ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Հայաստանի տնտեսությունը պահպանում է բարձր աշխուժություն. Համաշխարհային բանկի գնահատականը
    Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսությունը պահպանում է բարձր աշխուժությունը, ընդ որում՝ աճի հիմնական շարժիչը ծառայություններն են ու հանքարդյունաբերության վերականգնումը: Այս մասին ասված է Համաշխարհային բանկի՝ Հայաստանի ամսական տնտեսական զարգացումների վերաբերյալ համառոտագրում:Համաշխարհային բանկը նկատել է՝ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը (ՏԱՑ) դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ հասել է գագաթնակետին՝ 10.7 տոկոսի: «Աճի ամենաբարձր տեմպը շարունակեց գրանցվել ծառայությունների, մասնավորապես՝ տրանսպ
  • Ֆիզանձանց կողմից ԵԱՏՄ-ից ներմուծվող ապրանքների չափերը կնվազեցվեն
    ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ներմուծվող ապրանքների ակնհայտ առեւտրային չափաքանակները նվազեցնելու մասին նախագծին: ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի խոսքով՝ որոշման նպատակն է կանխարգելել ապօրինի ձեռնարկատիրությանն առնչվող ռիսկերը, քանի որ գործնականում առկա է ֆիզիկական անձանց կողմից թույլատրելի չափաքանակների շրջանակում առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման անձնական օգտագործման նպատակով ապրանքների ներմուծման, իսկ հետագա
  • Այսօր Ռադիոյի համաշխարհային օրն է
    Ռադիոյի համաշխարհային օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի որոշմամբ ամեն տարի, սկսած 2012թվականից, նշվում է փետրվարի 13-ին։ 2013թ․ հունվարին ՄԱԿ Գլխավոր ասամբլեան պաշտոնապես հավանության արժանացրեց տոնի հռչակումը եւ 67-րդ նստաշրջանում ընդունեց բանաձեւ՝ փետրվարի 13-ը հայտարարելով Ռադիոյի համաշխարհային օր։Տոնի ամսաթիվը պատահական չի ընտրվել՝ 1946թ․ հենց փետրվարի 13-ին է առաջին անգամ եթեր դուրս եկել «ՄԱԿ-ի ռադիոն», որի կայանը գտնվում էր Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր գրասենյակում։Ինչպես ասում են տոնը հիմնադրողները, այն ոչ միայն պետք է արժանին
  • Կորոնավիրուսի ազդեցությունը տնտեսության վրա G20-ի հանդիպման հիմնական թեման կլինի
    2019-nCoV վիրուսով պայմանավորված թոքաբորբի բռնկման ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա կլինի G20-ի երկրների ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկի կառավարիչների հանդիպման հիմնական թեման: Հանդիպումը տեղի կունենա Սաուդյան Արաբիայում փետրվարի 22-ին եւ 23-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Kyodo-ն:Հաղորդվում է նաեւ, որ հանդիպման մասնակիցները կքննարկեն հնարավոր հակամիջոցները` կապված ստեղծված իրավիճակի հետ, որը, մասնավորապես, հանգեցրել է  ապրանքների մատակարարման շղթայի խաթարմանը եւ զբոսաշրջիկների հոսքի նվազմանը:2019-nCoV վիրուսով պայման
  • Ճապոնիան ծրագրում է 2-3 տարվա ընթացքում թվային իեն թողարկել
    Ճապոնիան ծրագրում է 2-3 տարվա ընթացքում թվային իեն թողարկել, հայտարարել է երկրի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության բանկային եւ ֆինանսական համակարգերի հետազոտման հանձնաժողովի ղեկավար Կոզո Յամամոտոն։ Նրա խոսքերով՝ կառավարությունը իր կրիպտոարժույթի մշակումը կներառի զարգացման միջնաժամկետ ծրագրի մեջ եւ կդարձնի այն կարեւոր ուղղություններից մեկը, հայտնում է Reuters-ը։Նա հավելել է, որ յուրաքանչյուր երկիր սեփական թվային վճարային համակարգի միջոցով պետք է վերահսկի դրամական միջոցների հոսքը։ Դա կարող է կանխել մեծ տատանումները ճգնաժամի ընթացքում եւ
  • Չինական բորսաները անկումով են մեկնարկել
    Երկուշաբթի մայրցամաքային Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման ֆոնին ամանորյա տոներից հետո ֆոնդային բորսաներում սակարկությունները սկսվել են ավելի քան 8 տոկոս անկմամբ, այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:Մայրցամաքային Չինաստանի բորսաներում վերջին անգամ սակարկություններն անցկացվել էին հունվարի 23-ին՝ չինական նոր տարուց առաջ, այս արձակուրդների ժամանակ վարակվածների թիվը 30 անգամ աճել է, իսկ մահացածների թիվը՝ 20:Shanghai Composite շանհայյան ֆոնդային բորսայի հիմնական ինդեքսը ընկել է 8,07 տոկոսով՝ մինչե
  • Շվեյցարիայում կգործարկվի աշխարհում առաջին ամբողջովին ռոբոտացված ֆերման
    Շվեյցարական Growcer ընկերությունը Migros Basel կոպերատիվ միջնորդի հետ համագործակցությամբ ներկայում մշակում է առաջին ռոբոտացված ուղղահայաց ֆերման Շվեյցարիայում, գրում է Comments.ua-ն։Կլոր տարին ֆերման կգործի՝ անկախ եղանակային պայմաններից, առանց պեստիցիդների եւ ջրի չնչին օգտագործմամբ։ Առաքման կարճ երթուղիների շնորհիվ արտադրանքը տեղի խանութներ կառաքվի նույն օրը, երբ այն հավաքվել է։ Արտադրությունը շուտով կսկսվի, եւ առաջին մթերքները, ինչպես ակնկալվում է, այս ամառ հասանելի կլինեն բացառապես MParc Dreispitz-ում։Առաջին շվեյցարական ուղղահայաց ֆերման ներկայում
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Գրիգորի Մարտիրոսյանը ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակիցներին է ներկայացրել Հանձնաժողովի նորանշանակ նախագահ Միքայել Սամվելի Վիրաբյանին (տեսանյութ)
    12 Փետրվարի 2019
    Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Միքայել Վիրաբյանը նշանակվել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ:
    2019 թվականի փետրվարի 12-ին Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակիցներին է ներկայացրել Հանձնաժողովի նորանշանակ նախագահ Միքայել Սամվելի Վիրաբյանին: 
    Գրիգորի Մարտիրոսյանը մասնավորապես նշել է. «Միքայել Վիրաբյանը երկար տարիներ զբաղեցրել է այդ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը, ուստի, թե՛ հանձնաժողովի աշխատանքային կոլեկտիվը, և թե՛ առնչակից պետական մարմինները քաջածանոթ են վերջինիս՝ որպես պետական պատասխանատու աշխատողի և այս կառույցի զարգացման գործում տևական ներդրում ունեցած մարդու։
    Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովն այս տարիների ընթացքում կարողացել է կայանալ՝ որպես հստակ գործառույթներ ունեցող և դրանք կյանքի կոչող պետական կառույց՝ իր կարևոր նպաստը բերելով Արցախում մատուցվող ծառայությունների կարգավորման, տնտեսական մրցակցության և սոցիալական արդարության պահպանման գործում։
    Մ.Վիրաբյանի օրոք ևս հանձնաժողովը շարունակելու է ինստիտուցիոնալ զարգացում ապրել, ինքնակատարելագործվել, այդ թվում՝ ՀՀ համապատասխան գործընկեր հաստատությունների հետ փոխգործակցության և փորձի փոխանակման միջոցով»
    Պետական նախարարը, նաև շնորհակալություն է հայտնել ՀԾՏՄԿՊ հանձնաժողովը երկար տարիներ ղեկավարած նախկին նախագահ Հակոբ Ղահրամանյանին և հաջողություններ մաղթել Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի նոր պաշտոնում։
    Հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը իր հերթին շնորհակալություն է հայտնել երկրի նախագահին նման պատասխանատու պաշտոնում նշանակվելու համար և վստահեցրել, որ Հանձնաժողովը պատրաստ է իրագործելու առաջադրված ծրագրերն ու խնդիրները, շարունակելով զարգացնել պետական քաղաքականության մաս հանդիսացող կարգավորման գործընթացը, նպաստելով տնտեսության զարգացմանն ու մրցակցության ապահովմանը:


    << Վերադարձ ցուցակի