ԱԿՏՈՒԱԼ ԹԵՄԱՆԵՐ
  • Իտալիայում խոտը և բանջարեղենը որոշել են ջրի տակ աճեցնել
    Ֆուտուրիստական ոճի գմբեթներ ավելի հաճախ կարելի է հանդիպել ֆանտաստիկ ֆիլմերում։ Սակայն Իտալիայի Ջենովա քաղաքի առափնյա շրջանում գտնվող ստորջրյա լաբորատորիան հակառակն է ապացուցում։Ջրի տակ՝ 8 մետր խորությամբ, 6 «ոլորտ» է կառուցված։ Դրանցում առկա են փոքրիկ ջերմոցներ, որտեղ խոտ և բանջարեղեն են աճեցնում։Նյութի աղբյուրը՝   https://www.1in.am
  • ԱՄԷ-ում զբոսաշրջիկների Tax free-ն կվերադարձնի ռոբոտացված համակարգը
    Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային հարկային վարչությունում պատմել են ԱՄԷ-ում կատարված գնումների համար ավելացված արժեքի հարկը զբոսաշրջիկներին վերադարձնելու պայմանների եւ կարգի մասին, փոխանցում է АТОР-ը:ԱՄԷ-ի հարկային վարչակազմի հայտարարության համաձայն՝ օդանավակայաններում եւ այլ սահմանային կետերում հատուկ նշանակության գոտիներ կկառուցվեն, որտեղ զբոսաշրջիկները կարող են վերադարձնել երկրում իրենց գտնվելու ժամանակ կատարած գնումների ԱԱՀ-ն: Ընդ որում, այդ գոտիներում անձնակազմ չի լինի. ԱԱՀ-ի վերադարձման ամբողջ գործընթացն ավտոմատացվա
  • Արհեստական ինտելեկտը կվերացնի նույնքան աշխատատեղ, որքան կստեղծի
    PwC խորհրդատվական ընկերության վերլուծաբանները նոր հետազոտության արդյունքներով հայտարարել են, որ արհեստական ինտելեկտի զարգացումը չի հանգեցնի բոլոր աշխատատեղերի լիարժեք ոչնչացման, քանի որ ի հայտ կգան նոր մասնագիտություններ, որոնք ծավալով համարժեք կլինեն արդեն գոյություն ունեցողներին: Այս մասին գրում է HighTech-ը՝ վկայակոչելով Business Insider-ը:Փորձագետները վերլուծել են Մեծ Բրիտանիայի շուկայի հնարավոր ապագան: Նրանց կարծիքով՝ արհեստական ինտելեկտը 38%-ով աշխատատեղեր կկրճատի տրանսպորտի ոլորտում, 30%-ով՝ արդյունաբերության: Չնայած սրան՝ նեյրոցանցերը ն
  • Հայկական օրգանական գինու ստեղծման մասին պատմող ֆիլմ
    Դեռևս 2015թ. սեպտեմբերից մեկնարկած «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» (ՕԳԱՆ) եռամյա ծրագիրը  ֆինանսավորվում է Եվրոպական Միության և համաֆինանսավորվում ու իրականացվում Ավստրիական զարգացման գործակալության կողմից` ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ սերտ համագործակցությամբ: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության լրատվական ծառայությունից։Նպատակ ունենալով զարգացնել Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը՝ ծրագիրը նպաստում է ոլորտի իրավական ու օրենսդրական դաշտի բարելավվմանը, ՄԿՈՒ հաստատություննե
  • Աշխարհի ոսկու պաշարները սպառվում են. փորձագետներ
    Հանքագործական ոլորտի փորձագետները նախազգուշացրել են, որ աշխարհի ոսկու պաշարները շուտով կարող են սպառվել, հայտնում է Daily Mail-ը:Փորձագետները կանխատեսել են, որ շուտով մենք կհասնենք մի կետի, երբ ոսկու նոր պաշարների հայտնագործման տեմպերը կսկսեն արագ նվազել ու ի վերջո այլևս հայտնագործելու բան չի լինի: Նրանց խոսքով՝ վերոհիշյալ վտանգավոր կետը կսկսվի 2019թ.:Հայտնի է, որ ոլորտի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը՝ Goldcorp ընկերությունը, արդեն տևական ժամանակ արձանագրում է ոսկու արդյունահանման ծավալի կտրուկ անկում:Համեմատության համար նշվում է, որ 2015թ. ա
  • Ցյուրիխն ու Ժնևը ճանաչվել են բնակության համար ամենաթանկարժեք քաղաքները
    Շվեյցարական Ցյուրիխը և Ժնևը ճանաչվել են բնակության համար ամենաթանկարժեք քաղաքներն աշխարհում: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է UBS AG բանկի «Գներ և եկամուտներ» հետազոտության մեջ:Ամենաթանկարժեք քաղաքների առաջատար եռյակը եզրափակում է Օսլոն, իսկ առաջատար հնգյակում ընդգրկվել են նաև Կոպենհագենը և Նյու Յորքը:Ընդհանուր վարկանշային աղյուսակում ռուսական քաղաքներից Սանկտ Պետերբուրգը գների առումով 51-րդ տեղում է հայտնվել, Մոսկվան՝ 54-րդ, եկամուտների առումով քաղաքները զբաղեցրել են 66-րդ և 63-րդ տեղերը՝ համապատասխանաբար:Հունվարից ապրիլ ընկած ժամ
  • Երկարատև շոգն ազդում է գլխուղեղի աշխատանքի վրա. հետազոտություն
    Այսպես, գիտնականները գնահատել են՝ ինչպես են տարբեր պայմաններն ազդել մարդկանց ֆիզիկական և կոգնիտիվ ունակությունների վրա:Գիտնականներն ընդգծել են, որ շոգն ավելի ուժեղ է ազդում տարիքով կամ քրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց կոգնիտիիվ ունակությունների և արձագանքների արագության վրա, ինչը պետք է հաշվի առնեն թե՛ բժշկական, թե՛ սոցիալական ծառայությունները: http://www.tert.am
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Իրականացրած մոնիթորինգների արդյունքների վերաբերյալ
    03 Հուլիսի 2018
    ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների կողմից 2018 թվականի հունիսի 15-ից մինչև հունիսի 30-ը իրականացվել են ամենօրյա դիտանցումներ Ստեփանակերտ քաղաքում գործող «Հաղթանակ», «Պրոդ մարկետ», «Ռոյալ», «Օկեան», «Կարս», «Դավ Գրուպ», «Սևան», «Նատալի գրուպ», «Տեխնոթրայդ» (2 առևտրային օբյեկտ), «Նադեժդա», «Նավ», «Կամ», «Գուրման մարկետ», «Էրիկ Արա», «Էլիտ գրուպ», «Պետրոլ սերվիս» և «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ «Կապիտալ» (3 առևտրային օբյեկտ) և «Յագուար» փակ բաժնետիրական ընկերություններին «Լենա Գաբրիելյան», «Սրբուհի Ստեփանյան», «Բորիկ Ներսիսյան», «Լեսմոնյա Հարությունյան», «Կարինե Մարտիրոսյան», «Անդրանիկ Գրիգորյան», «Գագիկ Միքայելյան» և «Գագիկ Արտաշյան» անհատ ձեռնարկատերերին պատկանող առևտրային օբյեկտներում առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների ուսումնասիրման նպատակով:   Դիտանցման ընթացքում ուսումնասիրվել են առաջին անհրաժեշտության 43 ապրանքային շուկաներում առկա 80 ապրանքատեսակների մանրածախ գները:
    2018 թվականի հունիսի 15-ից մինչև հունիսի 30-ը ուսումնասիրվող 80 ապրանքատեսակներից 13-ի գները նվազել են, 11-ի գները` աճել, իսկ 56 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
    2018 թվականի հունիսի 15-ից մինչև հունիսի 30-ը միջին գների նվազում արձանագրվել է՝ «Ոսպ»՝ 0.62%,  «Ոլոռ»՝ 0.24%, «Շաքարավազ»՝ 3.4%, «Դոյարուշկա» կարագ՝ 1.91%, «Պելե» լուծվող սուրճ՝ 0.21%, «Խոզի միս»՝ 0.47%, «Տավարի միս»՝ 4.45%, «Սպրեդ»՝ 2.21%, «Կարտոֆիլ»՝ 8.50%, «Սոխ»՝ 5.96%,  «Վարունգ»՝ 15.23%, «Լոլիկ»՝ 9.26%, «Ադամաթուզ» 2.04%  ապրանքատեսակների միջին գների համար:
     Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Մակֆա» ալյուր՝ 0.05%, «Հնդկաձավար»՝ 3.34%, «Զոլոտայա սեմեչկա» ձեթ՝ 0.13%, «Ավեդով» ձեթ՝ 0.13%, «Արցախ Կաթ» պանիր չանախ՝ 1.18%, «Նազ» մարգարին՝ 0.16%, «Ակբար» թեյ՝ 0.29%, «Գառնի կապույտ» ծխախոտ՝ 0.57%, «Մալբորո կարմիր» ծխախոտ՝ 0.61%, «Կիտրոն»՝ 8.50%, «Խնձոր»՝ 7.91% ապրանքատեսակների միջին գների համար:
    Տեղի ունեցած գնային տատանումները կապված են ապրանքների ձեռքբերման գների փոփոխության և մանրածախ առևտրի ոլորտում գործող սուբյեկտների կողմից իրականացվող գնային քաղաքականության հետ:
    Գնաճ արձանագրված ապրանքային շուկաներում բացակայում են գերիշխող դիրքի չարաշահման` մասնավորապես չհիմնավորված գների կիրառման հնարավոր դեպքեր:
    Իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքի հնարավոր կամ փաստացի խախտման դեպքեր չեն արձանագրվել:

    << Վերադարձ ցուցակի