ԱԿՏՈՒԱԼ ԹԵՄԱՆԵՐ
  • 2018-ի ամենացնցող տեխնիկական նորույթների հնգյակը
    Հայտնի է դարձել, թե ինչպիսի տեխնիկական նորույթներն են ամենաաղմակահարույցը և հետաքրքիրը 2018-ին: Ամենաաղմկահարույց դվայսներից է DJI ընկերության կայունացուցիչը: Խոսքը Osmo Pocket-ի մասին է, որն ունի 12 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկ և կարող է գրպանում տեղավորվել:Եվս մեկ աղմկահարույց նորույթ է 13.3 դյույմ տրամաչափի Project Linda լափթոփը՝ Razer ապրանքանիշից:  Սարքվորումն աշխատում է Razer Phone-ով և թույլ է տալիս զգալոիրեն ընդլայնել սմարթֆոնի հնարավորությունները:Վարկանիշային աղյուսակում է հայտնվել նաև Nikon Coolpix P1000 տեսախցիկը, որն իր տեսակով միակ սարքավորումն է, որը
  • Անտարկտիկայի «կայուն» սառցաշերտերը սկսել են հալչել
    ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) թարմ տվյալների համաձայն՝ Անտարկտիկայի արևելյան հատվածում  սկսել են հալչել նախկինում «կայուն» համարվող սառցաշերտերը:ՆԱՍԱ-ի մասնագետներն ընդգծել են, որ նախկինում գիտնականները համոզված էին, որ այդ տարածքում գտնվող սառցաշերտերը ենթակա չեն գլոբալ փոփոխությունների:ՆԱՍԱ-ն մասնավորապես արձանագրել է Արևելյան Անտարկտիկայի ամենամեծ՝ «Տոտեն» սառցաշերտի հալում:Գիտնականները նախազգուշացրել են, որ եթե այն ամբոլջովին հալչի, ապա համաշխարհային օվկիանոսի մ
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ շարունակաբար աճել է
    Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը առաջին տասը ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ աճել է 6 տոկոսով:Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները:Մասնավորապես տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 11.6 տոկոսով: Փետրվար ամսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ցուցանիշն աճել է 8.8 տոկոսով, մարտին աճը կազմել է 10.9 տոկոս, ապրիլին՝ 7.1 տոկոս: 2018-ի ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձրացել է՝ նախորդ տարվա ապրիլի համեմատ ավելանալով 5.5 տոկոսով: Ա
  • Ստոկհոլմում հանձնել են Նոբելյան մրցանակները
    Ստոկհոլմի համերգասրահում ավարտվել է  2018-ին Նոբելյան մրցանակների բաշխման արարողությունը: Դրանք տրվել են բժշկության կամ ֆիզիոլոգիայի, ֆիզիկայի, քիմիայի, ինչպես նաև տնտեության ոլորտի մրցանակակիրների: Միջոցառումը հեռարձակվել է շվեդական SVT հեռուստաընկերությամբ: Ֆիզիոլոգիայից կամ բժշկությունից մրցանակի են արժանացել Ջեյմս Էլիսոնը (ԱՄՆ) և Տասուկու Հյոնձյոն (Ճապոնիա), ֆիզիկայից՝ Արթուր Էշքինը (ԱՄՆ), Ժերար Մուրը (ԱՄՆ/Ֆրանսիա) և Դոնա Սթրիքլանդը (Կանադա):Քիմիայից նոբելյան մրցանակակիրներ են դարձել Ֆրենսիս Արնոլդը (ԱՄՆ), Ջորջ Սմիթը (ԱՄՆ) և Գրեգորի Վին
  • Bloomberg-ը նշել է 2019թ.-ի ամենամեծ ռիսկերը
    Bloomberg գործակալությունը հայտնել է 2019թ.-ին տնտեսության համար քաղաքական ամենամեծ ռիսկերը: Ըստ վերլուծաբանների, հիմնական խնդիրներից մեկը ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային պատերազմն է: Նշվում է, որ այս հարցում դեմոկրատներն ու հանրապետականները համակարծիք են և գտնում են, որ Պեկինը մարտահրավեր է նետում: Նույնիսկ, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՉԺՀ-ի ղեկավար Սի Ցզինպինի ձեռք բերած պայմանավորվածությունները կատարվեն, առևտրային հակամարտությունը կնմանվի սառը պատերազմի վաղ շրջանին:Ռիսկերի թվում են նաև Մեծ Բրիտանիայի Եվրոպական միությունից դուրս գալու գործը
  • Հարվարդի գիտնականները հաջորդ տարի կիրականացնեն Երկիր մոլորակը սառեցնելու փորձը
    Հարվարդի գիտնականները հաջորդ տարի կանցկացնեն Երկիր մոլորակը սառեցնելու փորձը՝ գրում է versiya.info-ն:Նշվում է, որ ի տարբերություն համակարգչային մոդելավորման վրա հիմնված այլ փորձերի՝ դա տեղի կունենա իրական աշխարհում:Մեկ ամիս առաջ գիտնականները սկսեցին խոսել այն մասին, թե հնարավոր է արդյոք արևային գեոինժեներիայի գոյությունը։Փորձի գաղափարը մթնոլորտում արևային լուսի արտացոլման համար շերտ ստեղծելն է։ Բաց կթողնվի ստրատոսֆերային զոնդ, որը հանձնարարված բարձրության վրա 100 գրամ կալցիումի կարբոնատ կցանի։ Այսպիսով, գիտնականները նախատեսում են պարզել, թ
  • Apple-ը խելացի ծածկոց կթողարկի
    Apple-ը խելացի ծածկոց է պատենտավորել, որը կվերլուծի սեփականտիրոջ սրտխփոցը, ջերմաստիճանը և շնչառության հաճախականությունը: Այս մասին հաղորդում է New York Post-ը:Աքսեսուարը կստանա iSheet անվանումը: Նշվում է, որ գործվածքում հատուկ հաղորդիչներ կկարեն: Հաղորդիչները կհավաքեն տվյալները, իսկ ծրագրային ապահովումը դրանք կհամեմատի օպտիմալ ցուցանիշների հետ: Տվյալները կցուցադրվեն անլար կառավարման պանելում:Ծածկոցը կօգնի առողջության հետ խնդիր ունեցող մարդկանց: Վատ ինքնազգացողության դեպքում ծածկոցը շտապ օգնություն կկանչի:Նյութի   աղբյուրը՝    https://www.
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Իրականացրած մոնիթորինգների արդյունքների վերաբերյալ
    01 Հոկտեմբերի 2018
    ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների կողմից 2018 թվականի սեպտեմբերի 16-ից մինչև սեպտեմբերի 30-ը իրականացվել են դիտանցումներ Ստեփանակերտ քաղաքում գործող «Հաղթանակ», «Պրոդ մարկետ», «Ռոյալ», «Օկեան», «Կարս», «Դավ Գրուպ», «Սևան», «Նատալի գրուպ», «Տեխնոթրայդ» (2 առևտրային օբյեկտ), «Նադեժդա», «Նավ», «Կամ», «Գուրման մարկետ», «Էրիկ Արա», «Էլիտ գրուպ», «Պետրոլ սերվիս» և «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ «Կապիտալ» (3 առևտրային օբյեկտ) և «Յագուար» փակ բաժնետիրական ընկերություններին «Լենա Գաբրիելյան», «Սրբուհի Ստեփանյան», «Բորիկ Ներսիսյան», «Լեսմոնյա Հարությունյան», «Կարինե Մարտիրոսյան», «Անդրանիկ Գրիգորյան», «Գագիկ Միքայելյան» և «Գագիկ Արտաշյան» անհատ ձեռնարկատերերին պատկանող առևտրային օբյեկտներում առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների ուսումնասիրման նպատակով:   Դիտանցման ընթացքում ուսումնասիրվել են առաջին անհրաժեշտության 43 ապրանքային շուկաներում առկա 80 ապրանքատեսակների մանրածախ գները:
    2018 թվականի սեպտեմբերի 16-ից մինչև սեպտեմբերի 30-ը ուսումնասիրվող 80 ապրանքատեսակներից 16-ի գները նվազել են, 16-ի գները` աճել, իսկ 48 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
    2018 թվականի սեպտեմբերի 16-ից մինչև սեպտեմբերի 30-ը միջին գների նվազում արձանագրվել է՝ «Մակֆա» ալյուր՝ 0.08%,  «Բաղրամյան» ալյուր՝ 0.16%, «Հնդկաձավար»՝ 0.98%, «Ոսպ»՝ 0.89%, «Բրինձ» սպիտակ, երկար.՝ 0.12%, «Ոլոռ»՝ 0.31%,  «Շաքարավազ»՝ 0.15%, «Դոյարուշկա» կարագ՝ 0.07%,  «Չանախ» պանիր՝ 0.82%,  «Հավի միս» սառեցված՝ 0.43%, «Ահմադ» թեյ՝ 0.06%, «Պելե» լուծվող սուրճ՝ 0.30%,  «Արցախ պրեմիում» օղի՝ 0.08%, «Կարտոֆիլ»՝ 3.43%, «Վարունգ»՝ 1.70%, «Գառնի» (կապույտ) ծխախոտ՝ 0.07%  ապրանքատեսակների միջին գների համար:
     Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Մելո գրանո» մակարոն՝ 0.32%, «Բրինձ» դեղին, երկար.՝ 0.15%,   «Շաքար»՝ 0.10%, «Հավի ձու»՝ 4.44%, «Անկոր Նորզել.» կարագ՝ 0.44%, «Գյուղական տեղական» պանիր՝ 3.33%, «Աթենք» երշիկ՝ 0.09%, «Աթենք» նրբերշիկ (բնական թաղանթով)՝ 0.09%, «Ակբար» թեյ՝ 0.07%, «Ռոյալ Բրազիլիա» սուրճ՝ 0.06%, «Դոբրի» բնական հյութ՝ 0.18%, «Հաղթանակ» գինի՝ 0.05%, «Մանե» կոնյակ՝ 0.17%, «Սոխ»՝ 16.67%, «Լոլիկ»՝ 7.85%, «Մալբորո» (կարմիր) ծխախոտ՝ 0.09%  ապրանքատեսակների միջին գների համար:
    Տեղի ունեցած գնային տատանումները կապված են ապրանքների ձեռքբերման գների փոփոխության և մանրածախ առևտրի ոլորտում գործող սուբյեկտների կողմից իրականացվող գնային քաղաքականության հետ:
    Գնաճ արձանագրված ապրանքային շուկաներում բացակայում են գերիշխող դիրքի չարաշահման` մասնավորապես չհիմնավորված գների կիրառման հնարավոր դեպքեր: 
    Իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքի հնարավոր կամ փաստացի խախտման դեպքեր չեն արձանագրվել:


    << Վերադարձ ցուցակի