ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Կորոնավիրուսից համաշխարհային ՀՆԱ-ի կորուստները կարող են կազմել $1,1 տրլն
    Oxford Economics վերլուծական կենտրոնի գնահատականով՝ կորոնավիրուսի նոր տեսակի տարածման հետեւանքով համաշխարհային ՀՆԱ-ի կորուստները 2020թ. կարող են կազմել $1,1 տրլն: Ինչպես գրում է RBC-ն, այսպիսի վնասը կնշանակի համաշխարհային ՀՆԱ-ի մակարդակի իջեցում 1,3%-ով: Oxford Economics-ի զեկույցում նշվում է, որ կանխատեսումը կիրականանա այն դեպքում, եթե կորոնավիրուսի նոր տեսակով պայմանավորված թոքաբորբի բռնկումը վերաճի գլոբալ պանդեմիայի:Այն դեպքում, եթե պանդեմիայի սահմանները սահմանափակվեն միայն Ասիայով, ապա համաշխարհային ՀՆԱ-ի անկումը կկազմի $0,4 տրլն:«Մեր սցենարները են
  • Հակոբ Արշակյանը Աբու Դաբիում ներկայացրել է տեխնոլոգիական կենտրոն դառնալու Հայաստանի նպատակը
    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության հարցերով պետական նախարարի հրավերով Աբու Դաբիում փետրվարի 22-ին մասնակցել է «UMEX/SimTEX 2020» հեղինակավոր ցուցահանդես-համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Միջոցառումն անցկացվում է Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի և Աբու Դաբիի թագաժառանգի հովանու ներքո: Հակոբ Արշակյանը, որպես համաժողովի հիմնական բանախոս, հանդես է եկել ելույթով:Ողջունելով  ներկաներին՝ նախարարն անդրադարձել է Հայաստանում բարձ
  • Հայաստանը հանվել է ԵՄ-ի հարկային «Մոխրագույն ցուցակից»
    Եվրամիության տնտեսական եւ ֆինանսական հարցերով խորհուրդը որոշել է հանել Հայաստանին Եվրոպական միության հետ հարկային հարցերով չհամագործակցող երկրների (The EU list of non-cooperative jurisdictions for tax purposes) «Մոխրագույն ցուցակից»: ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ որոշումը կայացվել է փետրվարի 18-ին ԵՄ ֆինանսների նախարարների հանդիպման ժամանակ:««Մոխրագույն ցուցակում» հայտնվելը երկրի հեղինակության հետ կապված ռիսկեր էր առաջացնում, Հայաստանը համարվում էր հարկային առումներով Եվրոպական միության հետ չհամագործակցող երկիր: Այդ երկրների ցանկից հանելը հեղ
  • Այսօր Սոցիալական արդարության համաշխարհային օրն է
    Սոցիալական արդարության համաշխարհային օրը (World Day of Social Justice), սկսած 2009-ից, նշվում է ամեն տարի։ ՄԱԿ ԳԱ այս տոնը հռչակել է 2007թ․ նոյեմբերի 26-ի № A/RES/62/10 հատուկ բանաձեւով։ Նոր ամսաթվի՝ փետրվարի 20-ի համար նախապայման է դարձել բարձր մակարդակով համաշխարհային հանդիպումը, որն անցկացվել է Կոպենհագենում 1995թ․ մարտին, եւ որտեղ հռչակվել են ժամանակակից հասարակության սոցիալական զարգացման խնդիրները, հայտնում է Calend-ը։Միացյալ ազգերի կազմակերպության անդամ-պետությունները փետրվարի 20-ը նվիրում են ազգային մակարդակով միջոցառումների անցկացմանը, որոնք նպաստում են
  • Լոնդոնը մտադիր է ԵՄ-ի հետ հետագա հարաբերությունները կառուցել միայն իրավահավասարության հիմունքներով
    Մեծ Բրիտանիան մտադիր է ԵՄ-ի հետ հետագա հարաբերությունները կառուցել միայն կողմերի հավասար իրավունքների հիման վրա: Այս մասին հայտարարել է Brexit- ի շուրջ բանակցություններում, ինչպես նաեւ Եվրամիության հետ առեւտրային բանակցություններում Մեծ Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչ Դեյվիդ Ֆրոստը: Բրյուսելի Ազատ համալսարանում Ֆրոստի ելույթից հատվածներ է տարածել Բրիտանիայի կառավարության ղեկավարի գրասենյակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:«Եթե ԵՄ-ն իսկապես ցանկանում է ամուր եւ երկարաժամկետ հարաբերություններ կառուցել մեզ հետ այս ծայրահեղ բարդ պայմաններում, ինչպ
  • Հայաստանի տնտեսությունը պահպանում է բարձր աշխուժություն. Համաշխարհային բանկի գնահատականը
    Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսությունը պահպանում է բարձր աշխուժությունը, ընդ որում՝ աճի հիմնական շարժիչը ծառայություններն են ու հանքարդյունաբերության վերականգնումը: Այս մասին ասված է Համաշխարհային բանկի՝ Հայաստանի ամսական տնտեսական զարգացումների վերաբերյալ համառոտագրում:Համաշխարհային բանկը նկատել է՝ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը (ՏԱՑ) դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ հասել է գագաթնակետին՝ 10.7 տոկոսի: «Աճի ամենաբարձր տեմպը շարունակեց գրանցվել ծառայությունների, մասնավորապես՝ տրանսպ
  • Ֆիզանձանց կողմից ԵԱՏՄ-ից ներմուծվող ապրանքների չափերը կնվազեցվեն
    ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ներմուծվող ապրանքների ակնհայտ առեւտրային չափաքանակները նվազեցնելու մասին նախագծին: ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի խոսքով՝ որոշման նպատակն է կանխարգելել ապօրինի ձեռնարկատիրությանն առնչվող ռիսկերը, քանի որ գործնականում առկա է ֆիզիկական անձանց կողմից թույլատրելի չափաքանակների շրջանակում առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման անձնական օգտագործման նպատակով ապրանքների ներմուծման, իսկ հետագա
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Քննարկում Հանձնաժողովում
    24 Հունվարի 2019
    2019 թվականի հունվարի 24-ին ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովում տեղի է ունեցել քննարկում՝ ԱՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոնները հաստատելու, ԱՀ էլեկտրաէներգետիկական համակարգի ցանցային կանոնները, ԱՀ էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ժամանակավոր ցուցանիշները հաստատելու որոշումների նախագծերի և ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մի շարք որոշումների մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին:
     Քննարկմանը մասնակցել են Հանձնաժողովի անադամները, Հանձնաժողովի աշխատակազմի աշխատակիցները, ԱՀ Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության,   «Արցախէներգո»  ՓԲԸ և «ԱրցախՀԷԿ» ԲԲԸ ներկայացուցիչները:

    << Վերադարձ ցուցակի