ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Պետդուման վավերացրել է ԵՏՄ ներմուծվող ապրանքների հսկման մեխանիզմի մասին համաձայնագիրը
    Հինգշաբթի ՌԴ Պետդումայի նիստում վավերացվել է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հսկման մեխանիզմի մասին համաձայնագիրը, որն ուղղված է ԵՏՄ տարածքում ապրանքների գորշ ներմուծմանը եւ ստվերային շրջանառությանը հակազդելուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:Փաստաթղթով նախատեսվում է հսկման ազգային համակարգերի տեղեկությունների փոխանակում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի հաստատած ցուցակից ապրանքների շրջանառության հսկողության ապահովման համար: Համաձայնագրով հաստատվում են նաեւ հսկման ազգային համակարգերին ներկայաց
  • Աշխարհի 47 ամենաթույլ զարգացած երկրները՝ ըստ ՄԱԿ-ի
    Ավելի քան 30 աֆրիկյան երկիր, ինչպես նաև որոշ ասիական երկրներ ու կղզի պետություններ, ներառվել են ՄԱԿ-ի՝ 47 ամենաթույլ զարգացած երկրների ցանկում։ Այս մասին նշվում է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի հրապարակված զեկույցում, գրում է «Իզվեստիա»-ն։ Զեկույցի հեղինակները վերլուծել են երկրները՝ հիմնվելով երեք չափանիշի՝ բնակչության յուրաքանչյուր շնչի եկամտի, մարդկային ռեսուրսների և տնտեսական խոցելիության վրա։Ցանկում ներառվել է 47 պետություն, այդ թվում՝ Անգոլան, Բենինը, Բուրկինա-Ֆասոն, Չադը, Էրիթրեյան, Եթովպիան, Գամբիան, Մալին և այլն։ Ցանկու
  • Հայկական գինիների արտահանման աննախադեպ աճ է գրանցվել
    Ստանդարտների ազգային ինստիտուտն ու Չափագրման ազգային ինստիտուտը միավորվում են մեկ կառույցում: Կառավարության որոշմամբ գործելու է «Ստանդարտացման և չափագիտություն ազգային մարմին» ՓԲԸ-ն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ստանդարտների ազգային ինստիտուտի և Չափագրման ազգային ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանը նշեց, որ երկու կառույցների միավորումն ուղղված է գործունեությունն առավել արդյունավետ դարձնելուն: «Տվյալ որոշման հիմքում ընկած էր այն մոտեցումը, որ միավորման արդյունքում հնարավոր կլինի օպտիմալ օգտագործե
  • Այսօր Որակի համաշխարհային օրն է
    Որակի համաշխարհային օրն ամենամյա միջոցառում է, որը նշվում է աշխարհի շատ երկրներում նոյեմբերի երկրորդ հինգշաբթի օրը: Օրվա հիմնադրման նախաձեռնողը Որակի եվրոպական կազմակերպությունն է (ЕОК)՝ ՄԱԿ-ի աջակցությամբ։Այն հիմնվել է 1990 թվականին, իսկ վեց տարի անց Որակի եվրոպական կազմակերպությունը նոյեմբերի երկրորդ հիգշաբթին ընդգրկող շաբաթը հայտարարել է Որակի եվրոպական շաբաթ։Որակի համաշխարհային օրվա նպատակը արտադրության եւ սպասարկման ոլորտում բարձր որակի նշանակության ընդգծումն է, ինչպես նաեւ որակի հետ կապված խնդիրների վրա ուշադրություն հրավիրելը։
  • 2020 թվականից շրջանառության կդրվեն նոր որակի դրոշմապիտակներ.
    Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար 2020 թվականից կկիրառվեն նոր որակի դրոշմապիտակներ: Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հատկապես մանկահասակ երեխաների ծնողների ահազանգերը, որ ապրանքներին փակցված դրոշմապիտակների պոլիէթիլենային թաղանթը կարող է պոկվել և  պատահարների առիթ դառնալ, խնդիրը հիմնովին կարգավորելու քայլեր է ձեռնարկել: «Վարչապետի հանձնարարությամբ՝  Պետական եկամուտների կոմիտեն ձեռնամուխ է եղել նոր որակի դրոշմապիտակների ձեռքբերման աշխատանքներին: ՊԵԿ նախագահի հրամանով փոխվել են դրոշմապիտակների տեխնիկական բ
  • Հայաստանը հայտնվել է եկամտաբերության ձգտող ներդրողների տեսադաշտում
    Reuters գործակալությունն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացման ցուցանիշներին, ներկայացրել Հայաստանի եվրապարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը ու փորձագետների օգնությամբ համեմատություն անցկացրել տարածաշրջանի երկրների ցուցանիշների հետ:Հոդվածի հայերեն թարգմանությունը տրամադրել է ՀՀ ֆինանսների նախարարությունը, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.Երբ Հայաստանի Հանրապետությունը երկու ամիս առաջ իրականացրեց նոր եվրապարտատոմսերի տեղաբաշխում, պահանջարկը չորս անգամ գերազանցեց առաջարկը՝ ընդգծելով բացասական տոկոսադրույքների աշխա
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ

    2010 թվականի հոկտեմբրի 16-ին   ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և  ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր 3 տարի ժամկետով:Համաձայնագիր 

    2011 թվականի դեկտեմբերի 12-ին  ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի միջև հաստատվել է 2012 թվականի համատեղ աշխատանքային ծրագիր:

    2014 թվականի  հունիսի 27-ին ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Լ.Մնացականյանը և ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի  նախագահ` Ա. Շաբոյանը, կարևորելով մցակցության պաշտպանության քաղաքականության իրականացման հարցերում երկու պետությունների համագործակցության ամրապնդումը,  ստորագրել են համագործակցության համաձայնագիր՝ 3 տարի ժամկետով: Համաձայնագիր 
    Հաստատվել է ՀԾՏՄԿՊՀ և ՏՄՊՊՀ  2014 թվականի համատեղ աշխատանքային ծրագիր՝ համաձայն որի կողմերը համագործակցելու են մրցակցության պաշտպանության քաղաքականության խնդիրների լուծման, վարույթների իրականացման, տեղեկատվության տրամադրման, իրավական ակտերի մշակման և կիրառման, ինչպես նաև միջազգային ոլորտի հարցերում:

                                  
         


    2016 թվականի հուլիսի 1-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը և Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ստորագրեցին համատեղ աշխատանքային ծրագիր 2016 թվականի հուլիսի 1-ից մինչև 2017 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: 

    Աշխատանքային ծրագիրը նախատեսում է երկու հանձանժողովների միջև տեղեկատվությունների փոխանակման,   փոխադարձ այցելությունների, միջազգային փորձի ուսումնասիրությունների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հանձնաժողովի աշխատակիցների ընդգրկում միջազային պատվիրակությունների կազմում և այլ կազմակերպչական աշխատանքներ:

                                                           


    2017 թվականի  հունիսի 27-ին ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հ. Ղահրամանյանը  և ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի  նախագահ` Ա. Շաբոյանը, համագործակցության ամրապնդման նպատակով, ստորագրել են լրացուցիչ համագործակցության համաձայնագիր՝ երկարաձգելով Համագործակցության համաձայնագրի գործողության ժամկետը:
    Լրացուցիչ համաձայնագիր:

                                                                                           


    2017 թվականի դեկտեմբերի 25-ին  ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի միջև հաստատվել է 2018 թվականի համատեղ աշխատանքային ծրագիր:


                                                                           

    2019 թվականի մարտի 14-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող և Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովների պատվիրակությունների հանդիպում, որի ժամանակ ստորագրվել է 2019թ. համատեղ աշխատանքային ծրագիրը: