ԱԿՏՈՒԱԼ ԹԵՄԱՆԵՐ
  • Իտալիայում խոտը և բանջարեղենը որոշել են ջրի տակ աճեցնել
    Ֆուտուրիստական ոճի գմբեթներ ավելի հաճախ կարելի է հանդիպել ֆանտաստիկ ֆիլմերում։ Սակայն Իտալիայի Ջենովա քաղաքի առափնյա շրջանում գտնվող ստորջրյա լաբորատորիան հակառակն է ապացուցում։Ջրի տակ՝ 8 մետր խորությամբ, 6 «ոլորտ» է կառուցված։ Դրանցում առկա են փոքրիկ ջերմոցներ, որտեղ խոտ և բանջարեղեն են աճեցնում։Նյութի աղբյուրը՝   https://www.1in.am
  • ԱՄԷ-ում զբոսաշրջիկների Tax free-ն կվերադարձնի ռոբոտացված համակարգը
    Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային հարկային վարչությունում պատմել են ԱՄԷ-ում կատարված գնումների համար ավելացված արժեքի հարկը զբոսաշրջիկներին վերադարձնելու պայմանների եւ կարգի մասին, փոխանցում է АТОР-ը:ԱՄԷ-ի հարկային վարչակազմի հայտարարության համաձայն՝ օդանավակայաններում եւ այլ սահմանային կետերում հատուկ նշանակության գոտիներ կկառուցվեն, որտեղ զբոսաշրջիկները կարող են վերադարձնել երկրում իրենց գտնվելու ժամանակ կատարած գնումների ԱԱՀ-ն: Ընդ որում, այդ գոտիներում անձնակազմ չի լինի. ԱԱՀ-ի վերադարձման ամբողջ գործընթացն ավտոմատացվա
  • Արհեստական ինտելեկտը կվերացնի նույնքան աշխատատեղ, որքան կստեղծի
    PwC խորհրդատվական ընկերության վերլուծաբանները նոր հետազոտության արդյունքներով հայտարարել են, որ արհեստական ինտելեկտի զարգացումը չի հանգեցնի բոլոր աշխատատեղերի լիարժեք ոչնչացման, քանի որ ի հայտ կգան նոր մասնագիտություններ, որոնք ծավալով համարժեք կլինեն արդեն գոյություն ունեցողներին: Այս մասին գրում է HighTech-ը՝ վկայակոչելով Business Insider-ը:Փորձագետները վերլուծել են Մեծ Բրիտանիայի շուկայի հնարավոր ապագան: Նրանց կարծիքով՝ արհեստական ինտելեկտը 38%-ով աշխատատեղեր կկրճատի տրանսպորտի ոլորտում, 30%-ով՝ արդյունաբերության: Չնայած սրան՝ նեյրոցանցերը ն
  • Հայկական օրգանական գինու ստեղծման մասին պատմող ֆիլմ
    Դեռևս 2015թ. սեպտեմբերից մեկնարկած «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» (ՕԳԱՆ) եռամյա ծրագիրը  ֆինանսավորվում է Եվրոպական Միության և համաֆինանսավորվում ու իրականացվում Ավստրիական զարգացման գործակալության կողմից` ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ սերտ համագործակցությամբ: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության լրատվական ծառայությունից։Նպատակ ունենալով զարգացնել Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը՝ ծրագիրը նպաստում է ոլորտի իրավական ու օրենսդրական դաշտի բարելավվմանը, ՄԿՈՒ հաստատություննե
  • Աշխարհի ոսկու պաշարները սպառվում են. փորձագետներ
    Հանքագործական ոլորտի փորձագետները նախազգուշացրել են, որ աշխարհի ոսկու պաշարները շուտով կարող են սպառվել, հայտնում է Daily Mail-ը:Փորձագետները կանխատեսել են, որ շուտով մենք կհասնենք մի կետի, երբ ոսկու նոր պաշարների հայտնագործման տեմպերը կսկսեն արագ նվազել ու ի վերջո այլևս հայտնագործելու բան չի լինի: Նրանց խոսքով՝ վերոհիշյալ վտանգավոր կետը կսկսվի 2019թ.:Հայտնի է, որ ոլորտի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը՝ Goldcorp ընկերությունը, արդեն տևական ժամանակ արձանագրում է ոսկու արդյունահանման ծավալի կտրուկ անկում:Համեմատության համար նշվում է, որ 2015թ. ա
  • Ցյուրիխն ու Ժնևը ճանաչվել են բնակության համար ամենաթանկարժեք քաղաքները
    Շվեյցարական Ցյուրիխը և Ժնևը ճանաչվել են բնակության համար ամենաթանկարժեք քաղաքներն աշխարհում: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է UBS AG բանկի «Գներ և եկամուտներ» հետազոտության մեջ:Ամենաթանկարժեք քաղաքների առաջատար եռյակը եզրափակում է Օսլոն, իսկ առաջատար հնգյակում ընդգրկվել են նաև Կոպենհագենը և Նյու Յորքը:Ընդհանուր վարկանշային աղյուսակում ռուսական քաղաքներից Սանկտ Պետերբուրգը գների առումով 51-րդ տեղում է հայտնվել, Մոսկվան՝ 54-րդ, եկամուտների առումով քաղաքները զբաղեցրել են 66-րդ և 63-րդ տեղերը՝ համապատասխանաբար:Հունվարից ապրիլ ընկած ժամ
  • Երկարատև շոգն ազդում է գլխուղեղի աշխատանքի վրա. հետազոտություն
    Այսպես, գիտնականները գնահատել են՝ ինչպես են տարբեր պայմաններն ազդել մարդկանց ֆիզիկական և կոգնիտիվ ունակությունների վրա:Գիտնականներն ընդգծել են, որ շոգն ավելի ուժեղ է ազդում տարիքով կամ քրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց կոգնիտիիվ ունակությունների և արձագանքների արագության վրա, ինչը պետք է հաշվի առնեն թե՛ բժշկական, թե՛ սոցիալական ծառայությունները: http://www.tert.am
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    HR մենեջեր` կանացի մասնագիտությո՞ւն, թե՞ կարիերայի գագաթնակետ

    Հայաստանում, նաև Ռուսաստանում ընկերությունների կադրերի պատասխաստանատուների 80%-ն է կին:
    Grant Thornton ընկերության տվյալով` 2017 թ. ամբողջ աշխարհում HR-մենեջերների պաշտոնների 23% կանանց ձեռքերում էր: Russell Reynolds Associates հետազոտությունն էլ փաստում է, որ ամերիկյան խոշորագույն ընկերություններից 60%-ում կադրերի բաժինների տնօրենները կանայք են, ընդ որում այդ պաշտոնի մարդիկ ամենաքիչն են աճում մինչև ընկերությունների տնօրեններ:

    Մեր գնահատմամբ` Հայաստանում, նաև Ռուսաստանում ընկերությունների կադրերի պատասխաստանատուների 80%-ն են կանայք: Նրանք, որպես կանոն, ունեն հումանիտար կրթություն, երբեմն մաթեմատիկական, տնտեսագիտական կամ տեխնիկական, նախկինում աշխատել են ադմինիստրատիվ բաժիններում: Վիճակագրությունը գրեթե նույնն է նաև Եվրոպայում և ԱՄՆ-ում, որտեղ HR-շուկայում կին ղեկավար է 60%-ը:

    Վիճակագրությունը գրեթե նույնն է նաև Եվրոպայում և ԱՄՆ-ում, որտեղ HR-շուկայում կին ղեկավար է 60%-ը:

    Իհարկե, պետական խոշոր ընկերություններում HR-բաժինների տնօրենների պաշտոնում տղամարդկանց միջինում կարելի է ավելի հաճախ հանդիպել, քան շուկայում: Բացատրվում է հետևյալով.  բացի կադրային քաղաքականությունից տղամարդիկ զբաղվում են նաև GR-ով, այսինքն նրանք պատասխանատու են նաև պետական այլ կառույցների հետ հարաբերությունների ձևավորման գործում, երբեմն նույնիսկ որոշ քաղաքական հարցերի պատասխանատու են:
    Կին HR-մենեջերները երբեմն հիմնում են սեփական խորհրդատվական ընկերությունը: Բայց սա Հայաստանում հազվադեպ կարելի է հանդիպել, մատների վրա կարելի է հաշվել այդպիսի կանանց:

    Ընդհանուր միտումը մնում է անփոփոխ.  ընկերությունների առաջին դեմքերի դերում սեփականատերերը նախընտրում են տեսնել տղամարդկանց, հատկապես նրանց, ովքեր «աճել են» կոմերցիայի, գործառնական, ֆինանսական բաժիններում, քանի-որ այդ դեպքում նրանք ունակ են ճիշտ գնահատել ռիսկերը և ռազմավարական քայլերը, նաև առավել արդյունավետ են զարգացնում բիզնեսը արագ փոփոխվող պայմաններում:

    Ընկերությունների առաջին դեմքերի դերում սեփականատերերը նախընտրում են տեսնել տղամարդկանց:

    Իսկ ահա միջին կադրերի բաժինը հազվադեպ է ընկալվում որպես լիարժեք բիզնես-գործընկեր, այն ավելի շատ համարվում է back-office–ային բաժանմունք, եթե, իհարկե,  լրջորեն չի զբաղվում կադրերի կարիերայի աճի հնարավորություններով, նաև բոնուսային համակարգերի մշակմամբ ու ներդրմամբ:



    Նյութի աղբյուրը՝    http://newmag.am