ԱԿՏՈՒԱԼ ԹԵՄԱՆԵՐ
  • Եվրոպա-ճապոնական համատեղ տիեզերանավն ուղարկվել է Մերկուրի
    Եվրոպական տիեզերական գործակալության և Ճապոնիայի օդատիեզերական ուսումնասիրությունների գործակալության BepiColombo համատեղ տիեզերական առաքելությունը մեկնարկել է շաբաթ առավոտյան:Ինչպես հաղորդում է DW.com-ը, Bepicolombo-ի Ariane 5 հրթիռակիրն արձակվել է Ֆրանսիական Գվիանայի Կուրու տիեզերակայանից:Մասնագետների հաշվարկների համաձայն՝ տիեզերանավը, որի երկարությունը կամզում է 6.40 մետր, իսկ քաշը՝ 4.1 տոննա, Արևին ամենամոտ գտնվող մոլորակին կհասնի 2025 թվականի դեկտեմբերին: Այնուհետև դրանից կառանձնանան 2 ինքնուրույն արբանյակ, որոնք Մերկուրին կհետազոտեն երկու տարբեր
  • Մեկնարկել է Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի 3-րդ միջազգային կոնֆերանսը
    Երևանի «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցում մեկնարկել է Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի միջազգային 3-րդ կոնֆերանսը` «Զարգանալով բիզնեսին համահունչ» խորագրով: Երկօրյա կոնֆերանսն իր հարկի տակ է հավաքել ներքին աուդիտի կիրառման տարբեր ոլորտների մասնագետների՝ Հայաստանից և արտերկրից: Կոնֆերանսին մասնակցում են աուդիտի ոլորտի, ֆինանսական սեկտորի՝ բանկային, ապահովագրական, ներդրումային ընկերությունների, ինչպես նաև պետական կառավարման ոլորտի հայտնի կազմակերպությունների ներկայացուցիչներ: Իրենց մասնագիտական փորձով կիսվում են Հայաստանի
  • Սթիվեն Հոքինգը մահից առաջ պատմել էր մարդկությանը սպառնացող նոր վտանգի մասին
    Ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոքինգը վախենում էր «սուպեր մարդկանց» ի հայտ գալուց, որի պատճառ կարող է հանդիսանալ ԴՆԹ փոփոխությունը:Այս մասին հայտնում է The Sunday Times-ը՝ նշելով, որ մտահոգությունները Հոքինգը նկարագրել է իր վերջին աշխատություններից մեկի մեջ: Մահից առաջ բրիտանացի գիտնականը գրել էր «Կարճ պատասխաններ լուրջ հարցերին» աշխատությունը, որը հրապարակվելու է հոկտեմբերի 16-ին:Աշխատության մեջ ֆիզիկոսը կիսվել է մտահոգություններով, որ ապագայում մարդիկ կկարողանան գումարի դիմաց փոփոխություններ անել ԴՆԹ-ում օրգանիզմի տարբեր որակներ բարելավելու համար:
  • «Եվրասիական շաբաթ» համաժողովի ընթացքում քննարկվելու են ԵԱՏՄ-ում բիզնեսի համար բարենպաստ միջավայր ստեղծելու հեռանկարներն ու քայլերը
    Հայաստանում հոկտեմբերի 22-24-ը կայանալիք «Եվրասիական շաբաթ» համաժողովը կմեկնարկի պլենար նիստով, որտեղ քննարկման հիմնական հարցերը կլինեն Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ձեռքբերումները, միության տարածքում բարենպաստ բիզնես միջավայր ձևավորելու հեռանկարներն ու քայլերը, արտադրական կապերը խրախուսելու և ամրապնդելու ուղղությունները:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 22-ին կայանալիք պլենար նիստին մասնակցելու համար հրավիրվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, Եվրասիական տնտեսակա
  • Սոֆիա ռոբոտը Comedy Club-ից ավելի սուր կատակներ է անում Երևանում
    «Ապագայի կին» դարձել էր Ֆրանկոֆոն երկրների գագաթնաժողովի առաջին հյուրը: Սոֆիան խոստովանել է, որ մինչ այժմ խոսում է միայն անգլերեն: Հանրահայտ ռոբոտ Սոֆյան Հոնկոնգից առաջին անգամ ցուցադրվում է Երևանում և որպես «ապագայի կին» դարձել էր Ֆրանկոֆոնիայի երկրների գագաթաժողովի առաջին հյուրը:Սոֆյան խոսեց գործարար համաժողովի բացմանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միշել Ջենի և Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ:Մի շարք ելույթներից հետո, խոսքը փոխանցվեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համակարգող Շոմբի Շարփի
  • Աշխարհում ռեկորդային թվով գործարքներ են կնքվել
    2018թ․ երկրորդ եռամսյակում աշխարհում վենչուրային կապիտալի գործարքների թիվը եռամսյակային կտրվածքով ավելացել է 17%-ով՝ ավելի քան 3,5 հազարով, իսկ գլոբալ ֆինանսավորման ծավալը հասել է 51 մլրդ դոլար ռեկորդային եռամսյակային մակարդակի: Այս մասին հայտնի է դարձել միջազգային PwC խորհրդատվական ընկերության հետազոտության արդյունքում՝ գրում է psm7.com-ը: Տեղեկացվում է, որ եռամսյակային կտրվածքով միաեղջյուր ընկերությունների քանակը, որոնց կապիտալիզացիան հասել է ավելի քան 1 միլիարդ դոլարի, 12-ից հասել է 19-ի: Ասիայում նրանց թիվը 5-ից զգալիորեն աճել է 9-ի, ԱՄՆ-ում՝ 5-ից 6-ի
  • Արտասահմանյան բիզնեսը հեռանում է Ռուսաստանից
    Ռուսաստանից կապիտալի արտահոսքը կտրուկ արագացել է պատժամիջոցների սպառնալիքի, Արևմուտքի հետ շարունակվող հակամարտության և տնտեսության դանդաղումի ֆոնին՝ գրում է apsny.ge-ն: Ըստ Կենտրոնական բանկի վիճակագրության՝ երրորդ եռամսյակում մասնավոր հատվածը արտահանել է 19,2 մլրդ դոլար: Տարեկան կտրվածքով արտահոսքը 48 անգամ արագացվել է և դարձել է ռեկորդային՝ 2015թ. առաջին եռամսյակից ի վեր, երբ պատժամիջոցները և նավթի գների անկումը Ռուսաստանին խեղճացած վիճակի մեջ դրեցին։«Ռուսաստանի նորագույն պատմության մեջ նման բան երբեք չի նկատվել»,- ասել է վերլուծաբան Կիրիլ Տ
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Հանձնաժողովի անդամներ

       
    ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ   ՀԱԿՈԲ  ՇԱՀՐԱՄԱՆԻ  ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

      
        ՎԻՐԱԲՅԱՆ ՄԻՔԱՅԵԼ ՍԱՄՎԵԼԻ
        ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ








    Կենսագրություն
    Ծնվել է  1974թ. հուլիսի 27-ին Հայաստանի Հանրապետության  Վանաձոր քաղաքում:
    1981-1991թթ. սովորել և ավարտել է ք. Ստեփանակերտի Ավետիք Իսահակյանի անվան թիվ 10 միջնակարգ  դպրոցը: 
    1991-1997թթ. սովորել և ավարտել  է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի  «Ֆինանսներ և վարկ» բաժինը:
    1992-1995թթ. ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակի շարքերում: Պարգևատրվել է «Արիության համար»  մեդալով:
    1995թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին աշխատել է ԼՂՀ կառավարությունում` որպես փոխվարչապետի  օգնական:
    1995-1997թթ. աշխատել է ԼՂՀ աշխատանքի և սոցիալական ապահովության պետական վարչությունում`  որպես    բնակչության սոցիալական պաշտպանության բաժնի պետ:                                                                                   
    1996թ.-ի մարտ-հունիս ամիսներին    համատեղության կարգով աշխատել է Ստեփանակերտի օրթոպեդիկ-տեխնիկական պրոթեզավորման կենտրոնում՝ որպես     տնօրեն:
    1997-1998թթ. աշխատել է ԼՂՀ սոցիալական   ապահովության   նախարարության  իրավական     տեսչությունում`   որպես 1-ին կարգի տեսուչ, այնուհետև բաժնի պետ:
    1999թ.-ի փետրվար-օգոստոս ամիսներին աշխատել է ԼՂՀ ֆինանսների նախարարության կենտրոնական  գանձապետարանի դրամարկղային կատարման բաժնում` որպես գլխավոր տնտեսագետ:
    1999թ.-ի օգոստոսից  2001թ.-ի մարտ աշխատել է ԼՂՀ պետական  կենսաթոշակային     հիմնադրամում`     որպես  ֆինանսամեթոդական բաժնի պետ:
    2001թ.-ի մարտից  2007թ.-ի  հոկտեմբեր աշխատել է ԼՂՀ սոցիալական ապահովագրության պետական  հիմնադրամի նախագահի տեղակալի պաշտոնում:
    2007թ.-ի հոկտեմբերից  2009թ.-ի փետրվար աշխատել է ԼՂՀ սոցիալական ապահովագրության պետական  հիմնադրամում՝ որպես նախագահ:
    2009թ.-ի փետրվարից  2011թ.-ի հուլիս աշխատել է ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության  Սոցիալական ապահովության ծառայություն» գործակալությունում` որպես գործակալության պետ:
    2011թ.-ի  հուլիսին նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները  և տնտեսական մրցակցությունը  կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
    2016թ.-ի հուլիսի 12-ին  վերանշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով։
    «Ազատ հայրենիք»  կուսակցության անդամ է:
    Ամուսնացած է, ունի չորս զավակ:



        ՍԱՐԳՍՅԱՆ ՄԱՐԻՆԱ ԱՎԼԱԴԻԿԻ
        ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ








    Կենսագրություն
    Ծնվել է 1974թ. հուլիսի 12-ին Թուրքմենստանի Հանրապետության  Մառի քաղաքում:
    1981-1991թթ. սովորել  է Ստեփանակերտ քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցում:
    1991-1996թթ. սովորել և ավարտել է Արցախի  պետական համալսարանի ռուսերեն լեզու և գրականություն   բաժինը: 
    1993-1998թթ. սովորել և ավարտել է Աբովյան քաղաքի Գրիգոր Նարեկացի համալսարանի իրավաբանական   բաժինը:
    1991-2001թթ. աշխատել է  «Ստեփանակերտ քաղաքային ցանցեր»  ՓԲԸ-ում` որպես իրավախորհրդատու:
    2001-2009թթ. աշխատել է  «Արցախէներգո» ՓԲԸ-ում՝ որպես իրավախորհրդատու:
    2001- 2005թթ. աշխատել է  Գրիգոր  Նարեկացի համալսարանում՝ որպես դասախոս:
    2010-2013թթ. աշխատել է ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարությունում՝ որպես  աշխատակազմի գլխավոր մասնագետ-իրավաբան:
    2013 թվականի մայիսից-դեկտեմբեր զբաղեցրել  է ԼՂՀ հանրային  ծառայությունները և տնտեսական  մրցակցությունը  կարգավորող  պետական հանձնաժողովի   աշխատակազմի  վարչական  վարույթի ենթաբաժնի  պետի  պաշտոնը:
    2014 թվականի հունվարից զբաղեցրել է  ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը  կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական և վարչական վարույթի բաժնի պետի  պաշտոնը:
    2014 թվականի օգոստոսին նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը  կարգավորող կարգավորող  պետական հանձնաժողովի անդամ:
    Անկուսակցական է:                                                          
    Ամուսնացած չէ:

        ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳԱԳԻԿ ՀԱՄՈՅԻ
        ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ  ԱՆԴԱՄ







    Կենսագրություն 
    Ծնվել է 1972 թվականի հոկտեմբերի 26-ին Ստեփանակերտ քաղաքում:
    1979-1989թթ. սովորել է Ստեփանակերտի Ե.Չարենցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցում:
    1989-1994թթ.սովորել է  Երևանի Խ.Աբովյանի անվան  պետական մանկավարժական ինստիտուտի  մշակույթի  ֆակուլտետի ռեժիսուրա բաժնում:
    1992-2001թթ.  ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակի շարքերում` այժմ պահեստազորի ավագ   լեյտենանտ է:
    2004-2006թթ. աշխատել է  «Արցախկապ» ՓԲԸ-ում` որպես հաճախականությունների չափագրման և փորձազննման      ենթաբաժնի ավագ հսկիչ- օպերատոր և նույն բաժնի համակարգում կառավարման ՀՌ   կայանքի գովազդային  ծառայության օպերատոր:
    2006-2007թթ. աշխատել է Երևանի  «Ռադիո Վան»-ի Ստեփանակերտի մասնաճյուղում` որպես հնչյունային  օպերատոր, «Պիանո Գրուպ»  ՓԲԸ-ում` որպես կառավարիչ:
    2007-2009թթ. աշխատել է Ստեփանակերտի «Մարզամշակութային կենտրոն» ՊՈԱԿ-ում` որպես տնօրեն:
    2009-2010թթ. եղել  է Ստեփանակերտի «Պարարվեստի քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն:
    2010 թվականից  աշխատում է ԼՂՀ «Հանրային հեռուստատեսություն» ՓԲԸ-ում` որպես   հեռուստահաղորդավար:
    2012 թվականից  զբաղեցնում է «Օր» լրատվական ծրագրի ավագ խմբագրի պաշտոնը:
    2013 թվականի հուլիսին նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը  կարգավորող պետական հանձնաժողովի անդամ:
    2018թ.-ի հուլիսի 18-ին  վերանշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի  անդամ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով։
    «Ազատ հայրենիք»  կուսակցության անդամ է:
    Ամուսնացած է,  ունի մեկ զավակ:


        ԱՎԱՆԵՍՅԱՆ ԼԻԱՆԱ  ՎԼԱԴԻՄԻՐԻ
        ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ
     






    Կենսագրություն
    Ծնվել է 1981 թվականի  հունիսի 1-ին Ստեփանակերտ քաղաքում:
    1988-1998թթ. սովորել է ք.Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցում:
    1998-2004թթ. սովորել է Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի  տնտեսագիտություն բաժնում և ստացել տնտեսագիտության մագիստրոսի աստիճան:
    2002-2004թթ. աշխատել է  ԼՂՀ Ազգային ժողովում` որպես նախագահի քարտուղար:
    2004-2008թթ. աշխատել է  ԼՂՀ Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի  հանձնաժողովում` որպես գլխավոր մասնագետ- փորձագետ:
    2008 թվականի օգոստոսի 23-ին  նշանակվել է ԼՂՀ ԿԱ արտադրական ենթակառուցվածքների վարչության  աշխատակազմի ղեկավարի  պաշտոնակատար:
    2009 թվականի մարտի 31-ին նշանակվել է ԼՂՀ  ԿԱ արտադրական ենթակառուցվածքների վարչության  աշխատակազմի ղեկավարի  պաշտոնում: 
    2011թ ապրիլի 6-ին նշանակվել է ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի ղեկավար:
    2013թ. հուլիսի 18-ին նշանակվել է  ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը  կարգավորող պետական հանձնաժողովի անդամ:
    2015թ. հոկտեմբերի 19-ին վերանշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի անդամի պաշտոնում: 
    «Ազատ հայրենիք»  կուսակցության անդամ է:
    Ամուսնացած է, ունի երկու զավակ: