ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Հակոբ Արշակյանը Աբու Դաբիում ներկայացրել է տեխնոլոգիական կենտրոն դառնալու Հայաստանի նպատակը
    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության հարցերով պետական նախարարի հրավերով Աբու Դաբիում փետրվարի 22-ին մասնակցել է «UMEX/SimTEX 2020» հեղինակավոր ցուցահանդես-համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Միջոցառումն անցկացվում է Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի և Աբու Դաբիի թագաժառանգի հովանու ներքո: Հակոբ Արշակյանը, որպես համաժողովի հիմնական բանախոս, հանդես է եկել ելույթով:Ողջունելով  ներկաներին՝ նախարարն անդրադարձել է Հայաստանում բարձ
  • Հայաստանը հանվել է ԵՄ-ի հարկային «Մոխրագույն ցուցակից»
    Եվրամիության տնտեսական եւ ֆինանսական հարցերով խորհուրդը որոշել է հանել Հայաստանին Եվրոպական միության հետ հարկային հարցերով չհամագործակցող երկրների (The EU list of non-cooperative jurisdictions for tax purposes) «Մոխրագույն ցուցակից»: ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ որոշումը կայացվել է փետրվարի 18-ին ԵՄ ֆինանսների նախարարների հանդիպման ժամանակ:««Մոխրագույն ցուցակում» հայտնվելը երկրի հեղինակության հետ կապված ռիսկեր էր առաջացնում, Հայաստանը համարվում էր հարկային առումներով Եվրոպական միության հետ չհամագործակցող երկիր: Այդ երկրների ցանկից հանելը հեղ
  • Այսօր Սոցիալական արդարության համաշխարհային օրն է
    Սոցիալական արդարության համաշխարհային օրը (World Day of Social Justice), սկսած 2009-ից, նշվում է ամեն տարի։ ՄԱԿ ԳԱ այս տոնը հռչակել է 2007թ․ նոյեմբերի 26-ի № A/RES/62/10 հատուկ բանաձեւով։ Նոր ամսաթվի՝ փետրվարի 20-ի համար նախապայման է դարձել բարձր մակարդակով համաշխարհային հանդիպումը, որն անցկացվել է Կոպենհագենում 1995թ․ մարտին, եւ որտեղ հռչակվել են ժամանակակից հասարակության սոցիալական զարգացման խնդիրները, հայտնում է Calend-ը։Միացյալ ազգերի կազմակերպության անդամ-պետությունները փետրվարի 20-ը նվիրում են ազգային մակարդակով միջոցառումների անցկացմանը, որոնք նպաստում են
  • Լոնդոնը մտադիր է ԵՄ-ի հետ հետագա հարաբերությունները կառուցել միայն իրավահավասարության հիմունքներով
    Մեծ Բրիտանիան մտադիր է ԵՄ-ի հետ հետագա հարաբերությունները կառուցել միայն կողմերի հավասար իրավունքների հիման վրա: Այս մասին հայտարարել է Brexit- ի շուրջ բանակցություններում, ինչպես նաեւ Եվրամիության հետ առեւտրային բանակցություններում Մեծ Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչ Դեյվիդ Ֆրոստը: Բրյուսելի Ազատ համալսարանում Ֆրոստի ելույթից հատվածներ է տարածել Բրիտանիայի կառավարության ղեկավարի գրասենյակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:«Եթե ԵՄ-ն իսկապես ցանկանում է ամուր եւ երկարաժամկետ հարաբերություններ կառուցել մեզ հետ այս ծայրահեղ բարդ պայմաններում, ինչպ
  • Հայաստանի տնտեսությունը պահպանում է բարձր աշխուժություն. Համաշխարհային բանկի գնահատականը
    Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսությունը պահպանում է բարձր աշխուժությունը, ընդ որում՝ աճի հիմնական շարժիչը ծառայություններն են ու հանքարդյունաբերության վերականգնումը: Այս մասին ասված է Համաշխարհային բանկի՝ Հայաստանի ամսական տնտեսական զարգացումների վերաբերյալ համառոտագրում:Համաշխարհային բանկը նկատել է՝ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը (ՏԱՑ) դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ հասել է գագաթնակետին՝ 10.7 տոկոսի: «Աճի ամենաբարձր տեմպը շարունակեց գրանցվել ծառայությունների, մասնավորապես՝ տրանսպ
  • Ֆիզանձանց կողմից ԵԱՏՄ-ից ներմուծվող ապրանքների չափերը կնվազեցվեն
    ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ներմուծվող ապրանքների ակնհայտ առեւտրային չափաքանակները նվազեցնելու մասին նախագծին: ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի խոսքով՝ որոշման նպատակն է կանխարգելել ապօրինի ձեռնարկատիրությանն առնչվող ռիսկերը, քանի որ գործնականում առկա է ֆիզիկական անձանց կողմից թույլատրելի չափաքանակների շրջանակում առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման անձնական օգտագործման նպատակով ապրանքների ներմուծման, իսկ հետագա
  • Այսօր Ռադիոյի համաշխարհային օրն է
    Ռադիոյի համաշխարհային օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի որոշմամբ ամեն տարի, սկսած 2012թվականից, նշվում է փետրվարի 13-ին։ 2013թ․ հունվարին ՄԱԿ Գլխավոր ասամբլեան պաշտոնապես հավանության արժանացրեց տոնի հռչակումը եւ 67-րդ նստաշրջանում ընդունեց բանաձեւ՝ փետրվարի 13-ը հայտարարելով Ռադիոյի համաշխարհային օր։Տոնի ամսաթիվը պատահական չի ընտրվել՝ 1946թ․ հենց փետրվարի 13-ին է առաջին անգամ եթեր դուրս եկել «ՄԱԿ-ի ռադիոն», որի կայանը գտնվում էր Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր գրասենյակում։Ինչպես ասում են տոնը հիմնադրողները, այն ոչ միայն պետք է արժանին
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Հանձնաժողովի հերթական նիստ (տեսանյութ)
    26 Ապրիլի 2019

    2019 թվականի ապրիլի 26-ին տեղի է ունեցել ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հեթական նիստը՝ նախագահ Միքայել Վիրաբյանի գլխավորությամբ:

    Հանձնաժողովը հաստատել է վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի և էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի մատակարարած էլեկտրական էներգիայի դիմաց հատուցում տրամադրելու կարգը և  սահմանել էլեկտրական էներգիայի մատակարարման և հատուցման (ինքնավար էներգաարտադրող-բաշխող) պայմանագրի օրինակելի ձևը:

    Օրակարգի հաջորդ հարցով փոփոխություններ է կատարվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2018 թվականի հունիսի 25-ի N 32-Ա որոշման մեջ և սահմանվել «ԼԻՄԵՍՏՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Եղեգնուտ-1» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագինը:

    Հանձնաժողովը երկարաձգել է «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման N 0003 թույլտվության և ռադիոհաճախականությունների հատվածներում մի շարք ռադիոհաճախականությունների օգտագործման N 0002 թույլտվության գործողության ժամկետները  մինչև 2029 թվականի մայիսի 18-ը:  

    Մեկ այլ որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2011 թվականի մարտի 4-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից վարչական վարույթի իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 21Ն որոշումը:

    Հայտարարվել է  106,3 մեգահերց հաճախությամբ` Ստեփանակերտ քաղաքի և մեկ կամ մի քանի շրջանների տարածքում և 106,9 մեգահերց հաճախությամբ` Ստեփանակերտ քաղաքը չներառող` մեկից ավելի շրջանների տարածքում ընդհանուր ուղղվածության ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզավորման մրցույթներ:

    Նիստում ներկայացվել է  սույն թվականի փետրվարի 28-ին Հանձնաժողովի կողմից հայտարարված 66,0-74,0 մեգահերց, 76,0-91,0 մեգահերց, 91,2-93,9 մեգահերց, 94,1-97,6 մեգահերց, 97,8-100,6 մեգահերց, 100,8-101,7 մեգահերց, 101,9-102,2 մեգահերց, 102,4-102,9 մեգահերց, 103,1-103,4 մեգահերց, 103,6-104,2 մեգահերց, 104,4-104,9 մեգահերց, 105,1-105,4 մեգահերց, 105,6-105,9 մեգահերց և 107,0-108,0 մեգահերց հաճախությունների շերտերում` Արցախի Հանրապետության տարածքում, ընդհանուր ուղղվածության ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզավորման մրցույթին մասնակցած «Էքսելենտ Տելեսիսթեմս» փակ բաժնետիրական  ընկերության հայտը: Նիստը ընդհատվել է հայտն ուսումնասիրելու նպատակով:



    << Վերադարձ ցուցակի