ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • ՊԳԿ-ի գլխավորությամբ պատրաստված Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի պարենային անվտանգության և սնուցման 2020 թ. զեկույցը ներկայացնում է առողջ սննդակարգի արժեքը
    Մատչելի, առողջ սննդակարգը կարող է սնուցման և կենսակայունության դրական զարգացումների հանգեցնել Չնայած վերջին 20 տարիներին  սովը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի համար մեծ խնդիր չի հանդիսացել, սակայն տարածաշրջանը չափավոր պարենային անապահովության խնդրի առջև է կանգնել, ինչը սննդարար և բավարար չափով սննդամթերքի անկանոն հասանելիություն է նշանակում։ Տարածաշրջանը, միեւնույն ժամանակ, առերեսվում է գիրության խնդրի արագընթաց ծավալման, որը հարցականի տակ  է դնում Կայուն զարգացման նպատակ (ԿԶՆ) 2-ում արտացոլված՝ պարենային ապահովության և բարելավված
  • Պետաջակցության ծրագրով Արցախի 909 հարկ վճարողների ավելի քան 258 մլն դրամ է փոխանցվել
    Արցախի Հանրապետության ռեզիդենտ ոչ պետական կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների մասով հաշվարկված և վճարված եկամտային հարկի գումարի չափով պետական աջակցության ծրագրով 909 հարկ վճարողների բանկային հաշիվներին փոխանցվել է շուրջ 258,7 մլն դրամ գումար: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին Արցախի պետական եկամուտների կոմիտեից՝հավելելով, որ շարունակվում է  ռեզիդենտ ոչ պետական կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների մասով հաշվարկվ
  • Վերլուծաբանները 2025-2026թթ. համաշխարհային տնտեսական նոր ճգնաժամի կանխատեսումներ են արել
    Փորձագետների կանխատեսումներով` 2025-2026 թվականներին աշխարհին տնտեսական ճգնաժամի նոր ալիք է սպառնալու: Ինչպես հայտնում է Свободная Пресса-ն, Մակրոտնտեսական վերլուծության և կարճաժամկետ կանխատեսման կենտրոնի զեկույցում նշվում է, որ ներկայիս դրամական խթաններն արագորեն կակտիվացնեն շուկաները`ժամանակի հետ հանգեցնելով դրանց «գերտաքացմանը», իսկ «տնտեսությունը զովացնել», մասնագետների կարծիքով, հնարավոր կլինի միայն հերթական ցիկլային ակնման շնորհիվ: Կենտրոնի փորձագետները կանխատեսում են, որ կորոնավիրուսի համավարակը կավարտվի 2021 թվականի կես
  • Հայաստանի տարածքում նամակի առաքումը 70 դրամից հասել է 230-ի. միջազգային առաքման սակագներն առավել սարսափեցնող են
    Մայիսի 1-ից «Հայփոստ» ՓԲԸ-ն զգալի թանկացրել է ներհանրապետական առաքման սակագները: Միջազգային սակագները ընկերությունը, մեղմ ասած, վերանայել էր դեռեւս տարեսկզբին, երբ հայտարարեց, որ նպատակադրվել է այսուհետ վնասով չաշխատել: Գրեթե եռակի բարձրացվեցին միջազգային առաքման գները: Օրինակ՝ եթե Հայաստանի տարածքում նախկինում փոստային բացիկների առաքման արժեքն էր հասարակը 35 դրամ, պատվիրվածը՝ 85, այժմ երկուսն էլ դարձել են 230 դրամ: Մինչեւ 20 գրամ քաշով հասարակ նամակը, եթե նախկինում արժեր 70 դրամ, այժմ դրա գինը 230 դրամ է, այսինքն թանկացել է միանգամից 160 դրամ
  • Արցախում գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգ կմշակվի
    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն  գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների ու շրջանային վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ: Արցախի նախագահի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են Արցախի գյուղատնտեսական առկա ներուժի հնարավորինս արդյունավետ օգտագործմանն առնչվող հարցեր:Նախագահ Հարությունյանի խոսքով՝ անցած տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է փոխել մոտեցումները գյու
  • ՀՀ կենտրոնական բանկի նախագահ. Աշխարհում կրկին սննդամթերքի գների աճ է նկատվում
    Մարտին համաշխարհային պարենային ապրանքների շուկաներում գների աճը դանդաղել էր, սակայն հիմա կրկին աճ է նկատվում, ինչը կապված է դրական սպասումների հետ հետկորոնավիրուսային շրջանում: Այս մասին մայիսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: Նրա խոսքով՝ անհնար է հաշվի չառնել գների աճը համաշխարհային շուկաներում, քանի որ ներմուծումը մեծ տեղ ունի Հայաստանի տնտեսության մեջ: Նա հիշեցրեց, որ համաշխարհային շուկայում բուսական յուղի եւ ճարպերի գներն աճել են շուրջ 80 տոկոսով, շաքարինը՝ 40 տոկոսով, աճել են ն
  • Առաջատար բանկերը ներդրումային բանկիրների մեծ պահանջարկ ունեն
    Առաջատար ներդրումային բանկերը հարյուրավոր թափուր աշխատատեղեր են բացել սկսնակ ներդրումային բանկիրների համար եւ ամեն կերպ փորձում են պահել արդեն իսկ գործողներին: Պատճառը՝ ներդրումային ակտիվության աճն է եւ համավարակը, որոնք հանգեցրել են առկա աշխատակիցների գերծանրաբեռնվածությանն ու ուժասպառմանը, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը: «2008 թվականից ի վեր մենք չենք տեսել ներդրումային բանկիրների նման պահանջարկ: Մարդկանց ներգրավում են, քանի որ անհրաժեշտ է պատրաստել նախագծերի շնորհանդեսներ, պետք է աշխատել գործարքների վրա, իսկ բ
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Հանձնաժողովի տարեվերջյան նիստ (տեսանյութ)
    25 Դեկտեմբերի 2019
    Այսօր՝ դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի տարեվերջյան նիստը՝ Հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանի գլխավորությամբ:
    Նիստի սկզբում Հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը շնորհակալագրով պարգևատրել է ԱՀ արհեստակցական միությունների ֆեդերացիային ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հետ երկարամյա  արդյունավետ համագործակցության համար և ֆեդերացիայի հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ:
    Հանձնաժողովը փոփոխություններ է կատարել ընկերություններին տրամադրված արտադրության  լիցենզիաների պայմաններում և սահմանել  մի շարք փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը, ուժը կորցրած է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մի շարք որոշումներ «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության  կողմից մատուցվող ծառայությունների սակագների վերաբերյալ: 
    Հանձնաժողովը սահմանել (վերախմբագրել) է «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Արցախի Հանրապետությունում մատուցվող՝
    1) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված ցանցի հեռախոսակապի,
    2) հանրային էլեկտրոնային հաղորդակցության անլար ֆիքսված միջերես հեռախոսակապի,
    3) հանրային էլեկտրոնային հաղորդակցության հանրային շարժական բջջային կապի ցանցի, 
    4) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված, անլար ֆիքսված և հանրային շարժական բջջային կապի ցանցերից իրականացվող միջազգային զանգերի ծառայությունների, 
    5) «Պրեմիում» քարտերով մատուցվող ծառայությունների,
    6) տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների, 
    7) հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական համացանցի ծառայությունների առավելագույն սակագները:
    Արտադրության լիցենզիա  է տրամադրվել՝
    «ԿՈՆՏԻՆԵՆՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ Մշենի և Հոչանց   համայնքների տարածքում՝ Հոչանց գետի 1085,9 մետրից 945,0 մետր գետահատվածքներում (բնական ջրահոսք)` «Հոչանց-1» փոքր հիդրոէլեկտրակայանում, էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա՝ մինչև 2034 թվականի դեկտեմբերի  26-ը գործողության ժամկետով:  
    Տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի պետ Սերգեյ Գրիգորյանը ներկայացրել է մի շարք առևտրային օբյեկտներում առաջին անհրաժեշտության ապրանքների շուկաներում տեղի ունեցած փոփոխությունները և անբարեխիղճ մրցակցության հնարավոր դրսևորումները ու նշել, որ տոներին  ընդառաջ Հանձնաժողովի կողմից վերահսկողությունը իրականացվել է (ու իրականացվում է) առավել մեծ ուշադրությամբ:
    Հաստատվել է հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճար վճարողների 2020 թվականի անվանական կազմը և կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերը` համաձայն հավելվածի:
    Նիստն ընդհատվել է «Փեյս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մրցութային հայտն ուսումնասիրելու:
    Նիստի վերջում Հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը շնորհակալություն է հայտնել լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին համատեղ  արդյունավետ աշխատանքի համար և շնորհավորել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:


    << Վերադարձ ցուցակի