ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Համատեղ աշխատանքի միջոցով մենք վստահաբար կհասնենք դրական արդյունքների. ՏՄՊՊՀ
    BRICS երկրների՝ մրցակցության վերաբերյալ 6-րդ միջազգային համաժողովի շրջանակում սեպտեմբերի 17-ին հանդիպում է տեղի ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանի եւ Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմեւի գլխավորած պատվիրակությունների միջեւ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հարցերի լայն շրջանակ, մասնավորապես անբարեխիղճ մրցակցության, փորձի փոխանակման, ԵԱՏՄ անդ
  • Ջրի մոնիթորիգի համաշխարհային օր
    2003 թվականից սկսած՝ ամեն տարի սեպտեմբերի 18-ին նշվում է Ջրի մոնիթորիգի համաշխարհային օրը։Այս բնապահպանական տոնը, որ հիմնադրվել է ամերիկյան Մաքուր ջրի հիմնադրամի նախաձեռնությամբ, ներկայում դարձել է տեղեկատվական-կրթական ծրագիր՝ ուղղված մոլորակի ջրային ռեսուրսների խնդիրների եւ աղտոտվածությունից պաշտպանությանը մասնակցելու մասին հասարակության տեղեկացվածության բարձրացմանը։ Ծրագիրը մարդկանց հնարավորություն է տալիս ինքնուրույն իրականացնել տեղական ջրամբարների վիճակի մոնիթորինգ, որը անցկացվում է Ջրային միջավայրի ֆեդերացիայի (Water Environment Federat
  • ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը մեկնել է Մոսկվա. նա կմասնակցի BRICS երկրների համաժողովին
    ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու սեպտեմբերի 16-ից 18-ը կայանալիք BRICS երկրների՝ մրցակցության վերաբերյալ 6-րդ միջազգային համաժողովին: ՏՄՊՊՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ համաժողովի շրջանակում տեղի են ունենալու նաեւ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի հոբելյանական 50-րդ եւ ԱՊՀ մասնակից պետություններում հակամենաշնորհային օրենսդրության խախտման համատեղ ուսումնասիրությունների շտաբի 36-րդ նիստերը: Նիստերի ընթացքում քննարկվելու են «Բժշկական սարք
  • Google-ը առաջ կմղի ունիկալ կոնտենտով լրատվական հոդվածներ
    Google-ը կսկսի առաջ մղել ունիկալ կոնտենտով լրատվական հոդվածներ որոնման արդյունքներում, որպեսզի դրդի օգտատերերին դիմելու ավելի հեղինակավոր պարբերականներին, տեղեկացնում է The Hill-ը։Այս որոշումը կարող է խնդիրներ ստեղծել մեդիա-էկոհամակարգի համար, որը գործում է բացառիկ եւ ինքնատիպ լրատվական նյութերի ագրեգացման շուրջ։ «Թեեւ մենք սովորաբար ցույց ենք տալիս պատմության վերջին եւ առավել լրիվ վարկածը նորությունների արդյունքներում, մենք փոփոխություններ ենք մտցրել ամբողջ աշխարհում, որպեսզի առանձնացնենք այն հոդվածները, որոնք համարում ենք նշանակալի եւ ի
  • 254 ՄՎտ հզորությամբ նոր էլեկտրակայան կկառուցվի
    Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում կկառուցվի 254 ՄՎտ հզորությամբ նոր համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայան։Կկատարվի ընդհանուր շուրջ 124 մլրդ դրամի ներդրում։Երեք տարվա ընթացքում, կառուցման շրջանում, կստեղծվի 704 նոր աշխատատեղ՝ 256 հազ. դրամ միջին աշխատավարձով եւ 106 աշխատատեղ՝ 545 հազ. դրամ միջին աշխատավարձով՝ շահագործման ընթացքում։Նյութի աղբյուրը՝   https://banks.am
  • Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է
    ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 11-ին, կազմել է 476.34 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.01 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։Եվրոյի փոխարժեքը կազմել է 524.83 դրամ (նվազել է 1.35 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 588.85 դրամ (աճել է 1.94 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.28 դրամ (մնացել է անփոփոխ)։ Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 275.51 դրամ, ոսկի՝ 22,945.23 դրամ, պլատին՝ 14,380.49 դրամ: Նյութի աղբյուրը`              https://news.am
  • Հայաստանը բարելավել է դիրքը Զբոսաշրջության մրցունակության ինդեքսում
    Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած զեկույցի համաձայն՝ Հայաստանը հինգ կետով բարելավել է դիրքը 2019թ. Զբոսաշրջության մրցունակության ինդեքսում։«Հայաստանն այժմ զբաղեցնում է 79-րդ տեղը, նախորդ՝ 84-ի փոխարեն»: Banks.am-ը նշում է, որ զբոսաշրջության մրցունակության ինդեքսը կազմվում է ոլորտի կայուն զարգացման համար երկրներում ստեղծված պայմանների ու հնարավորությունների դիտարկմամբ։Այս տարի լավագույն եռյակում են Իսպանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան։Վրաստանը զբաղեցրել է 68-րդ հորիզոնականը, Իրանը՝ 89-րդը, Ադրբեջանը՝ 71-րդը,  իսկ Թուրքիան՝ 43-րդը։140 երկրնե
      Թեժ գիծ
      +374 (047) 959555
      Հաշվետվությունների ամփոփում Հանձնաժողովում
      24 Հունվարի 2019
      Ս.թ. հունվարի 24-ին ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովում ավարտվել և ամփոփվել են Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարի, աշխատակազմի աշխատակիցների, աշխատակազմի  կազմակերպչական, վերահսկողական, վերլուծական աշխատանքների համակարգման և տնտեսական մրցակցության պաշտպանության, իրավաբանական և լիցենզավորման վարչությունների, հանրային ծառայությունների կարգավորման, սակագնային քաղաքականության և ծրագրերի համաձայնեցման և հեռուստատեսության, ռադիոյի և հեռահաղորդակցության կարգավորման քաղաքականության բաժինների պետերի և մասնագետների  2018 թվականի 2-րդ կիսամյակի հաշվետվությունների լսումները:
      Հաշվետու ժամանակահատվածում իրավաբանական և լիցենզավորման վարչության կողմից նախապատրաստվել են նիստերի և դրանց անցկացման աշխատանքները` մասնավորապես ստուգվել նիստերի քննարկման որոշումների նախագծերը, դրանց մշակման իրավական տեխնիկայի կանոններին առնչվող,  լեզվաոճական բնույթի հարցերի առաջադրումը և քննարկվել համապատասխան անձանց հետ, ինչպես նաև պատրաստվել են օրակարգային հարցերի փաթեթները: 
      Վարչության կողմից մշակվել է ««Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասինե ԼՂՀ օրենքի մեջ փոփոխություններ կատարելու մասին»  օրենքի նախագծի փաթեթը, քննարկվել են աշխատակազմի կառուցվածքային այլ ստորաբաժանումների կողմից ներկայացրած «Էներգետիկայի մասին»«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին»«Հեռուստատեսության և ռադիոյի մասին»«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ԼՂՀ  օրենքներում և  ԼՂՀ ջրային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ:
      Հանրային ծառայությունների կարգավորման, սակագնային քաղաքականության և ծրագրերի համաձայնեցման բաժին կողմից 2018 թվականի 2-րդ կիսամյակի ընթացքում տրվել է փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էնեգիայի արտադրության 9 առաջարկություն,   ջրային համակարգի օգտագործման  1 առաջարկություն,  ինչպես նաև բաժնի կողմից իրականացվել է սակագնային քաղաքականության համար համապատասխան վերլուծություններ ԱՀ տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող  «Հիմնաքար» փակ բաժնետիրական ընկերության «Բերդիկ» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող և «Թարթառ էներջի ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Գետավան» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների սահմանման գործընթացը:
      Կազմակերպչական, վերահսկողական, վերլուծական աշխատանքների համակարգման և տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության(ԿՎՎԱՀՏՄՊ) կազմակերպչական, վերահսկողական,   վերլուծական աշխատանքների համակարգման և մոնիթորինգի բաժնի  կողմից հաշվառվել է 9 նոր սուբյեկտ, Հանձնաժողովի ընդունած որոշումների հիման վրա տրամադրվել  է 16 լիցենզիա: Ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճար վճարողներին գրավոր ծանուցվել  է 2017 թվականի չորրորդ և 2018 թվականի առաջին, երկրորդ, երրորդ եռամսյակների համար վճարման ենթակա պարտադիր վճարների և դրանց չափերի մասին: Հանձնաժողովի նախագահի կարգադրությամբ` բաժնի կողմից պատրաստվել է  ստուգումների և մոնիթորինգների իրականացման համար  249 հրաման (հանձնարարագիր):
      Հաշվետու ժամանակահատվածի համար կատարվել է կարգավորման պարտադիր վճարների հետ կապված աշխատանքներ և ներկայացվել  որոշման նախագծեր: 
      Բաժնի կողմից ներկայացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշվառված պարտադիր վճար վճարողների անվանական կազմը և վճարողների կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերի (ինչպես նաև վճարողների եռամսյակային վճարների չափի) վերաբերյալ տեղեկատվություն:
      2018 թվականի երկրորդ կիսամյակում ԿՎՎԱՀՏՄՊ  վարչության տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի կողմից իրականացվել են մի շարք աշխատանքներ` ուղղված առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների մոնիթորինգների, անբարեխիղճ մրցակցության դեպքերի բացահայտմանը, ապրանքային շուկաների կառուցվածքի, գերիշխող դիրքի ճանաչման և համակենտրոնացման դեպքերի ուսումնասիրությանը, ինչպես նաև մենաշնորհ և գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից ներկայացված տեղեկատվությունների վերլուծությանը: Բաժնի կողմից ապրանքային շուկաներում  պարբերաբար իրականացվող  ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել և հետևողականորեն վերահսկվել են մենաշնորհ և գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտները: Մրցակցային միջավայրի զարգացումը խրախուսելու նպատակով դիտանցումներ են իրականացվել նաև ԱՀ շրջկենտրոններում և գյուղերում առկա առևտրային օբյեկտներում: Կատարվել են փորձի փոխանակումներ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ:
      2018 թվականի ընթացքում հեռուստատեսության և ռադիոյի բնագավառում հայտարարվել է ընդհանուր ուղղվածության ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման (վերահեռարձակման) թվով 1 լիցենզավորման մրցույթ, Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում տրամադրվել է ռադիոկապի շարժական ցանցի կազմակերպման համար ռադիոհաճախականության օգտագործման 1 թույլտվություն, ինչպես նաև ուժը կորցրած է ճանաչվել ռադիոհաճախականությունների օգտագործման 2 թույլտվությունների գործողությունը: Ինչպես նաև արձակվել են առանց համապատասխան թույլտվության ռադիոհաճախականությունների օգտագործման դադարեցման երկու կարգադրություններ:
      Հաշվետու ժամանակահատվածում աշխատազմի ղեկավարի տեղակալը ապահովել է աշխատակազմի գույքագրման աշխատանքները, գլխավոր հաշվապահը` Հանձնաժողովի ֆինանսական հաշվետվությունները, գլխավոր մասնագետը` վեբ կայքի թարմացման աշխատանքները:
      Հաշվետու ժամանակահատվածում աշխատակազմի ղեկավարը կազմակերպել, ծրագրավորել, համակարգել, ղեկավարել և վերահսկել է աշխատակազմի գործունեությունը: Ապահովել է Հանձնաժողովի համագործակցությունը ԱՀ պետական կառույցների և ՀՀ համապատասխան հանձնաժողովների հետ:

      << Վերադարձ ցուցակի