ԱԿՏՈՒԱԼ ԹԵՄԱՆԵՐ
  • Արցախում առաջին արևային էլեկտրակայանը կկառուցվի օտարերկրյա ներդրումներով
    Առաջիկայում Շուշիի շրջանի Քարին տակ համայնքում բնակելի տները ջրատաքացման նպատակով կմեկնարկի արևային մարտկոցներով կահավորելու փորձնական ծրագիրը։«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ, այս մասին, հունվարի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով Արցախում վերականգնվող, մասնավորապես՝ արևային էներգետիկայի զարգացման մասին՝ ասել է ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանը:«Բացի Շուշիի շրջանից, համանման ծրագիր է կյանքի կոչվելու նաև Ասկերանի շրջանում, որտեղ հանրային նշանակության շինություններն անցնելու են վերականգնվող էներգիայի սպառման
  • Made in China. ճի՞շտ է, որ չինական բոլոր ապրանքները ցածրորակ են
    Ինչո՞ւ է չինական ապրանքը Հայաստանում անորակ, իսկ ԱՄՆ-ում՝ որակյալ։ newmag-ը պատմում է չինական տնտեսության հաջողության պարզ ճշմարտությունները:Չինաստանն իսկապե՞ս արտադրում է ամեն ինչԱյս երկիրը գործարանների ու ֆաբրիկանների երկիր է, այստեղ արտադրում են ամեն ինչ, կամ՝ գրեթե ամեն ինչ: Թերևս միայն մի քանի զինատեսակներ կան, որոնք Պեկինը գնում է ուրիշ երկրներից: Տնտեսագետները վստահեցնում են՝ համաշխարհային շուկային յուրաքանչյուր 5-րդ ապրանքն արտադրված է Չինաստանում:Արտադրական ո՞ր ճյուղերում է Չինաստանն առաջինըՀամակարգիչների ու դրանց համար անհրաժեշ
  • Հայաստան կատարված դրամական փոխանցումների կառուցվածքը ինքնին «դիվերսիֆիկացվել է»
    Ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների մասին վերջին հրապարակումը վերաբերում է անցյալ տարվա նոյեմբերին: Սկզբում, նշենք, որ խոսելով ԱՄՆ դոլարով փոխանցումների մասին, անհրաժեշտ է մեկ պայմանականություն ընդունել՝ ոչ բոլոր փոխանցումներն են կատարվում են այս արժույթով: Օրինակ՝ Ռուսաստանից փոխանցումների մի մասը կարող է լինել ռուբլով: Սակայն պաշտոնական տվյալները տրվում են միայն ԱՄՆ դոլարով:  Հայտնի է, որ Ռուսաստանում դոլարի բազմակի ամրապնդումն այս երկրից փողի ներհոսքի անկմանն է հանգեցրել: Անցյալ տարի ռուբլին ԱՄՆ դոլարի նկատմամբ մի փոքր ամրա
  • Արցախում բենզինի և դիզելային վառելիքի գները թանկացել են
    Տարեսկզբից Արցախում թանկացել են բենզինն ու դիզելային վառելիքը: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի պետ Սերգեյ Գրիգորյանը՝ մանրամասնելով, որ մասնավորապես «Պրեմիում» տեսակի բենզինը 450 դրամից դարձել է 470 դրամ, «Ռեգուլար» տեսակինը՝ 430-450, իսկ դիզվառելիքի գինը 400 դրամից հասել է 460 դրամի:Ս. Գրիգորյանի հաղորդմամբ՝ նշված թանկացումները պայմանավորված են ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխությամբ:«Համաձայն Հ
  • Bitcoin-ի փոխարժեքը նվազել է
    Աշխարհի խոշորագույն թվային արժույթների (կրիպտոարժույթ) փոխարժեքները հունվարի 11-ի ժամը 10:00-ի դրությամբ.Վերջին 24 ժամում Bitcoin-ի փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 5.54%-ով և կազմել 6566956.73 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 5.51%-ով և կազմել 13547.1 դոլար, կապիտալիզացիան կազմում է 227,526,077,808 դոլար (-5.50%), ծավալը (24ժ)` 17,724,700,000 դոլար (+4.44%):Ethereum-ի փոխարժեքը նվազել է 12.48%-ով և կազմել 1194.22 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.0888404 (-6.94%), կապիտալիզացիան` 115,725,856,071 դոլար (-12.46%), ծավալը (24ժ)` 8,673,230,000 դոլար (-6.49%):Bitcoin Cash-ի փոխարժեքը նվազել է 3.47%-ով և կազմել 2465.5 դոլար, BCH/BTC փոխարժեքը
  • Նավթագազային դարաշրջանի ավարտը շատ մոտ է
    Հանածո վառելիքի դարաշրջանի ավարտը կանխորոշված է։ Միանգամայն հավանական է, որ այն կավարտվի ավելի արագ, քան կանխատեսվել էր ավելի վաղ։ Մաքուր (արևային և քամու) էներգիայի արժեքը տարեցտարի նվազում է, իսկ դրա արտադրությունը մի քանի անգամ ավելանում։ Նավթի պահանջակի աճը կդադարի 2020 թվականին, իսկ եթե Ստենֆորդի հետազոտող Թոնի Սեբան իրավացի է, ապա անցումը վերականգնվող աղբյուրների տեղի կունենա արդեն 2030 թվականին։ Այս մասին ասվում է Հռոմի ակումբի «Come On! Կապիտալիզմը, կրճատեսությունը, բնակչությունն ու մոլորակի կործանումը» հոբելյանական զեկույցում։Նավթի ու
  • Ստեղծվել է ճամպրուկ, որն անձամբ կհետևի տիրոջը
    Չինաստանում ստեղծվել է «խելացի» ճամպրուկ, որը շնիկի նման կհետևի տիրոջն ամենուր։ 50 քառակուսի սմ տարածք ընդգրկող Puppy 1 նոր մշակումը պատկանում է 90Fun ընկերությանը։Շնորհիվ իր առանձահատկության՝ ճամպրուկն անձամբ կհետևի տիրոջը՝ զերծ պահելով նրան ծանր բեռները քարշ տալու պարտականությունից։ Օգտատիրոջ ձեռքերն ազատ կմնան՝ կարևոր գործերի համար։Նորույթի արժեքի և շուկա թողարկման ժամկետի մասին չի հաղորդվում։ Այն, ըստ ամենայնի, աշխարհին կներկայացվի հաջորդ շաբաթ կայանալիք CES 2018 միջազգային ցուցահանդեսում։Նյութի աղբյուրը՝   http://www.1in.am
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Հանրային և մասնավոր գործընկերության զարգացման հեռանկարները ժամանակակից փուլում

    ՀԱՅԿ  ՍԱՐԳՍՅԱՆ

    ՀՊՏՀ կառավարման ամբիոնի 

    Ներկայում հանրային−մասնավոր գործընկերությունը (ՀՄԳ) դիտարկվում է իբրև շուկայական տնտեսության զարգացման կարևոր գործոն, ինչը հաստատվում է ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների փորձով: Մի կողմից` ՀՄԳ-ն թույլ է տալիս բիզնես մոդելների ինտեգրումը պետական ոլորտ, մյուս կողմից` պետական տնտեսական քաղաքականության առավել հրատապ խնդիրների լուծումներ է առաջարկում: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ՀՄԳ-ն առավել արդյունավետորեն է ստեղծում նորը և պահպանում հանրային հատվածի արդեն գոյություն ունեցող ենթակառուցվածքները:
    Հոդվածում, վիճակագրական տվյալների օգնությամբ, հաստատվում է, որ ժամանակակից համաշխարհային տնտեսակարգի պայմաններում երկրի կայուն զարգացման ապահովումը, պետական իշխանության ռազմավարական նպատակներին հասնելն անհնար է առանց պետական և մասնավոր գործարարության համագործակցության:

    Հիմնաբառեր. հանրային−մասնավոր գործընկերություն, ներդրումներ, մրցունակություն, ենթակառուցվածքներ, տեխնոլոգիական նախագծեր, հանրային սեփականություն, հանրային և մասնավոր շահեր

    Ժամանակակից համաշխարհային տնտեսակարգի պայմաններում երկրի կայուն զարգացումն ապահովելը, պետական իշխանության ռազմավարական նպատակներին հասնելն անհնար է առանց մասնավոր գործարարության և պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների սերտ համագործակցության: Զարգացման ռազմավարությունները և ծրագրերը  միտված են բյուջետային և մասնավոր միջոցների միասնական օգտագործմանը, առանց որի անհնար է ապահովել երկրի կայուն մրցունակություն: Այսօր աշխարհում փոխգործակցության ընդունված ձև է հանրային−մասնավոր գործընկերությունը` ՀՄԳ (public-private partnership, PPP): Դա կիրառվում է այն դեպքերում, երբ պետությունը շահագրգռված է մասնավոր ներդրումների կատարմամբ` միաժամանակ պահպանելով օբյեկտի հանրային
    սեփականության իրավունքը: Ներկայում հանրային − մասնավոր գործընկերությունը շուկայական տնտեսության զարգացման և գործունեության կարևոր գործոն է, ինչը հաստատվում է ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների փորձով: ՀՄԳ-ն մի կողմից` թույլ է տալիս բիզնես մոդելների ներդրումը պետական ոլորտ, մյուս կողմից` պետական տնտեսական քաղաքականության առավել հրատապ խնդիրների լուծումներ է առաջարկում: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ գործընկերության նշված տեսակը արդյունավետորեն ստեղծում է նորը և պահպանում հանրային հատվածի արդեն գոյություն ունեցող ենթակառուցվածքները: ՀՄԳ ծրագրի իրականացման նախնական ուղղության ընտրությունը մեծապես կախված է տվյալ պետության կամ տարածաշրջանի տնտեսական, սոցիալական զարգացման մակարդակից և կենսական առաջնահերթություններից: Ներդրումների ներգրավման, հանրային և մասնավոր գործընկերների փոխգործակցության ձևերի զարգացման ու համապատասխան արդյունավետ ինստիտուտների ձևավորման համար անհրաժեշտ է պատասխանել հետևյալ հարցադրումներին. «Գործունեության ո՞ր ոլորտներն ունեն առաջնահերթ ներդրումների կարիք», «Ե՞րբ են համընկնում պետական և մասնավոր շահերը», «Ներդրումների ո՞ր ձևերն են առավել նախընտրելի»:
    Որոշ երկրներում ՀՄԳ ծրագրերը ներդրվում են այն ոլորտներում, որոնք նախկինում բացառապես պետության իրավասության շրջանակում էին: Օրինակ` ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում ներդրվում են ՀՄԳ ծրագրեր, որոնք թույլ են տալիս հանրային նախագծերի իրականացման համար տիեզերական հետազոտման ոլորտում համատեղել պետական պլանավորման առավելությունները մասնավոր շահամիտման հետ: Հանրային − մասնավոր համագործակցության ձևերի, տեսակների և կիրառման ոլորտների բազմազանությունը հնարավորություն է ընձեռում որոշակի երկարաժամկետ նպատակների իրագործման պարագայում դրանք որպես համապիտանի (ունիվերսալ) գործիք ներդնելու գործունեության տարբեր բնագավառներում. զուտ հանրային մակարդակի ենթակառուցվածքային և սոցիալական ծրագրերից մինչև խոստումնալից նորարարական, տեխնոլոգիական ծրագրերի մշակում և տեղայնացում, որտեղ անհրաժեշտ են ընդգրկուն մարդկային կապիտալ և գիտական ներուժ:
    ՀՄԳ զարգացումը կարելի է ներկայացնել երեք փուլով. 



















    Երկրների մեծ մասը դեռևս ՀՄԳ զարգացման առաջին` օրենսդրական  դաշտի և չափանիշների մշակման փուլում է: Այստեղ մասնակիցներն արագորեն փորձում են ստեղծել ՀՄԳ համակարգ` առանց դրա իրականացման մեխանիզմների հիմնավոր ուսումնասիրության` դրանով իսկ իրենց և իրենց գործընկերներն ենթարկելով սխալները կրկնելու որոշակի ռիսկի, որի միջով անցել են ՀՄԳ նախնական փուլը հաղթահարած երկրները: Նման սխալներից խուսափելու համար հարկ է վերլուծել և կիրառել ՀՄԳ զարգացման ճանապարհն անցած պետությունների կուտակած փորձը, այսպես. Ավստրալիա և Իռլանդիա` ճանապարհաշինության ոլորտ, Մեծ Բրիտանիա` ուսումնական և բուժհաստատությունների, ինչպես նաև ռազմական ենթակառուցվածքների շինարարություն, Նիդեռլանդներ` սոցիալական բնակարանաշինություն և այլն:
    Այսօր ՀՄԳ զարգացման երրորդ փուլում են գտնվում միայն Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Հարավային Կորեան և Իռլանդիան: Երկրորդ փուլում է եվրոպական զարգացած երկրների ճնշող մեծամասնությունը` Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան, ինչպես նաև ԱՄՆ-ն, Կանադան, Նոր Զելանդիան, Ճապոնիան և Ռուսաստանը: Առաջին փուլում են Լատինական Ամերիկայի, Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրները: 
    ՀՄԳ-ն տարբեր կերպ է զարգանում շատ երկրներում: Հաջողություններ են գրանցվում զարգացած շուկայական տնտեսությամբ, ինչպես նաև մասնավոր հատվածի և պետության միջև արդյունավետ համագործակցության երկարամյա ավանդույթներ ունեցող երկրներում: Սակայն, չնայած ընդհանուր դիրքորոշման, տարբեր պետություններում առկա են ՀՄԳ կազմակերպման որոշ առանձնահատկություններ: Օրինակ` անգլո-սաքսոնական տարածքում մասնավոր գործընկերոջ ընտրությունն իրականացվում է երեք տարբեր մրցույթների արդյունքում` շինարարություն, նախագծում և կառավարում, իսկ Ֆրանսիայում ծառայությունների և աշխատանքների բոլոր տեսակների համար հայտարարվում է մեկ միասնական մրցույթ: 
    Արևմտյան Եվրոպայի երկրների ՀՄԳ նախագծերի գործնական կիրառման փորձը ցույց է տալիս, որ դրանք գործադրվում են այն ոլորտներում, որտեղ բիզնեսը և կառավարությունն ունեն փոխլրացնող շահեր, և, միաժամանակ, չեն կարող միայնակ և լիովին ինքնուրույն գործել: Ներկայումս ՀՄԳ տեսակների, ձևերի և ոլորտների բազմազանությունը տարաբնույթ երկարաժամկետ նպատակների լուծման համապատասխան
    կառուցակարգեր է պահանջում` համապետական նշանակության սոցիալական և ենթակառուցվածքային նախագծերի մշակումից մինչև հեռանկարային տեխնոլոգիաների ներդրում: Եթե վերլուծենք ՀՄԳ կիրառությունն ըստ երկրների, կախված երկրի սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակից, պատկերը կփոխվի: Այսպես` Մեծ յոթնյակի երկրներում (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, Ֆրանսիա, Ճապոնիա) տրանսպորտային ենթակառուցվածքների նախագծերը առաջնահերթ չեն դիտարկվում. առաջինը առողջապահությունն է (615 ծրագրից` 184-ը), 2-րդ տեղում կրթությունն է (138 ծրագիր), 3-րդը` ճանապարհաշինությունը (92 ծրագիր): Ոլորտային գերակայություններ են. ԱՄՆ-ում` ճանապարհաշինությունը (36 նախագծից` 32-ը), Մեծ Բրիտանիայում` առողջապահությունը (352 նախագծից` 123-ը) և կրթությունը (352 նախագծից` 113-ը), Գերմանիայում` կրթությունը (56 նախագծից` 24-ը), Իտալիայում, Կանադայում, Ֆրանսիայում` առողջապահությունը և այլն:
    ՀՄԳ ծրագրերի ճյուղային տեղայնացումը բազմազան է.
    -ֆինանսական հատված,
    -հասարակական կարգ և անվտանգություն. մասնավոր ընկերությունների կողմից շահագործվող տրանսպորտում և հասարակական վայրերում կարգի պահպանում (զբոսայգիներ, հանրային շենքեր և այլն),
    -անշարժ գույք. հանրային օբյեկտների և մունիցիպալ բնակարանաշինության և շահագործման առևտրային նախագծերի կազմակերպման և զարգացման իրավունքի դիմաց,
    -կրթություն և բժշկություն. դպրոցների, հիվանդանոցների շինարարություն և վերազինում մասնավոր ընկերությունների կողմից, որոնք իրավունք են ստանում այլ հողամասերի առևտրային շինարարության և զարգացման,
    -բնապահպանության և զբոսաշրջության ենթակառուցվածքի զարգացում. զբոսայգիների, արգելոցների, յուրահատուկ բնական օբյեկտների սպասարկում և զարգացում` զուգորդված բնական ռեսուրսների շահագործման իրավունքով, այդ թվում` այցելուներից և զբոսաշրջիկներից եկամտի ստացում, 
    -հանրային ծառայություններ. կոմունալ ցանցերի թարմացում և շահագործում, ինչպես նաև նորերի կառուցում (ջուր, կոյուղի և այլն), փողոցների մաքրում, աղբահանություն, հանրային տրանսպորտ, 
    -հեռահաղորդակցություն. հեռահաղորդակցության ենթակառուցվածքների ստեղծում և դրանց շահագործման մենաշնորհային իրավունք, որն ուղեկցվում է սպառողներին մատչելի գներով (սակագներով) ծառայություններ մատուցելու հանձնառությամբ, ƒտրանսպորտ. ճանապարհային շինարարություն, մշտադիտարկում և երթևեկության վերահսկողության համակարգերի շահագործում ու
    սպասարկում, մայրուղիների, օդանավակայանների տերմինալների և ճանապարհային, երկաթուղային, օդային, քաղաքային ու այլ նախագծերի շինարարություն և շահագործում:
    Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանրային−մասնավոր արդյունավետ գործընկերություն հնարավոր է, եթե առկա են հետևյալ պայմանները. նախ` գործընկերների շահերը պետք է համընկնեն: Սա առանցքային պայման է ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր գործընկերոջ տեսանկյունից: Երկրորդ` ՀՄԳ մեխանիզմները տարբերվում են ոլորտային մասնագիտացմամբ և, դրան համապատասխան, տարբեր մոդելներով: Երրորդ` ՀՄԳ ներդրումների համար ընտրված ոլորտի առաջնահերթությունը կախված է երկրի, տարածաշրջանի (մունիցիպալ միավորի) սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակից: Չորրորդ` հաշվի առնելով մարզերում ենթակառուցվածքների ցանցերի բարդ վիճակը, արտաբյուջետային միջոցների, կապիտալ վերանորոգման տարածաշրջանային ֆոնդերի հատկացումները, շուկայում ՀՄԳ ծրագրերի զարգացման անհրաժեշտություն կա: 2015 թ. ՀՄԳ նախագծերում կատարված ներդրումները համեմատաբար կայուն ցուցանիշ են գրանցել` կազմելով 111,6 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը, ըստ վերջին հինգ տարվա, միջինում կազմում է տարեկան 124,1 մլրդ ԱՄՆ դոլար: 2015 թ. ՀՄԳ ծրագրերում գրանցվել է ամենախոշոր ներդրումը, որը կազմում է 35,6 մլրդ ԱՄՆ դոլար և ներդրվել է Թուրքիայի նոր միջազգային օդանավակայանի կառուցման համար: Բացառությամբ Բրազիլիայի, Չինաստանի և Հնդկաստանի ենթակառուցվածքներում իրականացված ՀՄԳ ներդրումների, համընդհանուր ցուցանիշը 2015 թ. աճել է 92%-ով: Արևային էներգիայի ոլորտում մասնավոր հատվածի մասնակցությամբ կատարված ներդրումները
    հինգ տարվա ընթացքում աճել են 72%-ով և միջինում կազմել 9,4 մլրդ ԱՄՆ դոլար:
    Ըստ Համաշխարհային բանկի տվյալների` 2016 թ. առաջին կիսամյակում, 2015թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ, զարգացող երկրների ենթակառուցվածքներում իրականացված ՀՄԳ ներդրումների ծավալն աճել է: Սա փաստում է 2013 թ. ճգնաժամից հետո ներդրումների ծավալների կայունացման մասին:
    Վերականգնվող էներգիայի ոլորտի նախագծերը 2016 թ. առաջին կիսամյակում ևս առաջնային դիրքում էին: 76 էներգետիկ նախագծերից 57-ը վերաբերում են վերականգնողական էներգիային` քամի, արևային էներգիա և հիդրոէներգիա, որտեղ ներդրումները կազմել են 9,3 մլրդ ԱՄՆ դոլար կամ ողջ էներգետիկ նախագծերի 47 տոկոսը: 2016 թ. առաջին կիսամյակում ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտներում իրականացված ներդրումները կազմել են 446,2 մլն ԱՄՆ դոլար, ինչը 50 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ներդրումների ծավալից: Դա, մասամբ, բացատրվում է 2015 թ. առաջին կիսամյակում այս ոլորտում ներդրումների բացառապես բարձր ցուցանիշներով: 2016 թ. առաջին կիսամյակում ջրամատակարարման և ջրահեռացման նախագծերում խոշոր ներդրողներ են եղել Չինաստանը և Բրազիլիան /12 նախագծից. Չինաստան` 7, Բրազիլիա` 4, Պերու` 1/: 2015 թ. ՀՄԳ ենթակառուցվածքային ներդրումները մնացել են 2014 թ. մակարդակում միայն Թուրքիայում աննախադեպ ներդրումների ծավալի շնորհիվ: 2015 թ. Թուրքիայի համար ռեկորդային էր. այնտեղ իրականացվել է ՀՄԳ ենթակառուցվածքային յոթ նախագիծ 44,7 մլրդ դոլարի կամ համաշխարհային ներդրումների 40%-ի չափով: Գումարի հիմնական մասը ներդրվել է Ստամբուլի նոր օդանավակայանի շինարարության մեջ: Սա երբևիցե գրանցված ամենախոշոր ՀՄԳ նախագիծն է` 35,6 մլրդ դոլար ներդրումների ընդհանուր ծավալով, որը ներառում է նաև 29,1 մլրդ ԱՄՆ դոլար կոնցեսիոն վճար պետությանը: 




















    Համաշխարհային ներդրումներն, ընդհանուր առմամբ, կրճատվել են, քանի որ դրանք նվազել են Բրազիլիայում, Չինաստանում և Հնդկաստանում` 2015 թ. կազմելով 111,6 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը 124,1 մլրդ ԱՄՆ դոլարով պակաս է 2010−2014 թթ. միջին ցուցանիշից: Մասնավորապես` Բրազիլիայում 2015 թ. ՀՄԳ նախագծերում ներդրումների կտրուկ անկում է գրանցվել. 2014 թ. 47,2 մլրդ ԱՄՆ դոլարից` 4,5 մլրդ ԱՄՆ դոլար, Չինաստանում ևս ներդրումներն անկման միտում են ցուցաբերել, 5, 10 և 20 տարվա միջին հաշվարկով` 63 մլն ԱՄՆ դոլար: Նախագծերի հաշվարկով այս երեք երկրներն իրենց վրա են վերցրել 300 գործարքներից 131-ը, կամ բոլոր նախագծային ներդրումների 44%-ը: Չնայած այս հանգամանքին, զարգացող տնտեսությամբ երկրներում ՀՄԳ ենթակառուցվածքային նախագծերում ներդրումների աճ է գրանցվել 99,9 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով: Այս խմբում գործարքների թիվը ռեկորդային է եղել` 40. կազմել է 500 մլն ԱՄՆ դոլար:
    Փաստորեն, 2015 թ. ենթակառուցվածքներում ամենախոշոր ներդրումներն իրականացվել են Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում, որտեղ դրանք երեք անգամ աճել են: Աճը հիմնականում ապահովվել է Ստամբուլի օդանավակայանի (35,6 մլրդ ԱՄՆ դոլար) և ԳեբզեԻզմիր ավտոմայրուղու (6,4 մլրդ ԱՄՆ դոլար) շինարարության ներդրումների հաշվին: 

















    Աֆրիկայի տարածաշրջանում նույնպես 2015 թ., 2014 թ. համեմատությամբ, գրանցվել կրկնակի աճ` 6,3 մլրդ ԱՄՆ դոլար 2,5 մլրդ-ի փոխարեն:
    Դրան նպաստել են էներգետիկայի ոլորտում իրականացված ներդրումները` մոտ 800 մլն ԱՄՆ դոլար: Ամենամեծ թվով նախագծերը (128) իրականացվել են Լատինական Ամերիկայում: 2015 թ. եվրոպական շուկայում ՀՄԳ գործարքների ֆինանսական համախառն արժեքը կազմել է 15,6 մլրդ եվրո` 2014 թ. համեմատությամբ նվազելով 17%-ով (18,7 մլրդ եվրո): 2015 թ. 49 գործարք հասցվել է ֆինանսական ավարտի` 2014 թ. 82 գործարքի փոխարեն: Գործարքների միջին արժեքն աճել է` հասնելով 319 միլիոն եվրոյի` 2014 թ. 229 մլն եվրոյի դիմաց:
    Ավարտին է հասցվել 5 խոշոր գործարք (2014 թ.` 11). դրանց ընդհանուր արժեքը կազմել է 9,6 մլրդ եվրո` ընդհանուր շուկայի 62%-ը:
    2015 թ. եվրոպական շուկայի տրանսպորտի ոլորտում իրականացված ներդրումները կազմել են ավելի քան 9 մլրդ եվրո, ինչը ընդհանուր շուկայի 60%-ն է: Սակայն գործարքների քանակը զգալիորեն նվազել է (12 գործարք` 2014 թ. 23-ի փոխարեն): Կրթության ոլորտում ակտիվություն է նկատվում գործարքների քանակի առումով` 15 ավարտված նախագիծ (2014 թ. 14-ի դիմաց): Առողջապահության ոլորտում ևս ծրագրերի աճի միտում է արձանագրվել, թեև ֆինանսական ավարտին հասցված ծրագրերի թիվը նվազել է`
    հասնելով 10-ի (2014 թ.` 15), իսկ ընդհանուր արժեքը երկու անգամ աճել է և կազմել 4.2 մլրդ եվրո (2014 թ.` 2.2 մլրդ): Հասարակական ծառայությունների ոլորտում գործարքների քանակը համեմատաբար կայուն է. ավարտին է  հասցվել 7 գործարք, սակայն դրանց ընդհանուր արժեքը նվազել է (2015 թ.` 612 մլն եվրո, 2014 թ.` 661 մլն եվրո):
    Ընդհանրացնելով 2015 թ. եվրոպական շուկայի ՀՄԳ նախագծերին վերաբերող տվյալները` ստանում ենք հետևյալ պատկերը.
    -ֆինանսական ավարտին է հասցվել 49 ՀՄԳ ծրագիր 15,6 մլրդ եվրո ընդհանուր արժեքով,
    -արժեքային առումով, շուկան, 2014 թ. համեմատությամբ, 17% անկում է գրանցել,
    -շուկայում առավել ակտիվ է Թուրքիան (արժեքային արտահայտությամբ) և Մեծ Բրիտանիան (նախագծերի թվով),
    -12 երկիր ավարտին է հասցրել առնվազն մեկ ՀՄԳ նախագիծ, 
    -տրանսպորտի ոլորտը, արժեքային առումով, եղել է ՀՄԳ շուկայի ամենածանրակշիռ հատվածը, իսկ կրթության ոլորտն առանձնացել է գործարքների թվով:
    Այսպիսով` այն երկրները, որոնք բնութագրվում են կայացած շուկայական տնտեսությամբ, արտադրողականության բարձր մակարդակով և մեկ շնչի հաշվով ՀՆԱ սպառման մակարդակով, որտեղ երաշխավորվում է սոցիալական պաշտպանություն, երկար է կյանքի տևողությունը, բարձր է բուժսպասարկման և կրթության մակարդակը, ինչը պայմանավորված է պետության քաղաքականությամբ: Այլ զարգացած երկրներում (Ավստրիա, Բելգիա, Դանիա, Ավստրալիա, Իսրայել, Իռլանդիա, Ֆինլանդիա, Իսպանիա, Պորտուգալիա, Հունաստան, Հարավային Կորեա, Սինգապուր) ՀՄԳ նախագծերով 1-ին տեղում շինարարության և ճանապարհների վերակառուցման (93 նախագիծ) ոլորտներն են, դրանց հետևում են առողջապահության (29 նախագիծ), կրթության (23 նախագիծ) և հանրային բնակարանաշինության (22 նախագիծ) բնագավառները:
    Շատ երկրներում ՀՄԳ ծրագրերի ամփոփ տեղեկատվությունը բացակայում է: Զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներում ՀՄԳ ծրագրերի լավագույն տեղեկատվությունը Համաշխարհային բանկինն է, որը զբաղվում է ենթակառուցվածքների զարգացման խնդիրներով ավելի քան 15 տարի: Ամեն տարի տասնյակ խոշոր հրապարակումները վերաբերում են ենթակառուցվածքի բարեփոխման տարբեր բնագավառներին: Սակայն դրանք հիմնականում սահմանափակվում են զարգացող և անցումային տնտեսությամբ երկրների ուսումնասիրությամբ` չանդրադառնալով զարգացած երկրներում ՀՄԳ գործընթացներին:
    Համաշխարհային բանկի տվյալներով Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (ԵԿԱ) վեց երկրներում իրականացվել է ՀՄԳ 15 գործարք 48.7 մլրդ ԱՄՆ դոլար ծավալով: Թեև Թուրքիան իրագործել է այդ 15 նախագծերից 7-ը, սակայն տարածաշրջանում ներդրումների 92%-ը նրան է պատկանում, Ռուսաստանին է պատկանում 6%-ը, Վրաստանին, Հայաստանին, Մոնտենեգրոյին և Լիտվային` մնացած 2%-ը (աղյուսակ 2):
    Հայաստանում չի ձևավորվել ՀՄԳ օրենսդրական դաշտ, այդ պատճառով էլ հանրային և մասնավոր համագործակցության հարաբերությունները կարգավորվում են ներդրումների, գնումների նորմատիվաիրավական կանոնակարգերով:
    Հայաստանում ՀՄԳ իրականացումը բաշխված է ոլորտային պետական մարմինների տարբեր գերատեսչությունների միջև: Կա նաև համակարգող մարմին` ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության պետական ներդրումների ծրագրի կառավարման վարչության: 













    1990 թվականից ի վեր ՀՀ-ում ավարտին է հասցվել ՀՄԳ տարբեր մոդելի 8 ծրագիր, որոնց բյուջեն կազմել է 1,079 մլն ԱՄՆ դոլար: Նախագծերն իրականացվել են հիմնականում ջրամատակարարման ոլորտում: ՀՄԳ ծրագրերի վրա դրական ազդեցություն են ունենում հետևյալ գործոնները. օրենսդրական դաշտը ձևավորող պետական կառույցների փորձը, մասնավոր ընկերությունների ունակությունը` համապատասխանեցնելու իրականացվող նախագծի իրական գինը և որակը, բոլոր մասնակիցների` ռիսկը կրելու կարողությունը և այլն: Դադարեցված ՀՄԳ շատ ծրագրեր ի սկզբանե անկենսունակ են եղել. չնայած ծախսվել են զգալի ռեսուրսներ, ժամանակ, սակայն մոլորեցված հասարակության նպատակները չեն իրականացել: Բնակարանային, տրանսպորտի, էներգետիկայի, կոմունալ ծառայությունների ոլորտում զգալի թվով չիրացված նախագծեր վկայում են ենթակառուցվածքների ոլորտի անկատարության, տնտեսական դժվարությունների չհաղթահարման, սոցիալ-քաղաքական պատասխանատվության բացակայության մասին: