների պարագայում պատկերը կարող է խեղաթյուրված լինել: Երկրների մեծ մասում այդ հարաբերությունը 0.3-0.6 սահմաններում է: Սակայն զարգացող երկրների մի խմբում (մասնավորապես` բնական ռեսուրսներ արտահանող) այդ հարաբերությունը 0.15-0.3-ի սահմաններում է: Զարգացող երկրների մեկ ուրիշ խմբում այդ ցուցանիշը մեկից մեծ է: Դրանք հիմնականում շատ ցածր եկամտի մակարդակ ունեցող երկրներն են: 
    Նվազագույն աշխատավարձը միջին աշխատավարձի հետ համեմատելու դեպքում Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) հետազոտությունները ցույց են տալիս, որ այս հարաբերությունը խիստ տարբեր է ըստ երկրների, սակայն հիմնականում տատանվում է 0.4-ի սահմաններում:
    Նվազագույն աշխատավարձով կարելի է բացատրել նաև աշխատավարձերի անհավասարության խորացումը կամ կրճատումը. դա, մասնավորապես, հաստատվել է ԱՄՆ-ում և Նիդեռլանդներում կատարված հետազոտություններով: Զարգացող երկրներից, օրինակ, Բրազիլիայում, որտեղ աշխատողների 12.5%-ը ստանում է նվազագույն աշխատավարձ, նույնպես հաստատվել է նվազագույն աշխատավարձի ազդեցությունը աշխատավարձերի բաշխման խտացման վրա: Նվազագույն աշխատավարձն օգնում է նաև կրճատելու աշխատավարձի գենդերային տարբերությունները` բաշխման
    ստորին մակարդակում: Համաշխարհային միտումների ուսումնասիրությունը վկայում է, որ աշխատավարձերի միջև տարբերությունները վերջին տասնամյակում էապես մեծացել են հատկապես տնտեսական ճգնաժամ անցած և անցումային երկրներում (Արգենտինա, Կորեայի Հանրապետություն, Թաիլանդ, Բուլղարիա, Լեհաստան, Հունգարիա): Ընդ որում, զարգացող երկրների հիմնական մասում անհավասարությունն աճել է նվազագույն աշխատավարձերի համեմատաբար դանդաղ աճի հետևանքով, մինչդեռ որոշ զարգացած երկրներում (ԱՄՆ, Միացյալ Թագավորություն) անհավասարությունն ավելացել է առավելագույն աշխատավարձերի արագ աճի արդյունքում: Ընդհանուր առմամբ, ԱՄԿ հետազոտությունները ցույց են տալիս, որ կոլեկտիվ համաձայնագրերի մեծ ծածկույթ ունեցող երկրները, որպես կանոն, ունեն աշխատավարձի ավելի քիչ անհավասարություններ: Այս անհավասարությունները սովորաբար բնութագրվում են Ջինիի գործակցով և դեցիլների հարաբերությամբ` վերին ու ստորին դեցիլների միջև (D9/D1) և մեդիանի ու ստորին (վերին) դեցիլի միջև (D5/D1, D9/D5):
















    Կատարվել է նկարագրողական վերլուծություն 22 երկրների ընդգրկմամբ: Միջին նվազագույն աշխատավարձը 2016 թ. տվյալներով կազմել է 718.8 եվրո, մեդիանը` 456.5 եվրո, վարիացիայի թափը` 1934 եվրո: Հատկանշական է, որ, ըստ երկրների, այս ցուցանիշն ունի էապես մեծ վարիացիա. միջին քառակուսային շեղումը կազմել է 534 եվրո: Մյուս կողմից` համադրելով ըստ երկրների միջին աշխատավարձի նկարագրողական ցուցանիշները, պարզ է դառնում, որ դրանց վարքագիծն էապես նման է նվազագույն աշխատավարձի շարքի վարքագծին: Այսինքն` կարելի է ենթադրել, որ նվազագույն աշխատավարձն ընտրված երկրներում էապես զգայուն է միջին աշխատավարձի նկատմամբ.


















    Հաշվարկվել է նաև ըստ երկրների նվազագույն աշխատավարձի չափը մեկ անձին բաժին ընկնող ՀՆԱ-ում:
    Աղյուսակ 4-ից երևում է, որ միջին ցուցանիշը 4.06% է, առավելագույնը` 5.79%. թվաբանական միջինը կարելի է օգտագործել որպես կողմնորոշիչ: ՀՀ նույն ցուցանիշը կազմել է 3.24%, այսինքն` նման է ուսումնասիրված երկրների ցուցանիշներին:
















    Հաշվի առնելով մեկ անձին բաժին ընկնող ՀՆԱ-ում նվազագույն աշխատավարձի մասնաբաժնի միջինն ըստ 26 երկրների` 4.06%, կարելի է հաշվարկել ՀՀ-ում նվազագույն աշխատավարձի նոր մեծությունը:
    Հաշվարկվել է նաև ըստ երկրների նվազագույն աշխատավարձի մասնաբաժինը միջին աշխատավարձի մեջ:


























    ՀՀ նույն ցուցանիշը կազմում է 42%: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս ցուցանիշը հիմնականում պայմանավորված չէ տնտեսության զարգացման աստիճանով (օրինակ` Հունաստանում այս ցուցանիշը 62.6% է, Մալթայում` 72.1%), կարծում ենք` նպատակահարմար է առաջնորդվել ներկայացված զարգացող և զարգացած երկրների տվյալներով: Նշված 22 երկրների համար ցուցանիշի միջինը 46.6% է, ինչը, որոշ չափով, վկայում է այն մասին, որ ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը, հաշվի առնելով ներկայացված երկրների սոցիալ-տնտեսական ցուցանիշների հարաբերակցությունները, պետք է ունենա աճի միտում:
    Հիմք ընդունելով ձևավորված նվազագույն աշխատավարձի և միջին աշխատավարձի հարաբերության միջինն ըստ 26 երկրների` 46.6%, կարելի է հաշվարկել ՀՀ-ում նվազագույն աշխատավարձի նոր մեծություն:
    Նվազագույն աշխատավարձի էկոնոմետրիկ վերլուծության նպատակով, որպես կախյալ փոփոխական, ներառվել է բացարձակ Ymw մեծությունը` ըստ երկրների: Հաշվի առնելով նվազագույն աշխատավարձի նպատակի վերլուծությունը, ՀՀ իրավիճակային և միջազգային փորձի ուսումնասիրությունները` կանխորոշվել են այն հիմնական գործոնները, որոնք, բովանդակային առումով, կարող են բացատրել Ymw-ի հիմնավոր արժեքը: Անկախ փոփոխականներ ընտրելիս առաջին հերթին հաշվի ենք առել ԱՄԿ ցուցում-
    ները։
    Էկոնոմետրիկ վերլուծության նպատակով վերջնական գործոններ ընտրելու համար անհրաժեշտ է կատարել կոռելյացիոն վերլուծություն, որի արդյունքում հնարավոր գործոններից բարձր կոռելյացիոն գործակիցներով և վիճակագրական թեստերի համեմատաբար լավ ցուցանիշներով կառանձնացվեն ուսումնասիրված երկրներում նվազագույն աշխատավարձի վրա առավել մեծ ազդեցություն ունեցող վերջնական գործոններ: Ըստ մեր հաշվարկների` լավագույն գործոններ են մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն, միջին աշխատավարձը, գլոբալ ձեռնարկատիրական ինդեքսը: Մոդելավորման համար չընտրված գործոնները` գնաճ, սպառողական գների ինդեքս, սոցիալական ծախսեր, Ջինիի գործակից և այլն, ոչ միայն ունեն համեմատաբար ցածր կոռելյացիոն գործակիցներ, քանի որ, ի տարբերություն մյուս փոփոխական-
    ների, դրանց մեծ մասը դինամիկ բնույթի ցուցանիշներ են և առանձին կիրառելի չեն:
    Մյուս կողմից` չընտրված փոփոխականների մասով չի բացահայտվել բավարար էկոնոմետրիկ ճշտություն: Այս առումով, մասնավորապես գնաճը կարելի է գործադրել աշխատավարձի նկատմամբ ավտոմատ ինդեքսավորմամբ, ինչպես արվում է մի շարք երկրներում: Ինչ վերաբերում է սոցիալական ծախսերին, ապա այստեղ խնդիր է առաջանում ՀՀ համապատասխան թվի և ըստ երկրների առկա թվերի համադրելիության շուրջ. Եվրոպական միությունում այս ցուցանիշը ներառում է ՀՀ պարագայում անկիրառելի տարրեր:
    Կոռելյացիոն գործակիցներից ակնհայտ երևում է, որ ընտրված գործոններն էական ազդեցություն ունեն նվազագույն աշխատավարձի չափի վրա: Այս արդյունքը մենք օգտագործելու ենք նվազագույն աշխատավարձի ռեգրեսիոն մոդելի մշակման համար: 

























    Կառուցված ռեգրեսիոն մոդելի էկոնոմետրիկ հաշվետվություններից երևում է, որ բազմակի կոռելյացիայի գործակիցը բավականին բարձր է, և էկոնոմետրիկ թեստերի ցուցանիշներն ընդունելի են: Ստացված  ռեգրեսիոն մոդելի տեսքը հետևյալն է.









    Այսպիսով` նվազագույն աշխատավարձի հաշվարկման նպատակով կիրառված նոր մոտեցումը բնութագրում է տնտեսության հետ հիմնական առնչությունները: Մոդելը հնարավորություն է տալիս օգտագործելու երկրում նվազագույն աշխատավարձի շարունակական մշտադիտարկման և գնահատման կայուն գործիքակազմ` հաշվի առնելով նաև նվազագույն աշխատավարձի չափի կառավարման առանձնահատկությունները