ԱԿՏՈՒԱԼ ԹԵՄԱՆԵՐ
  • Ի՞նչ անել, եթե վնասել եք խանութի ապրանքը
    Հրահանգներ այն դեպքերի համար, երբ թանկարժեք շիշը ընկել է ձեր ձեռքից կամ հանկարծակի ձեր կողքին փլվել են խանութի դարակաշարերը։Քայլ առաջին․ հանգստացեքԱնհարմար շարժում և ահա գետնին բեկորներ են, ձեզ շրջապատել են հետաքրքրասեր գնորդները, անհանգստացած աշխատողները և բարկացած թիկնապահները։ Մոռացեք խուճապահար փախչելու ցանկության մասին և հիշեք ձեր իրավունքները։Մինչև չեք կնքել մանրածախ վաճառքի պայմանագիր, չեք վճարել, չեք ստացել կտրոն և չեք վերցրել գնումների կտրոնը, ապրանքի համար պատասխանատվություն է կրում խանութը։ Բայց միայն այն դեպքում, եթե ամեն
  • Այս տարի Հայաստանում կգործարկվի 8 համակարգային արևային կայան
    Ընթացիկ տարում Հայաստանում կգործարկվի 8 համակարգային արևային կայան: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, 2017 թվականին Հայաստանում գործարկվել է 3 համակարգային արևային կայան գումարային 2.5 ՄգՎտ հզորությամբ: Կայանները գործում են Կոտայքի, Արմավիրի, Արագածոտնի մարզերում:«Հայտարարված է մրցույթ Մասրիկում 55 ՄգՎտ հզորությամբ կայանի կառուցման համար: Այն ներդրողը, որը կառաջարկի նվազագույն սակագինը, կստանա իրավունք այդտեղ 55 ՄգՎտ հզորությամբ կայան կառուցելու համար: Եթե խնդիրներ չառաջանան, կարծում ե
  • Երիտասարդությունը լքում է Facebook-ը
    Facebook-ը միջին տարիքի մարդկանց սոցիալական ցանց է դառնում: Սեփական հետազոտության տվյալներից ելնելով՝ հայտարարել է eMarketer ընկերությունը, հաղորդում է USA.one-ը:EMarketer-ի զեկույցի համաձայն՝ 2004 թվականին ուսանողների համար ստեղծված սոցիալական ցանցը կորցնում է երիտասարդների եւ դեռահասների շրջանում ժողովրդականությունը: Այս միտումը կապված է ոչ միայն Instagram երիտասարդ օգտատերերի անցման հետ, որը 2012 թվականին Մարկ Ցուկերբերգը 1 մլրդ դոլարով ձեռք բերեց: EMarketer-ի տվյալներով՝ 12-24 տարեկան օգտատերերը ավելի հաճախ շփվում են Snapchat պլատֆորմում:2018-ին Ֆեյսբուքի օգտատերերը
  • Գիտնականները 3D տեխնոլոգիաների միջոցով վերականգնել են Նեֆերտիտի թագուհու պատկերը
    Հին Եգիպտոսի ամենահայտնի թագուհիներից մեկի՝ Թութանհամոն փարավոնի հավանական մայրը համարվող Նեֆերտիտիի դեմքը հաջողվել է վերարտադրել առաջադեմ եռաչափ տեխնոլոգիաների միջոցով:Ինչպես նշում է The Daily Mail-ը, Բիսթոլի համալսարանի գիտնականներից 500 ժամ է պահանջվել Հին Եգիպտոսի գեղեցկուհու պատկերը վերականգնելու համար: Արդյունքում ստեղծվել է Նեֆերտիտիի կիսանդրին, որի զարդերի ստեղծման վրա աշխատել են հեղինակավոր Dior նորաձևության տան դիզայներները:Այնուհանդերձ՝ որոշ մասնագետներ կարծում են, որ ներկայացված պատկերը չի համապատասխանում 3.400 տարի առաջ ապրած Նեֆ
  • Չինաստանում ավելի քան 20 մլն նոր ընկերություն է բացվել 4 տարում
    Չինաստանի տարածքում ավելի քան 21.5 մլն նոր ընկերություն է գրանցվել 2014 թվականից հետո, երբ երկրի կառավարությունը ձեռնարկատիրության զարգացման աջակցման և պայմանների ապահովման նոր քաղաքականություն է սկսել:Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով չինական աղբյուրը, պետությունն աստիճանաբար կրճատում և վերացնում է ձեռնարկությունների համար առկա բյուրոկրատական արգելքները, ինչպես նաև նվազեցնում է տարբեր հարկերի ծավալները:Աղբյուրի ընդգծմամբ՝ ձեռնարկատիրության և նորարարությունների զանգվածային զարգացումը զգալի ազդակ է դարձել տնտեսության աճի
  • Երևանում տեղի կունենա «Երիտասարդ ձեռներեցներ» միջազգային կոնֆերանսը
    Փետրվարի 17-ին Երևանում տեղի կունենա «Երիտասարդ ձեռներեցներ» միջազգային կոնֆերանսը, որին մասնակցելու համար Հայաստան կժամանեն պատվիրակություններ Վրաստանից, Իտալիայից և Իսպանիայից։Համաժողովը կազմակերպվում է Եվրոպական Միության Էրասմուս+ ծրագրի օժանդակությամբ իրականացվող մեկամյա ծրագրի շրջանակներում, որի հիմնական նպատակն է խթանել ձեռներեցությունը թիրախային երկրների գործազուրկ երիտասարդների շրջանում` շեշտադրելով հիմնականում զբոսաշրջության ոլորտում առկա հնարավորությունները։ Ծրագրի համար թիրախային են չորս երկրներ՝ Հայաստանը և Վ
  • Նիք Սպանոսը մտադիր է բիթքոինի բանկոմատ ներմուծել Հայաստան
    Բիթքոինի միջազգային փորձագետ, Blockchain Technologies Corporation-ի տնօրեն Նիք Սպանոսը Banks.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ ցանկանում է բիթքոինի բանկոմատ ներմուծել Հայաստան:«Ամբողջ աշխարհում բիթքոինի կանխիկացման հազարավոր բանկոմատներ են գործում: Ես ինքս բանկոմատ արտադրող գործարան ունեմ: Մենք փնտրում ենք Հայաստանից գործընկերոջ, որի հետ միասին կաշխատենք առաջին բանկոմատը երկիր բերելու ուղղությամբ: Հայաստան իմ այցի ընթացքում այս թեմայով բազմաթիվ հանդիպումներ ունեցանք»,- ասել է Նիք Սպանոսը:Նա ընդգծել է, որ բանկոմատը կատարելու է երկու հիմնական գործառույթ
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Իրականացրած մոնիթորինգների արդյունքների վերաբերյալ
    08 Փետրվարի 2018
    ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների կողմից 2018 թվականի հունվարի 8-ից փետրվարի 8-ը իրականացվել են ամենօրյա դիտանցումներ Ստեփանակերտ քաղաքում գործող «Հաղթանակ», «Պրոդ մարկետ», «Ռոյալ», «Օկեան», «Կարս», «Ռեզոն», «Դավ Գրուպ», «Սևան», «Նատալի գրուպ», «Տեխնոթրայդ» (2 առևտրային օբյեկտ), «Նադեժդա», «Նավ», «Կամ», «Գուրման մարկետ», «Էրիկ Արա», «Էլիտ գրուպ», «Պետրոլ սերվիս» և «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ «Սամուէլ», «Կապիտալ» (3 առևտրային օբյեկտ) և «Յագուար»փակ բաժնետիրական ընկերություններին «Լենա Գաբրիելյան», «Սրբուհի Ստեփանյան», «Բորիկ Ներսիսյան», «Լեսմոնյա Հարությունյան», «Կարինե Մարտիրոսյան», «Անդրանիկ Գրիգորյան», «Գագիկ Միքայելյան» և «Գագիկ Արտաշյան» անհատ ձեռնարկատերերին պատկանող առևտրային օբյեկտներում առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների ուսումնասիրման նպատակով: Դիտանցման ընթացքում ուսումնասիրվել են առաջին անհրաժեշտության 37 ապրանքային շուկաներում առկա 71 ապրանքատեսակների մանրածախ գները:
    Ի  համեմատ 2018 թվականի հունվարի 1-ի միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Դիզվառելիք»` 20%, «Տավարի միս»` 13.2%, «Ռեգուլյար բենզին»` 9.3%, «Պրեմիում բենզին»` 8.9%, «Ստերլյադ ձուկ»՝ 3.8% և «Խոզի միս»՝ 1.9% ապրանքատեսակների միջին գների համար:
    Նույն ժամանակահատվածում միջին գների նվազում արձանագրվել է՝ «Կիտրոն»՝ 20%, «Ոսպ»՝ 9.3%, «Ադամաթուզ»՝ 7.4%, «Վարունգ»՝ 5.2%, «Խնձոր»՝ 4.6%, «Սեղմված գազ»` 3.8%, «Կարտոֆիլ»` 2.7%, «Սոխ»` 2.7% և «Հնդկաձավար»` 2.5% ապրանքատեսակների միջին գների համար:
    Տեղի ունեցած գնային տատանումները կապված են ապրանքների ձեռքբերման գների փոփոխության և մանրածախ առևտրի ոլորտում գործող սուբյեկտներիկողմից իրականացվող գնային   քաղաքականության հետ:
    Գնաճ արձանագրված ապրանքային շուկաներում բացակայում են գերիշխող դիրքի չարաշահման` մասնավորապես չհիմնավորված գների կիրառման հնարավոր դեպքեր, իսկնույն ժամանակահատվածի համար մնացած 56 ապրանքատեսակների միջին գները մնացել են անփոփոխ:
    Իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքի հնարավոր կամ փաստացի խախտման դեպքեր չեն արձանագրվել:

    << Վերադարձ ցուցակի