ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Հայաստանը տնտեսական ազատության միջազգային ինդեքսում բարելավում է դիրքերը
    Հայաստանը The Heritage Foundation-ի տնտեսական ազատության 2021 թվականի համաթվում երկու հորիզոնականով բարելավել է դիրքերը։ Ինչպես փոխանցում է  «Արմենպրես»-ը, առավելագույն 100 միավորից անցնող տարում Հայաստանը 71,9 միավոր է հավաքել՝ դասվելով «հիմնականում ազատ» տնտեսություն ունեցող երկրների շարքում։ Հայաստանը 178 երկրների մեջ 32-րդ հորիզոնականում է՝ նախորդ տարվա ինդեքսում երկիրը զբաղեցնում էր 34-րդ տեղը։ 2018 և 2019 թվականներին Հայաստանը համապատասխանաբար 44-րդ և 47-րդ հորիզոնականներում էր։2021 թվականի զեկույցը հրապարակվում է Covid-19 համավարակի տարածման պայմ
  • Մշակվել են ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ 5 ապրանքախմբերի համար
    ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Գործարարության աջակցման գրասենյակի համագործակցությամբ մշակվել են ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ  հինգ ապրանքախմբի համար՝ պլաստիկ ապրանքներ, հագուստ և տեքստիլ, կենցաղային տեխնիկա, ցիտրուսային մրգեր, լվացող միջոցներ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ուղեցույցներում ներառված է անհրաժեշտ տեղեկատվություն ներմուծման գործընթացի կազմակերպման համար, մասնավորապես՝ ապրանքախմբերի մատակարարների կոնտակտ
  • ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մտնում է ուժի մեջ
    Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ) 2021 թվականի մարտի 1-ից կմտնի ուժի մեջ։ Համաձայնագիրը վավերացվել է Հայաստանի Հանրապետության, ԵՄ բոլոր անդամ-պետությունների և Եվրոպական խորհրդարանի կողմից։Ինչպես տեղեկացնում են Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունից, համաձայնագիրը սահմանում է կարևոր նշաձող ԵՄ-Հայաստան հարաբերություններում։ Ըստ աղբյուրի՝ համաձայնագրի դրույթներով ամրագրվում Է Եվրոպական միության և Հայաստանի միջև փոխգործակցության ոլորտների լայն շրջանակը, այդ թվու
  • Ֆիլիպ Մորրիսը հոգ է տանում շրջակա միջավայրի մասին
    Հիմա մարդիկ ապավինում են բիզնեսին ՝ ավելի լավ ապագա կերտելու համար: Քանի որ կան բազմաթիվ սոցիալական, տնտեսական և բնապահպանական խնդիրներ, Ֆիլիպ Մորրիսն աշխատում է դրանց լուծման ուղղությամբ: Փոփոխությունը կարևոր է յուրաքանչյուր մակարդակում, այդ իսկ պատճառով PMI- ը ձգտում է փոխակերպել իր արտադրության յուրաքանչյուր ասպեկտ, որպեսզի այն հնարավորինս էկոլոգիապես մաքուր լինի: PMI- ի կողմից պլաստիկի արտադրության կրճատումը, թափոնների վերամշակումը և կլիմայի փոփոխությանը արձագանքելը բոլորն էկոլոգիապես գիտակցված ընկերության օրինակներ են: «Բիզնեսը պիտ
  • Աշխարհին նախազգուշացրել են սննդամթերքի դեֆիցիտի մասին
    Աղքատ երկրներում ապրող մարդիկ ենթարկված են բախվելու սննդամթերքի դեֆիցիտի՝ կորոնավիրուսի համավարակի հետ կապված ճգնաժամի պատճառով: Այս մասին նախազգուշացնում է ՄԱԿ-ը, գրում է Lenta-ն` հղում անելով The Guardian-ին: Գրեթե ամբողջ աշխարհում սնունդը թանկացել է, իսկ որոշ երկրներում այն անհասանելի է դարձել մարդկանց համար: Այս տարի իրավիճակն ավելի բարդ է թվում, քան անցյալ տարի էր, նշել է ՄԱԿ-ի 2021 պարենային համակարգերի գագաթաժողովի հատուկ ներկայացուցիչ Ագնես Կալիբատան: Նա հավելել է, որ շատերը սպառել են սնունդը եւ խնայողությունները: Կալիբատի կանխատեսումների հա
  • Ուժի մեջ են մտել ԵԱՏՄ «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի փոփոխությունները․ վերականգնված կաթը ներառված է կաթնամթերքի տեսականու մեջ
    Փետրվարի 13-ից ուժի մեջ են մտել ԵԱՏՄ «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի փոփոխությունները, որոնք սահմանում են վերականգնված կաթի նկատմամբ պահանջները: Դա վերականգնված կաթի արտադրողներին թույլ կտա այն նույնականացնել, փաթեթավորել և վաճառել որպես վերականգված կաթ, տեղեկացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը: Կաթի փոշին, որը ստացվում է սովորական կաթի կաթիլները բարձր ջերմաստիճանում ցողելով և չորացնելով, շատ ավելի հեշտ է պահել և տեղափոխել, քան սովորական հեղուկը կամ սառեցված կտորները: Կաթի փոշին պահ
  • Ռազմական գործողություններից հետո մեծ ծավալի քաղաքաշինական ծրագրեր են իրականացվում. Արցախի նախագահ
    ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 16-ին ընդունել է ՀՀ կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանին և կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Պետրոսյանին։ Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան կառույցների համագործակցությանը վերաբերող հարցեր: Նախագահն ընդգծել է, որ ռազմական գործողություններից հետո մեծ ծավալի քաղաքաշինական ծրագրեր են իրականացվում, և այս իմաստով կարևոր է ՀՀ Կառավարության հետ համագործակցված ու ներդաշնակ աշխատանքը։ Հանդիպմանը մասնակցել է ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագա
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Տնտեսական աճի և ֆինանսական խորության փոխազդեցության գնահատման ժամանակակից խնդիրները

    ԱՇՈՏ ՍԱԼՆԱԶԱՐՅԱՆ
    ՀՊՏՀ ֆինանսների ամբիոն,տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

    ՍՐԲՈՒՀԻ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
    ՀՊՏՀ ֆինանսների ամբիոն 

    Ներկա պայմաններում ցանկացած տնտեսության զարգացածության կարևորագույն բնութագրիչներից մեկը կայուն և արդյունավետ գործող ֆինանսական շուկայի, ինչպես նաև տնտեսության ֆինանսական խորության ապահովումն է: Հոդվածում քննարկվում են ֆինանսական խորության տնտեսագիտական բովանդակությունը, դրա արդի կարևորագույն բնութագրիչները և առանցքային նշանակությունը տնտեսական աճի ապահովման գործում: Բարրոյի տնտեսական աճի ռեգրեսիոն մոդելի` Քինգի և Լևինի զարգացրած տարբերակի միջոցով տրվում են ֆինանսական խորության հիմնական ցուցանիշների և տնտեսական աճի փոխազդեցության քանակական գնահատականները` տարածաշրջանի մի շարք երկրների համապատասխան ցուցանիշների հիման վրա:
    Հիմնաբառեր. ֆինանսական շուկա, ֆինանսական խորություն, ֆինանսական ներգրավվածություն, տնտեսական աճ, ռեգրեսիոն մոդել, պետական ծախսեր, առևտրային հաշվեկշիռ, ՀՆԱ

    Այսօր ցանկացած տնտեսության զարգացածության կարևորագույն բնորոշիչներից մեկը կայուն և  արդյունավետ ֆինանսական շուկայի առկայությունն է: Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի և Համաշխարհային տնտեսական ֆորումի հետազոտությունների արդյունքների համաձայն` արդյունավետ ֆինանսական շուկաների բնութագրիչները ներառում են հետևյալ չորս չափանիշները. ա/ ֆինանսավորման հասանելիություն, բ/ ներդրումային տարբերակների   բազմազանեցում, գ/ որակյալ և աջակցող շուկայական ենթակառուցվածքներ, դ/ անընդհատ վերահսկվող ռիսկերի կառավարում: Իր հերթին, ֆինանսական շուկայի զարգացումը միջնաժամկետում և երկարաժամկետում որոշվում է մի շարք հիմնական չափանիշներով, որոնցից կարևորվում է ֆինանսական խորությունը: «Ֆինանսական շուկայի խորություն» հասկացությունը շրջանառության մեջ է դրվել Զարգացման և վերակառուցման համաշխարհային բանկի փորձագետների կողմից, ովքեր հետազոտությունների մեջ օգտագործել են դրա առավելությունները` ուսումնասիրելով երկրի կամ երկրների խմբի, նախևառաջ` զարգացող երկրների տնտեսական զարգացման համար անհրաժեշտ
    ֆինանսական ռեսուրսներով ապահովվածության մակարդակը:
    Տնտեսության ֆինանսական խորություն ասելով հաճախ հասկանում են հայեցակարգային հետևյալ կարևոր բնութագրիչները. առաջին` տնտեսության հատվածները և գործակալները կարող են օգտագործել բոլոր ֆինանսական շուկաները խնայողությունների և ներդրումային որոշումների կայացման համար, երկրորդ` ֆինանսական միջնորդները և շուկաները ի վիճակի են տեղակայել ավելի մեծ ծավալի կապիտալ և կառավարել, կարգավորել ավելի մեծ շրջանառություն` առանց ակտիվների գների էական փոփոխությունների, երրորդ` ֆինանսական հատվածը կարող է ստեղծել ակտիվների լայն ցանկ ռիսկերի տեղաբաշխման համար (մասնավորապես` հեջավորում կամ բազմազանեցում):
    Այլ կերպ ասած` «խորը» շուկաները հասարակությանը թույլ են տալիս ներդրումներ կատարել ներդրումային և ռիսկերի տեղաբաշխման լայն և որակյալ ֆինանսական գործիքների շրջանակում, ինչպես նաև փոխառուներին տալիս են ֆինանսավորման և ռիսկի կառավարման գործիքներից օգտվելու նման հնարավորություն:
    Տնտեսական զարգացման միջազգային փորձի վերլուծությունը ցույց է տալիս, որ տնտեսության ֆինանսական խորությունն ապահովում է մի շարք առավելություններ: Առաջին` ավելի խորը ներքին ֆինանսական շուկաները կարող են ընդլայնել պետության ու համապատասխան մարմինների կողմից
    իրականացվող քաղաքականության գործիքների ցանկը և մեծացնել քաղաքականության ներդրման արդյունավետությունը: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ երկրի կողմից ընտրված մակրոտնտեսական քաղաքականությունը (փոխանակային կուրսի ընտրություն և դրամական ռեժիմ),
    ինչպես նաև ֆիսկալ քաղաքականության փուլայնությունը և իրականացման արդյունավետությունը կարող են բացատրվել ֆինանսական զարգացման մակարդակով: Միևնույն ժամանակ, կարող է գոյություն ունենալ հետադարձ կապ քաղաքականության և ֆինանսական խորության մակարդակի միջև. ֆինանսական համակարգի խորությունը, լայնությունը և համապատասխան գործընթացները կորոշվեն մակրոտնտեսական քաղաքականության ընտրու-թյամբ: Երկրորդ` ֆինանսական խորության լավ վիճակը օտարերկրյա խաղացողների հետ մրցելու հնարավորություն է տալիս, արդյունքում` ապահովում է նաև ներգրավվածության մեծացում: Երրորդ` օգնում է զարգացնել ներքին ինստիտուտների չափորոշիչները: Չորրորդ` ենթադրվում է, որ դերակատարություն ունի նաև երկրի ֆինանսական շուկայի ձևավորման մեջ`
    դարձնելով այն ավելի արդյունավետ: Բացելով շուկան օտարերկրյա մասնակիցների համար` ներքին խաղացողները պետք է հնարավորություն ստանան մուտք գործելու կապիտալի համաշխարհային շուկա, որպեսզի նվազեցնեն արբիտրաժային ծախսերը և կարողանալ ներդրումներ կատարել արտաքին շուկաներում: Այնուամենայնիվ, դա պահանջում է ուժեղ ներքին ֆինանսական ինստիտուտներ և կայուն մակրոտնտեսական պայմաններ` նվազեցնելու բաց շուկայական համակարգի անբարենպաստ հետևանքները:
    Հինգերորդ` ֆինանսական խորությունը գործընթաց է, որի արդյունքում արդյունավետությունը, խորությունը (վարկային միջնորդություն և շուկայի շրջանառություն), լայնությունը (շուկաների շրջանակ և գործիքներ), ֆինանսական շուկաների հասանելիությունն աճում են:
    Այսինքն` ֆինանսական խորությունը կարող է ազդել աղքատության, բնակչության ֆինանսական ներգրավվածության վրա: Դա փոխազդեցության մեջ է մտնում նաև տնտեսական աճի հետ: Թեև, որպես կանոն, արդյունավետ և խորը ֆինանսական շուկաները սովորաբար ընդհանուր պայման են կայուն տնտեսական աճի համար, որոշ երկրների հաջողվել է զարգանալ` ունենալով համեմատաբար փոքր ֆինանսական շուկաներ: Օրինակ` Գերմանիան, որտեղ ֆինանսական շուկայի խորությունը նշանակալիորեն ցածր է, քան հավասարազոր մյուս պետություններում, 2013 թ. այդ երկրի` շրջանառության մեջ գտնվող կորպորատիվ արժեթղթերի հարաբերությունը ՀՆԱ-ին 58% էր, մինչդեռ Մեծ Բրիտանիայում` 140%:
    Ֆինանսական խորության և տնտեսական աճի միջև կապն ուսումնասիրող աշխատանքներում ավելի շատ հարցեր են առաջանում, քան տրվում են պատասխաններ: Ներկայումս ֆինանսական խորության հաշվարկման համար համապատասխան ցուցանիշների հավաքագրումը և կառուցումը մեթոդաբանական և տեխնիկական մեծ դժվարություն չեն ներկայացնում. տվյալներն իրենց արտացոլումն են գտնում տարբեր երկրների բորսայական և բանկային վիճակագրություններում, որոնք հրապարակվում են միջազգային տնտեսական կազմակերպությունների կողմից: Մասնավորապես` Համաշխարհային բանկի փորձագետների կողմից վարվում է ֆինանսական կառուցվածքի մասին բոլորի համար հասանելի տվյալների բազա (Financial Structure Database), որը ներառում է ֆինանսական շուկայի 22 ցուցանիշ:
    Տվյալ ցուցանիշները թույլ են տալիս բացահայտել ինչպես այս կամ այն երկրի ֆինանսական շուկայի զարգացման մակարդակը, այնպես էլ դրա առանձին հատվածներինը: Առանձին երկրների կամ երկրների խմբերի շուկաների ֆինանսական խորության գործակցի որոշման համար օգտագործվում է ցուցանիշների երեք խումբ: Դրանց թվին են դասվում. ա/ բանկային համակարգի զարգացման ցուցանիշները` մասնավոր հատվածին տրամադրված վարկերի և ՀՆԱ հարաբերությունը, բանկային ավանդների ծավալի և ՀՆԱ հարաբերությունը, զուտ տոկոսային մարժայի և տոկոսային ակտիվների հարաբերությունը և այլն, բ/ արժեթղթերի շուկայի զարգացման ցուցանիշները` արժեթղթերի շուկայի կապիտալացման և ՀՆԱ հարաբերությունը և այլն, գ/ ապահովագրական հատվածի զարգացման ցուցանիշները` կյանքի և ապահովագրության այլ տեսակների գծով հավաքագրված պարգևավճարների և ՀՆԱ հարաբերությունը:
    Տնտեսական աճի ապահովման գործում ֆինանսական շուկաների առանցքային նշանակության վերաբերյալ տեսության հիմնադիրը անգլիացի տնտեսագետ, դասական դպրոցի ներկայացուցիչ Ուոլտեր Բեյջհոթն է: Իհարկե, նախորդ ժամանակաշրջանի տնտեսագետները մատնանշել են այն տարբեր տարրերի էականությունը, որոնք այժմ ձևավորում են ֆինանսական շուկան կամ համակարգը: Նախևառաջ, այս ենթատեքստում նկատի էր առնվում դրամաշրջանառությունը, և կարելի է, օրինակ, հիշատակել ավելի վաղ ժամանակաշրջանի մտածողների` Ռ. Կանտիլյոնի, Դ. Յումի և Գ. Տորնրոնայի ներդրումը: Բացի դրանից, 19-րդ դարի 30−40-ական թվականներին Անգլիայում դրամաշրջանառության գործնական հարցերի շուրջ ակտիվ բանավիճում էին դրամական (լորդ Օվերսթոուն, Ռ. Տորենս) և բանկային (Տ. Տուկ, Ջ.Ս. Միլ)  դպրոցների ներկայացուցիչները: Սակայն հենց Ու. Բեյջհոթը 1873 թ. իր «Լոմբարդ - Սթրիթ. դրամական շուկայի նկարագիրը» աշխատությունում մանրամասն բնութագրում է ֆինանսական ոլորտում գործընթացների և իրական հատվածի միջև կապը: Ընդհանուր առմամբ, 19-րդ դարի վերջը և 20-րդ դարի սկիզբը նշանավորվել են համաշխարհային տնտեսությունում կառուցվածքային փոփոխություններով. տեքստիլ արդյունաբերության բուռն զարգացում, երկաթգծի կառուցում, համաշխարհային տնտեսությունում առաջատար դիրքի անցում Մեծ Բրիտանիայից ԱՄՆ-ին, կապիտալիստական զարգացած երկրներում արդյունաբերական հեղաշրջում: Այդ ժամանակահատվածում Կ. Մարքսը և նրա հետևորդները կատարեցին արդյունաբերական աճի, իրական հատվածում մենաշնորհայնացման գործընթացների և ֆինանսական միջնորդության միջև կապի վերլուծություն: Այս համատեքստում կարևոր է նշել, որ հետագա ուսումնասիրություններում որոշ հետազոտողներ համարում էին, որ ֆինանսական շուկան և ֆինանսական զարգացումը կարևոր տարր են տնտեսական աճի ապահովման համար (Հիլֆերդինգ, Շումպետեր, Գոլդսմիթ, ՄաքՔինոն, Շոու, Քինգ և Լևին), իսկ ոմանք էլ` որ դա տնտեսական աճի ոչ նշանակալի գործոն է (Ռոբինսոն, Լուկաս):
    1960-ական թթ. նկարագրական և պատմատնտեսագիտական բնույթ կրող վերոնշյալ աշխատանքներին հետևեցին Ռ. Մաք-Քինոնի և Է. Շոուի հիմնարար տեսական աշխատանքները: 1980 թ. հետո տնտեսական աճի վրա ֆինանսական շուկայի ազդեցությանը վերաբերող հետազոտություններն ավելի մեծաթիվ դարձան: Եթե 1969−1980 թթ., ամերիկյան հեղինակավոր «Տնտեսագիտական գրականություն» ամսագրի (Journal of Economic Literature) տվյալներով, առաջատար համաշխարհային տնտեսական գիտությունների պարբերականներում ընդամենը հինգ աշխատանք է հրապարակվել այդ թեմայով, ապա 1981−1990 թթ.` 1446: Դա պայմանավորված էր 80-ական թվականների լայնածավալ տնտեսական ցնցումներով` մի շարք զարգացող երկրների արտաքին պարտքի և ֆինանսական համակարգերի ճգնաժամով, երբ առաջացավ տնտեսական աճի վրա ֆինանսական շուկաների ազդեցության օբյեկտիվ գնահատման մոդելների որոնման անհրաժեշտություն:
    Տնտեսական աճի վրա ֆինանսական շուկայի ազդեցության գնահատման խնդիրը 20-րդ դարի 90-ական թթ. շարունակեց մնալ արդիական` պայմանավորված ֆինանսական շուկաների ծավալների ընդլայնման, ակտիվների տեսակների ավելացման հետ:
    Ընդհանուր առմամբ, 90-ական թվականներից մինչև այսօր այս խնդրի վերաբերյալ բոլոր հետազոտությունները կարելի է բաժանել երեք խմբի: Առաջին խմբի աշխատանքներում ուսումնասիրվում է ֆինանսական շուկաների ազդեցությունը` բնութագրվելով բացարձակ մրցակցության առկայության մասին որևէ նախապայմանի անիրագործելիությամբ: Հետազոտությունների երկրորդ խումբը ենթադրում է ֆինանսական շուկաների գործունեությունը նկարագրող փոփոխականների ներառում ներծին տնտեսական աճի մոդելներում: Եվ, վերջապես, երրորդ խումբն ընդգրկում է աշխատանքներ, որոնք նվիրված են ֆինանսական շուկաների զարգացման և տնտեսական աճի միջև կապվածության բացահայտմանը` զուտ տնտեսագիտական մեթոդների և ընթացակարգերի միջոցով:
    Եթե ենթադրենք, որ տնտեսությունում բոլոր շուկաները կատարյալ մրցունակ են, տնտեսական գործակալները տիրապետում են ամբողջ տեղեկատվությանը, և բացակայում են գործարքային ծախսերը, ապա ֆինանսական շուկան ոչ մի ազդեցություն չի ունենում ռեսուրսների տեղաբաշխման վրա: Այս նախապայմանները կարևոր դեր են խաղում Կ.Էրոուի և Ժ.Դեբրի աշխատանքներում նկարագրված ընդհանուր տնտեսական հավասարակշռության մոդելներում: Սակայն հարկ է նշել, որ դրանք շատ հեռու են իրականությունից: Այդ իսկ պատճառով, հետազոտելով տնտեսական աճի վրա ֆինանսական շուկայի ազդեցությունը, հետազոտողները հրաժարվել են կատարյալ մրցակցային իրավիճակի դիտարկումից` թույլ տալով այնպիսի երևույթների առկայություն, ինչպիսիք են տեղեկատվության անհամաչափությունը, գործարքային ծախսերի գոյությունը և այլն: Այսպիսով` առաջին խումբ մոդելներն ունեն մակրոտնտեսական արմատներ: Այս շրջանակում առավել հայտնի հեղինակներ են Ջ. Ստիգլիցը, Վ. Բենսիվենգան, Բ. Սմիթը, Դ. Դայմոնդը, Ջ. Գրինվուդը և այլք: Երկրորդ խումբը ներառում է այն մոդելները, որոնք ֆինանսական շուկան դիտարկում են որպես տեխնիկական առաջընթացը խթանող գործոն, որն, այդպիսով, անուղղակիորեն ազդում է տնտեսական աճի վրա. օրինակ` Ռ. Լուկասի և Պ. Ռոմերի կուտակված կապիտալի մոդելը (Ak-model):
    Մոդելների հաջորդ տեսակը հաշվի է առնում ֆինանսական շուկայի գործողությունը բացահայտ կերպով, մասնավորապես` ներմուծելով ֆինանսական միջնորդության հատուկ գործառույթ: Այս դեպքում ծախսերի տվյալ տեսակը ամորտիզացիայի նորմայի կամ ֆոնդերի օտարման հետ մեկտեղ սահմանափակում է կապիտալի կուտակումը, հետևապես` տնտեսական աճը: Բացի այդ, վերջերս տարածում են ստացել մոդելներ, որոնցում ֆինանսական շուկան խթանում է տեխնիկական առաջընթացը և նորարարությունները` ավելացնելով ռեսուրսները, որոնք ուղղվում են գիտահետազոտական և փորձարարական աշխատանքներին10: Այս խմբի մոդելներում ավելի շատ գիտական մշակումներ են իրականացրել Մ. Պագանոն, Պ. Հովիթը, Փ. Ագիոնը, Ա. Սանտոմերոն:
    Վերոնշյալ մոդելները հիշատակվել են այն առումով, որ դրանք թույլ են տալիս ֆորմալ ապացուցել տնտեսական աճի տեմպի վրա ֆինանսական շուկաների ազդեցության ուղիների առկայությունը: Դրանք բնութագրվում են բարձր աստիճանի մաթեմատիկական նկարագրությամբ և նախապայմանների կառուցված համակարգով: Այդ գործոնները բարդացնում են նշված մոդելների եզրակացությունների վիճակագրական ստուգումը: Այդ իսկ պատճառով առաջին պլան են մղվում այնպիսի մոդելներ, որոնք տնտեսական աճի և ֆինանսական շուկաների խորության կապը բնութագրում են տնտեսաչափական մեթոդներով: Այս մոտեցումը հիմնվում է ամերիկացի հայտնի տնտեսագետ Ռ. Բարոյի եզրահանգումների վրա, ով 90-ական թվականներին տնտեսական աճը գնահատելու համար առաջարկեց բավական սեղմ և
    համեմատաբար հասարակ գործիքներ` կիրառելով փոքրագույն քառակուսիների մեթոդը և ժամանակային շարքերի (ոչ պակաս, քան 15−20 տարի) մեծ ընտրանքը: 1993 թ. հետո, երբ լույս տեսավ Ռ. Քինգի և Ռ. Լևինի «Ֆինանսներ և տնտեսական աճ. հնարավոր է, որ Շումպետերը ճիշտ է» վերնագրով հոդվածը` սկիզբ դնելով ֆինանսական շուկաների զարգացման և տնտեսական աճի միջև դրական կապի առկայության բացահայտմանը, ի հայտ եկան այս թեմային վերաբերող շատ ուսումնասիրություններ:
    Անցած դարի 80-ական թվականներին Համաշխարհային բանկի հետազոտություններում մի քանի տասնյակ երկրների օրինակով ապացուցվել է, որ ինչքան մեծ է տնտեսության ֆինանսական խորությունը, այսինքն` որքան բարձր է տնտեսության հագեցվածության աստիճանը դրամական միջոց-ներով, այնքան, այլ հավասար պայմաններում, բարձր է տնտեսական աճի տեմպը (ավելի ծավալային և բազմազանեցված է դրամական առաջարկը, դրամական միջոցների ավելի խոշոր հոսքերը վերաբաշխվում են` ֆինանսավորելու համար տնտեսական զարգացումը, չի թույլատրվում փողի արհեստական, ներդրումները սահմանափակող պակասուրդի առկայություն): Այնուամենայնիվ, ֆինանսական խորության և տնտեսական աճի փոխհարաբերության հարցը վիճահարույց է: Առաջադրված տեսակետների ապացույցը կամ հերքումը ցույց տալու համար իրականացրել ենք հետազոտություն, որը ներառում է խաչաձև և պանելային տվյալներ 5 երկրների` ՀՀ-ի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և ՌԴ-ի համար, որոնք ընդգրկում են 1991−2014 թթ. ժամանակահատվածը: Տվյալները վերցվել են Համաշխարհային բանկի համաշխարհային զարգացման ցուցանիշների բազայից:
    Քինգի և Լևինի սկզբնական վերլուծության հետ համադրելիությունը պահելու համար որպես ֆինանսական խորությունը բնութագրող ցուցանիշ է ընդունվել մասնավոր հատվածին տրամադրված վարկերի և ՀՆԱ-ի միջև հարաբերակցությունը: Հետազոտության համար որպես տեսամեթոդաբանական հիմք ծառայել է Քինգի և Լևինի հիմնական աշխատությունը, որում ընդլայնվել է Բարոյի ռեգրեսիայում ներկայացված միջերկրային վերլուծության շրջանակը` ավելացնելով ֆինանսական այնպիսի փոփոխականներ, ինչպիսիք են մասնավոր հատվածում իրացվելի պարտավորությունների կամ պահանջ-
    ների և ՀՆԱ հարաբերությունը: Նրանք գտել են կայուն, դրական և վիճակագրորեն նշանակալի կապ սկզբնական ֆինանսական պայմանների և մեկ շնչին բաժին ընկնող իրական եկամտի միջև:
    Բարոյի տնտեսական աճի ռեգրեսիոն մոդելի` Քինգի և Լևինի զարգացրած տարբերակը դարձել է մեր վերլուծության ելակետը


    Առաջինը մասնավոր հատվածին տրամադրված վարկի և ՀՆԱ հարաբերությունն է (PC), որը դիտարկվում է որպես ֆինանսական խորության ցուցիչ: Դա ՀՆԱ-ի նկատմամբ տնային տնտեսություններին և մասնավոր ձեռնարկություններին բանկերի տրամադրած վարկերի հարաբերակցությունն է, որը ֆինանսական խորության և բանկային հատվածի զարգացման ցուցանիշ է: Երկրորդը պետական ծախսերի բաժինն է ՀՆԱ-ում (GE), որն ընդգրկում է բոլոր ընթացիկ ծախսերը` ներառյալ ապրանքների և ծառայությունների
    գնումը, այդ թվում` աշխատողների վարձատրությունը, ինչպես նաև ազգային անվտանգության և պաշտպանության ծախսերը, բացառությամբ ռազմական ծախսերի, որոնք ևս կառավարության կապիտալի ձևավորման մասն են կազմում:
    Երրորդը վերաբերում է մարդկային կապիտալին, որի համար ներմուծվել է անուղղակի` մարդկային կապիտալում ներդրումների մակարդակը նկարագրող ցուցանիշ, մասնավորապես` միջնակարգ դպրոցի ընդգրկվածության մակարդակը (SE), որը, ըստ կանխատեսման, տնտեսական աճի վրա
    կունենա դրական ազդեցություն` աշխատանքի արտադրողականության վրա ազդեցության միջոցով: Չորրորդը առևտրային հաշվեկշռի և ՀՆԱ հարաբերությունն է (TD): Առևտուրը ներմուծման և արտահանման գումարն է, որը գնահատվում է որպես ՀՆԱ մասնաբաժին: Դա արտացոլում է տվյալ երկրի` համաշխարհային տնտեսությանն ինտեգրման մակարդակը: Իսկ միջազգային առևտրի բացությունն արտահայտվում է միջազգային առևտրի քաղաքականության փոփոխականի միջոցով, այսինքն` առևտրի և ՀՆԱ հարաբերությունը: Որպես կախյալ փոփոխական է ընդունվել տնտեսական աճը, մասնավորապես` մեկ շնչին բաժին ընկնող իրական ՀՆԱ աճը: Տնտեսական աճի վրա ազդող մնացած փոփոխականները, որոնք ներկայացվել են մոդելում, ներառում են մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը, միջին կրթությունը, քաղաքական և կայունության ցուցանիշները, որոնք արտացոլում են առևտուրը, ֆիսկալ և մոնետար քաղաքականությունը` պետական ծախսերը և առևտրի բացությունը: Վերլուծության արդյունքում ռեգրեսիոն մոդելը ստացել է հետևյալ տեսքը












     
    Այսպես` ըստ աղյուսակ 2-ի, պետական ծախսերի տնտեսական աճի առաձգականության գործակիցը 0.11 է: Այսինքն` պետական ծախսերի մակարդակի աճը 1 տոկոսային կետով, այլ հավասար պայմաններում (այլ գործոնների անփոփոխության պայմաններում), ավելացնում է տնտեսական աճի տեմպը 0.11 տոկոսով: Մյուս երկու գործոնները, այլ հավասար պայմաններում, բացասական փոփոխություն են առաջացնում տնտեսական աճի տեմպի մեջ (նվազեցնում են, համապատասխանաբար` 0.064%-ով և 0.063%-ով): Միջնակարգ դպրոցի ընդգրկվածության մակարդակի 1% աճը հանգեցնում է տնտեսական աճի տեմպի բարձրացման 0.07%-ով: Այսպիսով` ՀՀ-ի, ՌԴ-ի, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համար կատարված վերլուծությունը չի համապատասխանում Քինգի և Լևինի ստացած արդյունքներին: 
    Ամփոփելով հետազոտության արդյունքները` կարող ենք կատարել հետևյալ եզրահանգումները.
    Առաջին` տարածաշրջանի երկրների և ՌԴ-ի համար ֆինանսական խորությունը բնութագրող ցուցանիշի` մասնավոր վարկի ազդեցությունը տնտեսական աճի վրա բացասական է, որը տրամաբանական չէ և հակադրվում է Լևինի և Քինգի ստացած արդյունքներին: Փաստորեն, դա նշանակում է, որ այդ երկրներում մասնավոր հատվածին տրամադրված վարկերը չեն նպաստում տնտեսական աճին, քանի որ իրականում դրանք ուղղված են վարկառուների անձնական կարիքների բավարարմանը: Ենթադրվում է, որ այդ վարկերը հիմնականում սպառողական են և չեն նպաստում ո՛չ նոր բիզնեսի ստեղծմանը, ո՛չ էլ տնտեսության որևէ ճյուղի զարգացմանը: Երկրորդ` TD փոփոխականի (ՀՆԱ-ի մեջ առևտրի տեսակարար կշիռը) ազդեցությունը բացասական է: Դա բացատրվում է նրանով, որ դիտարկված երկրների խմբի գերակշիռ մասի առևտրային հաշվեկշիռը բացասական է (ՀՀ, Թուրքիա, Վրաստան): Օրինակ` զարգացած այնպիսի երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, առևտրային հաշվեկշիռը նույնպես
    բացասական է, սակայն դա թույլ է տալիս կանխել գնաճը և ապահովել կյանքի բարձր որակ` երկրի սահմաններից դուրս տեղափոխելով աշխատատար արտադրությունը: Այդպիսի երկրներն ունեն կապիտալատար և բարձր տեխնոլոգիաներով տնտեսության ճյուղեր, որոնք ներգրավում են կապիտալի էական ծավալներ փաթեթային կամ ուղղակի ներդրումների տեսքով: Մինչդեռ, թույլ զարգացած երկրների այս բացասական տարբերությունը վկայում է տնտեսության արտահանվող հատվածների ոչ մրցունակության մասին, որը հաճախ հանգեցնում է երկրի արժույթի արժեզրկման` կապված ներմուծումների դիմաց չվճարման հետ: Առևտրային հաշվեկշռի բացասական տարբերությունը, որպես կանոն, անբարենպաստ ազդեցություն է ունենում ազգային տնտեսության վրա: Դա արտահայտվում է ներքին արտադրողին ցուցաբերվող աջակցության նվազմամբ, որը հանգեցնում է արտահանվող ճյուղերի ոչ բավարար մրցունակության, նվազում են երկրի պահուստները: Այս ամենը բացասական ազդեցություն է ունենում պետության տնտեսական աճի վրա, որը սովորաբար հանգեցնում է տնտեսության անկման, հետագայում` լճացման և ստագֆլյացիայի, ինչպես նաև նվազեցնում է բնակչությանը տրամադրվող պետության պատերնալիստական աջակցությունը: Արտահանվող ճյուղերի ոչ բավարար մրցունակության պատճառով առևտրային հաշվեկշռի պակասուրդի հիմնական մասը երկրները ստիպված են լինում ծածկել մասնավոր և պետական պարտքային գործիքների էմիսիայի հաշվին:
    Միկրոմակարդակում բացասական հաշվեկշիռը տնտեսավարող անձի վրա բացասական ազդեցություն ունեցող գործոն է, որի պատճառով նա չի կարողանում ծածկել տնտեսական գործունեության ծախսերը, ուստի ներգրավում է վարկեր կամ պետությունից ստանում դոտացիաներ, լրահատկացումներ, չի կարողանում ներգրավել ներդրումներ` վճարման համար բավարար դրամական միջոցներ չունենալու պատճառով, նվազեցնում է աշխատատեղերը, որն էլ հանգեցնում է գործազրկության մակարդակի բարձրացման, աշխատողների անվանական աշխատավարձի կրճատման, ոչ մրցունակության պատճառով սկսում է պահեստավորել ապրանքը և այլն, որը հետագայում կարող է տնտեսավարող անձի սնանկացման պատճառ դառնալ:  Այսպիսով` այս փոփոխականը ևս, որի համարիչում արտահանման և ներմուծման միջև տարբերությունն է, բացասական ազդեցություն է ունենում տնտեսական աճի վրա:
    Երրորդ` անդրադառնալով պետական ծախսերի և ՀՆԱ հարաբերությանը (GE), հարկ է նշել, որ այն, ընդհանուր առմամբ, խթանում է տնտեսական աճը: Սակայն տնտեսության վրա պետական ծախսերի ազդեցության մասին տեսությունները միանշանակ չեն: Շատերը կհամաձայնեն, որ գոյություն ունի իրավիճակ, երբ պետական ծախսերի ցածր մակարդակը խթանում է տնտեսական աճը, իսկ պետական ծախսերի ավելի բարձր մակարդակը ցանկալի կլինի այլ իրավիճակներում: Այսինքն` տնտեսական աճի վրա պետական ծախսերի ընդհանուր ազդեցությունը կախված է այնպիսի գործոններից, ինչպիսիք են պետական ծախսերի արտադրողականությունը և կառավարումը, հարկերի ազդեցությունը, բյուջեի պակասուրդի ծավալները և ֆինանսավորման ուղղությունները, որոնք հիմնականում պարտադիր են փորձնական վերլուծությունների համար: