ԱԿՏՈՒԱԼ ԹԵՄԱՆԵՐ
  • Հասանելի է Ինտերակտիվ բյուջե համակարգի կատարելագործված տարբերակը
    «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում «Ինտերակտիվ բյուջե» համակարգի կատարելագործված տարբերակն արդեն հասանելի է բոլորին: «Ինտերակտիվ բյուջե» համակարգի լրամշակված տարբերակը տեղադրված է ՀՀ ֆինանսների նախարարության կայքում և մատչելի է հանրության համար:Համակարգի նոր տարբերակը հնարավորություն է ստեղծում տեղեկանալ ոչ միայն բյուջետային ծախսերի, այլ նաև եկամուտների և դեֆիցիտի մասին: Համակարգից օգտվողները կարող են ընտրել տվյալներն ըստ դրանց բյուջետային դասակարգումների և ներբեռնել (Excel տարբերակով) հետագա մշակման հա
  • Հայաստանում կանցկացվի «Էներգետիկայի շաբաթ 2018» խորագրով ներդրումային համաժողովը
    Նոյեմբերի 14-16-ին Երևանում կանցկացվի «Էներգետիկայի շաբաթ 2018» ներդրումային համաժողովը: Այս մասին  տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Համաժողովը տեղի կունենա ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո. կներկայացվեն երկրի էներգետիկ ոլորտի հեռանկարները, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի բացահայտելու միջազգային համագործակցության ներուժը: Այն կծառայի որպես հարթակ քննարկելու համար նոր հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանի էներգետիկ ոլոր
  • Գերմանիայում ջրածնային վառելիքով աշխատող գնացքն առաջին երթն է կատարել
    Ջրածնային վառելիքի էլեմենտով աշխատող աշխարհում առաջին գնացքը՝ Coradia iLint-ն, իր առաջին երթը կատարել է կիրակի՝ սեպտեմբերի 16-ին Ստորին Սաքսոնիայի Բրեմերֆյորդե քաղաքում:  Արդեն սեպտեմբերի 17-ին այն դուրս կգա ստանդարտ երթուղու եւ կկապի այդ քաղաքը Կուկսհաֆեն, Բրեմերհաֆեն եւ Բուքսթեհուդե քաղաքների հետ, հայտնում է News.am-ը։Գնացքի տանիքին ջրածնային վառելիքի ցիստեռն եւ վառելիքային էլեմենտ է տեղադրված։ Այն ջրածնի էներգիան էլեկտրական հոսանքի է վերածում՝ չվնասելով շրջակա միջավայրը։ Գնացքն կարող է զարգացնել մինչեւ 140 կմ/ժ արագություն։ Մեկ լիցքավորմամ
  • Սոցիոլոգները կազմել են աշխարհի ամենադժբախտ երկրների վարկանիշը
    Աշխարհում երջանկության ինդեքսը վերջին տասը տարվա ընթացքում ամենացածր մակարդակում է: Ամենադժբախտ մայրցամաքներից մեկը Աֆրիկան է, գրում է ՌԲԿ-ն:2017 թվականին աշխարհում երջանկության մակարդակը վերջին տասնամյակի ընթացքում ամենացածր մակարդակում է եղել: Սթրես եւ անհանգստության զգացող մարդկանց թիվը անընդհատ աճում է:Հետազոտողներն առավել դժբախտ երկիր են անվանել Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությանը, որտեղ ներքին դիմակայությունների եւ ոչնչացման արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ թողել են իրենց տները:Երկրորդ տեղում  Իրաքն է` 59 տոկոս ցուցանիշո
  • Գլոբալ ֆինանսական կենտրոնների վարկանիշում առաջատարը Նյու Յորքն է
    Ըստ Global Financial Centres Index համաթվի՝ գլոբալ ֆինանսական կենտրոնների վարկանիշում Նյու Յորքն անցել է Լոնդոնից: Զեկույցը հրապարակվել է Z/Yen Group ֆինանսական քոնսալթինգային ընկերության կայքում, որը կես տարին մեկ հաշվարկում է ինդիկատորը: Լոնդոնը, որը 2018 թվականի մարտին GFCI 23-ի առաջին տեղում էր, մեկ դիրքով նահանջել է, հնգյակը եզրափակել են Հոնկոնգը, Սինգապուրը եւ Շանհայը: Զեկույցում նշվում է, որ «Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կենտրոնները վարկանիշում բարձրացել են՝ պահպանելով վերջին տարիների միտումը», փոխանցում է ՏԱՍՍ-ը: Եվրոպական մայրաքաղաքների համաթ
  • Հայտնի է նոր գլոբալ ճգնաժամի պատճառը
    Հնարավոր է՝ Եվրոպան զարգացող շուկաների թուլացման պատճառով դառնա նոր գլոբալ ճգնաժամի էպիկենտրոնը՝ գրում է Bloomberg-ը՝ հղում անելով Bank of America Merrill Lynch-ին: Բանկի փորձագետ Թոմի Ռիքեթսը ասել է, որ եվրոպական ֆոնդային ցուցիչները վերջին տարիներին ցածր արդյունք են գրանցում, իսկ զարգացող երկրների արժույթը նվազել է դոլարային լիկվիդացիայի խստացման ֆոնին: Զարգացող շուկաների թուլացումը կարող է հարվածել Եվրոպային: Այդ բանից հետո շղթայական ռեակցիան կհասնի ԱՄՆ-ին: Ճգնաժամի մեկ այլ սցենար կապում են եվրոյի աճման հետ, քանի որ եվրոպացի ներդրողները իրենց շահո
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Խորհրդակցություն Հանձնաժողովի նախագահի մոտ
    11 Հունվարի 2018
    Այսօր` 2018 թվականի հունվարի 11-ին ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը հրավիրել է խորհրդակցություն, ապրանքային շուկաներում գներին վերաբերող փոփոխությունների հետ կապված՝ Հանձնաժողովի համապատասխան  ստորաբաժանումների աշխատակիցների մասնակցությամբ: 
    Հանձնարարվեց  ուժեղացնել  հսկողությունը  դիտանցումների ընթացքում գների փոփոխությունների  հիմնավորումների նկատմամբ և կազմել  ներմուծվող ապրանքների գների  ամենօրյա համեմատագրեր:
    Հանձնաժողովը  տնտեսավարող սուբյեկտներին հորդորում է զերծ մնալ անհիմն թանկացումներից և զգուշացնում, որ  անհիմն թանկացումներ բացահայտվելու դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ:

    << Վերադարձ ցուցակի