ԱԿՏՈՒԱԼ ԹԵՄԱՆԵՐ
  • Հասանելի է Ինտերակտիվ բյուջե համակարգի կատարելագործված տարբերակը
    «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում «Ինտերակտիվ բյուջե» համակարգի կատարելագործված տարբերակն արդեն հասանելի է բոլորին: «Ինտերակտիվ բյուջե» համակարգի լրամշակված տարբերակը տեղադրված է ՀՀ ֆինանսների նախարարության կայքում և մատչելի է հանրության համար:Համակարգի նոր տարբերակը հնարավորություն է ստեղծում տեղեկանալ ոչ միայն բյուջետային ծախսերի, այլ նաև եկամուտների և դեֆիցիտի մասին: Համակարգից օգտվողները կարող են ընտրել տվյալներն ըստ դրանց բյուջետային դասակարգումների և ներբեռնել (Excel տարբերակով) հետագա մշակման հա
  • Հայաստանում կանցկացվի «Էներգետիկայի շաբաթ 2018» խորագրով ներդրումային համաժողովը
    Նոյեմբերի 14-16-ին Երևանում կանցկացվի «Էներգետիկայի շաբաթ 2018» ներդրումային համաժողովը: Այս մասին  տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Համաժողովը տեղի կունենա ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո. կներկայացվեն երկրի էներգետիկ ոլորտի հեռանկարները, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի բացահայտելու միջազգային համագործակցության ներուժը: Այն կծառայի որպես հարթակ քննարկելու համար նոր հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանի էներգետիկ ոլոր
  • Գերմանիայում ջրածնային վառելիքով աշխատող գնացքն առաջին երթն է կատարել
    Ջրածնային վառելիքի էլեմենտով աշխատող աշխարհում առաջին գնացքը՝ Coradia iLint-ն, իր առաջին երթը կատարել է կիրակի՝ սեպտեմբերի 16-ին Ստորին Սաքսոնիայի Բրեմերֆյորդե քաղաքում:  Արդեն սեպտեմբերի 17-ին այն դուրս կգա ստանդարտ երթուղու եւ կկապի այդ քաղաքը Կուկսհաֆեն, Բրեմերհաֆեն եւ Բուքսթեհուդե քաղաքների հետ, հայտնում է News.am-ը։Գնացքի տանիքին ջրածնային վառելիքի ցիստեռն եւ վառելիքային էլեմենտ է տեղադրված։ Այն ջրածնի էներգիան էլեկտրական հոսանքի է վերածում՝ չվնասելով շրջակա միջավայրը։ Գնացքն կարող է զարգացնել մինչեւ 140 կմ/ժ արագություն։ Մեկ լիցքավորմամ
  • Սոցիոլոգները կազմել են աշխարհի ամենադժբախտ երկրների վարկանիշը
    Աշխարհում երջանկության ինդեքսը վերջին տասը տարվա ընթացքում ամենացածր մակարդակում է: Ամենադժբախտ մայրցամաքներից մեկը Աֆրիկան է, գրում է ՌԲԿ-ն:2017 թվականին աշխարհում երջանկության մակարդակը վերջին տասնամյակի ընթացքում ամենացածր մակարդակում է եղել: Սթրես եւ անհանգստության զգացող մարդկանց թիվը անընդհատ աճում է:Հետազոտողներն առավել դժբախտ երկիր են անվանել Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությանը, որտեղ ներքին դիմակայությունների եւ ոչնչացման արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ թողել են իրենց տները:Երկրորդ տեղում  Իրաքն է` 59 տոկոս ցուցանիշո
  • Գլոբալ ֆինանսական կենտրոնների վարկանիշում առաջատարը Նյու Յորքն է
    Ըստ Global Financial Centres Index համաթվի՝ գլոբալ ֆինանսական կենտրոնների վարկանիշում Նյու Յորքն անցել է Լոնդոնից: Զեկույցը հրապարակվել է Z/Yen Group ֆինանսական քոնսալթինգային ընկերության կայքում, որը կես տարին մեկ հաշվարկում է ինդիկատորը: Լոնդոնը, որը 2018 թվականի մարտին GFCI 23-ի առաջին տեղում էր, մեկ դիրքով նահանջել է, հնգյակը եզրափակել են Հոնկոնգը, Սինգապուրը եւ Շանհայը: Զեկույցում նշվում է, որ «Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կենտրոնները վարկանիշում բարձրացել են՝ պահպանելով վերջին տարիների միտումը», փոխանցում է ՏԱՍՍ-ը: Եվրոպական մայրաքաղաքների համաթ
  • Հայտնի է նոր գլոբալ ճգնաժամի պատճառը
    Հնարավոր է՝ Եվրոպան զարգացող շուկաների թուլացման պատճառով դառնա նոր գլոբալ ճգնաժամի էպիկենտրոնը՝ գրում է Bloomberg-ը՝ հղում անելով Bank of America Merrill Lynch-ին: Բանկի փորձագետ Թոմի Ռիքեթսը ասել է, որ եվրոպական ֆոնդային ցուցիչները վերջին տարիներին ցածր արդյունք են գրանցում, իսկ զարգացող երկրների արժույթը նվազել է դոլարային լիկվիդացիայի խստացման ֆոնին: Զարգացող շուկաների թուլացումը կարող է հարվածել Եվրոպային: Այդ բանից հետո շղթայական ռեակցիան կհասնի ԱՄՆ-ին: Ճգնաժամի մեկ այլ սցենար կապում են եվրոյի աճման հետ, քանի որ եվրոպացի ներդրողները իրենց շահո
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության համար նոր լիցենզիաներ` 2 ընկերության
    25 Հունիսի 2018
    2018 թվականի հունիսի 25-ին  տեղի է ունեցել ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հերթական նիստը` Հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանի գլխավորությամբ: Հանձնաժողովի համապատասխան որոշումներով  2 ընկերությունների տրամադրվել է լիցենզիա` «Լիմեստոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` «Եղեգնուտ-1»  և «Էներգո-սթար» փակ բաժնետիրական ընկերությանը` «Հոչանց-3» փոքր հիդրոէլեկտրակայաններում  էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիաներ,  որոնք ներառում են նաև կառուցման ժամանակահատված:

    Հանձնաժողովը նախաձեռնել է նաև նոր ուսումնասիրություններ` պաստերիզացված կաթ, թթվասեր, կաթնաշոռ, մածուն և պանիր ապրանքային շուկաների կառուցվածքների փոփոխությունը և մրցակցային դինամիկան պարզելու համար:
    Վերլուծությունը իրականացվել է 2017 թվականի ժամանակահատվածի համար՝ հիմք ընդունելով նշված շուկաներում գործող տնտեսավարող սուբյետների կողմից ներկայացրած տվյալները:
    Վերլուծության հիմնական նպատակն է եղել պարզել, թե ինչպիսի փոփոխություներ  են տեղի ունեցել այս ոլորտում 2012-2017 թվականների ընթացքում, արդյո՞ք կան  սուբյեկտներ, որոնք ունեն ոլորտի վրա միակողմանի ազդելու հնարավորություն, ինչպես նաև արտադրության և իրացման ընդլայնմանը խոչընդոտող ինչպիսի գործոններ են առկա:
    Իրականացրած վերլուծության արդյունքում պարզվել է, որ «Առաջնեկ» և «Արցախկաթ»  փակ բաժնետիրական ընկերությունները պաստերիզացված կաթ, թթվասեր, կաթնաշոռ և մածուն ապրանքային շուկաներում պահպանել են իրենց գերիշխող դիրքը, իսկ «Պանիր» ապրանքային շուկայում «Վիկտորիա-Արշ» ահմանափակ պատասխանատվությամբ և «Արցախկաթ»  փակ բաժնետիրական ընկերությունները միասին համարվել են գերիշխող դիրք ունեցող, քանի որ որպես իրացնող իրացման ծավալներով միասին գրավում են տվյալ շուկայի ավելի քան մեկ երկրորդը:

    << Վերադարձ ցուցակի