ԱԿՏՈՒԱԼ ԹԵՄԱՆԵՐ
  • Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակում է կայուն մնալ
    Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակում է կայուն կերպով սպասարկել տնտեսության գրեթե բոլոր հատվածներին: Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գնահատման արդյունքները ևս այդ մասին են փաստում։Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:«Տարին դեռ ամփոփված չէ, սակայն ֆինանսական համակարգը շարունակում է կայուն մնալ։ Այն շարունակում է կայուն կերպով սպասարկել տնտեսության գրեթե բոլոր հատվածներին՝ թե ֆինանսական համակարգի հետա
  • Ֆրանսիան 2019-ից նոր հարկեր կսահմանի տեխնոլոգիական հսկաների նկատմամբ
    Ֆրանսիան 2019-ից սկսած նոր հարկեր կսահմանի խոշորագույն արտասահմանյան տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ, այդ թվում՝ Google-ի և Facebook-ի՝ չսպասելով Եվրամիության որոշմանը:Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով The Financial Times-ին, Ֆրանսիայի ֆիննախարար Բրյունո Լը Մերը լրագրողներին հայտնել է, որ երկրում նման հարկի սահմանումը իշխանություններին թույլ կտա տարեկան մոտ 500 մլն եվրո գումար ներգրավել:Դեկտեմբերի սկզբին Լը Մերը հայտարարել էր, որ Ֆրանսիան ինքնուրույն կգործի երկրում աշխատող միջազգային տեխնոլոգիական ընկերությունների համար նոր հարկի մասին
  • Եվրոն հույս ունի շահույթ ստանալ առևտրային գործարքներից. դոլարը թույլ է
    Եվրոն աշխուժացավ հինգշաբթի, երբ կիրակի կայանալիք գագաթնաժողովից առաջ Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը սկզբունքորեն համաձայնեցին փաստաթղթի հարցում, որը ներկայացնում է նրանց վերաբերմունքն ապագա հարաբերություններին: Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նշել է, որ տեքստը քննարկել են Մեծ Բրիտանիայի  վարչապետ Թերեզա Մեյն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ժան–Կլոդ Յունկերը: Նրանք մտադիր են  պահպանել ապրանքների առևտրային սերտ հարաբերությունները:Ըստ լուրերի, միասնական արժույթը&nb
  • 2018-ի ամենացնցող տեխնիկական նորույթների հնգյակը
    Հայտնի է դարձել, թե ինչպիսի տեխնիկական նորույթներն են ամենաաղմակահարույցը և հետաքրքիրը 2018-ին: Ամենաաղմկահարույց դվայսներից է DJI ընկերության կայունացուցիչը: Խոսքը Osmo Pocket-ի մասին է, որն ունի 12 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկ և կարող է գրպանում տեղավորվել:Եվս մեկ աղմկահարույց նորույթ է 13.3 դյույմ տրամաչափի Project Linda լափթոփը՝ Razer ապրանքանիշից:  Սարքվորումն աշխատում է Razer Phone-ով և թույլ է տալիս զգալոիրեն ընդլայնել սմարթֆոնի հնարավորությունները:Վարկանիշային աղյուսակում է հայտնվել նաև Nikon Coolpix P1000 տեսախցիկը, որն իր տեսակով միակ սարքավորումն է, որը
  • Անտարկտիկայի «կայուն» սառցաշերտերը սկսել են հալչել
    ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) թարմ տվյալների համաձայն՝ Անտարկտիկայի արևելյան հատվածում  սկսել են հալչել նախկինում «կայուն» համարվող սառցաշերտերը:ՆԱՍԱ-ի մասնագետներն ընդգծել են, որ նախկինում գիտնականները համոզված էին, որ այդ տարածքում գտնվող սառցաշերտերը ենթակա չեն գլոբալ փոփոխությունների:ՆԱՍԱ-ն մասնավորապես արձանագրել է Արևելյան Անտարկտիկայի ամենամեծ՝ «Տոտեն» սառցաշերտի հալում:Գիտնականները նախազգուշացրել են, որ եթե այն ամբոլջովին հալչի, ապա համաշխարհային օվկիանոսի մ
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ շարունակաբար աճել է
    Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը առաջին տասը ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ աճել է 6 տոկոսով:Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները:Մասնավորապես տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 11.6 տոկոսով: Փետրվար ամսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ցուցանիշն աճել է 8.8 տոկոսով, մարտին աճը կազմել է 10.9 տոկոս, ապրիլին՝ 7.1 տոկոս: 2018-ի ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձրացել է՝ նախորդ տարվա ապրիլի համեմատ ավելանալով 5.5 տոկոսով: Ա
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    HR մենեջեր` կանացի մասնագիտությո՞ւն, թե՞ կարիերայի գագաթնակետ

    Հայաստանում, նաև Ռուսաստանում ընկերությունների կադրերի պատասխաստանատուների 80%-ն է կին:

    Grant Thornton ընկերության տվյալով` 2017 թ. ամբողջ աշխարհում HR-մենեջերների պաշտոնների 23% կանանց ձեռքերում էր: Russell Reynolds Associates հետազոտությունն էլ փաստում է, որ ամերիկյան խոշորագույն ընկերություններից 60%-ում կադրերի բաժինների տնօրենները կանայք են, ընդ որում այդ պաշտոնի մարդիկ ամենաքիչն են աճում մինչև ընկերությունների տնօրեններ:

    Մեր գնահատմամբ` Հայաստանում, նաև Ռուսաստանում ընկերությունների կադրերի պատասխաստանատուների 80%-ն են կանայք: Նրանք, որպես կանոն, ունեն հումանիտար կրթություն, երբեմն մաթեմատիկական, տնտեսագիտական կամ տեխնիկական, նախկինում աշխատել են ադմինիստրատիվ բաժիններում: Վիճակագրությունը գրեթե նույնն է նաև Եվրոպայում և ԱՄՆ-ում, որտեղ HR-շուկայում կին ղեկավար է 60%-ը:

    Վիճակագրությունը գրեթե նույնն է նաև Եվրոպայում և ԱՄՆ-ում, որտեղ HR-շուկայում կին ղեկավար է 60%-ը:

    Իհարկե, պետական խոշոր ընկերություններում HR-բաժինների տնօրենների պաշտոնում տղամարդկանց միջինում կարելի է ավելի հաճախ հանդիպել, քան շուկայում: Բացատրվում է հետևյալով.  բացի կադրային քաղաքականությունից տղամարդիկ զբաղվում են նաև GR-ով, այսինքն նրանք պատասխանատու են նաև պետական այլ կառույցների հետ հարաբերությունների ձևավորման գործում, երբեմն նույնիսկ որոշ քաղաքական հարցերի պատասխանատու են:
    Կին HR-մենեջերները երբեմն հիմնում են սեփական խորհրդատվական ընկերությունը: Բայց սա Հայաստանում հազվադեպ կարելի է հանդիպել, մատների վրա կարելի է հաշվել այդպիսի կանանց:

    Ընդհանուր միտումը մնում է անփոփոխ.  ընկերությունների առաջին դեմքերի դերում սեփականատերերը նախընտրում են տեսնել տղամարդկանց, հատկապես նրանց, ովքեր «աճել են» կոմերցիայի, գործառնական, ֆինանսական բաժիններում, քանի-որ այդ դեպքում նրանք ունակ են ճիշտ գնահատել ռիսկերը և ռազմավարական քայլերը, նաև առավել արդյունավետ են զարգացնում բիզնեսը արագ փոփոխվող պայմաններում:

    Ընկերությունների առաջին դեմքերի դերում սեփականատերերը նախընտրում են տեսնել տղամարդկանց:

    Իսկ ահա միջին կադրերի բաժինը հազվադեպ է ընկալվում որպես լիարժեք բիզնես-գործընկեր, այն ավելի շատ համարվում է back-office–ային բաժանմունք, եթե, իհարկե,  լրջորեն չի զբաղվում կադրերի կարիերայի աճի հնարավորություններով, նաև բոնուսային համակարգերի մշակմամբ ու ներդրմամբ:


    Նյութի աղբյուրը՝    https://newmag.am