ԱԿՏՈՒԱԼ ԹԵՄԱՆԵՐ
  • Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակում է կայուն մնալ
    Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակում է կայուն կերպով սպասարկել տնտեսության գրեթե բոլոր հատվածներին: Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գնահատման արդյունքները ևս այդ մասին են փաստում։Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:«Տարին դեռ ամփոփված չէ, սակայն ֆինանսական համակարգը շարունակում է կայուն մնալ։ Այն շարունակում է կայուն կերպով սպասարկել տնտեսության գրեթե բոլոր հատվածներին՝ թե ֆինանսական համակարգի հետա
  • Ֆրանսիան 2019-ից նոր հարկեր կսահմանի տեխնոլոգիական հսկաների նկատմամբ
    Ֆրանսիան 2019-ից սկսած նոր հարկեր կսահմանի խոշորագույն արտասահմանյան տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ, այդ թվում՝ Google-ի և Facebook-ի՝ չսպասելով Եվրամիության որոշմանը:Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով The Financial Times-ին, Ֆրանսիայի ֆիննախարար Բրյունո Լը Մերը լրագրողներին հայտնել է, որ երկրում նման հարկի սահմանումը իշխանություններին թույլ կտա տարեկան մոտ 500 մլն եվրո գումար ներգրավել:Դեկտեմբերի սկզբին Լը Մերը հայտարարել էր, որ Ֆրանսիան ինքնուրույն կգործի երկրում աշխատող միջազգային տեխնոլոգիական ընկերությունների համար նոր հարկի մասին
  • Եվրոն հույս ունի շահույթ ստանալ առևտրային գործարքներից. դոլարը թույլ է
    Եվրոն աշխուժացավ հինգշաբթի, երբ կիրակի կայանալիք գագաթնաժողովից առաջ Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը սկզբունքորեն համաձայնեցին փաստաթղթի հարցում, որը ներկայացնում է նրանց վերաբերմունքն ապագա հարաբերություններին: Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նշել է, որ տեքստը քննարկել են Մեծ Բրիտանիայի  վարչապետ Թերեզա Մեյն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ժան–Կլոդ Յունկերը: Նրանք մտադիր են  պահպանել ապրանքների առևտրային սերտ հարաբերությունները:Ըստ լուրերի, միասնական արժույթը&nb
  • 2018-ի ամենացնցող տեխնիկական նորույթների հնգյակը
    Հայտնի է դարձել, թե ինչպիսի տեխնիկական նորույթներն են ամենաաղմակահարույցը և հետաքրքիրը 2018-ին: Ամենաաղմկահարույց դվայսներից է DJI ընկերության կայունացուցիչը: Խոսքը Osmo Pocket-ի մասին է, որն ունի 12 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկ և կարող է գրպանում տեղավորվել:Եվս մեկ աղմկահարույց նորույթ է 13.3 դյույմ տրամաչափի Project Linda լափթոփը՝ Razer ապրանքանիշից:  Սարքվորումն աշխատում է Razer Phone-ով և թույլ է տալիս զգալոիրեն ընդլայնել սմարթֆոնի հնարավորությունները:Վարկանիշային աղյուսակում է հայտնվել նաև Nikon Coolpix P1000 տեսախցիկը, որն իր տեսակով միակ սարքավորումն է, որը
  • Անտարկտիկայի «կայուն» սառցաշերտերը սկսել են հալչել
    ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) թարմ տվյալների համաձայն՝ Անտարկտիկայի արևելյան հատվածում  սկսել են հալչել նախկինում «կայուն» համարվող սառցաշերտերը:ՆԱՍԱ-ի մասնագետներն ընդգծել են, որ նախկինում գիտնականները համոզված էին, որ այդ տարածքում գտնվող սառցաշերտերը ենթակա չեն գլոբալ փոփոխությունների:ՆԱՍԱ-ն մասնավորապես արձանագրել է Արևելյան Անտարկտիկայի ամենամեծ՝ «Տոտեն» սառցաշերտի հալում:Գիտնականները նախազգուշացրել են, որ եթե այն ամբոլջովին հալչի, ապա համաշխարհային օվկիանոսի մ
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ շարունակաբար աճել է
    Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը առաջին տասը ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ աճել է 6 տոկոսով:Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները:Մասնավորապես տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 11.6 տոկոսով: Փետրվար ամսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ցուցանիշն աճել է 8.8 տոկոսով, մարտին աճը կազմել է 10.9 տոկոս, ապրիլին՝ 7.1 տոկոս: 2018-ի ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձրացել է՝ նախորդ տարվա ապրիլի համեմատ ավելանալով 5.5 տոկոսով: Ա
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Արագ համացանցը վտանգավոր է

    Bleeping Computer-ի հաղորդմամբ՝ համացանցային անվտանգության գծով ամերիկացի մասնագետների խումբը 4G LTE-ի մեջ խոցելի կետեր են հայտնաբերել: Փորձագետներին հաջողվել է կոտրել դրանք, դրանցով հետևել օգտվողներին և կեղծել տվյալները:

    Հետազոտողները խոցելի տեղեր են հայտնաբերել սարքը ցանցին միացնելու, անջատելու, ինչպես նաև օպերացիոն համակարգի գործունեության ժամանակ:

    Դրանք շատ կարևոր են սարքի համար, քանի որ ապահովում են դրա գործունեության հիմնական փուլերը: Այս բոլոր թերությունները, ըստ փորձագետների, անուղղելի խնդիրների կարող են վերածվել նոր 5G սերնդի մոտ:

    Չարակամ մարդիկ կարող են ոչ միայն գողանալ օգտվողների տվյալները, այլև օգտագործել սարքավորումները հակաօրինական գործողություններ իրականացնելու համար, օրինակ՝ իրենց սարքավորման փոխարեն օգտագործել «զոհի» հեռախոսի տեղակայությունը՝ այդպիսով իրենց համար ալիբի ստեղծելով կամ բեմադրելով մեկ այլ անձի ներկայությունը հանցանքի վայրում:

    Նմանատիպ հարձակումները բացահայտելու համար մասնագետներն ստեղծել են հատուկ ծրագրային ապահովում՝ LTEInspector անվանմամբ: Այն արդեն անցել է փորձարկման փուլը՝ հաջողությամբ բացահայտելով արհեստականորեն ստեղծված բջջային ցանցում դեպքերից տասից ութը: GitHub-ում տեղադրված է գործիքը՝ բաց հասանելիությամբ:

    Վերջերս շատ հաքերներ անհատական համակարգիչներ հափշտակելուց անցել են բջջային սարքերին, և սմարթֆոնները առավել հաճախակի են դառնում նրանց հարձակումների թիրախը:


    Նյութի աղբյուրը՝    http://www.1in.am