ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • eBay հարթակում վաճառվող Թեոդոր Աքսենտովիչին նվիրված կեղծ արծաթե հուշադրամների վերաբերյալ
    ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ eBay հարթակում վաճառքի է դրված հայազգի լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի մահվան 80-ամյակին նվիրված արծաթե հուշադրամների հավաքածու՝ բաղկացած 9 հուշադրամներից, որոնց վրա առկա են ՀՀ զինանշանը, 100 դրամ անվանական արժեքը և հայերեն լեզվով գրառումներ։ ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է, որ տվյալ հուշադրամները չեն հանդիսանում ՀՀ կենտրոնական բանկի թողարկումը, հետևաբար, կեղծ են։ Նախաձեռնվել են անհրաժեշտ միջոցառումներ կեղծարարներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։Հայտնում ենք, որ 2010 թվական
  • Համատեղ աշխատանքի միջոցով մենք վստահաբար կհասնենք դրական արդյունքների. ՏՄՊՊՀ
    BRICS երկրների՝ մրցակցության վերաբերյալ 6-րդ միջազգային համաժողովի շրջանակում սեպտեմբերի 17-ին հանդիպում է տեղի ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանի եւ Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմեւի գլխավորած պատվիրակությունների միջեւ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հարցերի լայն շրջանակ, մասնավորապես անբարեխիղճ մրցակցության, փորձի փոխանակման, ԵԱՏՄ անդ
  • Ջրի մոնիթորիգի համաշխարհային օր
    2003 թվականից սկսած՝ ամեն տարի սեպտեմբերի 18-ին նշվում է Ջրի մոնիթորիգի համաշխարհային օրը։Այս բնապահպանական տոնը, որ հիմնադրվել է ամերիկյան Մաքուր ջրի հիմնադրամի նախաձեռնությամբ, ներկայում դարձել է տեղեկատվական-կրթական ծրագիր՝ ուղղված մոլորակի ջրային ռեսուրսների խնդիրների եւ աղտոտվածությունից պաշտպանությանը մասնակցելու մասին հասարակության տեղեկացվածության բարձրացմանը։ Ծրագիրը մարդկանց հնարավորություն է տալիս ինքնուրույն իրականացնել տեղական ջրամբարների վիճակի մոնիթորինգ, որը անցկացվում է Ջրային միջավայրի ֆեդերացիայի (Water Environment Federat
  • ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը մեկնել է Մոսկվա. նա կմասնակցի BRICS երկրների համաժողովին
    ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու սեպտեմբերի 16-ից 18-ը կայանալիք BRICS երկրների՝ մրցակցության վերաբերյալ 6-րդ միջազգային համաժողովին: ՏՄՊՊՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ համաժողովի շրջանակում տեղի են ունենալու նաեւ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի հոբելյանական 50-րդ եւ ԱՊՀ մասնակից պետություններում հակամենաշնորհային օրենսդրության խախտման համատեղ ուսումնասիրությունների շտաբի 36-րդ նիստերը: Նիստերի ընթացքում քննարկվելու են «Բժշկական սարք
  • Google-ը առաջ կմղի ունիկալ կոնտենտով լրատվական հոդվածներ
    Google-ը կսկսի առաջ մղել ունիկալ կոնտենտով լրատվական հոդվածներ որոնման արդյունքներում, որպեսզի դրդի օգտատերերին դիմելու ավելի հեղինակավոր պարբերականներին, տեղեկացնում է The Hill-ը։Այս որոշումը կարող է խնդիրներ ստեղծել մեդիա-էկոհամակարգի համար, որը գործում է բացառիկ եւ ինքնատիպ լրատվական նյութերի ագրեգացման շուրջ։ «Թեեւ մենք սովորաբար ցույց ենք տալիս պատմության վերջին եւ առավել լրիվ վարկածը նորությունների արդյունքներում, մենք փոփոխություններ ենք մտցրել ամբողջ աշխարհում, որպեսզի առանձնացնենք այն հոդվածները, որոնք համարում ենք նշանակալի եւ ի
  • 254 ՄՎտ հզորությամբ նոր էլեկտրակայան կկառուցվի
    Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում կկառուցվի 254 ՄՎտ հզորությամբ նոր համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայան։Կկատարվի ընդհանուր շուրջ 124 մլրդ դրամի ներդրում։Երեք տարվա ընթացքում, կառուցման շրջանում, կստեղծվի 704 նոր աշխատատեղ՝ 256 հազ. դրամ միջին աշխատավարձով եւ 106 աշխատատեղ՝ 545 հազ. դրամ միջին աշխատավարձով՝ շահագործման ընթացքում։Նյութի աղբյուրը՝   https://banks.am
  • Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է
    ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 11-ին, կազմել է 476.34 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.01 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։Եվրոյի փոխարժեքը կազմել է 524.83 դրամ (նվազել է 1.35 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 588.85 դրամ (աճել է 1.94 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.28 դրամ (մնացել է անփոփոխ)։ Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 275.51 դրամ, ոսկի՝ 22,945.23 դրամ, պլատին՝ 14,380.49 դրամ: Նյութի աղբյուրը`              https://news.am
      Թեժ գիծ
      +374 (047) 959555
      Հանդիպում հացամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների հետ
      05 Մարտի 2019
      Ս.թ մարտի 5-ին ԱՀ  հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի կազմակերպչական, վերահսկողական, վերլուծական աշխատանքների համակարգման և տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության տնտեսական  մրցակցության պաշտպանության բաժնի պետ Սերգեյ Գրիգորյանը Արցախի Հանրապետությունում հաց արտադրող տնտեսավարող սուբյեկտներին և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին է ներկայացրել «Հաց» ապրանքային շուկայի ուսումնասիրության արդյունքները:
      Ուսումնասիրության նպատակն էր նախևառաջ պարզել շուկայի կառուցվածքը, առաջատար ընկերությունների մասնաբաժինները, նրանց կողմից՝ շուկայի պայմանների, այդ թվում գնագոյացմանը ազդելու հնարավորությունները և ընդհանուր առմամբ՝ շուկայի զարգացման համար առկա խոչընդոտները:
      Հանձնաժողովը դիմել է ոլորտում գործող 54 արտադրող ընկերությունների՝ ստանալու տեղեկատվություն արտադրության և իրացման ծավալների, արժեքների, միավոր արտադրանքի գինը ձևավորող գործոնների, արտադրատեսակների, հացամթերքի արտադրությանը խոչընդոտող գործոնների և այլնի վերաբերյալ:
      Աշխարագրական տարածքը ընդգրկվել է Արցախի Հանրապետության ամբողջ տարածքը: Ապրանքատեսակային սահմանը համարվել է Արցախի Հանրապետությունում գործող տնտեսավարող սուբյեկտների կողմից արտադրվող և իրացվող հացամթերքի ամբողջ տեսականին: Հացամթերքի տեսականին բազմազան է ՝ 19 տեսակ, սակայն առավել տարածված է մատնաքաշ տեսակը:
      Շուկայում գործող ընկերությունների մասնաբաժինների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ շուկան ունի ցածր կենտրոնացվածության աստիճան, որտեղ բացակայում են գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ (սուբյեկտներից ոչ մեկի իրացման ծավալը չի գերազանցում շուկայի ծավալի 1/4-ը):
      Արդյունքները ցույց են տվել, որ շուկան բավականին մրցակցային է և առաջատար ընկերությունների մասնաբաժինը չի գերազանցում շուկայի ընդանուր իրացման ծավալի 15 տոկոսը: Հետևաբար, շուկայում չկան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ և շուկայի վրա ազդելու ռիսկեր գրեթե չկան: Բայց սա չի նշանակում որ Հանձնաժողովը կարգավորման մեխանիզմներ չունի շուկայում, հացամթերքի առևտրային ոլորտում գործում է խոշոր առևտրային ցանց, որը որոշակի իշխանություն ունի շուկայում և հետևաբար, այդ առևտրային ցանցի գործունեությունը գտնվելու է Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում, որպեսզի բացառվեն չհիմնավորված գները, իսկ ինչ վերաբերում է փոքր ընկերություններին, ապա նրանք գործելու են մրցակցության ազդեցության ներքո և ըստ էության, ստիպված են լինելու առաջարկել հիմնավորված և մրցունակ գին: 
      Հանձնաժողովի կողմից կատարված վերլուծությունները ցույց են տվել, որ 1կգ. այլուրի գնի փոփոխությունը 16.5 տոկոսով ազդում է փոքր մատնաքաշ հացի ինքնարժեքի վրա: Այսինքն, 1կգ. այլուրի գնի 10 դրամ փոփոխությունը հանգեցնում է 1.65 դրամ փոքր մատնաքաշ հացի ինքնարժեքի փոփոխությանը: 
      Գների իջեցման մրցավազքի պայմաններում ընկերությունները սկսել են պակասացնել մատնաքաշ հացի կշիռը: Հանձնաժողովի աշխատակիցների կողմից կատարած դիտանցումները ցույց են տվել, որ նախկին 320 գրամի փոխարեն այժմ փոքր մատնաքաշ հացի միջին կշիռը կազմում է 289.6 գրամ:
      Արտադրողների կողմից արտադրվող 300գր. հացը առևտրային օբյեկտներին 100 դրամով իրացվելը, այս պահին Հանձնաժողովի կողմից համարվում է հիմնավորված:
      Հանձնաժողովը գտնում է, որ հացամթերքի ոլորտում առկա է հակամրցակցային համաձայնություն  ձեռք բերելու ռիսկեր:
      Հիմք ընդունելով հացամթերքի շրջանառության ոլորտի ուսումնասիրության արդյունքները և կատարած եզրահանգումները Հանձնաժողովը առաջարկում է.
        - Ապահովել հավասար պայմաններ հացամթերքի արտադրության և իրացման համար անհրաժեշտ պահանջների իրականացման տեսանկյունից (հարկային պետական ծառայություն, սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն),
      - Հասարակության մոլորեցման դեպքերը բացահայտելու նպատակով ապահովել և վերահսկել առևտրային օբյեկտներում հացամթերքի իրացման ընթացքում անհրաժեշտ տեղեկակրի առկայությունը (սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն):
        - Հացամթերքի շրջանառության ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտներին տալ զգուշացում  հակամրցակցային համաձայնությունները և անբարեխիղճ մրցակցության դրսևորումները բացառելու նպատակով (Հանձնաժողով):
      - Հացամթերքի գների փոփոխության դեպքում, վերահսկել միայն հացամթերքի մանրածախ առևտրի ոլորտում իրացման պայմանների վրա ազդելու որոշակի հնարավորություն ունեցող «Էռմի» ՓԲ ընկերության գնային քաղաքականությունը (Հանձնաժողով):

      << Վերադարձ ցուցակի