ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Հայտնի են այն եվրոպական պետությունները, որոնց բնակիչներն ամենաշատն են ծախսում. «Եվրոստատ»
    «»Գերմանացիները նույնպես «շռայլորեն» են ծախսում իրենց գումարը՝ 21%-ով ավելի, քան Եվրամիության մյուս երկրները։ Ավստրիացիներն այս ցանկում զբաղեցնում են երրորդ հորիզոնականը՝ միջինից 16%-ով ավելի ցուցանիշով։Ընդհանուր առմամբ ԵՄ 28 պետություններից միայն 10-ի բնակիչներն են միջինից ավելի ծախսում, իսկ 6 երկրներում մեկ անձի համար ծախսերի մակարդակը 25%-ով ցածր է միջին ցուցանիշից:
  • 2019-ին Արկտիկայում ջերմացումը կարող է հասնել ծայրահեղ նիշերի
    2019-ին Արկտիկան կարող է տաքանալ մինչեւ ծայրահեղ նիշերի եւ կորցնել ավելի շատ սառույց, քան երբեւէ։ Հավանականություն կա, որ ծովային սառույցի մակերեսը կկրճատվի ավելի շատ, քան ռեկորդային 2012-ին, տեղեկացնում է HighTech-ը՝ հղում կատարելով phys.org-ին։Տագնապի ազդանշաններն արդեն ստացվում են Գրենլանդիայից։ Հունիսի 12-ին տեղի օդերեւութաբանական կայաններից մեկը գրանցել է 17,3°С ջերմաստիճան, ինչը ընդամենը 0,3°С-ով է ցածր բացարձակ առավելագույնից, որը գրանցվել է 2012 թվականի հունիսի 30-ին։ Ավելի վաղ՝ ապրիլի 30-ին, մեկ այլ կայան գրանցել էր այդ օրվա ռեկորդը՝ -1,2°С։Տաք օդ
  • Հայաստանում արտադրվող ոսկու ձուլակտորները կարտահանվեն. Կենտրոնական բանկ
    Հայաստանում կգործարկվի զտման ձեռնարկություն, որտեղ կարտադրվի բանկային ոսկի: Հունիսի 19-ին Ազգային ժողովի նիստում 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:Նա, մասնավորապես, հայտնեց, որ ԿԲ-ն արդեն համաձայնություն է ձեռք բերել շվեյցարական ընկերություններից մեկի հետ: «Սա վերջին ակորդներն են, եւ շատ շուտով Հայաստանում ոսկու զտման ձեռնարկություն կբացվի, որտեղ ոսկու ձուլակտորներ կարտադրվեն»,- հավաստիացրեց պաշտոնյան:Ջավադյանի խոսքով՝ այս ձեռնարկության կառուցումը կախվա
  • 2020 թվականին iPhone-ը կարող է 5G աջակցություն ստանալ
    2020 թվականին iPhone-ը կարող է 5G աջակցություն ստանալ: Նման հայտարարությամբ է հանդես եկել հայտնի վերլուծաբան եւ փորձագետ Մին-Չի Կուոն:Բացի այդ, Apple սմարթֆոնները կստանան սեփական մոդեմները, որոնք այժմ մշակման փուլում են: Եթե չիպը մինչ այդ պատրաստ չլինի, ապա iPhone-երը կսկսեն համալրվել Qualcomm մոդեմները, որի հետ ընկերությունը դադարել է դատավարությունն ու նոր երկարաժամկետ պայմանագիր է կնքել:Ինչպես հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն՝ հղում անելով MacRumors-ին, կրկին 3 մոդել կներկայացի՝ 5,4 դյույմ, 6,1 դյույմ եւ 6,7 դյույմ էկրանով: Բոլոր iPhone-երը OLED դիսպլեյ կունենան:Սակայ
  • ՄԱԿ-ը հրապարակել է երկրագնդի բնակչության թվի վերաբերյալ կանխատեսումները
    30 տարի անց երկրագնդի բնակչության թիվը կավելան 2 միլիարդով` դառնալով 9,7 միլիարդ: Այս մասին նշված է ՄԱԿ զեկույցում: Yerkir.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է РИА Новости-ն: Նշվում է, որ Հնդկաստանը շատ շուտով առաջ կանցնի Չինաստանին` բնակչության թվով: Նշվում է նաև, որ բնակչությունը ծերանում է, կյանքի տևողության ավելացման և ծնելիության նվազման հետ կապված, մեծանում է այն երկրների թիվը, որտեղ բնակչության թիվը գնալով նվազում է:Թեև երկրագնդի բնակչությունը աճում է, սակայն տարբեր երկրներում բնակչության թվաքանակի աճը խիստ տարբեր է: 9 երկրի բնակչությունը
  • Ստեփանակերտում կայացել է «Արևային Արցախ» խորագրով գործարար համաժողով
    «Շտիգեն էներգետիկ համակարգեր» ընկերության նախաձեռնությամբ այսօր «Վալլեքս Գարդեն» հյուրանոցային համալիրում տեղի է ունեցել «Արևային Արցախ» խորագրով գործարար   համաժողով: «Արցախպրես»-ի  թղթակցի   հաղորդմամբ՝    համաժողովին    բացման  խոսքով  հանդես  է  եկել  «Շտիգեն»-ի  հիմնադիր-տնօրեն   Հայկ  Շեկյանը: Նա  ասել է, որ   իրենց  ընկերությունը   հիմնադրվել  է   2011 թվականին  տարածաշրջանի  էներգետիկ  արդյունավետության, էներգետիկ  և  տնտեսական  անվտանգությա
  • Որքա՞ն պլաստիկ է կուլ տալիս մարդը
    Շաբաթը մեկ անգամ մարդը մոտ 5 գրամ պլաստիկ է կուլ տալիս, ինչը հավասար է մեկ բանկային քարտի կշռին: Նման եզրահանգման են եկել Նյուքասլի համալսարանի գիտնականները, հաղորդում է Oane-ը:  Նրանք մեջբերել են 50 հետազոտությունների արդյունքները: Պարզվել է, որ մարդիկ տարեկան շնչում եւ կուլ են տալիս մեծ քանակությամբ պլաստիկ: Կշռի միջին ցուցանիշը կազմում է 250 գրամ:Պրոֆեսոր Տավա Պալանիսամին նշել է, որ հասարակությունը աստիճանաբար սկսում է մտածել միկրոպլաստիկի առկայության եւ շրջակա միջավայրի վրա դրա ազդեցության մասին:Վերջին հետազոտության արդյունքները մա
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    ԱՀ ՀԾՏՄԿՊ հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանի տարեվերջյան նիստի ելույթը
    27 Դեկտեմբերի 2018
    Հարգելի գործընկերներ, ԶԼՄ-ների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ներկաներ.
    Հաշվի առնելով, որ այս նիստը Հանձնաժողովի 2018 թվականի վերջին նիստն է, ուստի ցանկանում եմ մի փոքր էքսկուրս կատարել և տեղեկատվություն ներկայացնել ընթացիկ տարում կատարած աշխատանքների որոշ ուղղությունների վերաբերյալ: Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովին առնչվող տարեկան բոլոր ծրագրերը՝ շնորհիվ համակարգված ու արդյունավետ աշխատանքի, հաջողությամբ կյանքի են կոչվել: Դրանում մեծ է ձեր դերակատարումը, որովհետև այդ ամենը կյանքի է կոչվել ինչպես Ձեր վստահության ու նվիրումի, այնպես էլ Ձեր աջակցության, անմիջական մասնակցության շնորհիվ: 
    Տարեմուտին ընդունված է ամփոփել արվածն ու կազմել նոր ծրագրեր հաջորդ տարվա համար: 
    Նշեմ, որ  Հանձնաժողովը 2019 թվականի տարեկան գործունեության ծրագիրը արդեն հրապարակել է Արցախի Հանրապետության Ազգային Ժողովում: 
    2018 թվականի ընթացքում էներգետիկայի բնագավառում  4 ընկերությունների տրամադրվել է փոքր հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության 5 և 11 ընկերությունների կառուցման 11 լիցենզիաներ: Այցելությունների միջոցով հսկողություն է իրականացվել ՀԷԿ-րի կառուցման ընթացքի և ժամկետների պահպանման նկատմամբ, իսկ խախտողների հանդեպ կիրառվել օրենսդրությամբ սահմանված միջոցներ:
    Տարվա ընթացքում դիտանցումներով խիստ վերահսկողություն է սահմանվել այն ապրանքային շուկաներում, որտեղ կան գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ՝ հակամրցակցային գործողությունների, գների անհիմն բարձրացումների կանխարգելման նպատակով:
    2018 թվականի հունվար-դեկտեմբերին ուսումնասիրված 43 ապրանքային շուկաներում առկա 80 ապրանքատեսակներից, միջին գների անկում արձանագրվել է 28, գնաճ՝ 13 ապրանքատեսակների համար: Մնացած 39 ապրանքատեսակների միջին գները մնացել են անփոփոխ կամ տատանվել են 2%-ի միջակայքում: Ուսումնասիրվող ապրանքատեսակների գների բոլոր փոփոխությունները դիտարկվել են Օրենքի տառին և ոգուն համապատասխան ու տրվել գնահատականներ:
    Իրականացվել է նաև ապրանքային շուկաների կառուցվածքի ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ 4-ով նվազել է գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների քանակը: Դա ցույց է տալիս, որ շուկայում առկա է մրցակցություն և այն ավելի է ազատականացվել, ինչն էլ իր ազդեցությունն է թողել գնագոյացման քաղաքականության վրա:
    2018 թվականի ընթացքում տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառում իրականացրած գնագոյացման և ապրանքային շուկաների կառուցվածքի 116 ուսումնասիրությունների և շաբաթական դիտանցումների արդյունքում, բացառվել է գերիշխող դիրքի չարաշահման, մասնավորապես չհիմնավորված գների կիրառման դեպքեր:
    2018 թվականին Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և հեռահաղորդակցության ոլորտի օպերատորի միջև մի քանի փուլերով ընթացած քննարկումների և բանակցությունների արդյունքում՝ ընթացիկ տարում հաստատվել են  ընկերության կողմից մատուցվող մի շարք ծառայությունների նոր՝ 32 նվազեցված սակագներ: 
    Պարբերաբար անց է կացվել ռադիոընկերություններին տրամադրված ռադիոեթերների մոնիթորինգներ Արցախի Հանրապետությունում 2432 ժամ և ՀՀ-ում 690 ու 145 ժամ: 
    ՀՀ գործընկեր Հանձնաժողովների հետ իրականացվել են նախընտրական քարոզարշավին վերաբերող հեռուստառադիոհաղորդումների մոնիթորինգ և  ինստիտուցիոնալ համագործակցություն տարբեր բնագավառներում: Հանձնաժողովը սերտ համագործակցության մեջ է գտնվել ՀՀ գործընկեր հանձնաժողովների հետ և մասնակցել է տարբեր քննարկումների ու միջազգային սեմինարների:
    Ամփոփելով նշեմ, որ 2018 թվականին Հանձնաժողովը անց է կացրել 18 նիստ, հանրային հնչեղություն ունեցող հարցերին վերաբերող՝ 28 խորհրդակցություն: Նիստերում քննարկվել են  90 հարց  և ընդունվել 79 նորմատիվ, իրավական և անհատական որոշումներ:
    Շրջանառվել են տարբեր բովանդակության 1800-ից ավելի գրություն, որից 11 դիմում-բողոք, մեկնաբանություններ:  Բոլորը քննարկվել են և տրվել համապատասխան լուծումներ: Տարբեր ձևաչափերով քննարկվել է նաև հանրության շրջանում լայն արձագանք ստացած ներտնային գազասպասարկման վճարների ներդրման, պայմանագրերի վերակնքման և հացի գնի թանկացման հարցերը: Պայմանագրերի վերակնքման ժամկետի  երկարաձգումը և հացի գնի պահպանումը արդյունք է նաև այդ քննարկումների: 
    Տարվա ընթացքում անց են կացվել հանդիպումներ և բազմաբովանդակ քննարկումներ  ԱՀ ԱԺ-ի պատգամավորների, հասարակական կազմակերպությունների ու զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և տրվել համապատասխան պարզաբանումներ: 
    Համոզված եմ, որ այդ նույն վստահությամբ և նվիրումով աշխատելու ենք նաև 2019 թվականին ու հաջորդող բոլոր տարիներին, որպեսզի օր առաջ ունենանք մեր բոլորի երազած հայրենիքը, կարողանանք գալիք տարում լրացնել բացթողումները և լուծում տալ այն բոլոր հիմնախնդիրներին, որոնց լուծման իրավասությունը վերապահված է մեր Հանձնաժողովին: 
      Մի քանի օրից 2019 թվականը կմտնի իր իրավունքների մեջ, առիթից օգտվելով շնորհավորում եմ հայ ժողովրդին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ցանկանում եմ, որ 2019 թվականը լինի խաղաղության և իղձերի իրականացման տարի ու մեր երկրին բերի միջազգային ճանաչում: 
    Բոլորին մաղթում եմ համերաշխություն, առողջություն, հաջողություն և երջանկություն:

    ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ  ԾՆՈՒՆԴ

    << Վերադարձ ցուցակի