ԱԿՏՈՒԱԼ ԹԵՄԱՆԵՐ
  • Արցախում առաջին արևային էլեկտրակայանը կկառուցվի օտարերկրյա ներդրումներով
    Առաջիկայում Շուշիի շրջանի Քարին տակ համայնքում բնակելի տները ջրատաքացման նպատակով կմեկնարկի արևային մարտկոցներով կահավորելու փորձնական ծրագիրը։«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ, այս մասին, հունվարի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով Արցախում վերականգնվող, մասնավորապես՝ արևային էներգետիկայի զարգացման մասին՝ ասել է ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանը:«Բացի Շուշիի շրջանից, համանման ծրագիր է կյանքի կոչվելու նաև Ասկերանի շրջանում, որտեղ հանրային նշանակության շինություններն անցնելու են վերականգնվող էներգիայի սպառման
  • Made in China. ճի՞շտ է, որ չինական բոլոր ապրանքները ցածրորակ են
    Ինչո՞ւ է չինական ապրանքը Հայաստանում անորակ, իսկ ԱՄՆ-ում՝ որակյալ։ newmag-ը պատմում է չինական տնտեսության հաջողության պարզ ճշմարտությունները:Չինաստանն իսկապե՞ս արտադրում է ամեն ինչԱյս երկիրը գործարանների ու ֆաբրիկանների երկիր է, այստեղ արտադրում են ամեն ինչ, կամ՝ գրեթե ամեն ինչ: Թերևս միայն մի քանի զինատեսակներ կան, որոնք Պեկինը գնում է ուրիշ երկրներից: Տնտեսագետները վստահեցնում են՝ համաշխարհային շուկային յուրաքանչյուր 5-րդ ապրանքն արտադրված է Չինաստանում:Արտադրական ո՞ր ճյուղերում է Չինաստանն առաջինըՀամակարգիչների ու դրանց համար անհրաժեշ
  • Հայաստան կատարված դրամական փոխանցումների կառուցվածքը ինքնին «դիվերսիֆիկացվել է»
    Ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների մասին վերջին հրապարակումը վերաբերում է անցյալ տարվա նոյեմբերին: Սկզբում, նշենք, որ խոսելով ԱՄՆ դոլարով փոխանցումների մասին, անհրաժեշտ է մեկ պայմանականություն ընդունել՝ ոչ բոլոր փոխանցումներն են կատարվում են այս արժույթով: Օրինակ՝ Ռուսաստանից փոխանցումների մի մասը կարող է լինել ռուբլով: Սակայն պաշտոնական տվյալները տրվում են միայն ԱՄՆ դոլարով:  Հայտնի է, որ Ռուսաստանում դոլարի բազմակի ամրապնդումն այս երկրից փողի ներհոսքի անկմանն է հանգեցրել: Անցյալ տարի ռուբլին ԱՄՆ դոլարի նկատմամբ մի փոքր ամրա
  • Արցախում բենզինի և դիզելային վառելիքի գները թանկացել են
    Տարեսկզբից Արցախում թանկացել են բենզինն ու դիզելային վառելիքը: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի պետ Սերգեյ Գրիգորյանը՝ մանրամասնելով, որ մասնավորապես «Պրեմիում» տեսակի բենզինը 450 դրամից դարձել է 470 դրամ, «Ռեգուլար» տեսակինը՝ 430-450, իսկ դիզվառելիքի գինը 400 դրամից հասել է 460 դրամի:Ս. Գրիգորյանի հաղորդմամբ՝ նշված թանկացումները պայմանավորված են ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխությամբ:«Համաձայն Հ
  • Bitcoin-ի փոխարժեքը նվազել է
    Աշխարհի խոշորագույն թվային արժույթների (կրիպտոարժույթ) փոխարժեքները հունվարի 11-ի ժամը 10:00-ի դրությամբ.Վերջին 24 ժամում Bitcoin-ի փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 5.54%-ով և կազմել 6566956.73 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 5.51%-ով և կազմել 13547.1 դոլար, կապիտալիզացիան կազմում է 227,526,077,808 դոլար (-5.50%), ծավալը (24ժ)` 17,724,700,000 դոլար (+4.44%):Ethereum-ի փոխարժեքը նվազել է 12.48%-ով և կազմել 1194.22 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.0888404 (-6.94%), կապիտալիզացիան` 115,725,856,071 դոլար (-12.46%), ծավալը (24ժ)` 8,673,230,000 դոլար (-6.49%):Bitcoin Cash-ի փոխարժեքը նվազել է 3.47%-ով և կազմել 2465.5 դոլար, BCH/BTC փոխարժեքը
  • Նավթագազային դարաշրջանի ավարտը շատ մոտ է
    Հանածո վառելիքի դարաշրջանի ավարտը կանխորոշված է։ Միանգամայն հավանական է, որ այն կավարտվի ավելի արագ, քան կանխատեսվել էր ավելի վաղ։ Մաքուր (արևային և քամու) էներգիայի արժեքը տարեցտարի նվազում է, իսկ դրա արտադրությունը մի քանի անգամ ավելանում։ Նավթի պահանջակի աճը կդադարի 2020 թվականին, իսկ եթե Ստենֆորդի հետազոտող Թոնի Սեբան իրավացի է, ապա անցումը վերականգնվող աղբյուրների տեղի կունենա արդեն 2030 թվականին։ Այս մասին ասվում է Հռոմի ակումբի «Come On! Կապիտալիզմը, կրճատեսությունը, բնակչությունն ու մոլորակի կործանումը» հոբելյանական զեկույցում։Նավթի ու
  • Ստեղծվել է ճամպրուկ, որն անձամբ կհետևի տիրոջը
    Չինաստանում ստեղծվել է «խելացի» ճամպրուկ, որը շնիկի նման կհետևի տիրոջն ամենուր։ 50 քառակուսի սմ տարածք ընդգրկող Puppy 1 նոր մշակումը պատկանում է 90Fun ընկերությանը։Շնորհիվ իր առանձահատկության՝ ճամպրուկն անձամբ կհետևի տիրոջը՝ զերծ պահելով նրան ծանր բեռները քարշ տալու պարտականությունից։ Օգտատիրոջ ձեռքերն ազատ կմնան՝ կարևոր գործերի համար։Նորույթի արժեքի և շուկա թողարկման ժամկետի մասին չի հաղորդվում։ Այն, ըստ ամենայնի, աշխարհին կներկայացվի հաջորդ շաբաթ կայանալիք CES 2018 միջազգային ցուցահանդեսում։Նյութի աղբյուրը՝   http://www.1in.am
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Հանձնաժողովի տարեվերջյան նիստ (տեսանյութ)
    28 Դեկտեմբերի 2017
    2017 թվականի դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի տարեվերջյան նիստը: Հանձնաժողովը ուժը կորցրած է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից տրամադրվող լիցենզիայի ձևի, էներգետիկայի  բնագավառի էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայի պայմանների հաստատման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2008 թվականի հունվարի 24-ի թիվ 1Ն որոշումը: Մեկ այլ որոշմամբ բավարարել է «ՋԻ ԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը  «ԹԱՐԹԱՌ-2» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին հայտը, ինչպես նաև հաստատել է Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճար վճարողների 2018 թվականի անվանական կազմը և կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերը:
    Նիստի վերջում Հանձնաժողովի նախագահը փոխանցել է Հայաստանյան գործընկեր Հանձնաժողովների նախագահների կողմից տրված շնորհակալագրերը  Արցախի Հանրապետության արհեստակցական միությունների ֆեդերացիային, «Ազատ Արցախ» հանրապետական թերթին, Արցախի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին: Ամփոփելով Հանձնաժողովի կատարած աշխատանքը Հակոբ Ղահրամյանը շնորհավորել է նիստի մասնակիցներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

    << Վերադարձ ցուցակի