ԱԿՏՈՒԱԼ ԹԵՄԱՆԵՐ
  • 2018-ի ամենացնցող տեխնիկական նորույթների հնգյակը
    Հայտնի է դարձել, թե ինչպիսի տեխնիկական նորույթներն են ամենաաղմակահարույցը և հետաքրքիրը 2018-ին: Ամենաաղմկահարույց դվայսներից է DJI ընկերության կայունացուցիչը: Խոսքը Osmo Pocket-ի մասին է, որն ունի 12 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկ և կարող է գրպանում տեղավորվել:Եվս մեկ աղմկահարույց նորույթ է 13.3 դյույմ տրամաչափի Project Linda լափթոփը՝ Razer ապրանքանիշից:  Սարքվորումն աշխատում է Razer Phone-ով և թույլ է տալիս զգալոիրեն ընդլայնել սմարթֆոնի հնարավորությունները:Վարկանիշային աղյուսակում է հայտնվել նաև Nikon Coolpix P1000 տեսախցիկը, որն իր տեսակով միակ սարքավորումն է, որը
  • Անտարկտիկայի «կայուն» սառցաշերտերը սկսել են հալչել
    ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) թարմ տվյալների համաձայն՝ Անտարկտիկայի արևելյան հատվածում  սկսել են հալչել նախկինում «կայուն» համարվող սառցաշերտերը:ՆԱՍԱ-ի մասնագետներն ընդգծել են, որ նախկինում գիտնականները համոզված էին, որ այդ տարածքում գտնվող սառցաշերտերը ենթակա չեն գլոբալ փոփոխությունների:ՆԱՍԱ-ն մասնավորապես արձանագրել է Արևելյան Անտարկտիկայի ամենամեծ՝ «Տոտեն» սառցաշերտի հալում:Գիտնականները նախազգուշացրել են, որ եթե այն ամբոլջովին հալչի, ապա համաշխարհային օվկիանոսի մ
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ շարունակաբար աճել է
    Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը առաջին տասը ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ աճել է 6 տոկոսով:Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները:Մասնավորապես տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 11.6 տոկոսով: Փետրվար ամսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ցուցանիշն աճել է 8.8 տոկոսով, մարտին աճը կազմել է 10.9 տոկոս, ապրիլին՝ 7.1 տոկոս: 2018-ի ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձրացել է՝ նախորդ տարվա ապրիլի համեմատ ավելանալով 5.5 տոկոսով: Ա
  • Ստոկհոլմում հանձնել են Նոբելյան մրցանակները
    Ստոկհոլմի համերգասրահում ավարտվել է  2018-ին Նոբելյան մրցանակների բաշխման արարողությունը: Դրանք տրվել են բժշկության կամ ֆիզիոլոգիայի, ֆիզիկայի, քիմիայի, ինչպես նաև տնտեության ոլորտի մրցանակակիրների: Միջոցառումը հեռարձակվել է շվեդական SVT հեռուստաընկերությամբ: Ֆիզիոլոգիայից կամ բժշկությունից մրցանակի են արժանացել Ջեյմս Էլիսոնը (ԱՄՆ) և Տասուկու Հյոնձյոն (Ճապոնիա), ֆիզիկայից՝ Արթուր Էշքինը (ԱՄՆ), Ժերար Մուրը (ԱՄՆ/Ֆրանսիա) և Դոնա Սթրիքլանդը (Կանադա):Քիմիայից նոբելյան մրցանակակիրներ են դարձել Ֆրենսիս Արնոլդը (ԱՄՆ), Ջորջ Սմիթը (ԱՄՆ) և Գրեգորի Վին
  • Bloomberg-ը նշել է 2019թ.-ի ամենամեծ ռիսկերը
    Bloomberg գործակալությունը հայտնել է 2019թ.-ին տնտեսության համար քաղաքական ամենամեծ ռիսկերը: Ըստ վերլուծաբանների, հիմնական խնդիրներից մեկը ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային պատերազմն է: Նշվում է, որ այս հարցում դեմոկրատներն ու հանրապետականները համակարծիք են և գտնում են, որ Պեկինը մարտահրավեր է նետում: Նույնիսկ, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՉԺՀ-ի ղեկավար Սի Ցզինպինի ձեռք բերած պայմանավորվածությունները կատարվեն, առևտրային հակամարտությունը կնմանվի սառը պատերազմի վաղ շրջանին:Ռիսկերի թվում են նաև Մեծ Բրիտանիայի Եվրոպական միությունից դուրս գալու գործը
  • Հարվարդի գիտնականները հաջորդ տարի կիրականացնեն Երկիր մոլորակը սառեցնելու փորձը
    Հարվարդի գիտնականները հաջորդ տարի կանցկացնեն Երկիր մոլորակը սառեցնելու փորձը՝ գրում է versiya.info-ն:Նշվում է, որ ի տարբերություն համակարգչային մոդելավորման վրա հիմնված այլ փորձերի՝ դա տեղի կունենա իրական աշխարհում:Մեկ ամիս առաջ գիտնականները սկսեցին խոսել այն մասին, թե հնարավոր է արդյոք արևային գեոինժեներիայի գոյությունը։Փորձի գաղափարը մթնոլորտում արևային լուսի արտացոլման համար շերտ ստեղծելն է։ Բաց կթողնվի ստրատոսֆերային զոնդ, որը հանձնարարված բարձրության վրա 100 գրամ կալցիումի կարբոնատ կցանի։ Այսպիսով, գիտնականները նախատեսում են պարզել, թ
  • Apple-ը խելացի ծածկոց կթողարկի
    Apple-ը խելացի ծածկոց է պատենտավորել, որը կվերլուծի սեփականտիրոջ սրտխփոցը, ջերմաստիճանը և շնչառության հաճախականությունը: Այս մասին հաղորդում է New York Post-ը:Աքսեսուարը կստանա iSheet անվանումը: Նշվում է, որ գործվածքում հատուկ հաղորդիչներ կկարեն: Հաղորդիչները կհավաքեն տվյալները, իսկ ծրագրային ապահովումը դրանք կհամեմատի օպտիմալ ցուցանիշների հետ: Տվյալները կցուցադրվեն անլար կառավարման պանելում:Ծածկոցը կօգնի առողջության հետ խնդիր ունեցող մարդկանց: Վատ ինքնազգացողության դեպքում ծածկոցը շտապ օգնություն կկանչի:Նյութի   աղբյուրը՝    https://www.
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Արդի հայ քաղաքական միտքը նոր մարտահրավերների պարտադրանքի առջև

    ՍԻՐԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
    ՀՊՏՀ իրավագիտության և քաղաքագիտության ամբիոն


    Նախորդ հազարամյակի ընթացքում քաղաքական հայանպաստ մտքի բացակայության պայմաններում բարոյական ըմբռնումների վրա հիմնված և մշտապես դրսևորված պաշտպանական ռազմավարությունը պարտադիր կերպով անհրաժեշտ է փոխարինել XXI դարի հայ քաղաքագիտական համակարգված մտքի քարոզչականհարձակողական ռազմավարությամբ: Հայաստանի Հանրապետությունը, Արցախի հետ միասին, երբեք չի կարող ունենալ երաշխավորված ապագա, եթե առաջիկա երկու տասնամյակների ընթացքում չկայանա որպես տարածաշրջանային ռազմաքաղաքական գործոն:

    Հիմնաբառեր. աշխարհաքաղաքականություն, քաղաքական մարտահրավեր, ռազմավարություն, ռազմաքաղաքական գործոն, գոյատևման ռազմավարություն, զարգացման ռազմավարություն, քարոզչական ռազմավարություն

    Համապարփակ հայացք ձգելով արցախյան ազգային-ազատագրական պայքարի ընթացքի և անկախ պետականության կայացման բարդ ու հակասական գործընթացների վրա` համոզվում ենք, որ մեզանում եղել են և այժմ էլ կան քաղաքականության մեջ պատրանքներին և բարոյականությանն ապավինելու բազմաթիվ փորձեր, որոնց համար ընդհանրապես բացակայում են պատմական հիմքերը:
    Վերը նշված խնդրի խոր ու համակողմանի վերլուծությունը ցույց է տալիս, որ հարկավոր է ազգովին փոխել վերաբերմունքը քաղաքական պատ րանքների ու բարոյական հաղթանակների մասին մտացածին ու սին առասպելների նկատմամբ և, աշխարհաքաղաքական նոր պահանջների էությունն ըմբռնելով, քաղաքական որակապես նոր մտքի գործադրումով փորձել դիմագրավել ներկա փուլի տարաբնույթ մարտահրավերներին:
    Առաջին խնդրի լուծումը, որը ծառացած է հայոց քաղաքական մտքի առջև, այն է, որ հարկավոր է պայմանականորեն տարանջատել համաշխարհային մասշտաբով և տարածաշրջանային մակարդակով ընթացող աշխարհաքաղաքական բնույթի գործընթացների հիմնական ուղղություններն ու զարգացումները: Երկրորդ հիմնահարցը, որը ևս լուծում է պահանջում, այն է, որ, որոշակիորեն ճանաչելով և իմաստավորելով համընդգրկուն մարտահրավերները, անհրաժեշտ է որոշակիացնել տարածաշրջանային այն հնարավոր քաղաքական զարգացումները, որոնք պայմանավորված են համաշ-
    խարհային գործընթացներով և անմիջականորեն կամ էլ միջնորդավորված մեխանիզմներով ներգործում են տարածաշրջանային ներկա կամ հնարավոր իրողությունների կայացման վրա: Երրորդ` հայ հավաքական քաղաքական միտքը պետք է ճշգրտի, թե որո՞նք են հայ ժողովրդի գոյատևման և զարգացման ռազմավարական շահերից բխող առաջնահերթությունները: Հարկ է հստակեցնել Հայաստանի տեղն ու դերը, ինչպես նաև հետագա անելիքներն այս տարածաշրջանում:
    Հարց է առաջանում. որո՞նք են աշխարհաքաղաքական այն նոր մարտահրավերները, որոնց բարեհաջող դիմակայելու նպատակով Հայաստանը, Արցախը և Սփյուռքը պետք է համատեղ ջանքերով և ուժերով մշակեն քաղաքական, տնտեսական, ռազմական և հոգևոր-մշակութային բնույթի այնպիսի անընկալունակություն (իմունիտետ), որը հայ էթնոսի խոցելիության աստիճանը կհասցնի նվազագույնի:
    Այժմ փորձենք արտահայտել մի քանի նկատառումներ Հայաստանին և Արցախին սպասվող քաղաքական մարտահրավերների վերաբերյալ:
    1. Բազմաբևեռ աշխարհի ձևավորման նախաշեմին, մասնավորապես փոքր և միջին ներուժ ունեցող երկրների համար, բազմավեկտոր աշխարհաքաղաքական կողմնորոշումների փուլը, ըստ իս, առաջիկա 10 կամ 15 տարիների (հնարավոր է` ավելի շուտ) ընթացքում անխուսափելիորեն կմոտենա իր տրամաբանական ավարտին:
    Ինչպես հայտնի է, ԽՍՀՄ-ի կողմից ղեկավարված Վարշավայի ռազմաքաղաքական դաշինքի փլուզումից հետո աշխարհը դարձավ միաբևեռ, որի հետևանքով մարդկության անվտանգ ապագայի հեռանկարի հնարավորությունները չնվազեցին: ԱՄՆ-ը, մնալով միակ գերտերությունն աշխարհում, իր կողմից ղեկավարվող ՆԱՏՕ-ի հետ միասին գրեթե մշտապես քաղաքական խանդով է արձագանքում աշխարհի մյուս հզոր երկրների` նոր ուժային կենտրոններ ձևավորելու փորձերին: Այդուհանդերձ, Եվրոմիության, Ռուսաստանի, Չինաստանի, Ճապոնիայի կողմից աշխարհաքաղաքական նոր բևեռներ ձևավորելու փորձերը նույնպես ակնհայտ են: Գաղտնիք չէ նաև, որ Եվրոպական միությունը ցանկանում է ինչ-որ ձևերով ազատվել ԱՄՆ-ի գերակա ներկայությունից Հին մայրցամաքում, իսկ Ռուսաստանը վերջին տասնամյակում անընդհատ ձգտում է իր երբեմնի ազդեցությունը վերականգնել և ընդլայնել հետխորհրդային գրեթե բոլոր պետություններում և, նույնիսկ, «երրորդ աշխարհում»: «Եվրոպան, որը, թերևս, փորձում է տնտեսական ոլորտում մրցակից դառնալ ԱՄՆ-ին, ոչ քիչ ժամանակ անց կհասնի միավորման այնպիսի աստիճանի, որը թույլ կտա մրցակցել ամերիկյան «անիվների» հետ: Իրեն հատկացված աշխարհաքաղաքական տարածությունից դուրս եկավ նաև Ճապոնիան, որը մի ժամանակ ստանձնել էր հաջորդ գերտերության դերը:
    Չնայած իր տնտեսական լուրջ հաջողություններին, Չինաստանը, այդուհանդերձ, երկու սերունդների կյանքի ընթացքում դեռ կմնա աղքատ երկիր, միաժամանակ նրան սպասում են լուրջ քաղաքական բարդություններ:
    Ռուսաստանն արդեն վազքի մասնակից չէ: Կարճ ասած` Ամերիկան չունի և առաջիկայում էլ չի կարող ունենալ որևէ հակակշիռ ամբողջ աշխարհում»,-ակնհայտ վստահությամբ նշում է Զ. Բժեզինսկին:
    Հայաստանը, ինչպես հայտնի է, քաղաքական անկախություն ձեռք բերելուց հետո վարում է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն: Հարկ է նկատել, որ նման արտաքին քաղաքականությունը հիմնականում իրեն արդարացնում է, քանզի դեռևս բազմաբևեռ աշխարհի ձևավորման փորձեր են արվում. դա ավարտված-կայացած իրողություն չէ:
    Երկարաժամկետում (15−20 տարիների ընթացքում) զարգացող երկրները այս կամ այն չափով ու ձևերով անխուսափելիորեն կդաշնակցեն ապագայում ձևավորվելիք աշխարհաքաղաքական որևէ բևեռի հետ: Ուստի, որպեսզի Հայաստանը խուսափի ապագա աշխարհաքաղաքական կողմնորոշմանն առնչվող արտաքին ու ներքին հնարավոր քաղաքական ցնցումներից, պետք է հենց ներկա փուլում նախապատրաստվի ապագայում սպասվելիք համաշխարհային վերադասավորումներին: Այլ կերպ ասած` այն երկիրը կարող է շահող դուրս գալ ապագա արտաքին քաղաքական վերադասավորումների լաբիրինթոսից, ով ներկայումս արդեն հայեցակարգային մակարդակում, ապագա աշխարհաքաղաքական ռազմավարական շահերի բախման համատեքստում, հնարավորինս ճիշտ կորոշի համապատասխան բևեռը կամ ուժային կենտրոնը, որին էլ ուղղված կլինի նրա աշխարհաքաղաքական կողմնորոշումը: «Նոր իրադրությունը արմատապես տարբերվում է անցյալում եղածից և ներկայացնում է ուժերի դասավորության սկզբունքային փոփոխություններ, իմա` ընթանում են ինչպես քաղաքական, այնպես էլ միջազգային ֆինանսատնտեսական հարաբերությունների նոր ճարտարապետության ձևավորման գործընթացներ, որոնք պետք է համապատասխանեն նոր իրողություններին» ,− նշում է հայտնի ռուս քաղաքագետ Ի. Վասիլենկոն:
    Հակառակ պարագայում, եթե որևէ երկիր չունի գիտականորեն հիմնավորված և ապագային միտված պետական ռազմավարական շահերի պաշտպանության վերաբերյալ հայեցակարգ, ապա աշխարհաքաղաքական մարտավարական շահերի համար մղվող պայքարում կարող է անդառնալիորեն լուրջ կորուստներ ունենալ:
    2. Ներկայումս ընթացող համընդգրկուն և բազմաբևեռ աշխարհի ձևավորման գործընթացներում նկատելի են հետաքրքիր, երբեմն նաև խորամանկ միտումներ: Այսինքն` որպեսզի ակնհայտ չլինեն մեկ կամ մի քանի ուժային կենտրոնների կողմից կառավարվող համաշխարհային ծավալի գործընթացների իմաստն ու նպատակը, ազդեցության ոլորտների բաշխմանն ու վերաբաշխմանն ուղղված քաղաքական-դիվանագիտական գործողությունները տեղափոխվել են տարածաշրջանային (ռեգիոնալ) տարբեր  մակարդակներ: Ուստի պատահական չէ, որ երկրագնդի տարբեր ծայրերում տեղային (լոկալ) բնույթի բախումները փորձում են լուծել ոչ միայն հակադրվող կողմերի մասնակցությամբ, այլև տարածաշրջանային, այսպես կոչված, «գերտերությունների» («խաղացողների») օգնությամբ: Իսկ վերջիններս էլ նման դեպքերում ձգտում են իրենց ազգային-պետական ռազմավարական շահերը հմտորեն համադրել գերտերությունների հետապնդած աշխարհաքաղաքական շահերի հետ` տարածաշրջանի այս կամ այն երկրի (երկրների) հաշվին «պոկելով» ոչ իրենց պատկանող «փայաբաժինը»: Այս համատեքստում նշենք, որ տարածաշրջանային բարդ ու հակասական նման զարգացումների պայմաններում, ինչպես վկայում է պատմությունը, հիմնականում շահեկան դիրքում կարողանում հայտնվել դիվանագիտական մեծ փորձ ունեցող մեր հարևանը` Թուրքիան:
    Ինչպես վերն ասվեց, տարածաշրջանային բախումները, հիմնականում միայն հակառակորդ կողմերի միջոցով չեն լուծվում: Այսինքն` երկրագնդի այս կամ այն մասում ծագած կոնֆլիկտը կարող է, այսպես կոչված, «մաքուր» տարածաշրջանային բնույթ չկրել: Դա կարող է ծագել «մաքուր» տեղային նախադրյալների առկայության պայմաններում, սակայն լուծմանն առնչվող հարցերի դասակարգման ու համադրման գործընթացները զարգանան տվյալ տարածաշրջանից դուրս:
    Հայաստանի աշխարհագրական ներկայիս տարածքը դժվար է բարենպաստ համարել: Սակայն, միաժամանակ, կարելի է արձանագրել այն իրողությունը, որ ամեն մի աշխարհագրական տարածք, իր թերություններով հանդերձ, օժտված է նաև բազմաթիվ առավելություններով: Հասկանալի է, որ օբյեկտիվ իրողություններից դժգոհելը անօգուտ զբաղմունք է: Պարզապես հարկավոր է առավելագույնս օգտվել աշխարհագրական այն տարածքից, որտեղ գտնվում է Հայաստանը: Քաղաքական փիլիսոփայությունը գործնականում փաստում է հետևյալը. որքանով որ մեծ երկիրը կարող է դառնալ փոքր, այդքանով էլ, աշխարհաքաղաքական հանգամանքների որոշակի դասավորության պայմաններում, փոքրը կարող է ընդարձակվել և հաստատվել որպես մեծ պետություն (պատմությունը տվել է բազում օրինակներ): Քաղաքականության մասին հայտնի է հետևյալ ասույթը. «Քաղաքականությունը հնարավորի արվեստ է»: Սակայն սա կարելի է նաև այլ տեսանկյունից ձևակերպել. «Քաղաքականությունը անհնարինը հնարավոր դարձնելու արվեստ է»: Կարծում եմ, որ մենք` հայերս, ստիպված ենք ղեկավարվել երկրորդ տարբերակով, քանզի մեր ազգի առջև ծառացած բազում հիմնահարցերի հայանպաստ լուծումները հրամայաբար պահանջում են հենց այդ սկզբունքի հետևողական գործադրում:
    Պետության գոյության պահպանումը և հզորության ապահովումը գործնականում իրականացվող քաղաքականության արդյունք է: Պետության կործանումը տվյալ ժամանակաշրջանի պահանջները ոչ համարժեքորեն և ոչ ճկուն իրականացվող քաղաքականության հետևանք է: Իսկ պետականությունը կորցրած ազգը դարերի ընթացքում ոչ թե ապրում ու զարգանում է, այլ պարզապես գոյատևում Է առանձին-առանձին հատվածներով: Ընդ որում, գոյատևում են ոչ միայն հայրենի հողի վրա ապրողները, այլև օտար երկրներում սփռվածները: Այսինքն` ազգային պետության կործանումից հետո կորցրինք նաև պատմական հայրենիքի գերակշռող հատվածը, և հայ ազգի թվակազմը նվազեց թե′ դարերի ընթացքում իրականացված բազում ցեղասպանությունների և թե′ օտար երկրներում ուծացումների պատճառներով:
    Միաժամանակ, դարեր շարունակ ամբողջ աշխարհում սփռված հայերի տաղանդը նպաստել և ծառայել է օտար պետությունների ռազմական, տնտեսական և հոգևոր-մշակութային տարբեր ոլորտների զարգացման ու հզորացման գործին:
    3. Եթե ընդհանրացնենք նախորդ հազարամյակում հայ ազգի կեցության ձևը, ապրելու կերպը, եղանակը, ապա դա կարելի է բնութագրել իբրև գոյատևման ռազմավարություն: Սակայն եթե նախորդ դարերը հայ ազգի համար եղել են ընդամենը գոյատևման ժամանակաշրջաններ` հիմնված աշխատասիրության և սեփական տեսակը բոլոր հնարավոր միջոցներով պահպանելու կենսական բնազդի վրա, ապա XXI դարը պիտի հայի տեսակի համար դառնա քաղաքական մտքի զարթոնքի դարաշրջան: Իսկ ավելի հստակ` հայոց անկախ պետության գոյության պայմաններում հարկավոր է ստեղծել բոլոր նախադրյալները, որպեսզի հայ ազգը գոյատևման ռազմավարությունից վերջապես անցում կատարի զարգացման և հզորացման ռազմավարության իրականացման դարաշրջան: Ինչպես վկայում է արևմտյան զարգացած երկրների հարուստ փորձը, զարգացման ռազմավարության հիմնական երաշխիքը կարող է լինել հայոց քաղաքագիտական համակարգված մտքի ձևավորման խնդրի լուծումը, որը մեզանում դեռևս բացակայում է: Ամբողջ հարցն այն է, որ մենք պետք է կարողանանք ազգովի, բարձր պատասխանատվությամբ գնահատել պատմության կողմից մեզ տրված չափազանց սուղ ժամանակահատվածը` կառուցելու անկախ և հզոր պետականություն` նաև Սփյուռքի ամենաակտիվ աջակցությամբ: «Ամէն ժողովուրդ իր ուսերի վրա է կրում իր պատմական բախտի բեռը: Նուազ ոգելից եւ խոստումնալի է այն ժողովուրդը, որը գնալով չի երիտասարդանում հոգեպես, որին պակասում է իր պատմական առաքելութեան գիտակցությունը»,− միանգամայն ճշմարտացիորեն նկատել է հայոց քաղաքական մտքի ռազմագետը` Գարեգին Նժդեհը:
    Գուցե եկել է պատմական այն հրամայական պահը, երբ համատեղ ուժերով և հայոց նաև քաղաքագիտական մտքի օգնությամբ պետք է փորձել ձևավորել Նժդեհի պատգամած «պատմական առաքելության գիտակցությունը» և բացահայտել, թե որտեղ է թաքնված հայի հզորության հոգևոր աղ-
    բյուրը, որը հարկ է ծառայեցնել հայրենիքի հզորացման գործին: Սա այն դեպքում, երբ, ինչպես դարեր առաջ, այնպես էլ ներկա փուլում համաշխարհային քաղաքականությունը շարունակում է հենվել միմյանց լրացնող հետևյալ երեք սկզբունքների վրա.
    1. Ստատուս քվոյի պահպանման քաղաքականություն, որի հիմնական նպատակը բոլոր միջոցներով միջազգային հարաբերություններում ամբողջապես կամ էլ առանձին տարածաշրջանում մինչև տվյալ
    պահը ունեցած իշխանության պաշտպանությունն է, իսկ հնարավորության դեպքում նաև ազդեցության սահմանների ընդարձակումը:
    2. Համաշխարհային տիրապետության հաստատման քաղաքականություն, որն արտահայտվում է հետևյալ կերպ. ձգտել աշխարհում կամ էլ առանձին տարածաշրջանում փոխել գոյություն ունեցող իշխանության կամ ազդեցության հարաբերակցությունը, այսինքն` հնարվորության դեպքում հիմնովին կամ էլ մասամբ վերաձևել աշխարհի
    քաղաքական քարտեզը:
    3. Հեղինակության, վարկանիշի ամրապնդման քաղաքականություն, որի կարևորությունը գործնականում աննշան է, քանզի, վերջին հաշվով, ծառայեցվում է կամ ստատուս քվոյի ամրապնդմանը, կամ էլ, այսպես կոչված` կայսերապետական քաղաքականության իրականացմանը: Համենայնդեպս, հայ-ադրբեջանական քաղաքական, դիվանագիտական և քարոզչական հակամարտության ավելի քան քսան տարիների փորձը ցույց է տալիս, որ, ըստ էության, միայն աշխարհաքաղաքական շահեր հետապնդող հզոր տերություններն են առայժմ բծախնդիր հետևողականություն ցուցաբերում վերոհիշյալ երեք սկզբունքների կիրառման նկատմամբ աշխարհում` ընդհանրապես, իսկ տվյալ տարածաշրջանում` մասնավորապես:
    Վերը նշված երեք աշխարհաքաղաքական հաստատումներից բխող հրամայական պահանջը կարևորելու տեսանկյունից առաջարկում ենք հետևյալը.
    1. Հարկավոր է հայոց պետական քաղաքական մտքի օգնությամբ ճշգրտել, թե Հայաստանը աշխարհաքաղաքական ինչպիսի չափումների պայմաններում պիտի գտնվի և գործի:
    2. Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների հիմնական միտումների հեռահար նպատակները հնարավորինս օբյեկտիվ հասկանալու համար անհրաժեշտ է համակարգել նման խնդիրներով զբաղվող գիտահետազոտական կենտրոնների քաղաքագիտական միտքը:
    3. Հայաստանի ռազմավարական շահերի խոր իմացության հիման վրա պետք է մշակել աշխարհաքաղաքական այն չափումները, որոնք ուղղակի ածանցված չեն լինի տարածաշրջանային տարաբնույթ և անկանխատեսելի զարգացումներից, այլ, ընդհակառակը, կդարձնեն դրանք մեզ համար հնարավորինս կանխատեսելի:
    Նախորդ հազարամյակի ընթացքում քաղաքական հայանպաստ մտքի բացակայության պայմաններում բարոյական ըմբռնումների վրա հիմնված և մշտապես դրսևորված պաշտպանական ռազմավարությունը պարտադիր կերպով անհրաժեշտ է փոխարինել XXI դարի հայ քաղաքագիտական համակարգված մտքի քարոզչական-հարձակողական ռազմավարությամբ: Մեր խորին համոզմամբ` Հայաստանի Հանրապետությունը, Արցախի հետ միասին (անշուշտ, նաև Սփյուռքի օգնությամբ), երբեք չի կարող ունենալ երաշխավորված ապագա, եթե առաջիկա երկու տասնամյակների ընթացքում չկայանա որպես տարածաշրջանային ռազմաքաղաքական գործոն:
     «Ազգային ոգի,− ահա΄ գերագոյն հերոսը, միա΄կը, մեր պատմութեան անիւը դարձնող, մեր հաւաքական ճակատագիրը վարող հերոսը: Էսպէս միայն դա է գործում պատմութեան մեջ եւ պատմութեան համար:
    Անհայտ հերոսներն ոչ այլ ինչ են, եթե ոչ միայն անձնաւորողներն այդ ոգո′ւ»,− գրում է Գարեգին Նժդեհը:
    Նժդեհի երազած ազգային ոգու և հայոց քաղաքական-քաղաքագիտական հասուն ու գրագետ մտքի անքակտելի դաշինքը միայն կարող է ամուր հիմքեր ստեղծել Հայաստանի` տարածաշրջանային ռազմաքաղաքական գործոն դառնալու և երաշխավորված ապագա ունենալու համար: 







    -