ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Ֆրանսիացի փորձագետները կաջակցեն Հայաստանում աշխարհագրական նշումով գինիների համակարգի ներդրմանը
    ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին, դեսպանության գյուղատնտեսական հարցերի խորհրդական Ալեքսանդր Մարտինեսին և Հայաստան ժամանած մի շարք փորձագետների:Ինչպես հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարության կողմից Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Մտավոր սեփականության գործակալության հետ համատեղ
  • Կլիմայի փոփոխության սպառնալիքը գերազանցել է միջուկային պատերազմի հեռանկարը
    Կլիմայի փոփոխության սպառնալիքը գերազանցել է միջուկային պատերազմի հեռանկարը։ Այս մասին Դուբայում Կանաչ տնտեսության հարցերով համաշխարհային գագաթաժողովում հայտարարել է Կոլումբիայի նախկին նախագահ եւ խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Խուան Մանուել Սանտոսը, հայտնում է AFP-ը։«Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհը բախվեց միջուկային պատերազմի սպառնալիքին։ Այս սպառնալիքը մնում է, սակայն մենք ավելի վատ բան ունենք։ Դա կլիմայի փոփոխությունն է։ Եթե մենք չգործենք, մենք կզոհվենք։ Մենք պետք է գործենք հանուն գոյատեւման»,- հայտարարել է նա
  • Հայաստանը ճիշտ ուղու վրա է. Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ
    Տնտեսական բարեփոխումների իրականացման հարցում Հայաստանը ճիշտ ուղու վրա է, «Ամերիկայի ձայն»-ին ասել է Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչը: Հիմնադրամի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Ջիհադ Ազուրի խոսքով՝ «Թավշյա հեղափոխությունից» ի վեր երկրի նոր կառավարությունը կարևոր առաջընթաց է արձանագրել. «Հայաստանում առաջընթացը ճիշտ ուղու վրա է, և մենք կոչ ենք անում կառավարությանը շարունակել բարեփոխումները, որոնք թույլ կտան երկրի տնտեսությանը լինել ավելի արդյունավետ և նոր ներդրումներ գրավել: Հայաստանն այսօր մի երկիր է, ո
  • Շվեդիան ուսումնասիրում է թվային կրոնի թողարկման հնարավորությունը
    Շվեդիան ուսումնասիրում է տարվա ընթացքում թվային կրոնի թողարկման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է երկրի ԿԲ նախագահ Ստեֆան Ինգվեսը: Նրա խոսքով՝ տնտեսության վերաձեւավորման համար խթան է հանդիսացել Facebook Libra նախագիծը, հաղորդում է ՌԲԿ-ը՝ CNBC-ի վրա հղումով:«Դա անհավանական կարեւոր իրադարձություն էր… Libra-ն անսպասելի հայտնվեց եւ մեզ մտածելու տեղիք տվեց»,- ասել է Ինգվեսը:Մեկ այլ պատճառ է Ինգվեսը նշել Շվեդիայում կանխիկ փողի օգտագործման կրտուկ կրճատումը: Երկրում շատ խանութներ թղթադրամներ եւ մետաղադրամներ չեն կիրառում:Այն բանից հետո, երբ Facebook-
  • Գլոբալ տաքացումն ամբողջ աշխարհում լճերին ստիպել է ավելի վառ ծաղկել
    Ամբողջ աշխարհում տասնյակ խոշոր քաղցրահամ լճերի երկարատեւ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանց 68 տոկոսում կտրուկ աճել են ծաղկող ջրիմուռների բծերի չափերը, ինչպես նաեւ դրանց պայծառությունն ու թունավորությունը: Աճի պատճառ է դարձել գլոբալ տաքացումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ Nature-ի վրա հղումով: «Ամռան ամիսներին ջրիմուռների ծաղկման ինտենսիվությունն աճել է ուսումնասիրված լճերի 68 տոկոսում, սակայն, միեւնույն ժամանակ, այն նվազել է միայն 6 ջրամբարներում: Դա նշանակում է, որ մենք տեսնում ենք ծաղկման աճ ոչ թե այն պատճառով, որ վերջին տարիներին ակ
  • Հայաստանում բացվում է Գլոբալ ինովացիոն համաժողովը
    «Տրանսֆորմացնելով ինտելեկտը» թեմայով Գլոբալ ինովացիոն երկրորդ համաժողովը՝ (Global Innovation Forum (GIF) on “Transforming Intelligence”) Հայաստանում կբացվի հոկտեմբերի 16-ին։ Դրան կմասնակցեն ամբողջ աշխարհից առաջատար գիտնականներ։Համաժողովը կոչված է ուսումնասիրել արհեստական ինտելեկտի ազդեցությունը գիտության եւ հասարակության վրա՝ գիտական, տեխնոլոգիական եւ արդյունաբերական տեսանկյունից։GIF19-ի ընթացքում գիտնականները եւ առաջնորդները կմասնակցեն ակադեմիական քննարկումների եւ բանավեճերի՝ ներկայացնելով իրենց փորձը եւ հետազոտության արդյունքները։ Խոսնակները ներկայաց
  • Տնտեսագիտության ոլորտում նոբելյան մրցանակը հանձնվել է աղքատության դեմ պայքարի հարցում փորձարարական մոտեցման համար
    Այսօր հայտնի են դարձել տնտեսագիտության ոլորտում 2019 թվականի նոբելյան մրցանակակիրների անունները: Մրցանակակիր են դարձել Աբհիջիթ Բաներջին, Էսթեր Դյուֆլոն, Մայքլ Քրեմերը՝ «աղքատության դեմ պայքարի հարցում փորձարարական մոտեցման համար»: Այս մրցանակը հիմնել է Շվեդիայի բանկը, այն շնորհվում է 1969 թվականից:Հիշեցնենք, որ 2019 թվականի խաղաղության նոբելյան մրցանակը հանձնվել է Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդ Ալիին՝ «խաղաղության հաստատման գործում ներդրած ջանքերի» համար: Նա մրցանակի է արժանացել «Էրիթրեայի հետ սահմանային կոնֆլիկտի կարգավոր
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    ՏԵՂԵԿԱՆՔ ԱՀ ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ
    16 Սեպտեմբերի 2019
    2019 թվականի սեպտեմբերի 8-ի Արցախի Հանրապետության  տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախընտրական   քարոզչության ժամանակահատվածում իրականացրած՝ վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից քարոզչության լուսաբանման գործընթացի մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ
    Հիմք ընդունելով «Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով)  իրականացրել է 2019 թվականի սեպտեմբերի 8-ի Արցախի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում իրականացրած՝ վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից քարոզչության լուսաբանման գործընթացի մշտադիտարկում:
    Հանձնաժողովի կողմից լիցենզավորված  4 հեռուստաընկերություններից  և 12 ռադիոընկերություններից ՏԻՄ ընտրությունների քարոզչության լուսաբանման գործընթացին մասնակցել է միայն «Փեյս» և Արցախի հանրային հեռուստառադիոընկերությունները Սակայն Ընկերությունն ընտրությունների վերաբերյալ քարոզչություն կատարող Կողմերին վճարովի կարգով տրամադրվող եթերաժամանակի սակագնի մասին որևէ տեղեկանք չի ներկայացրել Հանձնաժողով:
    2019 թվականի սեպտեմբերի 8-ի Արցախի Հանրապետության  տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է եղել օգոստոսի 15-ից մինչև սեպտեմբերի 6-ի ժամը 00:00-ն: Տարածքային ընտրական հանձնաժողովների տրամադրած տվյալների համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինների 2019 թվականի սեպտեմբերի 8-ի ընտրություններին մասնակցելու նպատակով Արցախի Հանրապետության 228 համայնքներում առաջադրվել են համայնքի ղեկավարի 416 և համայքի ավագանու 1401  թեկնածուներ: Հանձնաժողովի հեռուստատեսության և ռադիոյի կարգավորման բաժինը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ԼՂՀ օրենքի պահանջների համապատասխանության վերահսկողության  մշտադիտարկումն սկսել է օգոստոսի 22-ից մինչև սեպտեմբերի 6-ը: Տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ <<Փեյս>> սահմանափակ պատասխանատվությամբ և Արցախի հանրային հեռուստառադիոընկերությունները եթերի տեսագրություն (ձայնագրություն) չի կատարվել, հետևաբար մշտադիտարկումն իրականացվել է միայն աշխատանքային օրերի աշխատանքային  ժամերին: 
    Նշված ժամանակահատվածում անմիջական դիտարկման է ենթարկվել հեռուստածրագրերի  մոտ 88՚ եթերաժամ:
    Մշտադիտարկման արդյունքներով ռադիոընկերությունների կողմից ԼՂՀ ընտրական օրենսգրքի և <<Հեռուստատեսության և ռադիոյի մասին>> ԼՂՀ օրենքի դրույթների  խախտումներ չեն հայտնաբերվել, սակայն հեռուստաընկերությունների  կողմից քաղաքական բնույթի հաղորդումների  հեռարձակման ընթացքում չեն պահպանվել <<Հեռուստատեսության և ռադիոյի մասին>> ԼՂՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ պարբերության պահանջները, այն է՝ հաղորդումների սփռումը հեռուստատեսությամբ պետք է ուղեկցվի էկրանի վրա պարտադիր անընդմեջ լուսագրով` «քաղաքական գովազդ» կամ «նախընտրական քարոզչական հաղորդում»: Ինչն էլ իր հերթին առաջացրել է նույն օրենքի 49-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսված պատասխանատվություն:
    Մշտադիտարկման տվյալները մոտավոր են, տեսագրությունների բացակայության պատճառով չեն գրանցվել ոչ աշխատանքային օրերի ու ոչ աշխատանքային ժամերի ընթացքում իրականացված քարոզչությունը, հնարավորություն չի եղել լռության օրը  մշտադիտարկում իրականացնել, ուստի առաջարկվում է մշակված տվյալներն ընդունել ի գիտություն և աշխատանքներ տանել խնդիրները շտկելու ուղղությամբ:



    << Վերադարձ ցուցակի