ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Անտարկտիդայում ջերմաստիճանի ռեկորդ է գրանցվել
    Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ Երկրի Հարավային բեւեռը վերջին 30 տարվա ընթացքում երեք անգամ ավելի արագ է տաքացել, քան մոլորակի մնացած մասը, հայտնում է Lenta-ն՝ հղում անելով Nature Climate Change-ին։Հայտնի է, որ Անտարկտիդայի ջերմաստիճանը մեծապես տատանվում է՝ կախված տարվա եղանակից եւ տարածաշրջանից, ուստի երկար տարիներ հավատում էին, որ մայրցամաքի վրա գլոբալ տաքացման պատճառով ամենաքիչն են ազդում կլիմայի փոփոխությունները: Սակայն 60 տարվա ընթացքում օդերեւութաբանական կայաններից ստացված տվյալները եւ համակարգչային մոդելավորման արդյունքները ցույց
  • Նշվել է սմարթֆոնի գեոլոկացիան անջատելու առավելությունները
    Սմարթֆոնների գեոլոկացիայի անջատումը թույլ կտա կանխել անձնական տվյալների արտահոսքը, ինչպես նաեւ կերկարաձգի մարտկոցի աշխատանքի ժամանակը: Այս մասին «Փրայմ» գործակալությանը հայտնե է «Թվային քաղաքացի» պլատֆորմի փորձագետ Վլադիմիր Գրիցենկոն:«Հավելվածները փոխանակվում են օգտագործողի գովազդային նախասիրությունների մասին տեղեկատվությամբ, որը ձեւավորվում է տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվության հիման վրա, եւ գեոլոկացիան դրանց թվում է: Օրինակ, եթե օգտատերը մուտք է գործում Instagram, հավելվածը կարող է պարզել, որ անձը գտնվում է Կարմիր հրապարակում
  • Ճապոնիան ավելի քան 652 մլն դոլար կհատկացնի 6G բջջային կապի համակարգի մշակման համար
    Ճապոնիայի իշխանությունները մտադիր են 70 մլրդ իենի (ընթացիկ կուրսով գրեթե 652,4 մլն դոլար) օգնություն ցուցաբերել կորպորացիաներին, որոնք զբաղված են վեցերորդ սերնդի (6G) բջջային կապի համակարգի մշակմամբ, որը նախատեսվում է ներդնել մինչեւ 2030 թվականը: Այս մասին հայտնել է Kyodo լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրներին:Ավելի վաղ կառավարությանն առընթեր ստեղծվել էր փորձագետների խորհուրդ՝ կազմված տեխնիկական մասնագետներից, մասնավոր բիզնեսի եւ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներից, որոնք պետք է մշակեն նոր ձեւաչափի
  • Նոր նամականիշ նվիրված Հռոմի Պապի Հայաստան այցին
    Հունիսի 24-ին լրանում է Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի Հայաստան հովվապետական այցելության 4-ամյակը:Սուրբ աթոռում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Այդ այցելությունը լայնորեն լուսաբանվել ու մեծ հնչեղություն էր ստացել աշխարհում։ Այսօր էլ, հիրավի, միջազգային ընդգրկում ունեցող այդ անմոռանալի իրադարձության արձագանքները շարունակվում են։Հետաքրքրական է, որ Միավորված ազգերի կազմակերպությունը 2020 թվականը հայտարարել է «Բույսի առողջության պահպանման միջազգային տարի», ու այդ նախաձեռնությանն է միացել նաև Վատիկանը՝ թողար
  • Չեխիան որոշել է վերացնել դիմակ դնելու պարտադիր պահանջը
    Չեխիայի առողջապահության նախարարության ղեկավար Ադամ Վոժեժն ասել է, որ հուլիսի 1-ից սենյակներում և հասարակական տրանսպորտում դիմակներ դնելու պահանջը կչեղարկվի երկրի բոլոր շրջաններում, բացառությամբ այն վայրերի, որտեղ նկատվում է COVID-19 կորոնավիրուսի բռնկում՝ գրում է mk.ru-ն: Նախարարը նշել է, որ անհրաժեշտության դեպքում հետագա արտակարգ միջոցառումները ձեռնարկվելու են մարզային հիգիենայի կայանների կողմից:Նյութի  աղբյուրը՝    https://www.1in.am/
  • Ոսկու պաշարները Նյու Յորքում ռեկորդային ծավալների են հասել
    Պահուստներում Նյու Յորքյան Comex բորսայի կողմից հաստատված ոսկու պաշարները հասել են ռեկորդային ծավալի՝ 29,7 մլն տրոյական ունցիայի, 2013 թվականից տվյալներ հավաքող FactSet ընկերությանը հղում անելով, հաղորդում է The Wall Street Journal-ը։ Այդ ոսկու համարյա երեք քառորդը, որը կշռում է ինչպես լրիվ բեռնված 9 հատ Boeing 737-700 ինքնաթիռ, Նյու Յորք է բերվել վերջին երեք ամսում, նշում է թերթը։  Նյու Յորքի «ոսկու տենդը» թերթը կապում է համավարակի հետ, որը մատակարարումների շղթաների խափանման պատճառով քաոս է առաջացրել թանկարժեք մետաղների շուկայում։ WSJ-ը նշում է, որ կատարվածը խաա
  • Սաուդյան Արաբիան բարձրացրել է նավթի հուլիսյան մատակարարման գները
    Սաուդյան Արաբիան բարձրացրել է նավթի մատակարարման գները ՕՊԵԿ + ձևաչափի երկրների նախարարների նիստից հետո: Այս մասին կիրակի հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով Saudi Aramco սաուդական պետական նավթային ընկերության գնացուցակին, որը հայտնվել է գործակալության տրամադրության տակ: Tert.am-ի փոխանցմամբ այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը, խոսքը սաուդական նավթի հուլիսյան ֆյուչերսների մասին է: Ասիական շուկաների համար գնաճը միջինում կազմել է 5.60-7.30 դոլար՝ մեկ բարելի դիմաց: Աղբյուրի տվյալներով՝ փորձագետներն առավել չափավոր գնաճ էին կանխատեսում՝ 4 դ
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Բնակչության համար բնական գազի սակագները կմնան անփոփոխ.կայացել է ՀԾՏՄԿՊ Հանձնաժողվի հերթական նիստը
    30 Հունիսի 2020
    Այսօր ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը գումարել է հերթական նիստը:
    Օրակարգային հարցերով Հանձնաժողովը
    -ուժը կորցրած է ճանաչել  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 24-ի N 44Ն որոշումը,
    -երկարաձգել է «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված ռադիոհաճախականությունների հատվածներում մի շարք ռադիոհաճախականությունների օգտագործման N 0027 թույլտվությունը,
    -փոփոխություններ է կատարել Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N 73-Ն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 11-ի թիվ 25Ա որոշումների մեջ:
    Բնակչության համար բնական գազի սակագները կմնան անփոփոխ, իսկ սպառողների մի մասի համար  կգործեն բնական գազի նոր սակագներ:
    Հանձնաժողովը որոշել է «Արցախգազ» ՓԲԸ-ի  կողմից սպառողներին վաճառվող բնական գազի համար սահմանել  հետևյալ  սակագները.
    1) գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող բնական գազի սակագինը՝
    ա. նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ 224 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն)
    բ. ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝  յուրաքանչյուր ամսում  մինչև 10 000 խորանարդ մետր բնական գազի համար՝ 139 000 դրամ/ հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն) և 10 000 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝  255,91 ԱՄՆ դոլարին  համարժեք դրամ՝ սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական  գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն),
    2) գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող անձանց վաճառվող բնական գազի սակագինը`  224 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն)
    3) վերը նշված 1-ին և 2-րդ ենթակետերով չնախատեսված մյուս սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը՝ յուրաքանչյուր ամսում մինչև 10 000 խորանարդ մետր բնական գազի համար՝ 139 000 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն) և 10 000 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար` 255.91 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ սպառված յուրաքանչյուր հազար խմ  բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն):
    Սահմանված սակագները կգործեն ս.թ. օգոստոսի 1-ից:
    2020 թվականի հուլիսի 1-ից կնվազեցվեն ռոումինգ, ներցանցային   ծառայությունների և դեպի Հայաստանի Հանրապետություն իրականացվող զանգերի սակագները (2019 թվականի սեպտեմբերի 6-ի Հայաստանի ու Արցախի կարգավորողների և հայկական երկու հանրապետությունների  տարածքներում գործող 4 օպերատորների միջև ստորագրված  փոխըմբռնման հուշագրով  նախատեսվել էր ռոումինգ  ծառայությունների սակագների  փուլային նվազեցման գործընթաց, որի իրականացման  արդյունքում 2020 թվականի հունվարի 1-ից  զգալիորեն նվազեցվել էին ինչպես ռոումինգ ծառայությունների, այնպես էլ մի շարք ներցանցային   ծառայությունների և դեպի Հայաստանի Հանրապետություն իրականացվող զանգերի սակագները):
    «Հեղուկ գազ» ապրանքային շուկայի ուսումնասիրության արդյունքում գերիշխող դիրք ունեցող է համարվել «Օմեգա գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը և անհատ ձեռնարկատեր Ռոբերտ Աղաբեկյանը: 
      Նիստի վերջում Հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը հատուկ շնորհակալություն է հայտնել տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնին հետևողական աշխատանք իրականացնելու համար:

    << Վերադարձ ցուցակի