ԱԿՏՈՒԱԼ ԹԵՄԱՆԵՐ
  • Չինական Psearcher պարբերականը Հայաստանի մասին հատուկ թողարկում է պատրաստել
    Չինաստանում լույս տեսնող Psearcher (Փիսրչեր) պարբերականի հատուկ թողարկումն այս անգամ Հայաստանի մասին է:«Արմենպրես»-ի հետ զրույցում հրատարակչության հանրային կապերի ղեկավար Վանգ Սինիները նշեց, որ «Հայաստան` դարպաս դեպի խոշոր շուկաներ» խորագրով թողարկումը ստեղծվել է հատուկ պատճառով:«Ընտրությունն այս անգամ կանգ առավ Հայաստանի վրա, քանի որ Հայաստանը  հինավուրց երկիր է Եվրոպայի և Ասիայի խաչմերում `որպես երկու մայրցամաքները կապող կամուրջ: Դարեր շարունակ Հայաստանով էր անցնում հնագույն մետաքսի ճանապարհը, իսկ հայկական ապրանքները բավականաին տարած
  • Apple-ը ներկայացրել է նոր emoji-ները
    Apple ամեն տարի` տարվա սկզբում,  ներկայանում է նոր հեռախոսներով, այս տարի կներկայանա ավելի քան  2823 նոր իմոջիներով: Նախադիտման է ներկայացվել 70 նոր իմոջիներ: Վաղ մեկնարկը պայմանավորված էր  աշխարհում տոնվող իմոջիների օրով:Վերջին տարիներին Unicode- ն ավելի մեծ ջանքեր է գործադրել, ընդգրկելով տարբեր մաշկի երանգներ, զբաղմունքներ եւ դրոշներ:  Նոր իմոջիները ունեն գանգուր, կարմիր, մոխրագույն  մազեր: Կլինեն նաև ավելի շատ կենդանիներ, ավելի զվարճալի և ժպտացող դեմքեր. կարող եք ընտրել, որը կամենաք: «Ինչպես միշտ կլինեն ձայնային նոր էմոջիներ. Հավանաբ
  • Հրապարակվել է բնակության համար աշխարհի ամենահարմարավետ քաղաքների վարկանշային ցանկը
    Բրիտանական The Economist պարբերականը հրապարակել է բնակության համար աշխարհի ամենահարմարավետ քաղաքների վարկանշային ցանկը՝ Global Liveability Ranking 2018-ը։Վարկանշային ցանկը կազմվել է մի քանի ցուցանիշի հիման վրա՝ տվյալ երկրի առողջապահության մակարդակը, մշակութային զարգացման աստիճանը, շրջակա միջավայրի մաքրությունը, կրթությունը և ենթակառուցվածքների զարգացման մակարդակը։Ցանկի առաջին հորիզոնականում է հայտնվել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան, երկրորդ տեղում է հայտնվել ավստրալական Մելբուռնը, երրորդ տեղում՝ ճապոնական Օսակա քաղաքը։Առաջին տասնյակում են հա
  • Համաշխարհային առեւտուրը վտանգված է. ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն
    Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Ռոբերտո Ազեւեդոն աշխարհին կոչ է արել գործողությունների, որոնք պահանջում են համաշխարհային առեւտրի ոլորտի խնդիրենրը:The Independent-ի հրապարակած հոդվածում նա նշել  է առեւտրային պատերազմի հնարավոր սպառնալիքների մասին, հաղորդում է news.am-ն:«Գլոբալ առեւտուրը վտանգված է», - ասել է Ազեւեդոն: «Կարեւոր չէ, թե ստեղծված իրավիճակը համարում եք առեւտրային պատերազմ, թե ոչ, անկասկած, առաջին կրակոցներն արդեն հնչել են»:ԱՀԿ-ի տվյալները ցույց են տալիս վերջին վեց ամիսների ընթացքում առեւտրի սահմանափակող միջո
  • Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը նախազգուշացրել է գլոբալ առեւտրային պատերազմի հետեւանքների մասին
    Գլոբալ տնտեսական պատերազմի հետեւանքներն աղետալի կլինեն, կարծում է Գերմանիայի տնտեսության նախարար Պիտեր Ալթմայերը, փոխանցում է DW-ն:«Այս առեւտրային պատերազմը դանդաղեցնում եւ խաթարում է տնտեսական աճն ու նոր անորոշություն է առաջացնում»,- հայտարարել է նա օգոստոսի 12-ին գերմանական Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում: Ընդ որում, առեւտրային պատերազմից ապրանքների թանկացման պատճառով առաջին հերթին կտուժեն սպառողները:Նրա խոսքով՝ քաղաքական գործիչներն «իրավունք չունեն վտանգել պողպատի վարպետների, ավտոշինարարների եւ ալյումին ձուլողների աշխատատեղ
  • Եվրամիությունը կարող է Apple-ին պարտավորեցնել փոխել iPhone-ը
    Եվրամիության կարգավորող մարմիններն ուսումնասիրում են սմարթֆոններ արտադրողներին լիցքավորման համար միասնական բնիկ օգտագործել պարտավորեցնելու հարցը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։ Նման որոշում ընդունելու պարագայում Apple-ը ստիպված կլինի հրաժարվել Lightning միացուցիչից։ Միասնական լիցքավորման սարքը, ԵՄ փորձագետների կարծիքով, կօգնի նվազեցնել էլեկտրոնային թափոնների քանակը, որը տարեկան շուրջ 51 տոննա է կազմում և սպառողներին կազատի անհարմարություններից։Եվրամիությունն առաջարկում էր նման միջոցներ ձեռնարկել դեռևս 10 տարի առաջ։ Մի շարք արտադրողներ 2009-ի
  • Այս հոդվածը գործարարների համար է. ի՞նչ անել, որ ձեզնից հետո բիզնեսը շարունակի ապրել
    Բիզնեսմեններին ու սեփականատերերին շատ հաճախ է անհանգստացնում այն հարցը, թե ինչ կլինի բիզնեսի հետ այն ժամանակ, երբ նրանք այլևս չեն լինի։ Օգտակար արտադրանքԱպրանքը ձեռք բերելու ծախսը պետք է ավելի ցածր լինի, քան դրա օգտակարության աստիճանը։ Սա է խոցելի մարքեթինգի, լավ վաճառքի, հիացական գնահատականների ու մշտական զարգացման գլխավոր բանալին։Սպառողների խումբԵրբ պատկերացում եք ունենում, թե սպառողների որ խմբին է գրավում տվյալ արտադրանքը, այդ դեպքում ռեսուրսներ ու հնարավորություններ կորցնելու հավանականությունը նվազում է։ Ավելորդ ժամանակ չեք ծախսի
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    ՀՀ պետական համակարգում էլեկտրոնային կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությունների նախանշումը

    ՍԵԴՐԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
    ՀՀ պետական կառավարման ակադեմիա

    ՀՀ-ում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումը ենթադրում էր պետական կառավարման և համապատասխան ծառայությունների ու ստորաբաժանումների գործունեության արմատական բարեփոխումներ: Դրա հիմնարար սկզբունքը հասարակության յուրաքանչյուր անդամի` պետական տեղեկատվական ռեսուրսներին, պետական կառավարմանն ու ծառայություններին հասանելիության ապահովումն է` ցանկացած պահի և ցանկացած վայրից: Այժմ հանրապետությունում գերակա խնդիրը մնում է հեռահաղորդակցության համակարգը, որը ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հիմնական խթանն է:
    Հիմնաբառեր. էլեկտրոնային կառավարում, էլեկտրոնային ծառայություններ, համացանց, էլեկտրոնային առողջապահություն, էլեկտրոնային կառավարություն, կիբեռանվտանգություն

    Վերջին տարիներին պետական ոլորտում էլեկտրոնային կառավարման ներդրման ուղղությամբ բավականին աշխատանքներ են իրականացվել, որոնց արդյունքում ձևավորվել են մի շարք տեղեկատվական համակարգեր, մասնավորապես` հանրապետությունում արդեն գործում է հեռուստահաղորդակցման թվայնացված համակարգը: Հեռարձակման ցանցի ենթակառուցվածքը ներառում է մեկ կենտրոնական կայան Երևանում, ավելի քան 210 մարզային հաղորդիչ կայաններ և եթերային հոսքերի վերգետնյա փոխանցման օպտիկամանրաթելային ու արբանյակային ցանցեր: Թվային հեռուստատեսության ցանցը ներառում է Հայաստանի բնակավայրերի 100 տոկոսը: Դա Երևանի և հարակից տարածքների հեռուստադիտողների համար ներկայում ապահովում է 18 հեռուստատեսային և 1 ռադիոալիքների անվճար հասանելիություն, իսկ մարզերի բնակիչների համար` 9 հեռուստատեսային և 1 ռադիոալիքների, մարզային սփռման հեռուստաալիքների հասանելիություն:
    Մշակված համակարգը թույլ է տալիս հեռուստատեսային ալիքները հեռարձակել ինչպես ստանդարտ (SD), այնպես էլ բարձր (HD) թողունակությամբ` ունենալով բազմաթիվ լրացուցիչ ծառայություններ զարգացնելու հնարավորություն:
    Միաժամանակ` էապես բարձրացել է պետական պաշտոնյաների համակարգչային գրագիտությունը, պետական մարմիններն ապահովվել են համակարգչային տեխնիկայով, գերատեսչությունները` համացանցի հասանելիությամբ, որի շնորհիվ էլ կատարվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն: Սակայն վիճակը դեռևս գոհացուցիչ չէ տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում. բավարար չէ տեղական ինքնակառավարման մարմինների կայքէջերի որակը: Դրանք ունեն բազմաթիվ թերություններ և շահագործվում են շատ ցածր արդյունավետությամբ: Կայքէջերի ստեղծման, շահագործման գործընթացները կարգավորող իրավական և տեխնիկական անհրաժեշտ փաստաթղթերը բացակայում են: Դրանց մեծ մասը հիմնականում պարունակում է պարզագույն, անփոփոխ տեղեկատվություն, որը շատ դանդաղ է թարմացվում, իսկ համայնքների գերակշիռ մասը ընդհանրապես չունի կայքէջեր: Այս խնդիրները կրում են համապետական բնույթ և չեն
    կարող լուծվել պետական կառավարման առանձին մարմնի մակարդակով:
    Գործընթացի հաջողության ապահովման համար անհրաժեշտ է համակարգված և համաձայնեցված գործողությունների իրականացում` միասնական պետական քաղաքականության շրջանակներում:
    Էլեկտրոնային կառավարման արդյունավետությունը մեծապես կախված է հատկապես համացանցի միջոցով մատուցվող ծառայությունների ծավալից, որակից և բովանդակությունից: Զարգացած ենթակառուցվածքներով էլեկտրոնային ծառայությունները էական առաջընթաց են ապահովում պետության կողմից մատուցվող ծառայություններում: Էլեկտրոնային ծառայությունների ներդրումը պետք է իրականացվի առկա գործընթացների մանրամասն ուսումնասիրության և վերլուծության հիման
    վրա ձևավորվող նոր ընթացակարգերի կիրառմամբ, գործունակ տեղեկատվական ենթակառուցվածքի ստեղծմամբ: Էլեկտրոնային ծառայությունների  մատուցման համակարգերի ներդրումից առաջ անհրաժեշտ է`
    -համապատասխան տեղեկատվական ռեգիստրների առկայություն` նույնական և ճշգրիտ  տեղեկատվությամբ,
    - տեղեկատվության փոխանակության և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության գործող համակարգի առկայություն,
    - կայքէջում կամ պորտալում համապատասխան ինտերֆեյսի առկայություն,
    - էլեկտրոնային թվային ստորագրության կիրառում,
    - քաղաքացիների համար ինտերնետային լայն հասանելիության ապահովում:


























    GNC-Alfa ընկերությունն ավարտել է Հայաստանում օպտիկամանրաթելային ազգային ցանցի հյուսիսային հատվածի շինարարությունն ու սկսել դրա շահագործումը: Ցանցի հյուսիսային հատվածը գտնվում է Երևանի և հայ-վրացական սահմանի միջև և հատում է այն երկու կետում` Բագրատաշենի և Տաշիրի մոտակայքում:
    Երևանի և Իրանի սահմանի միջև գտնվող GNC-Alfa ընկերության ցանցի հարավային հատվածը շահագործման է հանձնվել 2009 թ. սեպտեմբերին:
    Այսպիսով` GNC-Alfa-ն բազմազանեցրել է համացանցային հասանելիության իր միջազգային խողովակները` հնարավոր դարձնելով Հայաստանի տարածքով Հյուսիսի - Հարավի միջև միջազգային տարանցումը:
    Հավելենք, որ ընկերության գործունեության հիմնական ուղղություններն են հեռահաղորդակցման մայրուղային ցանցերի կառուցումը, շահագործումը և տրանսպորտային ցանցի ծառայությունների տրամադրումը: GNC-Alfa-ն արդեն ավարտել է Իրանից Երևան օպտիկամանրաթելային մայրուղային
    մալուխի շինարարությունը և ստացել մինչև Վրաստանի սահմանը մալուխի շինարարությունը շարունակելու թույլտվություն: Ծրագրվում է, որ հյուսիսում ցանցը կմիանա կապի նվազագույնը երկու օպտիկամանրաթելային գծերի,  որոնք գործում են Վրաստանի տարածքում` այսկերպ ապահովելով Հայաստանի տարածքով բարձր արագությամբ տարանցման ծառայությունների մատուցումը: Երկրի ներսում ցանցը կձգվի մինչև Հայաստանի խոշոր քաղաքները:
    ՀՀ-ում այսօր գործում է մեծածախ համացանցի երկու օպերատոր: Առաջինը «ԱրմենՏել» (ապրանքանիշը` Beeline) հեռահաղորդակցական ընկերությունն է, իսկ երկրորդը` Հարավային Կովկասի խոշորագույն oպտիկամանրաթելային ընկերություններից մեկը` FiberNet Communications-ը, որը «ԱրմենՏել» ընկերությանը զուգահեռ կիրականացնի միջազգային համացանցային ելքի և տվյալների փոխանակման ծառայություններ: Միաժամանակ, հայկական շուկա է մտել մեծածախ համացանցի ևս մեկ պրովայդեր`
    GNC Alfa ընկերությունը:
    Այդուհանդերձ, Հայաստանում թերևս ամենամեծ խնդիրը շարունակում է մնալ համացանցի հասանելիությունը ամբողջ տարածքում: Առևտրային կազմակերպությունները կենտրոնանում են միայն խոշոր քաղաքների վրա, քանի որ շահավետ չէ մի քանի տասնյակ բնակչի համար համացանցի մալուխի անցկացումը: Ուստի, այդ կարևոր և բարդ գործն իր վրա պետք է վերցնի պետությունը: ՀՀ հեռահաղորդակցության ոլորտի քաղաքականությունը մշակում է տրանսպորտի և կապի նախարարությունը: Այս մարմինը ծրագիր է մշակել ՀՀ¬ում ազգային ցանց ստեղծելու վերաբերյալ: Այդ ցանցը պետք է ունենա 100 մբիթ/վ թողունակություն (գծապատկեր 1):
    Ինչպես տեսնում ենք, այս ցանցն իրար է կապում ՀՀ քաղաքները` ստեղծելով մի մեծ ներքին ցանց, որի գործունեությունը կախված չէ արտաքին կապուղիներից: Բացի քաղաքներից, այս ծրագրով նախատեսվում է օպտիկամանրաթելային մալուխներ անցկացնել նաև գյուղական համայնքնե-
    րում: Այս ցանցի շնորհիվ հնարավորություն կստեղծվի ՀՀ բոլոր համայնքներում անցնել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, իսկ ավելի ուշ`  նաև էլեկտրոնային ծառայությունների մատուցման: Տվյալների փոխանակման միասնական միջգերատեսչական ցանցը կունենա տարածաշրջանային
    բաշխվածություն և կընդգրկի հանրապետության ողջ տարածքը: Ազգային ցանցը միացված կլինի համացանցին, որը թույլ կտա ապահովել պետական տեղեկատվական ռեսուրսներին և էլեկտրոնային կառավարման ծառայություններին կազմակերպությունների և քաղաքացիների մուտքի հնարավորություն համացանցի միջոցով, ինչպես նաև բջջային ցանցին` SMS ծառայությունների մատուցման համար` անվտանգության ծրագրային և տեխնիկական լիարժեք ապահովմամբ:
    Այսօր բազմաթիվ երկրներ դիտարկում են «Հաջորդ սերնդի ցանցը» (Next Generation Access Networks) որպես միջազգային մրցունակության բաղադրիչ: Քանի որ հնարավոր չէ հստակ կանխատեսել նոր ցանցի ամբողջ ազդեցությունը, կարելի է ընդգծել առաջին սերնդի լայնաշերտ ցանցի համեմատությամբ դրա բարձր արտադրողականությունը: Տնտեսապես զարգացած երկրներն ընդունում են ապագա սերնդի լայնաշերտ ցանցում ներդրումների կարևորությունը և մշակում են տարբեր ռազմավարություններ: Այդ
    ցանցը կարող է ներառել նաև հեռուստատեսություն, էլեկտրոնային առողջապահություն տնային պայմաններում, ինչպես նաև փոքր բիզնեսում ամպային համակարգչային գործողությունների հնարավորություն (Cloud computing): Վերջինս իր հերթին զգալիորեն կկրճատի տեսակարար ծախսերը, հնարավորություն կընձեռի ստանալու նորարարական արագ արտադրանք և մատուցելու նոր ծառայություններ: Ամպային համակարգչային գործողությունները տեղեկատվական տեխնոլոգիական ծառայությունների մատուցման նոր մոդելներ են, որոնք ինտերնետի միջոցով տրամադրում են դինամիկ, մասշտաբային և հաճախ վիրտուալ ռեսուրսներ: «Ամպ» տերմինը բնորոշում է բարդ ենթակառուցվածքի տեսակ, որը քողարկում է բոլոր տեխնիկական մանրամասները: Այդ դեպքում տեղեկատվությունը մշտապես պահպանվում է համաշխարհային ցանցի սերվերներում, ժամանակավորապես` հաճախորդի համակարգչում: 
    Ցանկացած նոր էլեկտրոնային ծառայությունների ներդրման գործընթացի հիմնական փուլերն են`
    1. պետական մարմինների կողմից քաղաքացիներին և կազմակերպություններին մատուցվող ծառայությունների ուսումնասիրություն և վերլուծություն,
    2. էլեկտրոնային ծառայությունների, դրանց մատուցման կառուցակարգերի վերաբերյալ առաջարկությունների փաթեթի պատրաստում, 3. էլեկտրոնային ծառայությունների մատուցման առաջնահերթությունների սահմանում,
    4. պետության կողմից մատուցվող ծառայությունները կարգավորող օրենսդրության մեջ համապատասխան փոփոխությունների իրականացում,
    5. էլեկտրոնային ծառայությունների մատուցման կարգի մշակում,
    6. էլեկտրոնային ծառայությունների ներդրման տեխնիկական առաջադրանքների մշակում,
    7. էլեկտրոնային ծառայությունների տեղեկատվական համակարգերի մշակում և ներդրում,
    8. կայքերում և պորտալներում էլեկտրոնային ծառայությունների ինտերֆեյսի մշակում,
    9. էլեկտրոնային ծառայություններից օգտվելու ուղեցույցների մշակում և հրապարակում,
    10.հանրային իրազեկում:
    Էլեկտրոնային ծառայությունների մատուցման ենթակառուցվածքում կարևոր տեղ պետք է զբաղեցնեն ծառայությունների մատուցման բազմաֆունկցիոնալ կենտրոնները: Դրանք տեխնիկապես հագեցած տարածքներ են քաղաքացիների համար հարմար վայրերում` պետական տարբեր ծառայությունների մատուցման հնարավորությամբ: Այս կենտրոնները ապահովված են նաև էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքին միացած համակարգիչներով և տերմինալներով, որոնց միջոցով քաղաքացիներն անձամբ կամ սպասարկողի աջակցությամբ կարող են օգտվել էլեկտրոնային ծառայություններից:
    Էլեկտրոնային ծառայությունների մատուցման համար լայնորեն կարելի է օգտագործել նաև բջջային հեռախոսակապը:«Բջջային կառավարությունը» (mGovernment) էլեկտրոնային կառավարման համակարգին լայն հասանելիությունն է բջջային հեռախոսների միջոցով` ապահովելով պետական տեղեկատվական համակարգերին հասանելիություն, ինչպես նաև էլեկտրոնային ծառայությունների ստացում բջջային հեռախոսների միջոցով: Ծառայությունները մատուցվում են SMS-ի և WAP կայքերի միջոցով:
    Այս եղանակով շատ հարմար է իրականացնել այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են` հաշվառումը, փաստաթղթերի ստացումը, տարաբնույթ վճարումները, հերթագրումը, դիմում-բողոքները, խորհրդատվության ստացումը, ծանուցումները, ավտոտրանսպորտի կառավարումը, զբոսաշրջային
    տեղեկատվության տրամադրումը և այլն:
    Էլեկտրոնային ծառայություններում բջջային հեռախոսների օգտագործումն ունի մի շարք առավելություններ, մասնավորապես`
    - հեռահաղորդակցության ամենատարածված միջոցն է,
    - օգտվելը շատ պարզ է,
    - ապահովում է մշտական հասանելիություն,
    - Հայաստանի տարածքի 99.8%¬ը ապահովված է բջջային կապով,
    - մեծ թիվ են կազմում բջջային հեռախոսակապի միջոցով համացանցից օգտվողները,
    - միաժամանակ մեծ քանակի բաժանորդների հետ ուղղակի և անհապաղ հասանելիություն է ապահովվում:
    Ընդ որում, բջջային ծառայությունների մատուցումը արդյունավետ է էլեկտրոնային կառավարման բոլոր ուղղություններում` G2G, G2C, G2B:
     Էլեկտրոնային կառավարության ծրագրի ներդրման հատկանիշներից են`
    1. գործարքների համար անհրաժեշտ ժամանակի և ծախսերի կրճատում,
    2. սպառողների հետաքրքրվածություն ՏՏ կիրառության մեջ,
    3. ռազմավարական կառավարման ապահովում էլեկտրոնային կառավարության կիրառության միջոցով` փոխելով կառավարման գործառույթների մշակույթը,
    4. մատչելի, արագ և ճշգրիտ տեղեկատվության հասանելիություն,
    5. հավաքագրված տեղեկատվության համար գաղտնիության և գործարքների անվտանգ իրականացման ապահովում,
    6. սպառողների և կառավարման կառույցների միջև էլեկտրոնային ծառայությունների մատուցմանն առնչվող ծախսերի բաշխման մշակված մոտեցման առկայություն,
    7. վերակառուցված կառավարչական գործընթացներ` ավելի արդյունավետ ծառայությունների մատուցման նպատակով,
    8. ծառայությունների մատուցման գործընթացում նորամուծությունների առկայություն,
    9. կարճաժամկետ կենտրոնացմամբ արդյունավետության գնահատում:
    Էլեկտրոնային կառավարության մեջ անփոխարինելի դեր ունեն էլեկտրոնային անձնագրերը և էլեկտրոնային նույնականացման քարտերը: Այս նախագծերի իրականացմամբ ՀՀ-ում զբաղվում է Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակը: Էլեկտրոնային կառավարման համակարգի արդյունավետ ներդրման համար անհրաժեշտ է համակարգի բոլոր մասնակիցների ապահով և անվտանգ նույնականացում, ինչը հնարավոր է իրականացնել համապատասխան համընդհանուր համակարգի ներդրման միջոցով: Կենսաչափական տվյալներով նույնականացման և ճամփորդական փաստաթղթերի ներդրումը համապատասխանում է 2008 թ. տեխնիկական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ ՀՀ-ի` Միգրացիայի միջազգային կազմակերպությանը (ՄՄԿ) ներկայացրած դիմումին, որը բխում է նաև ՄՄԿ-ի հետ երկխոսությունից և Եվրոմիության հետ հարաբերություն ներից: Այս նախագծի շրջանակներում գրասենյակն իրականացնում է`
    - հնարավոր բիզնես մոդելների մշակում,
    - բաժնետերերի համակարգում,
    - միջնորդ և ներդրող կազմակերպությունների հետ համագործակցություն,
    - համակարգի շահագործման և ներդրման գործընթացների կառավարում և մշտադիտարկում,
    - ռիսկերի գնահատում:
    Գրասենյակն իր մասնակցությունն ունի էլեկտրոնային առողջապահության և հեռաբժշկության բնագավառներում: Էլեկտրոնային առողջապահությունը նպատակաուղղված է առողջապահական համակարգի զարգացմանը` բարելավելով վերջինիս որակը, հասանելիությունը և արդյունավետությունը
    տեղեկատվական համակարգերի միջոցով: Էլեկտրոնային առողջապահությունը կարող է աջակցել առողջապահական համակարգի տարբեր գործառույթների իրականացմանը` տրամադրելով տեղեկատվական բազայի և գիտելիքի հարստացման եզակի հնարավորություն: Ապահովում է փոխգործակցությունը հաճախորդի և առողջապահական ծառայություն մատուցող ընկերությունների միջև, հաստատությունից հաստատություն կենտրոնացված տվյալների փոխանցումը հաճախորդների և/կամ առողջապահության մասնագետների միջև, նպաստում է ավելի արդյունավետ, կենսական և ընդարձակ հաղորդակցությանը, ծախսերի նվազեցմանը, առավել արդյունավետ առողջապահական ծառայությունների մատուցմանը, ավելի որակյալ և արագ հաղորդակցությանն ու տեղեկատվական հասանելիությանը:
    Էլեկտրոնային կառավարման համակարգը կարելի է ներդնել և կիրառել նաև նոտարական բնագավառում: Նոտարական գործողություններ կատարելիս նոտարը պարտավոր է քաղաքացիներից պահանջել համապատասխան փաստաթղթեր, և քաղաքացին ստիպված է լինում դիմելու պետական մարմինների` անհրաժեշտ փաստաթղթերը ստանալու նպատակով: Բացի այդ, չկա կտակների միասնական էլեկտրոնային բազա, որի պատճառով երբեմն կտակի (կտակների) առկայության փաստը պարզվում է ժառանգությունն ընդունելիս, ինչն էլ հանգեցնում է վեճերի դատական քննության` լրացուցիչ ծանրաբեռնելով դատական համակարգը:
    Նոտարական բնագավառում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրմամբ նոտարին հնարավորություն կտրվի մի շարք անհրաժեշտ փաստաթղթեր կամ տեղեկատվություն ստանալ առցանց եղանակով` զերծ պահելով դիմողին դրանք այլ մարմիններից ստանալու պարտականությունից:
    Բացի այդ, համակարգի միջոցով հնարավորություն կստեղծվի ներդնելու  «մեկ պատուհանի» սկզբունքը, և նոտարը, բացի անհրաժեշտ նոտարական գործողություններից, հնարավորություն կունենա գրասենյակից կատարելու նաև այլ գործառույթներ` էականորեն նվազեցնելով հանրությանը ծառայությունների մատուցման ժամանակի տևողությունը: Նոտարական բնագավառում էլեկտրոնային կառավարման համակարգ ներդնելու դեպքում անհրաժեշտ է անշարժ գույքի պետական կադաստրից անշարժ գույքի վերաբերյալ գրանցված սահմանափակումների կամ դրանց բացակայության մասին տեղեկություններ պարունակող տեղեկանքի` նոտարի կողմից առցանց ստացման հնարավորության ապահովում, ինչպես նաև որոշակի աշխատակիցների էլեկտրոնային ստորագրությունների, համացանցին միացված համակարգչի և էլեկտրոնային փոստի հասցեների տրամադրում՝ փաստաթղթաշրջանառությունն առցանց եղանակով կազմակերպելու նպատակով:
    Այս բնագավառում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հաջորդ քայլը պետք է լինի կառավարման հատուկ համակարգի` «էլեկտրոնային նոտարի» կիրառումը, որի միջոցով կստեղծվի ընթացակարգերի մեքենայացման միջավայր, որտեղ բոլոր նոտարական գործողությունները կկատարվեն էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային նոտարը իրավաբանական անձանց պետական ռեգիստրից, անշարժ գույքի պետական կադաստրից, շարժական գույքի կադաստրին առնչվող` ոստիկանության
    կողմից վարվող գրանցամատյաններից տվյալներ ստանալու հնարավորություն կունենա, որի շնորհիվ կկարողանա ստուգել անձի ինքնությունը և ստանալ գործարքի առարկա հանդիսացող ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն:
    Էլեկտրոնային կառավարության ներդրման հետ մեկտեղ անհրաժեշտ է զբաղվել նաև անվտանգության հարցերով, քանի որ մեծ է հավանականությունը, որ բազմաթիվ մարդիկ ապօրինի ճանապարհով կփորձեն մուտք ունենալ տվյալների շտեմարաններ: Կիբեռանվտանգությունը, բնականաբար, պետք է ապահովի պետությունը: Կիբեռանվտանգության ապահովման օբյեկտներն են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կարևոր նշանակության օբյեկտներում և էլեկտրոնային ծառայություններ մատուցող պետական կազմակերպություններում առկա տեղեկատվական համակարգերը, հաղորդակցական, ցանցային և առցանցային համակցման միջոցները, սերվերները, համակարգային և կիրառական ծրագրերը, տվյալների շտեմարանները և դրանց կառավարման համակարգերը, վերջնական օգտագործողների համակարգիչները, ստացվող/տրամադրվող էլեկտրոնային ծառայությունները, էլեկտրոնային ձևով մշակվող, շրջանառվող, պահպանվող և հրապարակվող տեղեկատվությունը, ինչպես նաև էլեկտրոնային ծառայություններ չմատուցող առևտրային կազմակերպություններում պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և էլեկտրոնային ծառայություններ մատուցող պետական կազմակերպությունների կողմից տրամադրվող էլեկտրոնային ծառայությունները և էլեկտրոնային ձևով մշակվող, շրջանառվող ու պահպանվող սահմանափակ հասանելիությամբ տեղեկատվությունը: Կիբեռանվտանգության ապահովման օբյեկտներ են նաև G2C հարաբերություններում պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և էլեկտրոնային ծառայություններ մատուցող պետական կազմակերպությունների կողմից տրամադրվող ծառայությունները:
    Կիբեռանվտանգությունը պետք է ապահովվի հետևյալ ուղղություններով`
    - էլեկտրոնային կառավարության մաս կազմող տեղեկատվական միջոցների, ծրագրերի պաշտպանություն, գործունեության շարունակականության ապահովում վթարային և արտակարգ իրավիճակներում,
    - էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով ապատեղեկատվության հրապարակման և տարածման, հավաստի տեղեկատվության արգելափակման, մասնավորապես` ազգային, ռասայական ու կրոնական թշնամանքի տարածման դեմ պայքար,
    - կիբեռգրոհներից պաշտպանություն,
    - կիբեռահաբեկչության դեմ պայքար,
    - կիբեռհանցավորության դեմ պայքար:
    Էլեկտրոնային կառավարման ներդրման ժամանակ կարող են առաջանալ նաև այնպիսի խոչընդոտներ, ինչպիսիք են`
    - առցանց ծառայություններից և դրանց առավելություններից անտեղյակությունը,
    - էլեկտրոնային կառավարության իրականացման նախագծերի անհամապատասխանությունը,
    - քաղաքացիական ծառայողների բացասական վերաբերմունքը նորարարական փոփոխությունների նկատմամբ, որի պատճառ կարող են լինել աշխատատեղի կորստի վախը, դիմադրությունը համագործակցությանը, տեխնոլոգիաների կիրառությանը, վերափոխումներից խուսափումը և այլն:
    Այդ խոչընդոտների հաղթահարման համար պետությունը պետք է իրականացնի մարքեթինգային միջոցառումներ ինչպես բնակչության և գործարարության, այնպես էլ քաղծառայողների և բարձր պետական պաշտոններ զբաղեցնող անձանց շրջանում:
    ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումը, բացի ներքին փաստաթղթաշրջանառության արագացումից, պետական գերատեսչություններին հնարավորություն կտա առցանց տվյալներ փոխանցելու ԱՎԾ-ին: Ցանկալի է նաև տվյալ համակարգի շրջանակներում ստեղծել այնպիսի համակարգչային ծրագիր, որը մեքենայորեն տարբեր գերատեսչություններից կհավաքագրի անհրաժեշտ տեղեկատվությունը և կտրամադրի ԱՎԾ-ին, ինչի շնորհիվ կտնտեսվեն ժամանակը և աշխատանքային ռեսուրսները:
    «Mulberry» ԷՓՇՀ-ով ՀՀ-ում դեռևս ոչ բոլոր բուհերն են աշխատում: Ցանկալի է, որ այս գործընթացում ընդգրկվեն ՀՀ տարածքում գործող բոլոր պետական և մասնավոր բուհերը: Դա թույլ կտա արագացնել ոչ միայն բուհերի և ՀՀ կրթության ու գիտության նախարարության, այլև միջբուհական փաստաթղթաշրջանառությունը: Սա նոր հնարավորություններ կստեղծի նաև միջբուհական կապերի ամրապնդման համար: Կարելի է, օրինակ, համապատասխան տեխնիկական միջոցների առկայության պարագայում, կազմակերպել առցանց դասախոսություններ մի բուհից մյուսը, ինչպես նաև միանգամից
    մի քանի բուհի համար հեռարձակել դրանք:
    Այսպիսով` էլեկտրոնային կառավարության զարգացման համար առաջին հերթին պետք է կառուցվի համապետական ցանց, որը հասանելի կլինի ՀՀ բոլոր համայնքներում: Դա հնարավորություն կտա պետությանը ստեղծելու և առաջարկելու էլեկտրոնային կառավարության ծառայություններ: