ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Գիտնականները ջրի նոր վիճակ են բացահայտել
    Ամերիկացի հետազոտողներն առաջին անգամ ջրի չափումներ են իրականացրել ջրի սառեցման սովորական կետից փոքր-ինչ ցածր ջերմաստիճանային պայմաններում, որոնց արդյունքում եկել են եզրակացության, որ գերսառեցված ջուրն իրենից ներկայացնում է երկու հեղուկ՝ մեկում:Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Science ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները, ջուրը՝ որպես քիմիական նյութ, մինչ օրս մինչև վերջ ուսումնասիրված չէ: Գիտնականներն այն հաճախ անվանում են ամենաառեղծվածային նյութը Երկրի վրա: Բանն այն է, որ ջուրը նման չէ մյուս հեղուկներին. սառ
  • ՀԾԿՀ. Հայաստանի բոլոր բնակավայրերում առկա է 4G+/LTE Advanced տեխնոլոգիայի ծածկույթ
    ՀԾԿՀ-ից  «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2019 թվականի ընթացքում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրականացրած՝ 800ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթի տրամադրման մրցույթի հաղթող «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն՝ թույլտվությամբ սահմանված պարտավորությունների կատարման արդյունքում հանրային շարժական կապի 4G+/LTE Advanced տեխնոլոգիայի ծածկույթով է ապահովել Հայաստանի Հանրապետության բնակավայրերի 99.9%-ը (1002 բնակավայր), այդ թվում՝ նշված տեխնոլոգիայի ծածկույթով չապահովված 121 բնակավայրերը։ Հաշվի առնելով նաև 88.2% (885 բնակավայր) բնակավա
  • ՀՀ ԲՏԱ և ԱՀ ԷԱԵ նախարարները քննարկել են փոստի և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հարցեր
    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 15-ին  ընդունել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԲՏԱ նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու հանրապետությունների փոստային կապի օպերատորների միջև փոստափոխադրման բնագավառում ծագած փոխհարաբերությունների կարգավորման, փոստային կապի ծառայությունների մատուցման ընդհանուր սկզբունքների մշակման, բա
  • Այսօր Google-ի ծննդյան օրն է
    Google համակարգում ցանկացած որոնվող հարց միջինը 2500 կիլոմետր է անցնում մինչեւ ընկերության տվյալների մշակման կենտրոն եւ որոնման արդյունքներով վերադառնում է օգտվողին, գրում է Webplus.Info-ն: 1997-ի սեպտեմբերի 15-ին Սթենֆորդի համալսարանի 24-ամյա ուսանողներ Լարի Փեյջը եւ Սերգեյ Բրինը գրանցեցին «google.com» դոմենը: Google բառն, ըստ դրա ստեղծողների, առաջացել է, երբ ընկերներից մեկը սխալ է գրել googol (գուգոլ) մաթեմատիկական տերմինը: Google-ը անգլերեն googol բառի մի փոքր աղավաղված ձեւն է, որը հորինել է Միլթոն Սիրոտան, ամերիկացի մաթեմատիկոս Էդվարդ Քասների զարմիկը՝ նշելու համ
  • Հայաստանում շրջանառության մեջ է գտնվում 2.49 մլն վճարային քարտ
    ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տրամադրած տվյալների համաձայն 2020թ. երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ Հայաստանում շրջանառության մեջ է գտնվում 2,492.421 վճարային քարտ։ Երկրորդ եռամսյակի ընթացքում շրջանառության մեջ գտնվող քարտերի թիվը նվազել է 30,912-ով։ ԱՐՔԱ քարտերի քանակը 733,567 (-30,842) է՝ քարտերի ընդհանուր թվի 30,19%-ը։ VISA քարտերի քանակը 1,033,436 (-3,779) է՝ քարտերի ընդհանուր թվի 42.54%-ը։ Mastercard քարտերի քանակը 618,701 (+4,476) է՝ քարտերի ընդհանուր թվի 25.47%-ը։ Այլ քարտերի (այդ թվում American Express) քանակը 43,717 (-767) է՝ քարտերի ընդհանուր թվի 1.80%-ը։ Շրջանառության մեջ գտնվող քար
  • Հայաստանյան նորարարար ընկերությունները կարող են մասնակցել հեռահաղորդակցության ոլորտում համաշխարհային մրցույթին
    Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ITU) հայտարարել է մրցույթ և ընդունում է հայտեր նորարարական փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) 2020թ. համաշխարհային առցանց մրցանակաբաշխության համար (ITU Digital World SME Virtual Awards 2020)։ Մրցանակները օգնելու են նորարարական փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) կատարելագործելու իրենց ներկայացման հմտությունները (pitching skills), ցուցադրելու նոր լուծումներ, հաստատելու կապեր, ներգրավելու ներդրումներ՝ իրականացնելով այս ամենը առցանց միջոցներով: Դիմումների վերջնաժամկետը ս.թ. հոկտեմբերի 5-ն է, մրցույթի արդյունքները հայտ
  • Մինչեւ 2050 թվականը ավելի քան 1 միլիարդ մարդ կենթարկվի հարկադիր տեղահանման
    Բնակչության կտրուկ աճը մոլորակի վրա, սննդի եւ ջրի պակասը եւ բնական աղետների վտանգը ենթադրում են, որ մինչեւ 2050 թվականն ավելի քան 1 միլիարդ մարդ ստիպված կլինի տեղահանվել, վկայում է Համաշխարհային տնտեսական սպառնալիքների նոր վերլուծությունը, փոխանցում է Reuters-ը: Ուսումնասիրության հեղինակ Տնտեսագիտության եւ խաղաղության ինստիտուտը զբաղվում է ահաբեկչության եւ խաղաղության ինդեքսների կազմմամբ: Ըստ կանխատեսումների` աշխարհի բնակչությունը մինչեւ 2050 թվականը կմոտենա 10 միլիարդի, ինչը ռեսուրսների համար մրցակցության մեծացման եւ կոնֆլիկտների առաջացման
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Պատմությունը

    2007թ. հուլիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի առաջին կազմը` հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում կարգավորում իրականացնելու նպատակով, որը հանդիսանում է պետական քաղաքականության բաղկացուցիչ մաս:      

       2007թ. հուլիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրով հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ է նշանակվել Վաչե Սուրենի Ադամյանը:
         Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի կողմից Հանձնաժողովի առաջին կազմում նշանակվել են.
           Հանձնաժողովի նախագահի տեղակալ` Գարիկ Զոհրապի Ավանեսյանը,
           Հանձնաժողովի անդամ` Հայկ Ցոլակի Թորոսյանը,
           Հանձնաժողովի անդամ` Անդրեյ Վլադիմիրի Մուսայելյանը,
           Հանձնաժողովի անդամ` Աիդա Արտյոմի Ավագյանը:
      Սկսած 2007թ. Հանձնաժողովի առաջին կազմակերպչական կառուցվածքը բաղկացած էր 4 ստորաբաժանումներից` սակագնային քաղաքականության  և  ֆինանսական վերլուծության, իրավաբանական, մեթոդաբանության, հետազոտությունների, լիցենզավորման, մոնիտորինգի և վերահսկողության ու վարչատնտեսական բաժիններից:
      2010թ. հունիսի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ է նշանակվել Հակոբ Շահրամանի Ղահրամանյանը՝ 2 տարի պաշտոնավարման ժամկետով: 
         Հանձնաժողովի  անդամներ`  Աիդա  Արտյոմի  Ավագյանը  և  Հայկ  Ցոլակի   Թորոսյանը, լիազորությունների ժամկետի ավարտից հետո վերանշանակվել են Հանձնաժողովի անդամի պաշտոններում:
         2010թ. հուլիսին Անդրեյ Վլադիմիրի Մուսայելյանի պաշտոնավարման  ժամկետը  ավարտելուց  հետո նշանակվել է Հանձնաժողովի աշխատակազմի  հանրային ծառայությունների կարգավորման  և  սպառողների հետ կապերի բաժնի պետի պաշտոնում:
           2010թ. հոկտեմբերին հանձնաժողովի անդամ է նշանակվել Սևակ Անատոլիի Բեգլարյանը:
       Հանձնաժողովի  երկրորդ  կազմակերպչական կառուցվածքը բաղկացած  էր  4 ստորաբաժանումներից` հանրային ծառայությունների կարգավորման և սպառողների հետ կապերի, հետազոտությունների, վերլուծության և  կիրարկման, իրավաբանական, մեթոդաբանության և լիցենզավորման, հաշվառման և վերահսկողության   բաժիններից:
         Հանձնաժողովի  երրորդ    կազմակերպչական   կառուցվածքը   բաղկացած  էր   4 ստորաբաժանումներից` հանրային ծառայությունների կարգավորման և սպառողների հետ կապերի, տնտեսական մրցակցային միջավայրի հետազոտության, վերլուծության և վարչական վարույթի, հեռահաղորդակցության ոլորտի կարգավորման,  հաշվառման  և  վերահսկողության   բաժիններից:
        2010թ. հոկտեմբերի 16-ին  Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի միջև կնքվեց համագործակցության համաձայնագիր, հաշվի առնելով տնտեսական մրցակցության պաշտպանության քաղաքականության իրականացման դերը շուկայական տնտեսության արդյունավետ զարգացման և խթանման գործում, ինչպես նաև կարևորել մրցակցության պաշտպանության քաղաքականության իրականացման հարցում Կողմերի միջև համագործակցության ամրապնդումը:
       2010թ. հոկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հաձնաժողովի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տենտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի միջև կնքվեց համագործակցության համաձայնագիր` ձգտելով երկու մարմինների հետագա մերձեցմանը, պետական կարգավորման ոլորտներում օրենսդրությունների և   դրանց կիրարկման մեխանիզմների ներդաշնակեցմանը, երկու հանձնաժողովների համագործակցության զարգացմանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանձնաժողովի ինտեգրմանը միջազգային կառույցներին:
        2011թ. մարտի  28-ին  Հայաստանի  Հանրապետության  հեռուստատեսության  և  ռադիոյի ազգային հանձնաժողովի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի միջև կնքվեց համագործակցության համաձայնագիր: Հաշվի առնելով  հեռուստատեսության և ռադիոյի` որպես զանգվածային լրատվական միջոցների, դերը հասարակության մշակութային, կրթական, սոցիալ-տնտեսական ու հասարակական-քաղաքական տեղեկատվության մատչելիության գործում, և այդ կապակցությամբ նշված բնագավառի արդյունավետ զարգացման և խթանման համար, կարևորել հեռուստատեսության և ռադիոյի բնագավառում քաղաքականության իրականացման հարցերում Կողմերի պետական կարգավորման ոլորտում օրենսդրությունների և կիրարկման մեխանիզմների ներդաշնեկեցումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանձնաժողովի ինտեգրումը միջազգային կառույցներին: 
       2011թ. հուլիսին Գարիկ Զոհրապի Ավանեսյանի պաշտոնավարման ժամկետը ավարտելուց հետո Հանձնաժողովի անդամ, նահագահի տեղակալ է նշանակվել Միքայել Սամվելի Վիրաբյանը:

         2012թ. հուլիսի  12-ին   Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության  նախագահի  հրամանագրով Հակոբ Շահրամանի Ղահրամանյանը վերանշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ` 5 տարի պաշտոնավարման ժամկետով:
        2013թվականի ապրիլի 23-ին ԼՂՀ  Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի`վաղաժամկետ դադարեցվել են ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
       Նախագահի մեկ այլ հրամանագրով`  նույն օրը Լեւոն Մնացականյանը նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ՝ մինչեւ 2017 թվականի հուլիսի 12-ը պաշտոնավարման ժամկետով։  
       2013թ. հուլիսին Հայկ Ցոլակի Թորոսյանը, պաշտոնավարման ժամկետը ավարտելուց հետո Հանձնաժողովի անդամ  է նշանակվել Գագիկ Խաչատրյանը՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով:   
       2013 հուլիսի 18-ին  ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն  ստորագրել է հրամանագիր ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի անդամ Սևակ Բեգլարյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին՝ իր դիմումի համաձայն։
        Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով` Լիանա Ավանեսյանը նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի անդամ՝ մինչեւ 2015 թվականի հոկտեմբերի 15-ը պաշտոնավարման ժամկետով։
    ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի 2014 թվականի օգոստոսի 8-ին ստորագրած հրամանագրի համաձայն՝ Մարինա Սարգսյանը նշանակվել է ԼՂՀ  ՀԾՏՄԿՊ հանձնաժողովի անդամ՝ 5 տարի պաշտոնավարման ժամկետով:
    2015 թվականի հոկտեմբերի 19-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրի համաձայն՝ Լիանա Ավանեսյանը վերանշանակվել է ԼՂՀ ՀԾՏՄԿՊ հանձնաժողովի անդամի պաշտոնում հինգ տարի պաշտոնավարման ժամկետով:
    ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Լևոն Մնացականյանը իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
    ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի՝ 2016 թվականի ապրիլի 29-ին ստորագրված հրամանագրով ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ է նշանակվել Հակոբ Ղահրամանյանը: 
    2016 թվականի հուլիսի 12-ին  ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Միքայել Վիրաբյանը նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով։
    2019 թվականի հունվարի 31-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Հակոբ Ղահրամանյանն ազատվել է հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:
    2019 թվականի փետրվարի 12-ին ԱՀ նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Միքայել Վիրաբյանը նշանակվել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ՝ մինչև 2022 թվականի հուլիսի 12-ը պաշտոնավարման ժամկետով՝ ազատվելով Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից։
    2019թ. փետրվարի 18-ին ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Արկադի Սողոմոնյանը  նշանակվել է  ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը  կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ՝  մինչև 2021 թվականի հուլիսի 12-ը պաշտոնավարման ժամկետով:
    2020 թվականի հուլիսի 15-ին  ԱՀ   Նախագահ  Արայիկ Հարությունյանը  ստորագրել է հրամանագիր համաձայն որի՝ վաղաժամկետ դադարեցվել են Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
    2020 թվականի հուլիսի 17-ին ԱՀ   Նախագահ  Արայիկ Հարությունյանը  ստորագրել է հրամանագիր  Արտակ Միրզոյանին  ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ նշանակելու մասին՝ մինչև  2022 թվականի  հուլիսի 12-ը պաշտոնավարման  ժամկետով:
    2020 թվականի հուլիսի 17-ին ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն՝ վաղաժամկետ դադարեցվել են Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արկադի Սողոմոնյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։  
    Նույն օրը ստորագրած մեկ այլ հրամանագրով՝ Գևորգ Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ մինչև 2026 թվականի հուլիսի 12-ը պաշտոնավարման ժամկետով։
      Հանձնաժողովը` յուրաքանչյուր տարի` մինչև դեկտեմբերի 1-ը, Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հրապարակում է հաջորդ տարվա իր գործունեության ծրագիրը: