ԱԿՏՈՒԱԼ ԹԵՄԱՆԵՐ
  • Հասանելի է Ինտերակտիվ բյուջե համակարգի կատարելագործված տարբերակը
    «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում «Ինտերակտիվ բյուջե» համակարգի կատարելագործված տարբերակն արդեն հասանելի է բոլորին: «Ինտերակտիվ բյուջե» համակարգի լրամշակված տարբերակը տեղադրված է ՀՀ ֆինանսների նախարարության կայքում և մատչելի է հանրության համար:Համակարգի նոր տարբերակը հնարավորություն է ստեղծում տեղեկանալ ոչ միայն բյուջետային ծախսերի, այլ նաև եկամուտների և դեֆիցիտի մասին: Համակարգից օգտվողները կարող են ընտրել տվյալներն ըստ դրանց բյուջետային դասակարգումների և ներբեռնել (Excel տարբերակով) հետագա մշակման հա
  • Հայաստանում կանցկացվի «Էներգետիկայի շաբաթ 2018» խորագրով ներդրումային համաժողովը
    Նոյեմբերի 14-16-ին Երևանում կանցկացվի «Էներգետիկայի շաբաթ 2018» ներդրումային համաժողովը: Այս մասին  տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Համաժողովը տեղի կունենա ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո. կներկայացվեն երկրի էներգետիկ ոլորտի հեռանկարները, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի բացահայտելու միջազգային համագործակցության ներուժը: Այն կծառայի որպես հարթակ քննարկելու համար նոր հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանի էներգետիկ ոլոր
  • Գերմանիայում ջրածնային վառելիքով աշխատող գնացքն առաջին երթն է կատարել
    Ջրածնային վառելիքի էլեմենտով աշխատող աշխարհում առաջին գնացքը՝ Coradia iLint-ն, իր առաջին երթը կատարել է կիրակի՝ սեպտեմբերի 16-ին Ստորին Սաքսոնիայի Բրեմերֆյորդե քաղաքում:  Արդեն սեպտեմբերի 17-ին այն դուրս կգա ստանդարտ երթուղու եւ կկապի այդ քաղաքը Կուկսհաֆեն, Բրեմերհաֆեն եւ Բուքսթեհուդե քաղաքների հետ, հայտնում է News.am-ը։Գնացքի տանիքին ջրածնային վառելիքի ցիստեռն եւ վառելիքային էլեմենտ է տեղադրված։ Այն ջրածնի էներգիան էլեկտրական հոսանքի է վերածում՝ չվնասելով շրջակա միջավայրը։ Գնացքն կարող է զարգացնել մինչեւ 140 կմ/ժ արագություն։ Մեկ լիցքավորմամ
  • Սոցիոլոգները կազմել են աշխարհի ամենադժբախտ երկրների վարկանիշը
    Աշխարհում երջանկության ինդեքսը վերջին տասը տարվա ընթացքում ամենացածր մակարդակում է: Ամենադժբախտ մայրցամաքներից մեկը Աֆրիկան է, գրում է ՌԲԿ-ն:2017 թվականին աշխարհում երջանկության մակարդակը վերջին տասնամյակի ընթացքում ամենացածր մակարդակում է եղել: Սթրես եւ անհանգստության զգացող մարդկանց թիվը անընդհատ աճում է:Հետազոտողներն առավել դժբախտ երկիր են անվանել Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությանը, որտեղ ներքին դիմակայությունների եւ ոչնչացման արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ թողել են իրենց տները:Երկրորդ տեղում  Իրաքն է` 59 տոկոս ցուցանիշո
  • Գլոբալ ֆինանսական կենտրոնների վարկանիշում առաջատարը Նյու Յորքն է
    Ըստ Global Financial Centres Index համաթվի՝ գլոբալ ֆինանսական կենտրոնների վարկանիշում Նյու Յորքն անցել է Լոնդոնից: Զեկույցը հրապարակվել է Z/Yen Group ֆինանսական քոնսալթինգային ընկերության կայքում, որը կես տարին մեկ հաշվարկում է ինդիկատորը: Լոնդոնը, որը 2018 թվականի մարտին GFCI 23-ի առաջին տեղում էր, մեկ դիրքով նահանջել է, հնգյակը եզրափակել են Հոնկոնգը, Սինգապուրը եւ Շանհայը: Զեկույցում նշվում է, որ «Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կենտրոնները վարկանիշում բարձրացել են՝ պահպանելով վերջին տարիների միտումը», փոխանցում է ՏԱՍՍ-ը: Եվրոպական մայրաքաղաքների համաթ
  • Հայտնի է նոր գլոբալ ճգնաժամի պատճառը
    Հնարավոր է՝ Եվրոպան զարգացող շուկաների թուլացման պատճառով դառնա նոր գլոբալ ճգնաժամի էպիկենտրոնը՝ գրում է Bloomberg-ը՝ հղում անելով Bank of America Merrill Lynch-ին: Բանկի փորձագետ Թոմի Ռիքեթսը ասել է, որ եվրոպական ֆոնդային ցուցիչները վերջին տարիներին ցածր արդյունք են գրանցում, իսկ զարգացող երկրների արժույթը նվազել է դոլարային լիկվիդացիայի խստացման ֆոնին: Զարգացող շուկաների թուլացումը կարող է հարվածել Եվրոպային: Այդ բանից հետո շղթայական ռեակցիան կհասնի ԱՄՆ-ին: Ճգնաժամի մեկ այլ սցենար կապում են եվրոյի աճման հետ, քանի որ եվրոպացի ներդրողները իրենց շահո
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Անվտանգ վիրտուալ առևտուր. ինչպե՞ս չդառնալ կիբերհանցագործների զոհ

    newmag-ը պատմում է, թե ինչպես չդառնալ կիբերհանցագործության զոհ և պաշտպանել անձնական տվյալները:
    1. Կարդացեք օնլայն խանութի կամ վաճառողի մասին կարծիքները
    Եթե հարթակը խարդախ է, այդ մասին, հաստատ, արձագանքներ ու կարծիքներ կլինեն: Ուշադրություն դարձրեք նաև վաճառողի հասցեին ու հեռախոսահամարին: Եթե այդպիսի տվյալներ կան, դա վստահություն է ներշնչում: Կարելի է նաև զանգել նշված հեռախոսահամարով:  

    2. Սոցցանցերով մի գրանցվեք
    Անպայման չէ, որ ձեր փողերը գողանան հենց հիմա: Սոցցանցերը հանցագործների համար առաջին ու գլխավոր աղբյուրն են: Նրանք հենց սոցցանցերում են փնտրում անձնական տվյալներ, որոնք կարող են օգտագործել խարդախ նպատակներով:  

    3. Գաղտնաբառ մենեջեր ընտրեք
    Այո, հնարեք ամեն մի ծառայության համար նոր գաղտնաբառ: Նույն գաղտնաբառն ամենուր օգտագործելը (էլեկտրոնային փոստի, սոցցանցի, ինտերնետ-խանութների համար) լավ գաղափար չէ: Կարող եք, պարզապես, ներբեռնել գաղտնաբառերի մենեջեր հավելվածներ, որոնք կհիշեն ձեր բոլոր գաղտնաբառերը:

    4. Հիմնական էլ. փոստի հասցեն մի նշեք
    Ամենայն հավանականությամբ, ձեր հիմնական փոստում պահվում են կարևոր փաստեր, նամակներ ու տվյալներ: Սովորաբար, հիմնական փոստին են կցված նաև օնլայն բանկերը: Լավ կլինի, որ կիբերհանցագործներն էլեկտրոնային փոստի ձեր հասցեները չիմանան: Կարող եք օնլայն գնումների  համար բացել նոր փոստ:

    5. Ինտերնետ խանութների համար առանձին քարտ ունեցեք
    Հատուկ գնումների համար նախատեսված քարտի վրա կարող եք պահել քիչ գումար, այնքան, որքան պետք է այդ պահին գնում անելու համար: Անպայման, միացրեք քարտերի համար նախատեսված հաղորդագրությունների ծառայությունը: Այդ դեպքում, ամեն մի մուտքի ու ելքի մասին դուք կտեղեկացվեք:

    6. Վեբ-կայքի հասցեն ձեռքով գրեք
    Վնասակար կայքերը կարող եք օգտագործել դոմենային անվանումներ, որոնք շատ նման են հայտնի ռեսուրսների անուններին: Այդպես նրանք հաճախ մոլորեցնում են գնորդներին: amazon-ի ու amaz0n-ի միջև տարբերությունը դժվար է նկատել:  Այնպես որ, URL –ը հասցեի տողում հասցեն ոչ թե քոփի արեք, այլ գրեք:

    7. Հետևեք միացումների անվտանգությանը
    Անվտանգ հարթակի հասցեն սկսվում է  https-ով, որտեղ s տառը նշանակում է secure`անվտանգ:  Ինտերնետային խանութներ ստեղծող Ecwid-ը խորհուրդ է տալիս HTTPS պրոտոկոլը, որպեսզի օգտատերերի վստահությունը բարձր լինի: HTTPS պրոտոկոլն ու  SSL հավաստագիրը հուշում են, որ ինտերնետ օգտատերերի ու կայքի միջև փոխանցվող տվյալները պաշտպանվում են: Եթե ինտերնետ-խանութի հասցեն սկսվում է http-ով, ավելի լավ է այնտեղից գնումներ չանեք:

    8. Տվյալները հասարակական Wi-Fi-ով մի փոխանցեք
    Կասպերսկու լաբորատորիան հայտնում է, որ ամեն հինգերորդ հասարակական Wi-Fi-ը պոտենցիալ վտանգ ունի: Սա Մոսկվայի դեպքում, բայց խնդիրը բոլոր քաղաքներում էլ կա: Կիբերհանցագործները կարող են առանց դժվարության մուտք գործել ձեր տվյալներ, էլեկտրոնային հաշիվներ: Այնպես որ սրճարանում, հյուրանոցում կամ առևտրի խոշոր կենտրոնում վճարումներ, գնումներ մի արեք: Հասարակական վայրերում ընտրեք գաղտնաբառով անլար ինտերնետային ցանցերը:

    9. Կարդացեք հղումները, որոնց վրա սեղմելու եք
    Մի ժամանակ Avito-ի ծանուցումները հաղորդագրությամբ էին ուղարկվում, որտեղ առաջարկվում էր մուտք գործել կեղծ  avito-inbox.com ռեսուրս: Կեղծված կայքից մարդիկ ներբեռնում էին վիրուսներ, որոնք գողանում էին նրանց անձնական տվյալներն ու գումարները:  
    10. Չհամաձայնեք կանխավճար անել
    Եթե դա ձեր ընկերը կամ ծանոթ վաճառողը չէ, ավելի լավ կլինի վճարումն անեք ապրանքը ստանալուց հետո: Այլապես, կարող եք վճարել, բայց այդպես էլ գնումը չստանալ:

    11. Պահեք բոլոր կտորններն ու անդորագրերը
    Եթե որոշեք վերադարձնել ապրանքը, պետք կգան կտրոններ ու անդորագրեր: Պահեք, ինչպես էլեկտրոնային, այնպես էլ թղթային տարբերակները:

    12. Բոլոր թարմացումներն արեք
    Բոլոր սարքերը, որոնք օգտագործում եք, պետք է լինեն պաշտպանված: Օգտագործեք հակավիրուսային ծրագրեր, թարմացրեք հավելվածներն ու օպերացիոն ծրագրերն ու բրաուզերները: Մշակողներն իրենց ծրագրերն ավելի անվտանգ են դարձնում ամեն մի թարմացման ժամանակ:



    Նյութի  աղբյուրը՝     https://newmag.am