ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Ֆրանսիացի փորձագետները կաջակցեն Հայաստանում աշխարհագրական նշումով գինիների համակարգի ներդրմանը
    ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին, դեսպանության գյուղատնտեսական հարցերի խորհրդական Ալեքսանդր Մարտինեսին և Հայաստան ժամանած մի շարք փորձագետների:Ինչպես հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարության կողմից Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Մտավոր սեփականության գործակալության հետ համատեղ
  • Կլիմայի փոփոխության սպառնալիքը գերազանցել է միջուկային պատերազմի հեռանկարը
    Կլիմայի փոփոխության սպառնալիքը գերազանցել է միջուկային պատերազմի հեռանկարը։ Այս մասին Դուբայում Կանաչ տնտեսության հարցերով համաշխարհային գագաթաժողովում հայտարարել է Կոլումբիայի նախկին նախագահ եւ խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Խուան Մանուել Սանտոսը, հայտնում է AFP-ը։«Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհը բախվեց միջուկային պատերազմի սպառնալիքին։ Այս սպառնալիքը մնում է, սակայն մենք ավելի վատ բան ունենք։ Դա կլիմայի փոփոխությունն է։ Եթե մենք չգործենք, մենք կզոհվենք։ Մենք պետք է գործենք հանուն գոյատեւման»,- հայտարարել է նա
  • Հայաստանը ճիշտ ուղու վրա է. Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ
    Տնտեսական բարեփոխումների իրականացման հարցում Հայաստանը ճիշտ ուղու վրա է, «Ամերիկայի ձայն»-ին ասել է Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչը: Հիմնադրամի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Ջիհադ Ազուրի խոսքով՝ «Թավշյա հեղափոխությունից» ի վեր երկրի նոր կառավարությունը կարևոր առաջընթաց է արձանագրել. «Հայաստանում առաջընթացը ճիշտ ուղու վրա է, և մենք կոչ ենք անում կառավարությանը շարունակել բարեփոխումները, որոնք թույլ կտան երկրի տնտեսությանը լինել ավելի արդյունավետ և նոր ներդրումներ գրավել: Հայաստանն այսօր մի երկիր է, ո
  • Շվեդիան ուսումնասիրում է թվային կրոնի թողարկման հնարավորությունը
    Շվեդիան ուսումնասիրում է տարվա ընթացքում թվային կրոնի թողարկման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է երկրի ԿԲ նախագահ Ստեֆան Ինգվեսը: Նրա խոսքով՝ տնտեսության վերաձեւավորման համար խթան է հանդիսացել Facebook Libra նախագիծը, հաղորդում է ՌԲԿ-ը՝ CNBC-ի վրա հղումով:«Դա անհավանական կարեւոր իրադարձություն էր… Libra-ն անսպասելի հայտնվեց եւ մեզ մտածելու տեղիք տվեց»,- ասել է Ինգվեսը:Մեկ այլ պատճառ է Ինգվեսը նշել Շվեդիայում կանխիկ փողի օգտագործման կրտուկ կրճատումը: Երկրում շատ խանութներ թղթադրամներ եւ մետաղադրամներ չեն կիրառում:Այն բանից հետո, երբ Facebook-
  • Գլոբալ տաքացումն ամբողջ աշխարհում լճերին ստիպել է ավելի վառ ծաղկել
    Ամբողջ աշխարհում տասնյակ խոշոր քաղցրահամ լճերի երկարատեւ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանց 68 տոկոսում կտրուկ աճել են ծաղկող ջրիմուռների բծերի չափերը, ինչպես նաեւ դրանց պայծառությունն ու թունավորությունը: Աճի պատճառ է դարձել գլոբալ տաքացումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ Nature-ի վրա հղումով: «Ամռան ամիսներին ջրիմուռների ծաղկման ինտենսիվությունն աճել է ուսումնասիրված լճերի 68 տոկոսում, սակայն, միեւնույն ժամանակ, այն նվազել է միայն 6 ջրամբարներում: Դա նշանակում է, որ մենք տեսնում ենք ծաղկման աճ ոչ թե այն պատճառով, որ վերջին տարիներին ակ
  • Հայաստանում բացվում է Գլոբալ ինովացիոն համաժողովը
    «Տրանսֆորմացնելով ինտելեկտը» թեմայով Գլոբալ ինովացիոն երկրորդ համաժողովը՝ (Global Innovation Forum (GIF) on “Transforming Intelligence”) Հայաստանում կբացվի հոկտեմբերի 16-ին։ Դրան կմասնակցեն ամբողջ աշխարհից առաջատար գիտնականներ։Համաժողովը կոչված է ուսումնասիրել արհեստական ինտելեկտի ազդեցությունը գիտության եւ հասարակության վրա՝ գիտական, տեխնոլոգիական եւ արդյունաբերական տեսանկյունից։GIF19-ի ընթացքում գիտնականները եւ առաջնորդները կմասնակցեն ակադեմիական քննարկումների եւ բանավեճերի՝ ներկայացնելով իրենց փորձը եւ հետազոտության արդյունքները։ Խոսնակները ներկայաց
  • Տնտեսագիտության ոլորտում նոբելյան մրցանակը հանձնվել է աղքատության դեմ պայքարի հարցում փորձարարական մոտեցման համար
    Այսօր հայտնի են դարձել տնտեսագիտության ոլորտում 2019 թվականի նոբելյան մրցանակակիրների անունները: Մրցանակակիր են դարձել Աբհիջիթ Բաներջին, Էսթեր Դյուֆլոն, Մայքլ Քրեմերը՝ «աղքատության դեմ պայքարի հարցում փորձարարական մոտեցման համար»: Այս մրցանակը հիմնել է Շվեդիայի բանկը, այն շնորհվում է 1969 թվականից:Հիշեցնենք, որ 2019 թվականի խաղաղության նոբելյան մրցանակը հանձնվել է Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդ Ալիին՝ «խաղաղության հաստատման գործում ներդրած ջանքերի» համար: Նա մրցանակի է արժանացել «Էրիթրեայի հետ սահմանային կոնֆլիկտի կարգավոր
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    ԼՂՀ շրջաններում իրականացրած դիտանցումների վերաբերյալ
    03 Սեպտեմբերի 2018
    Ի կատարումն ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) նախագահի կողմից տրված հրամանի՝  Հանձնաժողովի աշխատակազմի աշխատակիցները 2018 թվականի օգոստոսի 28-ից 30-ը իրականացրել են դիտանցումներ ԱՀ շրջաններում:
    Տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառում աշխատանքները կատարվել  են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների մոնիթորինգների իրականացման, անբարեխիղճ մրցակցության բացահայտման և մանրածախ առևտրի ոլորտում մրցակցության գնհատման ուղղությամբ:
    Շրջկենտրոններում կատարած մոնիթորինգների արդյունքում իրականավել են համեմատական վերլուծությունների` և Ստեփանակերտ քաղաքի համեմատ և 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:
    Համաձայն ձեռքբերված տվյալների ի համեմատ Ստեփանակերտ քաղաքի շրջկենտրոններում ուսումնասիրված 30 ապրանքային շուկայում առկա 41 ապրանքատեսակի ընդհանուր հավելաճը կազմել է 3.0-7.9 տոկոս: Ստեփանակերտ քաղաքի համեմատ գների մակարդակների նշված տարբերությունը պայմանավորված է տեղափոխման ծախսերով և համեմատաբար ցածր իրացվելիությամբ, ինչի հետևանքով շրջկենտրոններում գործող  տնտեսավարող սուբյեկտներիը կիրառում են ավելի թանկ գնային քաղաքականություն:  
    Պետք է նշել, որ շրջկենտրոններում արձանագրած առանձին ապրանքների գների փոփոխությունները և ընդհանուր գների մակարդակի փոփոխությունը համապատասխանում է Ստեփանակերտում նշված ժամանակահատվածում տեղի ունեցած փոփոխություններին: Սա վկայում է, որ շրջկենտրոններում մանրածախ առևտրի ոլորտը մրցակցային է, քանի որ Ստեփանակերտ քաղաքում տեղի ունեցող դրական և բացասական փոփոխությունները ունենում են համապատասխան ազդեցություն նաև շրջկենտրոններում:
    Հաշվի առնելով նախադպրոցական շրջանը դիտանցումների ընթացքում դիտարկվել են նաև առաջին դասարան հաճախելու համար անհրաժեշտ գրենական պիտույքների և հագուստի միջին գները: Անհրաժեշտ գրենական պիտույքների ընդհանուր գումարը կազմել է 7230-10490 դրամ, իսկ հագուստի ընդհանուր գումարը տաղայի համար կազմել է 14000-21000դրամ, աղջկա համար՝ 13875-18000դրամ:
    Շրջաններում կատարած դիտանցումների ընթացքում մանրածախ առևտրի ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտների շրջանում իրականացվել են հարցումներ նշված ոլորտում գործունեությունը խոչնդոտող հանգամանքները պարզելու նպատակով: 
    Համաձայն հարցման արդյունքների շրջաններում իրացվող ապրանքների միայն 27 տոկոսն է ներմուծվում տնտեսավարող սուբյեկտների կողմից, մյուս 73 տոկոսը մատակարարվում են միջնորդ կազմակերպությունների (մատակարարների) կողմից: Սրանով է նաև պայմանավորված շրջաններում գործող միջին գների որոշակի տարբերությունը: Պետք է նշել նաև, որ հարցվածներից ոչ մեկը մատակարարների կողմից խոչնդոտող գործոններ չի նշել: Այսինքն մատակարարների գերակշիռ լինելու հանգամանքը որոշակի ազդեցություն է ունենում միայն գների վրա, այլ ոչ թե մրցակցային պայմանների:
    Որպես մանրածախ առևտրով զբաղվելու տեսակետից խոչնդոտող գործոն նշվել է պարտքով ապրանքների իրացումը՝ 44.7 տոկոս, հարկային վարչարարություն ու դրույքաչափեր՝ 15.8 տոկոս, ֆինանսական միջոցների հասանելիություն՝ 13.2 տոկոս, ենթակառուցվածքների թերզարգացվածություն՝ 10.5 տոկոս և 15.8 տոկոս նշել են, որ նշված գործոններից ոչ մեկը առկա չէ:
    Պետք է նշել նաև, որ ներքին շուկայում առկա անհավասար մրցակցային պայմաններ պատասխանը ոչ մեկի կողմից չի նշվել:
    Իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքի հնարավոր կամ փաստացի խախտման դեպքեր չեն արձանագրվել:
     




    << Վերադարձ ցուցակի