ԱԿՏՈՒԱԼ ԹԵՄԱՆԵՐ
  • 2018-ի ամենացնցող տեխնիկական նորույթների հնգյակը
    Հայտնի է դարձել, թե ինչպիսի տեխնիկական նորույթներն են ամենաաղմակահարույցը և հետաքրքիրը 2018-ին: Ամենաաղմկահարույց դվայսներից է DJI ընկերության կայունացուցիչը: Խոսքը Osmo Pocket-ի մասին է, որն ունի 12 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկ և կարող է գրպանում տեղավորվել:Եվս մեկ աղմկահարույց նորույթ է 13.3 դյույմ տրամաչափի Project Linda լափթոփը՝ Razer ապրանքանիշից:  Սարքվորումն աշխատում է Razer Phone-ով և թույլ է տալիս զգալոիրեն ընդլայնել սմարթֆոնի հնարավորությունները:Վարկանիշային աղյուսակում է հայտնվել նաև Nikon Coolpix P1000 տեսախցիկը, որն իր տեսակով միակ սարքավորումն է, որը
  • Անտարկտիկայի «կայուն» սառցաշերտերը սկսել են հալչել
    ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) թարմ տվյալների համաձայն՝ Անտարկտիկայի արևելյան հատվածում  սկսել են հալչել նախկինում «կայուն» համարվող սառցաշերտերը:ՆԱՍԱ-ի մասնագետներն ընդգծել են, որ նախկինում գիտնականները համոզված էին, որ այդ տարածքում գտնվող սառցաշերտերը ենթակա չեն գլոբալ փոփոխությունների:ՆԱՍԱ-ն մասնավորապես արձանագրել է Արևելյան Անտարկտիկայի ամենամեծ՝ «Տոտեն» սառցաշերտի հալում:Գիտնականները նախազգուշացրել են, որ եթե այն ամբոլջովին հալչի, ապա համաշխարհային օվկիանոսի մ
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ շարունակաբար աճել է
    Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը առաջին տասը ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ աճել է 6 տոկոսով:Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները:Մասնավորապես տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 11.6 տոկոսով: Փետրվար ամսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ցուցանիշն աճել է 8.8 տոկոսով, մարտին աճը կազմել է 10.9 տոկոս, ապրիլին՝ 7.1 տոկոս: 2018-ի ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձրացել է՝ նախորդ տարվա ապրիլի համեմատ ավելանալով 5.5 տոկոսով: Ա
  • Ստոկհոլմում հանձնել են Նոբելյան մրցանակները
    Ստոկհոլմի համերգասրահում ավարտվել է  2018-ին Նոբելյան մրցանակների բաշխման արարողությունը: Դրանք տրվել են բժշկության կամ ֆիզիոլոգիայի, ֆիզիկայի, քիմիայի, ինչպես նաև տնտեության ոլորտի մրցանակակիրների: Միջոցառումը հեռարձակվել է շվեդական SVT հեռուստաընկերությամբ: Ֆիզիոլոգիայից կամ բժշկությունից մրցանակի են արժանացել Ջեյմս Էլիսոնը (ԱՄՆ) և Տասուկու Հյոնձյոն (Ճապոնիա), ֆիզիկայից՝ Արթուր Էշքինը (ԱՄՆ), Ժերար Մուրը (ԱՄՆ/Ֆրանսիա) և Դոնա Սթրիքլանդը (Կանադա):Քիմիայից նոբելյան մրցանակակիրներ են դարձել Ֆրենսիս Արնոլդը (ԱՄՆ), Ջորջ Սմիթը (ԱՄՆ) և Գրեգորի Վին
  • Bloomberg-ը նշել է 2019թ.-ի ամենամեծ ռիսկերը
    Bloomberg գործակալությունը հայտնել է 2019թ.-ին տնտեսության համար քաղաքական ամենամեծ ռիսկերը: Ըստ վերլուծաբանների, հիմնական խնդիրներից մեկը ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային պատերազմն է: Նշվում է, որ այս հարցում դեմոկրատներն ու հանրապետականները համակարծիք են և գտնում են, որ Պեկինը մարտահրավեր է նետում: Նույնիսկ, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՉԺՀ-ի ղեկավար Սի Ցզինպինի ձեռք բերած պայմանավորվածությունները կատարվեն, առևտրային հակամարտությունը կնմանվի սառը պատերազմի վաղ շրջանին:Ռիսկերի թվում են նաև Մեծ Բրիտանիայի Եվրոպական միությունից դուրս գալու գործը
  • Հարվարդի գիտնականները հաջորդ տարի կիրականացնեն Երկիր մոլորակը սառեցնելու փորձը
    Հարվարդի գիտնականները հաջորդ տարի կանցկացնեն Երկիր մոլորակը սառեցնելու փորձը՝ գրում է versiya.info-ն:Նշվում է, որ ի տարբերություն համակարգչային մոդելավորման վրա հիմնված այլ փորձերի՝ դա տեղի կունենա իրական աշխարհում:Մեկ ամիս առաջ գիտնականները սկսեցին խոսել այն մասին, թե հնարավոր է արդյոք արևային գեոինժեներիայի գոյությունը։Փորձի գաղափարը մթնոլորտում արևային լուսի արտացոլման համար շերտ ստեղծելն է։ Բաց կթողնվի ստրատոսֆերային զոնդ, որը հանձնարարված բարձրության վրա 100 գրամ կալցիումի կարբոնատ կցանի։ Այսպիսով, գիտնականները նախատեսում են պարզել, թ
  • Apple-ը խելացի ծածկոց կթողարկի
    Apple-ը խելացի ծածկոց է պատենտավորել, որը կվերլուծի սեփականտիրոջ սրտխփոցը, ջերմաստիճանը և շնչառության հաճախականությունը: Այս մասին հաղորդում է New York Post-ը:Աքսեսուարը կստանա iSheet անվանումը: Նշվում է, որ գործվածքում հատուկ հաղորդիչներ կկարեն: Հաղորդիչները կհավաքեն տվյալները, իսկ ծրագրային ապահովումը դրանք կհամեմատի օպտիմալ ցուցանիշների հետ: Տվյալները կցուցադրվեն անլար կառավարման պանելում:Ծածկոցը կօգնի առողջության հետ խնդիր ունեցող մարդկանց: Վատ ինքնազգացողության դեպքում ծածկոցը շտապ օգնություն կկանչի:Նյութի   աղբյուրը՝    https://www.
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Տնտեսության զարգացման վրա մաքսային արժեքի ազդեցությունը

    ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
    ՀՊՏՀ ֆինանսական հաշվառման ամբիոն 

    ՄԱՐԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
    ՀՊՏՀ ֆինանսների ամբիոն

    Սույն հոդվածի շրջանակներում փորձ է արվել վերլուծելու տնտեսության զարգացման և բյուջետային մուտքերի ապահովման գործում մաքսային արժեքի դերը` ուսումնասիրելով ՀՀ և ՀՀ-ի հետ համադրելի այլ երկրների փորձը, ինչի արդյունքում առաջարկվել են կարգավորման միջոցներ, որոնք կխթանեն  տնտեսության զարգացումը:

    Հիմնաբառեր. մաքսային արժեք, տնտեսության զարգացում, ՀՆԱ, բյուջե, ձեռներեցություն

    Գլոբալացման և ազգային տնտեսության զարգացման արդի ժամանակաշրջանում մաքսասակագնային քաղաքականությունը պետք է լինի առավել օպտիմալ և նպատակաուղղված, նպաստի տնտեսության կայուն զարգացմանը` դառնալով տեղական արտադրանքի արտահանման հովանավոր ու պաշտպան:
    Միջազգային փորձը վկայում է, որ զարգացած երկրներում մաքսային համակարգերի գործառույթների կիրառման առաջնային ուղղությունը արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների սպասարկումն է, մինչդեռ ՀՀ-ում պետական եկամուտների հավաքագրումն է: Այս համատեքստում իր ուրույն դերակատարությունն ունի մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը, որի ճիշտ որոշումն ուղղակիորեն իր արտացոլումն է գտնում երկրի տնտեսության զարգացման, միջազգային միասնացմանը մասնակցության մակարդակի, միջազգային վարկանիշի և երկրի տնտեսական անվտանգության աստիճանի բարձրացման վրա:
    Ապրանքաշրջանառության խթանման և բյուջեի եկամտային մասի ապահովման գործում մաքսային արժեքի դերակատարումը ցույց տալու նպատակով կատարենք որոշակի վերլուծություններ և համեմատականներ անցկացնենք այլ երկրների հետ:
    Դիտարկենք տնտեսության զարգացմամբ և բնառեսուրսային հնարավորություններով ՀՀ-ի հետ համադրելի մի շարք երկրների (ՌԴ, Բելառուս, Վրաստան, Սինգապուր, Մալայզիա) փորձը` ցույց տալու համար նաև մաքսային արժեքի հետ կապված բյուջեի ձևավորման, տնտեսական աճի, տնտեսական այլ ցուցանիշների փոփոխությունները 2010−2016 թթ.: ՌԴ-ն, Բելառուսը և ՀՀ-ն ԵԱՏՄ անդամներ են, Վրաստանը ՀՀ անմիջական հարևանն է, համադրելի է բնատարածքային և այլ գործոններով, Սինգապուրը և Մալայզիան նախկին զարգացող երկրներ են` տնտեսական բարձր աճ գրանցած:
    Համեմատենք երկրների տնտեսական աճը, բյուջեի կառուցվածքում հարկային և մաքսային եկամուտների բաժինը և հարաբերակցությունը, արտաքին տնտեսական գործունեությունը` արտահանման և ներմուծման փոփոխությունները ՀՆԱ-ի համեմատությամբ, դրանց հարաբերակցությունը: 











    Վերլուծելով ուսումնասիրվող երկրների արտաքին առևտրաշրջանառության և պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների ցուցանիշները` ստանում ենք հետևյալ պատկերը. 















    Մեր վերլուծության շրջանակներում դիտարկենք նաև մաքսային եկամուտների մասնաբաժնի փոփոխության շարժընթացը ուսումնասիրվող երկրներում` ըստ տարիների. 











    Ուսումնասիրվող երկրներում, ի թիվս տնտեսության զարգացման վրա ազդող մի շարք գործոնների` տնտեսաաշխարհագրական դիրք, քաղաքաաշխարհագրական գործոն, տրանսպորտային գործոն և այլն, շատ մեծ է նաև կառավարման, կոռուպցիայի, գործող հարկային և մաքսային քաղաքականության ազդեցությունը: Մասնավորապես` ձեռներեցությանը և տնտեսության զարգացմանը խանգարող գործոնների շարքում ԵԱՏՄ երկրներում ամենամեծ բաժինն ունեն ֆինանսների սղությունը, կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը, հարկերի մակարդակը, հարկային և մաքսային քաղաքականությունները: 












    Համեմատական վերլուծության ընթացքում հստակ երևում է երկրների տնտեսական զարգացման, տնտեսական աճի և հարկային ու մաքսային քաղաքականությունների, կառավարման արդյունավետության և հարկային բեռի միջև կապը: Առավել մեծ արդյունք և տնտեսական զարգացում գրանցած երկրներում վերոնշյալ խանգարող գործոնների ցուցանիշները փոքր կամ շատ փոքր են: Հիմնականում ԵԱՏՄ անդամ երկրներում, որտեղ ցածր են տնտեսական աճի ցուցանիշները, տնտեսության զարգացման մակարդակը, նշված գործոններն ունեն մեծ ազդեցություն տնտեսության վրա: Նույն երկրներում, մաքսային արժեքով պայմանավորված, մաքսային եկամուտները հարկային եկամուտների նկատմամբ ունեն հետևյալ բնույթը. ԵԱՏՄ երկրներում ֆիսկալային մեծ ուղղվածություն (միջինը` 30%), մինչդեռ Մալայզիայում և Սինգապուրում դա կազմում է 2-5%, որն արձանագրել է անշեղ նվազման միտում 2010−2015 թթ.:
    Ամբողջացնելով կատարված ուսումնասիրությունները և վերլուծությունները` կարող ենք փաստել, որ տնտեսության զարգացմանը խանգարող գործոնները մեծապես կապված են ապրանքների մաքսային արժեքի հետ` հատկապես երբ ֆիսկալային նպատակներով կիրառում են ուղղիչ գործակից ներմուծման մաքսային արժեքը հաշվարկելիս (ՀՀ-ում): Սա պարարտ հող է ստեղծում կոռուպցիայի, կաշառակերության, ոչ արդյունավետ կառավարման համար, որն էլ ուղղակիորեն նպաստում է ստվերային տնտեսության զարգացմանը, չի ապահովում տնտեսության արդյունավետ աճ, կենսամակարդակի բարձրացում, բավարար ներդրումներ, հուսալի գործընկերություն:
    Մաքսային արժեքին վերաբերող խնդիրները վերլուծելիս հասկանալի չէ այն սկզբունքը, որով առանձին ծախսեր ներառվում են մաքսային արժեքում, իսկ որոշները` նվազեցվում: Մեր կարծիքով` դրանում ներառված ծախսերը ոչ բոլոր դեպքերում պետք է մասնակցեն մաքսային արժեքի ձևավորմանը` դառնալով դրա մաս: Մասնավորապես` 
    -  Բացահայտված առաջին խնդիրը կապված է մաքսային արժեքում ռոյալթիների և թույլտվությունների դիմաց մատակարարին ուղղակի կամ անուղղակի վճարված կամ վճարման ենթակա գումարների
    ներառման հետ: Այստեղ մեկնաբանված չէ, թե ինչպես պետք է կատարվի բաշխումն այն դեպքում, եթե թույլտվությունները վերաբերում են որոշակի ժամանակահատվածի, կամ առհասարակ բաշխում
    պետք է կատարվի, թե ոչ: Խնդիրն այն է, որ, մի կողմից` սխալ է ամբողջ թույլտվության արժեքը վերագրել մեկ խմբաքանակին կամ ներմուծմանը, մյուս կողմից` դժվար է գնահատել տվյալ ժամանակահատվածում հետագա ներմուծման ծավալը, անգամ եթե առկա է պայմանագիր: Կարծում ենք, որ տվյալ դեպքում ռոյալթիների և թույլտվությունների արժեքը պետք է ամբողջությամբ ներառել մաքսային արժեքում, պայմանով, որ հետագա ներմուծումների դեպքում դա կրկնակի չներառվի կամ ընկերության պարտավորությամբ (բանկային երաշխիք) բաշխվի թույլտվության ժամանակահատվածի վրա:
    -  Ուշագրավ է նաև շինարարական, մոնտաժային, հավաքման, տեխնիկական սպասարկման կամ օժանդակության աշխատանքների դիմաց կատարվող վճարների` մաքսային արժեքում ներառման հարցը:
    Տվյալ դեպքում ևս միջազգային ոլորտում առկա է փոքր-ինչ տարբերվող մոտեցում: Մասնավորապես` նախատեսված է դիտարկվող աշխատանքների համար վճարվող գումարների ներառման հնարավորություն, այն դեպքում, եթե դրանք առանձնացված չեն ապրանքի գնից` ի տարբերություն ՀՀ ընթացակարգերի, որոնցով, ինչպես նշվեց, ծախսերի ներառումը կախվածության մեջ է ոչ թե գնից, այլ
    ապրանքների համար վճարվելիք գումարներից: Այսինքն` արտերկրում նման դեպքերում ապրանքների համար վճարվելիք գումարներում վերը նշված ծախսերի առկայությունը դեռևս հիմք չէ մաքսային արժեքում դրա ներառման համար:
    - Հաջորդ խնդիրը վերաբերում է մաքսային արժեքում տարաների արժեքի ներառմանը: Այսպես` միջազգային փորձը փաստում է, որ տարայի արժեքը մաքսային արժեքում ներառվում է ոչ բոլոր դեպքերում:
    Մասնավորապես` եթե տարան ներմուծվող ապրանքների հետ դիտարկվում է որպես մեկ ապրանք, ապա դրա արժեքը ներառվում է մաքսային արժեքում: Այս կապակցությամբ, կարծում ենք, նպատակահարմար է կատարել համապատասխան փոփոխություններ, որոնց արդյունքում հնարավոր կլինի բազմակի օգտագործման տարաների արժեքը մասնակիորեն ներառել մաքսային արժեքում այն դեպքում, եթե դրանք ենթակա են վերաարտահանման: Այս պարագայում բազմակի օգտագործման տարայի արժեքն ապրանքների մաքսային արժեքում պետք է ներառվի տվյալ գործարքում դրա օգտագործման արժեքին համամասնորեն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ բազմակի օգտագործման տարաներն այդ գործարքի շրջանակներում ամբողջությամբ չեն փոխանցում իրենց արժեքը մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների արժեքին: Այս ընթացակարգի կիրառմամբ ակնկալվում է մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքի նվազեցում, որն էլ կհանգեցնի մաքսային վճարների առանձին տեսակներից պետական բյուջե գանձվող գումարների ծավալների նվազեցմանը:
    Այսպիսով` մաքսային արժեքի որոշման և հաշվարկման ընթացակարգերն ունեն էական վերանայման կարիք: Ըստ էության, գործող ընթացակարգերը մի շարք դեպքերում հանգեցնում են մաքսային արժեքի ուռճացման, ինչն էլ իր հերթին կարող է բացասաբար անդրադառնալ բիզնես միջավայրի վրա: Առաջարկվող փոփոխությունների կիրարկումը թույլ կտա մի կողմից` նշված ընթացակարգերը համապատասխանեցնել միջազգային հիմնարար սկզբունքներին, իսկ մյուս կողմից` տնտեսավարող սուբյեկտներին հնարավորություն չի տա խուսափելու վճարումներից և կատարելու խարդախություններ: Այդկերպ նաև կդյուրացվի մաքսային ձևակերպումների գործընթացը:
    Անկախ այն հանգամանքից` այս կամ այն երկիրը ԱՀԿ անդամ է, թե ոչ, մաքսային արժեքի որոշման տեսանկյունից անհրաժեշտ է հաշվի առնել առանձին երկրների տնտեսությունների մի շարք առանձնահատկություններ:
    Այս առումով, ՀՀ-ում առկա են մի շարք հիմնախնդիրներ, որոնք պետք է հաշվի առնվեն մաքսային արժեքի որոշման ժամանակ: Օրինակ` ՀՀ-ն ունի փակ սահմաններ երկու հարևան պետությունների հետ: Այս դեպքում բավական անբարենպաստ վիճակում են գտնվում արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողները, և, գործարարության տեսանկյունից, ներմուծվող ապրանքների տրանսպորտային կամ ապահովագրական ծախսերը` որպես մաքսային արժեքում ներառվող ծախսեր, բավականաչափ թանկացնում են ապրանքի ինքնարժեքը` մեծացնելով մաքսային արժեքը կամ հարկման բազան, այսինքն` այն հաշվարկային մեծությունը, որից կախված է մաքսային վճարների մեծությունը: Մեր կարծիքով` հաշվի առնելով նշվածը, ավելի նպատակահարմար է ՀՀ-ում կիրառել Բրյուսելի կոնվենցիայով սահմանված մաքսային արժեքը, որի դեպքում տրանսպորտային և ապահովագրական ծախսերը չեն ներառվի մաքսային որպես լրացուցիչ ծախս, ինչի շնորհիվ ապրանքների գները շուկայում կլինեն անհամեմատ ավելի ցածր, որն էլ էապես կբարելավի արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների վիճակը` նկատի ունենալով ՀՀ աշխարհագրական դիրքը, ներկա պայմանները և առկա ռիսկերը:
    Հենվելով միջազգային ճանաչում ունեցող և միջազգային միասնացմամբ պայմանավորված երկրների մեծ մասում գործող վերոշարադրյալ դրույթների և կանոնների վրա` առաջարկում ենք որոշակի բարեփոխումներ ՀՀ–ում ևս, մասնավորապես` մաքսային արժեքն ընդունել ոչ թե որպես ֆիսկալ միջոց,
    այլ, ԱՀԿ կանոնների համաձայն, որպես միջազգային առևտրի զարգացմանը նպաստող գործոն, մաքսային արժեքի հաշվարկումը կատարել հիմնականում առաջին` գործարքի գնի մեթոդով (եզակի բացառություններով), աստիճանաբար ԱԱՀ-ն հանել մաքսային եկամուտների մասնաբաժնից` հասնելով
    նրան, որ ԱԱՀ-ն գանձվի զուտ հարկային մարմինների կողմից` շուկայական գներից, ինչպես նաև խստացնել պատասխանատվությունը մաքսային ծառայողի կողմից ոչ հավաստի մաքսային արժեքի հաշվման և պաշտոնական դիրքի չարաշահումների հետ կապված:
    Ամբողջացնելով մեր կատարած ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքները` կարող ենք կատարել հետևյալ եզրահանգումները`
    1. Մաքսային արժեքից կախված` փոխվում են բնակչության բարեկեցության, ձեռնարկատիրական գործունեության, օտարերկրյա ներդրումների, արտաքին տնտեսական գործունեության ցուցանիշները, որոնք էլ որպես հիմք են ծառայում տնտեսության հետագա զարգացման համար:
    2. Մաքսային արժեքում ներառված ծախսերը ոչ բոլոր դեպքերում պետք է մասնակցեն մաքսային արժեքի ձևավորմանը և դառնան մաքսային արժեքի մաս:
    3. ՀՀ-ում կիրառել Բրյուսելի կոնվենցիայով սահմանված մաքսային արժեքը:
    4. Աստիճանաբար դադարեցնել ՀՀ մաքսային սահմանին ԱԱՀ գանձումը ներմուծվող ապրանքներից:
    5. ՀՀ-ում դեռևս զգալի է վարչարարական միջամտությունը մաքսային արժեքի հայտարարագրման ժամանակ: