ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Գիտնականները ջրի նոր վիճակ են բացահայտել
    Ամերիկացի հետազոտողներն առաջին անգամ ջրի չափումներ են իրականացրել ջրի սառեցման սովորական կետից փոքր-ինչ ցածր ջերմաստիճանային պայմաններում, որոնց արդյունքում եկել են եզրակացության, որ գերսառեցված ջուրն իրենից ներկայացնում է երկու հեղուկ՝ մեկում:Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Science ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները, ջուրը՝ որպես քիմիական նյութ, մինչ օրս մինչև վերջ ուսումնասիրված չէ: Գիտնականներն այն հաճախ անվանում են ամենաառեղծվածային նյութը Երկրի վրա: Բանն այն է, որ ջուրը նման չէ մյուս հեղուկներին. սառ
  • ՀԾԿՀ. Հայաստանի բոլոր բնակավայրերում առկա է 4G+/LTE Advanced տեխնոլոգիայի ծածկույթ
    ՀԾԿՀ-ից  «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2019 թվականի ընթացքում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրականացրած՝ 800ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթի տրամադրման մրցույթի հաղթող «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն՝ թույլտվությամբ սահմանված պարտավորությունների կատարման արդյունքում հանրային շարժական կապի 4G+/LTE Advanced տեխնոլոգիայի ծածկույթով է ապահովել Հայաստանի Հանրապետության բնակավայրերի 99.9%-ը (1002 բնակավայր), այդ թվում՝ նշված տեխնոլոգիայի ծածկույթով չապահովված 121 բնակավայրերը։ Հաշվի առնելով նաև 88.2% (885 բնակավայր) բնակավա
  • ՀՀ ԲՏԱ և ԱՀ ԷԱԵ նախարարները քննարկել են փոստի և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հարցեր
    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 15-ին  ընդունել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԲՏԱ նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու հանրապետությունների փոստային կապի օպերատորների միջև փոստափոխադրման բնագավառում ծագած փոխհարաբերությունների կարգավորման, փոստային կապի ծառայությունների մատուցման ընդհանուր սկզբունքների մշակման, բա
  • Այսօր Google-ի ծննդյան օրն է
    Google համակարգում ցանկացած որոնվող հարց միջինը 2500 կիլոմետր է անցնում մինչեւ ընկերության տվյալների մշակման կենտրոն եւ որոնման արդյունքներով վերադառնում է օգտվողին, գրում է Webplus.Info-ն: 1997-ի սեպտեմբերի 15-ին Սթենֆորդի համալսարանի 24-ամյա ուսանողներ Լարի Փեյջը եւ Սերգեյ Բրինը գրանցեցին «google.com» դոմենը: Google բառն, ըստ դրա ստեղծողների, առաջացել է, երբ ընկերներից մեկը սխալ է գրել googol (գուգոլ) մաթեմատիկական տերմինը: Google-ը անգլերեն googol բառի մի փոքր աղավաղված ձեւն է, որը հորինել է Միլթոն Սիրոտան, ամերիկացի մաթեմատիկոս Էդվարդ Քասների զարմիկը՝ նշելու համ
  • Հայաստանում շրջանառության մեջ է գտնվում 2.49 մլն վճարային քարտ
    ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տրամադրած տվյալների համաձայն 2020թ. երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ Հայաստանում շրջանառության մեջ է գտնվում 2,492.421 վճարային քարտ։ Երկրորդ եռամսյակի ընթացքում շրջանառության մեջ գտնվող քարտերի թիվը նվազել է 30,912-ով։ ԱՐՔԱ քարտերի քանակը 733,567 (-30,842) է՝ քարտերի ընդհանուր թվի 30,19%-ը։ VISA քարտերի քանակը 1,033,436 (-3,779) է՝ քարտերի ընդհանուր թվի 42.54%-ը։ Mastercard քարտերի քանակը 618,701 (+4,476) է՝ քարտերի ընդհանուր թվի 25.47%-ը։ Այլ քարտերի (այդ թվում American Express) քանակը 43,717 (-767) է՝ քարտերի ընդհանուր թվի 1.80%-ը։ Շրջանառության մեջ գտնվող քար
  • Հայաստանյան նորարարար ընկերությունները կարող են մասնակցել հեռահաղորդակցության ոլորտում համաշխարհային մրցույթին
    Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ITU) հայտարարել է մրցույթ և ընդունում է հայտեր նորարարական փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) 2020թ. համաշխարհային առցանց մրցանակաբաշխության համար (ITU Digital World SME Virtual Awards 2020)։ Մրցանակները օգնելու են նորարարական փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) կատարելագործելու իրենց ներկայացման հմտությունները (pitching skills), ցուցադրելու նոր լուծումներ, հաստատելու կապեր, ներգրավելու ներդրումներ՝ իրականացնելով այս ամենը առցանց միջոցներով: Դիմումների վերջնաժամկետը ս.թ. հոկտեմբերի 5-ն է, մրցույթի արդյունքները հայտ
  • Մինչեւ 2050 թվականը ավելի քան 1 միլիարդ մարդ կենթարկվի հարկադիր տեղահանման
    Բնակչության կտրուկ աճը մոլորակի վրա, սննդի եւ ջրի պակասը եւ բնական աղետների վտանգը ենթադրում են, որ մինչեւ 2050 թվականն ավելի քան 1 միլիարդ մարդ ստիպված կլինի տեղահանվել, վկայում է Համաշխարհային տնտեսական սպառնալիքների նոր վերլուծությունը, փոխանցում է Reuters-ը: Ուսումնասիրության հեղինակ Տնտեսագիտության եւ խաղաղության ինստիտուտը զբաղվում է ահաբեկչության եւ խաղաղության ինդեքսների կազմմամբ: Ըստ կանխատեսումների` աշխարհի բնակչությունը մինչեւ 2050 թվականը կմոտենա 10 միլիարդի, ինչը ռեսուրսների համար մրցակցության մեծացման եւ կոնֆլիկտների առաջացման
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Դիտանցում մարտի 29-ի դրությամբ
    29 Մարտի 2020

    Տեղեկանք

    Իրականացրած դիտանցումների արդյունքում շաբաթական գների վերլուծության վերաբերյալ

    Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում իրացվող 43 լայն սպառման ապրանքատեսակների ամենօրյա դիտարկման արդյունքում իրականացվել է շաբաթական (2020թ. մարտի 22-ից մինչև 29-ը ներառյալ) գների վերլուծություն:

    Դիտարկված 43 ապրանքատեսակներից 7-ի գները աճել են, 5-ի գները՝ նվազել, իսկ մնացած 30 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:

    Միջին գների աճ արձանագրվել է հետևյալ ապրանքատեսակների համար. սոխ` 116 դրամ կամ 27.9%, կիտրոն` 33 դրամ կամ 11.7%, ոսպ՝ 47 դրամ կամ 8.3%, հավի ձու` 3 դրամ կամ 5%, հնդկաձավար՝ 17 դրամ կամ 2.8%, ալյուր «Բաղրամյան 50կգ»` 50 դրամ կամ 0.8%, թեյ «Ակբար»` 5 դրամ կամ 0.7%:

    Նշված ներմուծվող ապրանքատեսակների գնաճը պայմանավորված է ձեռքբերման գների փոփոխության, իսկ տեղական արտադրության հավի ձվի իրացման գնի փոփոխությունը կապված է սույն թվականի փետրվար ամսից հավի ձվի գների կտրուկ անկման հետ (մարտի սկզբին միջին գին՝ 42 դրամ), որը պայմանավորված էր ՀՀ-ում նշված ապրանքատեսակի ավելցուկով (ՀՀ-ում հավի ձվի գները ներկայումս նույնպես աճել են):

    Միջին գների նվազում արձանագրվել է վարունգ` 401 դրամ կամ 37.6%, լոլիկ` 217 դրամ կամ 19.5%, ադամաթուզ՝ 67 դրամ կամ 10.3%, բենզին «ռեգուլյար»` 10 դրամ կամ 2.5% և դիզվառելիք՝ 10 դրամ կամ 2.3% ապրանքատեսակների համար, որը նույնպես պայմանավորված է ձեռքբերման գների փոփոխության հետ:

    Նշված փոփոխությունների վերաբերյալ իրականացրած ուսումնասի-րությունների և վերլուծությունների արդյունքում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին»  ԼՂՀ օրենքի դրույթների խախտման դեպքեր չեն արձանագրվել:


     


                


    << Վերադարձ ցուցակի