ԱԿՏՈՒԱԼ ԹԵՄԱՆԵՐ
  • Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակում է կայուն մնալ
    Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակում է կայուն կերպով սպասարկել տնտեսության գրեթե բոլոր հատվածներին: Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գնահատման արդյունքները ևս այդ մասին են փաստում։Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:«Տարին դեռ ամփոփված չէ, սակայն ֆինանսական համակարգը շարունակում է կայուն մնալ։ Այն շարունակում է կայուն կերպով սպասարկել տնտեսության գրեթե բոլոր հատվածներին՝ թե ֆինանսական համակարգի հետա
  • Ֆրանսիան 2019-ից նոր հարկեր կսահմանի տեխնոլոգիական հսկաների նկատմամբ
    Ֆրանսիան 2019-ից սկսած նոր հարկեր կսահմանի խոշորագույն արտասահմանյան տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ, այդ թվում՝ Google-ի և Facebook-ի՝ չսպասելով Եվրամիության որոշմանը:Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով The Financial Times-ին, Ֆրանսիայի ֆիննախարար Բրյունո Լը Մերը լրագրողներին հայտնել է, որ երկրում նման հարկի սահմանումը իշխանություններին թույլ կտա տարեկան մոտ 500 մլն եվրո գումար ներգրավել:Դեկտեմբերի սկզբին Լը Մերը հայտարարել էր, որ Ֆրանսիան ինքնուրույն կգործի երկրում աշխատող միջազգային տեխնոլոգիական ընկերությունների համար նոր հարկի մասին
  • Եվրոն հույս ունի շահույթ ստանալ առևտրային գործարքներից. դոլարը թույլ է
    Եվրոն աշխուժացավ հինգշաբթի, երբ կիրակի կայանալիք գագաթնաժողովից առաջ Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը սկզբունքորեն համաձայնեցին փաստաթղթի հարցում, որը ներկայացնում է նրանց վերաբերմունքն ապագա հարաբերություններին: Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նշել է, որ տեքստը քննարկել են Մեծ Բրիտանիայի  վարչապետ Թերեզա Մեյն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ժան–Կլոդ Յունկերը: Նրանք մտադիր են  պահպանել ապրանքների առևտրային սերտ հարաբերությունները:Ըստ լուրերի, միասնական արժույթը&nb
  • 2018-ի ամենացնցող տեխնիկական նորույթների հնգյակը
    Հայտնի է դարձել, թե ինչպիսի տեխնիկական նորույթներն են ամենաաղմակահարույցը և հետաքրքիրը 2018-ին: Ամենաաղմկահարույց դվայսներից է DJI ընկերության կայունացուցիչը: Խոսքը Osmo Pocket-ի մասին է, որն ունի 12 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկ և կարող է գրպանում տեղավորվել:Եվս մեկ աղմկահարույց նորույթ է 13.3 դյույմ տրամաչափի Project Linda լափթոփը՝ Razer ապրանքանիշից:  Սարքվորումն աշխատում է Razer Phone-ով և թույլ է տալիս զգալոիրեն ընդլայնել սմարթֆոնի հնարավորությունները:Վարկանիշային աղյուսակում է հայտնվել նաև Nikon Coolpix P1000 տեսախցիկը, որն իր տեսակով միակ սարքավորումն է, որը
  • Անտարկտիկայի «կայուն» սառցաշերտերը սկսել են հալչել
    ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) թարմ տվյալների համաձայն՝ Անտարկտիկայի արևելյան հատվածում  սկսել են հալչել նախկինում «կայուն» համարվող սառցաշերտերը:ՆԱՍԱ-ի մասնագետներն ընդգծել են, որ նախկինում գիտնականները համոզված էին, որ այդ տարածքում գտնվող սառցաշերտերը ենթակա չեն գլոբալ փոփոխությունների:ՆԱՍԱ-ն մասնավորապես արձանագրել է Արևելյան Անտարկտիկայի ամենամեծ՝ «Տոտեն» սառցաշերտի հալում:Գիտնականները նախազգուշացրել են, որ եթե այն ամբոլջովին հալչի, ապա համաշխարհային օվկիանոսի մ
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ շարունակաբար աճել է
    Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը առաջին տասը ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ աճել է 6 տոկոսով:Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները:Մասնավորապես տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 11.6 տոկոսով: Փետրվար ամսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ցուցանիշն աճել է 8.8 տոկոսով, մարտին աճը կազմել է 10.9 տոկոս, ապրիլին՝ 7.1 տոկոս: 2018-ի ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձրացել է՝ նախորդ տարվա ապրիլի համեմատ ավելանալով 5.5 տոկոսով: Ա
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Հարկային համակարգի դերը տնտեսական անվտանգության ապահովման գործում

    ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ
    ԵՊՀ ֆինանսահաշվային ամբիոն

    ԳԵՎՈՐԳ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
    ԵՊՀ ֆինանսահաշվային ամբիոն


    Հոդվածը նվիրված է տնտեսական անվտանգության տեսական հիմքերի ուսումնասիրությանը և դրա ապահովման գործում հարկային համակարգի դերի գնահատմանը: Ներկայացվել են տնտեսական անվտանգության վրա ազդող գործոնները, հիմնավորվել է հարկային համակարգի ազդեցությունը դրա վրա: Դիտարկվել է հարկային քաղաքականության և տնտեսական անվտանգության միջև գոյություն ունեցող կապը: Անդրադարձ է կատարվել հանրապետությունում իրականացված հարկային քաղաքականության բացթողումներին և, տնտեսական անվտանգության առումով, դրանց բացասական հետևանքներին: Ներկայացվել են հանրապետության տնտեսական անվտանգության ապահովման նպատակով հարկային գործիքների կիրառման հիմնական մոտեցումները:

    Հիմնաբառեր. հարկային համակարգ, հարկային քաղաքականություն, հարկային բեռ, տնտեսական անվտանգություն, տնտեսության պետական կարգավորում, պետական ֆինանսներ


    Ազգային անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչներից մեկը տնտեսական անվտանգությունն է, որի ցածր մակարդակի կամ բացակայության պայմաններում վտանգվում են ոչ միայն տնտեսության, այլ նաև պետության բնականոն կենսագործունեության և զարգացման հիմքերը: Այս տեսանկյունից` տնտեսական անվտանգությունը հասարակության կենսագործունեության, սոցիալ-տնտեսական կայունության ապահովման և զարգացման կարևոր երաշխիքն է, որի ցածր մակարդակը սահմանափակում է ներպետական և միջպետական հարաբերությունների ոլորտում պետության առջև ծա-
    ռացած խնդիրների լուծման հնարավորությունները: Դա երկրի տնտեսության բնականոն կենսագործունեության գլխավոր պայմանն է, և, այս առումով, արդյունավետ կարելի է համարել այն պետության գործունեությունը, որը կարողանում է ապահովել իր տնտեսական անվտանգությունը և պաշտպանել սեփական տնտեսական շահերը: Տնտեսական անվտանգության համակարգը տնտեսության կայուն զարգացման և պետական շահերի պաշտպանության նպատակով պետության կողմից իրականացվող միջոցառումների համախումբ է` ուղղված տնտեսական ոլորտում ներքին և արտաքին սպառնալիքների չեզոքացմանը: Դա երկրի անկախության երաշխիք է, հասարակության արդյունավետ կենսագործունեության և կայունության պայման, ազգային տնտեսության երկարաժամկետ զարգացման կարևոր գրավական:
    Տնտեսական անվտանգությունն օբյեկտիվորեն շոշափում է տնտեսական հարաբերությունների բոլոր մակարդակները և մեծապես պայմանավորված է մշակվող և իրականացվող հարկային քաղաքականությամբ: Ընդ որում, հարկային համակարգը կարող է դառնալ ինչպես տնտեսական անվտանգության ապահովման գործոն, այնպես էլ դրա սպառնալիք: Ուստի տնտեսական անվտանգության ապահովման խնդիրները պետք է դիտարկել հարկային քաղաքականության կատարելագործման հետ միասին: Տնտեսագիտորեն հիմնավորված և սոցիալական կողմնորոշում ունեցող հարկային համակարգի ձևավորումը ոչ միայն տնտեսության զարգացման, այլ նաև տնտեսական անվտանգության ապահովման կարևոր պայման է:
    Գաղտնիք չէ, որ տնտեսական համակարգում տեղի ունեցող բացասական գործընթացները մեծապես պայմանավորված են պետական կառավարման համակարգի գործունեության, ինչպես նաև վարվող հարկաբյուջետային քաղաքականության ցածր արդյունավետությամբ: Հատկապես շուկայական հարաբերություններին անցման փուլում, երբ մեծանում են պետության դերը և նրա գործառույթների կարևորությունը երկրի և քաղաքացիների շահերի պաշտպանության գործում, էական նշանակություն է ձեռք բերում հարկային համակարգը, որը հանդես է գալիս որպես պետական ֆինանսական բազայի ձևավորման հիմնական գործիք: Բացի այդ, շուկայական տնտեսության պայմաններում հարկային համակարգը դառնում է տնտեսության պետական կարգավորման կարևոր լծակ, որը հնարավորություն է տալիս պետությանը ներգործելու տնտեսական գործընթացների վրա: Հարկերի` որպես տնտեսական անվտանգության գործոնի դերը կախված է որոշակի տնտեսական իրավիճակից, երկրի սոցիալ-տնտեսական զարգացման առանձնահատկություններից, իրականացվող տնտեսական քաղաքականության բնույթից և պետական իշխանության կայունությունից: Պետք է նշել, որ հարկերի նշանակությունը երկրի տնտեսական անվտանգության ապահովման գործում, նախևառաջ, պայմանավորված է դրանց էությամբ և տնտեսական բովանդակությամբ: Այն հանգամանքը, որ հարկերն առաջացել են պետության գործառույթների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական բազայի ձևավորման նպատակով, պայմանավորում է դրանց դերը պետության կենսագործունեության ապահովման գործում: Հարկային համակարգի գործունեությունից է կախված տնտեսության զարգացումը, ձեռնարկատիրական ակտիվության աճը և հասարակության պահանջմունքների բավարարումը: Հետևաբար` հարկային քաղաքականության մշակման ու իրականացման գործընթացում պետք է հատուկ ուշադրություն դարձնել տնտեսական անվտանգության ապահովմանը: Ընդ որում, հատկապես պետք է կարևորել հարկման այնպիսի մեխանիզմների ներդրումը, որոնք կբացառեն հարկային ռիսկերի առաջացումը և չեն վտանգի երկրի տնտեսական անվտանգությունը:
    Ժամանակակից աշխարհում տնտեսական անվտանգության սպառնալիքները և ձևերը որոշակիորեն փոխվել են, իսկ հարկերի դերը պետության ֆինանսական բազայի ձևավորման գործում մեծացել է: Ըստ էության, կարելի է ասել, որ գրեթե չի փոխվել հարկային հարաբերությունների ֆիսկալ կողմը միայն, մինչդեռ, տնտեսական կարգավորման առումով, հարկերի դերակատարությունն էականորեն մեծացել է, իսկ իրականացման եղանակները` ընդլայնվել: Տնտեսական անվտանգության ապահովման համակարգի վրա հարկերի ազդեցությունը պայմանավորված է տնտեսության համար դրանց ոչ միանշանակությամբ, կապված այն բանի հետ, որ հարկերը հանդես են գալիս թե՛ իբրև տնտեսական անվտանգության ապահովման միջոց, թե՛ դրա սպառնալիք: Համընդհանրացման ժամանակակից փուլում էականորեն մեծացել է տնտեսության կառավարման գործընթացում հարկային լծակների և խթանների դերը: Հետևաբար` հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է մշակվի տնտեսական անվտանգության պահանջներից ելնելով:
    Հարկային համակարգը դիտելով որպես տնտեսական անվտանգության ապահովման կարևոր միջոց` հարկ է նշել, որ երկարաժամկետ հատվածում այն պետք է հետապնդի երկու հիմնական նպատակ` պետության գործառույթների պատշաճ կատարման համար անհրաժեշտ ֆինանսական բազայի ձևավորում և տնտեսական գործունեության իրականացման համար բարենպաստ միջավայրի ստեղծում: Այլ կերպ ասած` երկրում վարվող հարկային քաղաքականությունը պետք է ապահովի պետության, հասարակության և քաղաքացու շահերի միջև օպտիմալ հաշվեկշռվածություն: Ակնհայտ է, որ տնտեսական անվտանգության սպառնալիքները որոշակիորեն պայմանավորված են պետության վարած հարկային քաղաքականությամբ: Մասնավորապես` տնտեսական անվտանգության տեսանկյունից հատկապես լուրջ հիմնախնդիր է բնակչության եկամտային բևեռացումը, որը, ի թիվս այլ գործոնների, նաև հարկային քաղաքականության հետևանք է: Միևնույն ժամանակ, հարկային համակարգն ունի լուրջ հնարավորություններ` հարկային գործիքների կիրառման միջոցով ապահովելու եկամուտների արդյունավետ վերաբաշխում, ինչն, ի դեպ, վերջինիս հիմնական խնդիրներից և գործառույթներից է: Այսօր հանրապետությունում տնտեսական անվտանգության ոլորտում գոյություն ունեցող սպառնալիքների զգալի մասը պայմանավորված է հենց եկամտային և գույքային խոր բևեռացմամբ: Անշուշտ, նշված խնդիրների լուծումը պահանջում է տնտեսության պետական կարգավորման արդյունավետության մակարդակի բարձրացում: Այս համատեքստում պետք է հատկապես կարևորել տնտեսական և սոցիալական գործընթացների վրա  պետության կողմից հարկային գործիքների միջոցով արդյունավետ ներգործության ապահովումը: Հարկային համակարգը պետք է նպաստի հասարակության եկամտային ու գույքային բևեռացման մեղմմանը` հարկային բեռի հավասարաչափ ու արդարացի բաշխման միջոցով:
    Ժամանակակից պայմաններում հանրապետության տնտեսական անվտանգության ապահովումը պետական իշխանության կարևորագույն խնդիրներից մեկն է: Որպես կանոն, անցումային ժամանակաշրջաններին հատուկ են օբյեկտիվ և սուբյեկտիվ բնույթի այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են սոցիալական լարվածությունը, հասարակության տարբեր խմբերի միջև եկամտային և գույքային բևեռացման խորացումը, կենսամակարդակի անկումը, սոցիալական լարվածության աճի հավանականությունը և այլն:
    Ըստ էության, նշվածներից յուրաքանչյուրը տնտեսական անվտանգության լուրջ սպառնալիք է, որոնց հաղթահարմանը պետք է ուղղված լինի մշակվող և իրականացվող սոցիալ-տնտեսական քաղաքականությունը: Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի ձևավորման
    ժամանակ գործնականում ուշադրություն չդարձվեց հարկային ոլորտում տնտեսական անվտանգության ապահովման մեխանիզմին, որը պատճառ դարձավ լուրջ սպառնալիքների դրսևորմանը: Հիմնականում կրկնօրինակելով միջազգային փորձը, կրելով վարչահրամայական տնտեսության ազդեցությունը և հաշվի չառնելով հանրապետության սոցիալ-տնտեսական առանձնահատկությունները` հարկային համակարգը ոչ միայն չէր բավարարում շուկայական տնտեսավարման պահանջները, այլև, տնտեսական անվտանգության տեսանկյունից, ստեղծում էր լուրջ սպառնալիքներ: Մասնավորապես` երկրում գործող հարկային համակարգին առավել բնորոշ էին հարկային ծանր բեռը, դրա անհավասարաչափ բաշխումը, հարկային արտոնությունների հասցեականության և արդյունավետության բացակայությունը և, վերջապես, ընդգծված ֆիսկալ ուղղվածությունը: Պետությունը ձգտում էր հիմնավորված և չհիմնավորված տարբեր գործիքների օգնությամբ ապահովել ավելի շատ հարկային եկամուտներ, ինչը հարկային վարչարարության ցածր մակարդակի, տնտեսական գործունեության նպաստավոր միջավայրի
    բացակայության, բնակչության եկամուտների անկման պայմաններում չափազանց դժվարիրագործելի, եթե ոչ անհնարին խնդիր էր: Ըստ էության, հարկային համակարգն օգտագործվում էր կարճաժամկետ նպատակների ձեռքբերման համար` առանց հաշվի առնելու իրականացվող քաղաքականության ֆինանսատնտեսական հետևանքները` ստվերային տնտեսության ծավալների աճ, արտադրության անկում և սոցիալական բևեռացման խորացում:
    Սրանք, օբյեկտիվ և սուբյեկտիվ բնույթի այլ պատճառների հետ միասին, լուրջ սպառնալիքներ ստեղծեցին երկրի տնտեսական անվտանգության համար: Ըստ էության, դրանցից շատերը շարունակում են գոյություն ունենալ առ այսօր, ինչը հարկային բարեփոխումների իրականացումը դարձնում է կենսական անհրաժեշտություն: Տնտեսական անվտանգության տեսանկյունից հատկապես լուրջ հիմնախնդիրներ կան փոքր բիզնեսի և ֆիզիկական անձանց եկամուտների հարկման ոլորտներում, որոնք նպաստում են սոցիալական տարբեր խմբերի միջև եկամտային և գույքային բևեռացման խորացմանը:
    Հայաստանի Հանրապետության ազգային գերակայությունների շարքում, անշուշտ, կարևորագույն տեղ ունի անվտանգության` հատկապես տնտեսական անվտանգության ապահովումը: Կարծում ենք` հանրապետության  տնտեսական համակարգում առկա հիմնախնդիրների զգալի մասը պայմանավորված է ընդհանուր տնտեսական քաղաքականության տարբեր ուղղությունների միջև համակարգվածության և համաձայնեցվածության անհրաժեշտ մակարդակի բացակայությամբ, իսկ երբեմն նաև դրանց միջև հակասությունների և իրարամերժության առկայությամբ: Նման իրավիճակում տնտեսական անվտանգության խնդիրներն առավել սուր և ակնհայտ բնույթ են կրում: Այս առումով, տնտեսական անվտանգության ապահովման և պետության կայուն զարգացման համար կարևոր նշանակություն ունի հարկման հիմնարար սկզբունքների պահպանումը, որոնց վրա պետք է հիմնված լինի երկրում մշակվող ու իրականացվող հարկային քաղաքականությունը: Հարկային հարաբերությունները կարգավորող օրենսդրական հիմքի կայունությունը և հիմնավորվածությունը մեծապես նպաստում են տնտեսության զարգացմանը, ներդրումների ներգրավմանը, կանխում են կապիտալի արտահոսքը: Ներկա փուլում հարկային համակարգը մեծ նշանակություն ունի տնտեսական անվտանգության ապահովման գործում, քանի որ բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացման կարևոր միջոցներից մեկը բյուջեի եկամտային մասն է, որը հիմնականում ապահովվում է հարկերի հաշվին:
    Ամփոփելով նշենք, որ տնտեսական անվտանգության ապահովման գործում հարկային համակարգի դերն առավել քան ակնհայտ է: Հետևաբար` հարկային բարեփոխումների իրականացման ժամանակ նախատեսվող քայլերը և միջոցառումները պետք է գնահատել նաև տնտեսական անվտանգության վրա հնարավոր ազդեցության տեսանկյունից: