ԱԿՏՈՒԱԼ ԹԵՄԱՆԵՐ
  • Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակում է կայուն մնալ
    Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակում է կայուն կերպով սպասարկել տնտեսության գրեթե բոլոր հատվածներին: Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գնահատման արդյունքները ևս այդ մասին են փաստում։Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:«Տարին դեռ ամփոփված չէ, սակայն ֆինանսական համակարգը շարունակում է կայուն մնալ։ Այն շարունակում է կայուն կերպով սպասարկել տնտեսության գրեթե բոլոր հատվածներին՝ թե ֆինանսական համակարգի հետա
  • Ֆրանսիան 2019-ից նոր հարկեր կսահմանի տեխնոլոգիական հսկաների նկատմամբ
    Ֆրանսիան 2019-ից սկսած նոր հարկեր կսահմանի խոշորագույն արտասահմանյան տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ, այդ թվում՝ Google-ի և Facebook-ի՝ չսպասելով Եվրամիության որոշմանը:Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով The Financial Times-ին, Ֆրանսիայի ֆիննախարար Բրյունո Լը Մերը լրագրողներին հայտնել է, որ երկրում նման հարկի սահմանումը իշխանություններին թույլ կտա տարեկան մոտ 500 մլն եվրո գումար ներգրավել:Դեկտեմբերի սկզբին Լը Մերը հայտարարել էր, որ Ֆրանսիան ինքնուրույն կգործի երկրում աշխատող միջազգային տեխնոլոգիական ընկերությունների համար նոր հարկի մասին
  • Եվրոն հույս ունի շահույթ ստանալ առևտրային գործարքներից. դոլարը թույլ է
    Եվրոն աշխուժացավ հինգշաբթի, երբ կիրակի կայանալիք գագաթնաժողովից առաջ Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը սկզբունքորեն համաձայնեցին փաստաթղթի հարցում, որը ներկայացնում է նրանց վերաբերմունքն ապագա հարաբերություններին: Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նշել է, որ տեքստը քննարկել են Մեծ Բրիտանիայի  վարչապետ Թերեզա Մեյն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ժան–Կլոդ Յունկերը: Նրանք մտադիր են  պահպանել ապրանքների առևտրային սերտ հարաբերությունները:Ըստ լուրերի, միասնական արժույթը&nb
  • 2018-ի ամենացնցող տեխնիկական նորույթների հնգյակը
    Հայտնի է դարձել, թե ինչպիսի տեխնիկական նորույթներն են ամենաաղմակահարույցը և հետաքրքիրը 2018-ին: Ամենաաղմկահարույց դվայսներից է DJI ընկերության կայունացուցիչը: Խոսքը Osmo Pocket-ի մասին է, որն ունի 12 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկ և կարող է գրպանում տեղավորվել:Եվս մեկ աղմկահարույց նորույթ է 13.3 դյույմ տրամաչափի Project Linda լափթոփը՝ Razer ապրանքանիշից:  Սարքվորումն աշխատում է Razer Phone-ով և թույլ է տալիս զգալոիրեն ընդլայնել սմարթֆոնի հնարավորությունները:Վարկանիշային աղյուսակում է հայտնվել նաև Nikon Coolpix P1000 տեսախցիկը, որն իր տեսակով միակ սարքավորումն է, որը
  • Անտարկտիկայի «կայուն» սառցաշերտերը սկսել են հալչել
    ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) թարմ տվյալների համաձայն՝ Անտարկտիկայի արևելյան հատվածում  սկսել են հալչել նախկինում «կայուն» համարվող սառցաշերտերը:ՆԱՍԱ-ի մասնագետներն ընդգծել են, որ նախկինում գիտնականները համոզված էին, որ այդ տարածքում գտնվող սառցաշերտերը ենթակա չեն գլոբալ փոփոխությունների:ՆԱՍԱ-ն մասնավորապես արձանագրել է Արևելյան Անտարկտիկայի ամենամեծ՝ «Տոտեն» սառցաշերտի հալում:Գիտնականները նախազգուշացրել են, որ եթե այն ամբոլջովին հալչի, ապա համաշխարհային օվկիանոսի մ
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ շարունակաբար աճել է
    Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը առաջին տասը ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ աճել է 6 տոկոսով:Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները:Մասնավորապես տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 11.6 տոկոսով: Փետրվար ամսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ցուցանիշն աճել է 8.8 տոկոսով, մարտին աճը կազմել է 10.9 տոկոս, ապրիլին՝ 7.1 տոկոս: 2018-ի ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձրացել է՝ նախորդ տարվա ապրիլի համեմատ ավելանալով 5.5 տոկոսով: Ա
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Ռիսկի վերլուծությունը էկոլոգիական անվտանգության ապահովման համակարգում

    ԱԼԻՍԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ
    ՀՊՏՀ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոն

    Ելնելով էկոլոգիական անվտանգության կառավարման օպտիմալացման խնդրի լուծման անհրաժեշտությունից` հոդվածում հիմնավորվել է ռիսկի վերլուծության կարևորությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և էկոլոգիական փորձաքննության միասնական համակարգում: Գնահատման գործընթացը կողմնորոշված է վտանգի, ռիսկի աղբյուրների և գործոնների, ինչպես նաև դրանց հնարավոր ազդեցության գոտիների և ձևերի հայտնաբերմանը: Փորձ է արվել գնահատելու հասարակության սահմանափակ նյութական ռեսուրսների պայմաններում տարբեր տեսակի ռիսկերի նվազեցման ծախսերի օպտիմալ բաշխման գործընթացը, որը, տվյալ հասարակության տնտեսական և սոցիալական պայմաններին համապատասխան, ապահովում է բնակչության և շրջակա միջավայրի անվտանգության համապատասխան մակարդակի հաղթահարումը:
    Հիմնաբառեր. ռիսկի վերլուծության մեթոդաբանություն, էկոլոգիական փորձաքննություն, էկոլոգիական ռիսկի կառավարման սկզբունքներ, սոցիալական վնաս, տնտեսական վնաս, էկոլոգիական վնաս 


    Ռիսկի վերլուծությունն ուրույն տեղ է զբաղեցնում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) և էկոլոգիական փորձաքննության միասնական համակարգում: Այստեղից է բխում դրա գիտակիրառական նշանակությունը և օգտագործման անհրաժեշտությունն անտրոպոգեն և բնածին վտանգների կանխման, բացասական հետևանքների գնահատման, ինչպես նաև պաշտպանական գործողությունների արդյունավետության բարձրացման նպատակներով: Առավել նշանակալի է ռիսկի տեսության հիմնադրույթների և գնահատման մեթոդական մոտեցումների կիրառումն էկոլոգիական անվտանգության ապահովման ոլորտում: Դրանով, ըստ էության, հիմք դրվեց ռիսկի կառավարման համակարգերի ներդրմանը և զարգացմանը` հատկապես տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների վերլուծության և գնահատման համար:
    Ուշագրավ են այն գիտական հետազոտությունները, որոնք որոշակիորեն հստակեցրին ռիսկերի դասակարգման մեթոդական մոտեցումները: Այդ գործընթացը շարունակական բնույթի է: Ռիսկի դասակարգումը հատուկ անդրադարձ ունեցավ «ազդեցություն» հասկացության մակարդակների, մասշտաբների և մարդկանց ընկալման վրա, ինչն էլ, իր հերթին, նպաստեց վնասների կառուցվածքի, տեսակների և բաղադրիչների գիտական հիմնավորմանը և չափանիշների մշակմանը: Առանց դրա` ռիսկի որոշումը և գնահատումը չէին ունենա որևէ գիտական արժեք: Բացի դրանից, ռեցիպիենտների վրա ազդեցությունների գնահատման տեսանկյունից կարևոր դերակատարությունը վերագրվեց սոցիալական, տնտեսական և էկոլոգիական վնասի որոշման մեթոդների մշակմանը և ստանդարտացմանը:
    Զարգացման նոր պայմանները և իրադարձություններն ավելորդ անգամ հաստատում են, որ բացարձակ անվտանգության հայեցակարգը չի կարող ունենալ «բացարձակ գիտական հիմնավորում», քանի որ շրջակա միջավայրում մշտապես առկա է իրական ռիսկի որոշակի աստիճան, որը երբեք հավասար չէ զրոյի: Դա նշանակում է, որ, տնտեսական գործունեության վտանգի գործոններով պայմանավորված, ռիսկի մակարդակը ևս հակասական բնույթ ունի (ընդունելի ռիսկի մակարդակը` ALARA AS LOW AS REASONABLE ACHIEVABLE):
    Հայեցակարգային մոտեցմամբ առանձնացված է երկու տարր` ռիսկի գնահատում և ռիսկի կառավարում: Ռիսկի գնահատումը որոշակի իրավիճակում ռիսկի մասշտաբների գիտական վերլուծությունն է, իսկ ռիսկի կառավարումը դրա` նվազագույնի հասցնելուն ուղղված որոշումների մշակումը:
    Ռիսկի գնահատումն ընդգրկում է հետևյալ գործողությունների ամբողջությունը. հնարավոր վտանգի հայտնաբերում – թունավոր նյութի ազդեցության չափի նկատմամբ ռեակցիայի քանակական գնահատում – թունավոր նյութի` մարդու վրա իրական ազդեցության գնահատում – ռիսկի բնութագրում (վնասի պատճառման կամ հիվանդության առաջացման հավանականության վերաբերյալ եզրակացություն): Վերջին գործողությունը, ըստ էության, ռիսկի կառավարման գործընթացի առաջին օղակն է, իսկ գործողությունների հիմնական նպատակը` բացասական ազդեցությունների ամբողջական համալիրում մարդու առողջությանը սպառնացող առավել նշանակալիների (գերակայողների) որոշումը:
    Լայն իմաստով, նման գործողությունների համադրումը, մեթոդական և տեղեկատվական ապահովումը կնշանակի էկոլոգիական անվտանգության կառավարման գիտական հիմքերի ամրապնդում, ինչպես նաև էկոլոգիական ռիսկի, վտանգի և վնասների որոշման նկարագրական բնույթից անցում քանակական գնահատման ժամանակակից չափանիշների մշակմանը և ներդրմանը:
    Անկախ դասակարգման սկզբունքներից և սահմանումներից, ռիսկի` որպես գիտական հասկացության ավելի ստույգ մեկնաբանումը հիմնված է հավանական և հնարավոր կորուստների (վնասների տեսքով դրա սահմանման) որոշման վրա: Այլ խոսքով` լայն առումով ռիսկ ասելով կարելի է հասկանալ վտանգի չափը, իսկ նեղ իմաստով` անցանկալի երևույթների, (իրադարձությունների հավանականությունների հավաքածու և դրանց հետևանքների (դիսկրետ դեպքում) կամ անցանկալի իրադարձությունների հետևանքների չափերի բաշխման ֆունկցիա (չընդհարվող դեպքերում):
    Նախագծերի էկոլոգիական փորձաքննության և որոշումների ընդունման տեսանկյունից ավելի հաճախ անդրադառնում են ռիսկի երկու տեսակների` տեխնածին և սոցիալական, որոնք, ի տարբերություն բնական ռիսկերի, ավելի կանխատեսելի և կառավարելի են: Բնական ռիսկերի դեպքում կառավարման գործընթացը հիմնականում կազմակերպական բնույթի է և ուղղված է անբարենպաստ հետևանքների վերացմանը: Այստեղ է, որ խոսքը պատճառված վնասների, հետևանքների մասին է: Վնասների բնույթն իր հերթին հնարավորություն է տալիս առանձնացնելու էկոլոգիական, սոցիալական և տնտեսական ռիսկերը, իսկ վնասների մեծությունը, կախված ռիսկի ընկալման աստիճանից, առանձնացնում է ռիսկերի ընդունելի ¥թույլատրելի¤ և սահմանային (կրիտիկական) և աղետալի տեսակները:
    Ընդունելի ռիսկը, ըստ էության, ռիսկի մակարդակ է, որն արդարացված է տնտեսական, սոցիալական և էկոլոգիական տեսանկյուններից: Պատկերավոր ասած` դա այն «գինն» է, որը պատրաստ է վճարել հասարակությունը` օգտագործելով շրջակա միջավայրի ռեսուրսները և բնական բարիքները:
    Բացի դրանից, ընդունելի ռիսկը տարբերակում է վտանգի թույլատրելի և անթույլատրելի տեսակները: Դրանով ընդունելի ռիսկի առավելագույն մակարդակը որոշում է վտանգի սահմանային այն մակարդակը, որը կարող է լինել թույլատրելի:
    Ընդունելի ռիսկի հիման վրա հնարավոր է նաև էկոլոգիական անվտանգության մակարդակի չափումը: Այսպիսով` ռիսկը, դրա գնահատումը և կառավարումը ընդգրկում են այնպիսի գործոնների պարտադիր հաշվառում, որը տնտեսական և գործունեության այլ տեսակի նախագծերի ՇՄԱԳ-ի գործընթացում կարող է ապահովել օբյեկտի շահագործման հետ կապված էկոլոգիական անվտանգության անհրաժեշտ մակարդակը:
    Ռիսկի գնահատումը կողմնորոշված է վտանգի, ռիսկի աղբյուրների և գործոնների, ինչպես նաև դրանց հնարավոր ազդեցության գոտիների ու ձևերի հայտնաբերմանը: Ռիսկի կառավարումը հիմնված է դրա վերլուծության և գնահատման գործողությունների արդյունավետության վրա: Այդ փուլերի խնդիրների լուծումը հնարավորություն է ստեղծում օբյեկտներում ազդեցությունների կառավարման արդյունավետ քաղաքականության մշակման համար, որը, ըստ էության, պետք է նպատակաուղղված լինի նվազագույն ջանքերով առավելագույն էֆեկտի հաղթահարմանը: Հետևաբար` ռիսկի կառավարում ասելով պետք է հասկանալ հասարակության սահմանափակ նյութական ռեսուրսների պայմաններում տարբեր տեսակի ռիսկերի նվազեցման ծախսերի օպտիմալ բաշխման գործընթաց, որը, տվյալ հասարակության  տնտեսական և սոցիալական պայմաններին համապատասխան, ապահովում է բնակչության և շրջակա միջավայրի անվտանգության համապատասխան մակարդակի հաղթահարումը:
    Ռիսկի կառավարման ոլորտում հայտնի է ռիսկի նվազեցման երեք միջոց`
    1. նախագծի մասնակիցների միջև ռիսկի բաշխում,
    2. էկոլոգիական ապահովագրում,
    3. անմիջական ծախսերի կուտակման համար միջոցների պահեստավորում (էկոլոգիական ֆոնդերին հատկացումների միջոցով):
    Այսպիսով` ռիսկի կառավարման փուլում անհրաժեշտ է միավորել ռիսկի գնահատման և անվտանգության փորձաքննության բոլոր տարրերը, ինչպես նաև մշակել իրավական, վարչական, կազմակերպակառավարչական, ճարտարագիտատեխնոլոգիական բնույթի առաջարկություններ և ուղեցույցներ: Բազմազան են գիտական հետազոտությունները և ռիսկի գնահատման մեթոդական մոտեցումները, ինչը որոշ չափով պայմանավորված է դրա գիտական իմաստավորման (հեղինակային ընկալման) առանձնահատկություններով: Այնուամենայնիվ, հայտնի է ռիսկի` որպես վտանգի քանակական չափի երկու հիմնարար մեկնաբանում.
    - ռիսկը` որպես անբարենպաստ իրադարձության ի հայտ գալու հավանականություն,
    - ռիսկը իրադարձությամբ պատճառված առավելագույն վնաս:
    Ամփոփելով գիտական սահմանումները` կարելի է պնդել, որ ռիսկը հնարավոր իրադարձությունների հավանականության և դրանց հետ կապված հետևանքների ֆունկցիա է: Այս տեսանկյունից հետաքրքիր է ռիսկի գիտական մեկնաբանման այն մոտեցումը, համաձայն որի ռիսկը տեխնածին և բնական երևույթների առաջացման հավանական չափն է, որոնք ուղեկցվում են վտանգավոր գործոնների ձևավորմամբ և պատճառված սոցիալական, տնտեսական, էկոլոգիական և այլ վնասներով:
    Ձևավորված է այն կարծիքը, թե ռիսկի բոլոր տեսակներից առավել ուսումնասիրված է սոցիալականը: Դա հուսադրող գիտական փաստ է` հատկապես էկոլոգիական անվտանգության ապահովման շրջանակներում, ինչպես նաև ընդունելի ռիսկի գնահատման մեթոդաբանության կատարելագործման և կիրառման արդյունավետության մակարդակի բարձրացման տեսակետից: Ուշագրավ է, օրինակ` Ի.Կուզմինի առաջարկած տեխնածին ռիսկի և անվտանգության ապահովման հիմնախնդիրների ուսումնասիրման համակարգադինամիկ մեթոդական մոտեցումը: Ըստ հեղինակի` եթե մարդու պաշտպանության խնդիրը պատշաճ է ձևակերպված, ապա շրջակա միջավայրի պաշտպանությունը մարդու անվտանգության ապահովման անհրաժեշտ պայման է:
    Անվտանգության կառավարման խնդրի հիմքում, որպես հասարակական առողջության կառավարման նպատակ և չափանիշ են ընտրված գալիք կյանքի միջին տևողությունը, իսկ որպես նպատակային ֆունկցիա` մահացության ընդհանուր գործակիցը (կամ ռիսկը): Այս մոտեցմամբ հասարակական առողջության պաշտպանումն ի հայտ է գալիս նոր որակով, այսինքն` որպես շրջակա միջավայրի պաշտպանության և էկոլոգիական անվտանգության ապահովման և՛ նախապայման, և՛ դրդապատճառ: Դրանով իրագործվում է «երկակի բարեկեցության» հայեցակարգային դրույթը` էկոլոգիական և սոցիալական: Անվտանգության կառավարման օպտիմալացման խնդրի լուծման տեսանկյունից որպես չափանիշ պետք է համարվի ոչ թե նվազագույն ռիսկի, այլ ընդունելի ռիսկի հաղթահարման պայմանը, որի մակարդակը թելադրված է բացառապես սոցիալական բնույթի պատճառներով (տեխնածին ռիսկի նվազեցման ծախսերի օպտիմալացման մեթոդաբանություն): Այսպիսով` ան վտանգության կառավարման համակարգադինամիկ մեթոդի կիրառման գիտական հիմնավորումը նորովի իմաստավորեց կապը կենսոլորտի (մարդու բնակության բնական միջավայր) և տեխնոլորտի (մարդու բնակության ար- հեստական միջավայր) վտանգների միջև` արդիականացնելով անվտանգության սոցիալտնտեսական համակարգերի ստեղծումը: Դրանք, ըստ էության, կենսոլորտի վտանգավոր գործոնների ազդեցություններից պաշտպա- նության համակարգեր են: Տեխնոլորտի զարգացման դեպքում հնարավոր վտանգների աղբյուր դարձան տեխնոլոգիական գործոնները, որոնց ամբողջական ազդեցությունը համաչափ է էկոլոգիական գործոնների ազդեցությանը: Այս պարագայում (սահմաններում) անհրաժեշտ է ստեղծել մարդու պաշտպանությանը ծառայող անվտանգության ապահովման ժամանակակից տեխնիկական համակարգեր: Նման համակարգերի ստեղծումը և ներդրումը կարևոր են ինչպես ազգային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում: Ռիսկի մեթոդաբանության կիրառման այս ուղղությունն արտացոլված է «էնվայրոնմենտալ պարիտետի» հայեցակարգում: Սա սկզբունքորեն նոր և ուշագրավ մոտեցում է, որը կողմնորոշված է տնտեսական գործունեությամբ պայմանավորված անդրսահմանային ռիսկերի կառավարման հիմնախնդիրների լուծմանը: Մեթոդաբանությունը բավական հեռանկարային է` հատկապես Էսպո կոնվենցիայից բխող միջպետական էկոլոգիական խնդիրների խաղաղ կարգավորման և էկոլոգիական անվտանգության ապահովման քաղաքական դիրքերից: Համաձայն մեթոդաբանության` հիմնախնդիրների լուծումը, ռազմավա- րական տեսանկյունից, պետք է հիմնված լինի երկու սկզբունքի վրա` (յուրաքանչյուր երկրում ցանկացած տնտեսական գործունեություն պետք է իրականացվի միանման կամ համարժեք (էկվիվալենտ) պայմաններում, որոնք վերաբերում են բնակչության և բնական միջավայրի անվտանգության մակարդակին (անվտանգության էկվիվալենտ մակարդակի սկզբունք), (այս կամ այն պետությանը տնտեսական գործունեությամբ պայմանավորված հնարավոր և պատճառաբանված վնասի պատասխանատվությունը (վնասի հատուցումը) պետք է կրի այն պետությունը, որը մեղավոր է դրանում («աղտոտողը վճարում է» սկզբունքը): Նշենք, որ հենց այս սկզբունքներն են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) անդամ պետությունների` տվյալ բնագավառի փոխհարաբերությունների կարգավորման հիմքում: Սակայն, ինչպես վկայում է փորձը, վերոնշյալ սկզբունքների գործնական կիրառումը հնարավոր է միայն այն պետությունների միջև, որոնք գտնվում են տնտեսական զարգացման միևնույն մակարդակում և, բնակչության մեկ շնչի հաշվով, օժտված են համարժեք տնտեսական ռեսուրսներով: Հեղինակների պնդմամբ` այդ սկզբունքների կիրառումը տնտեսական զարգացման տարբեր մակարդակներում գտնվող պետությունների միջև կարող է դառնալ բարդ միջպետական բախումների առարկա:
    Ժամանակակից ռիսկի վերլուծությունը բավականին ընդլայնել է ռիսկի գնահատման մեթոդաբանության կիրառման ոլորտները: Այստեղ ուշագրավ են հատկապես գիտական հետազոտությունները` կապված ռիսկի ինտեգրատիվ կառավարման հետ: Միաժամանակ, ռիսկի վերլուծության մեթոդաբանությունը կողմնորոշված է սառը պատերազմի ժառանգության հիմնախնդիրների լուծմանը  (ռազմաարդյունաբերական համալիրի և շրջակա միջավայրի մասով): Այդ մեթոդաբանությունը հեղինակները պայմանականորեն անվանել են МАРОСЗ (методология анализа риска для окружающей среды и здоровья)` հիմք ստեղծելով ռիսկի ինտեգրատիվ կառավարման համար:
    Արժեքավոր են նաև Ա.Սուբետոյի գիտական ուսումնասիրությունները` նվիրված է կյանքի որակի համակարգում էկոլոգիական ռիսկի կառավարմանը: Հեղինակը մշակել է էկոլոգիական ռիսկի գնահատման և կառավարման սկզբունքները:
    Այսպիսով` սկզբունքների պահպանումը և կյանքի որակի համակարգում էկոլոգիական ռիսկի կառավարումը, ըստ էության, նախադրյալներ են ստեղծում շրջակա միջավայրի որակի և հասարակական առողջության որակի համակարգերում էկոլոգիական ռիսկի կառավարման համար: Այստեղից էլ բխում է ռիսկի կառավարման միասնական համակարգի ձևավորման անհրաժեշտությունը` նպատակ ունենալով դա ծառայեցնելու էկոլոգիական անվտանգության ապահովման հիմնախնդիրների լուծմանը:
    Հեռանկարային է համարվում էկոլոգատնտեսական համակարգերում բնատեխնածին ռիսկի մակարդակի կառավարման և անվտանգության ապահովման կազմակերպական ու տնտեսական մեխանիզմների կիրառումը: Նշենք, որ գիտական գրականության մեջ ներկայացված սահմանումներից մեկում էկոլոգատնտեսական համակարգերը դիտվում են որպես մարդուն շրջապատող աշխարհում տնտեսական, տեխնիկական, սոցիալական և բնական փոխկապակցված գործոնների ամբողջություն: Սակայն առ այսօր «էկոլոգատնտեսական համակարգ» հասկացությունը վերջնականապես չի սահմանվել: Մեխանիզմների համակարգի կառուցվածքը ներկայացված է գծապատկերում:
    Համակարգի դիտարկումից երևում է, որ առավել կարևոր դերը պատկանում է ռիսկի/անվտանգության մակարդակի համալիր գնահատման մեխանիզմին: Դա պայմանավորված է նրանով, որ կառավարման բոլոր մեխանիզմների բաղադրատարրերը պետք է լարված լինեն` կախված ռիսկի (անվտանգության մակարդակի) դիտարկվող կամ չափվող մակարդակից:





























    Տնտեսական պատասխանատվության մեխանիզմն ընդգրկում է չափորոշիչների համակարգ, որոնցից շեղումը որոշակի տնտեսական պատժամիջոցների (տուգանքներից մինչև արտադրության ընդհատում, շինարարության արգելում և այլն) պատճառ կարող է դառնալ: Չափորոշիչները նախևառաջ վերաբերում են օգտագործվող տեխնոլոգիաների, արտադրության (կամ շինարարության) անվտանգության ապահովման կազմակերպատեխնիկական միջոցներին և արտանետումների կամ արտահոսքերի սահմանային թույլատրելի խտությունների նկատմամբ սահմանափակումներին:
    Մեխանիզմների այս խմբին է պատկանում գործունեության տնտեսական և այլ տեսակների էկոփորձաքննությունը, ինչպես նաև վնասների հատուցման, տուգանքների, պատասխանատվության ռիսկի համար վճարման և աուդիտի մեխանիզմները: Ինչ վերաբերում է ռիսկի մակարդակի նվազեցման խրախուսման մեխանիզմներին, ապա դրանցից կարելի է նշել արտոնյալ հարկադրման և անվտանգության մակարդակի բարձրացման (ռիսկի նվազեցման) միջոցառումների արտոնյալ վարկավորման մեխանիզմները: Կիրառման նույն նշանակությունն ունեն ռիսկի մակարդակի նվազեցման ֆինանսավորման, նվազեցման ծախսերի հատուցման, տնտեսական մոտիվացման և, մասամբ, կառավարման մարմինների հետաքրքրությունների համաձայնեցման մեխանիզմները:
    Ռիսկի վերաբաշխման մեխանիզմները հիմնականում ապահովագրական են (պետական, անկախ և փոխադարձ ապահովագրում): Դրանցից են նաև տնտեսական մոտիվացման և տարածաշրջանային ծրագրերի օպտիմալացման մեխանիզմները:
    Մեկ այլ խումբ են կազմում ռեզերվացման մեխանիզմները, որոնք գործում են արտակարգ իրավիճակներում: Այդ շարքից են աշխատանքային ռեսուրսների, ռեզերվների գոյացման (փրկարարներ, հրշեջներ և այլն), նյութական ռեսուրսների, արտադրանքի թողարկման արագ կազմակերպման, հզորությունների ապահովման մեխանիզմները, որոնք անհրաժեշտ են արտակարգ իրավիճակներից առաջացած կորուստների նվազեցման կամ վերացման համար: Ի տարբերություն վերոնշյալ մեխանիզմների, ռեզերվացման մեխանիզմները կողմնորոշված են արտակարգ իրավիճակների շուտափույթ վերացման նպատակով պայմանների ստեղծմանը և, դրանց հետ կապված, կորուստների նվազեցմանը:
    Կենտրոնացված ֆոնդերի օգտագործման մեխանիզմների համար հաճախ առաջին պլան է մղվում ոչ թե ֆոնդերի ձևավորման հիմնախնդիրը, այլ դրանց միջոցների արդյունավետ բաշխումը: Այդ եխանիզմներից են, մասնավորապես` ռիսկի մակարդակի նվազեցման ֆինանսավորման և տնտեսական շահադրդման մեխանիզմները: Վերջապես` տարածաշրջանային ծրագրերի կառավարման մեխանիզմների մշակումը ենթադրում է բոլոր կառուցակարգերի օգտագործում և, առաջին հերթին, ռիսկի մակարդակի նվազեցման տարածաշրջանային ծրագրերի օպտիմալացման, ինչպես նաև կառավարման մարմինների հետաքրքրությունների համաձայնեցման մեխանիզմների առկայություն: